TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

«Կոչ եմ անում հայերին վերադառնալ Սիրիա»․ Դամասկոսում Բաշար ալ Ասադն ընդունել է Արամ Ա-ին

20:48 14.05.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին  SHANTNEWS-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել  Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։ Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է ուղղել  սիրիահայերին, […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

23:56 13.05.2019

Մայիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպմանը, որին բացման խոսքով հանդես եկան Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով՝ ընդգծելով, որ նախաձեռնության 10-ամյակը լավ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իռլանդիայի ԱԳ նախարարին

23:19 13.05.2019

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին: Արտգործնախարարներ Մնացականյանը և Քովենին ընդգծեցին տարբեր ոլորտներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ առկա մեծ ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկխոսության առավել ակտիվացման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնացվեց բարձր […]

̰
Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է Պոլսո պատրիարքարան

18:28 13.05.2019

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր այցելել է Ստամբուլի Գում Գափու թաղամասում գտնվող Պոլսո պատրիարքարան: Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը: Հաղորդվում է` թուրք նախարարին դիմավորել են Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ, տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Հանդիպմանը ներկա է գտնվել Պոլսի համայնքային գործիչ Պետրոս Շիրինօղլուն: Պարբերականը […]

̰
Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը

13:12 13.05.2019

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը […]

̰
Հայ երեխան Թուրքիայում մահմեդականություն է ընդունել

23:41 12.05.2019

Արթուր անունով 13-ամյա հայ մի տղա (լուսանկարում) թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Արթուրն ընտրել է Նիհաթ մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ: Թուրք հոգևորականը տղային հարցնում է՝ պատրա՞ստ ես իսլամ ընդունել, տղան պատասխանում […]

̰
Երկօրյա սուգ Լիբանանում․ հայտնի հոգևորական է մահացել

18:37 12.05.2019

Բեյրութի «Հոթել տիո» հիվանդանոցում վաճանվել է Մարոնի համայնքի նախկին պատրիարք, կարդինալ Սֆեյրը։ Այս  մասին Shantnews-ը տեղեկացավ Բեյրութից։ Լիբանանում առաջատար դեր ունեցող Մարոնի համայնքը համարվում է երկիրը կառավարող համայնքների   գլխավորագույնը, իսկ Մարոնի համայնքի պատրիարքական աթոռը կարևոր և կենտրոնական դեր է խաղում մարոնացի նախագահ ունեցող երկրում։ Խոսելով պատրիարքի գործունէության մասին՝ հարկ է նշել,  որ նա հովանավորել է […]

̰
Գավազան ու մատանի՝ նորաօծ եպիսկոպոսներին

17:34 12.05.2019

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և […]

̰
Հայ Դատի ներկայացուցիչներ հանդիպում ունեցած է հայամէտ Քոնկրեսականներու հետ

19:07 11.05.2019

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեան կը յայտնէ, թէ […]

̰
Անթիլիասի մէջ քննարկուած է Մամուլի Համահայկական  համագումարի մանրամասնութիւնները

15:45 11.05.2019

Մեծի Տանն Կիլիկոյ  Ազգային Կեդրոնական վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովներուն ունեցած լիագումար եւ միօրեայ աշխատանքային հանդիպումներէն ետք, Հինգշաբթի, 9 Մայիս 2019ին, Ազգային Կեդրոնական վարչութեան երկու ժողովներուն միացեալ հանդիպում մը տեղի ունեցաւ նախագահութեամբ Արամ Ա. կաթողիկոսին: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Գործադիր վարչութիւնը ներկայացնող մարմինը (16՝ Կրօնական ժողովէն, 16՝ Քաղաքական ժողովէն) լայնօրէն քննարկեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում

20:15 10.05.2019

Մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսների ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի կարժանանան Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանը և Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ […]

̰
Պահպանելու համար լիրան թրքական դրամատուներ մէկ միլիառ տոլար վաճառած են

15:36 10.05.2019

Թուրքիոյ մէջ գործող մի քանի կարեւոր դրամատուներ ստիպուած եղած են վաճառել մէկ միլիառ ամերիկեան տոլար։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց «Ռօյթըրզ» լրատուական գործակալութիւնը, նշելով նաեւ, որ թրքական  դրամատուներու կողմէ   կատարուած այս քայլը կը միտի պահպանել լիրայի կայունութիւնը։ Յիշեցնենք, որ Թուրքիոյ տնտեսական վիճակը այս փուլին կանգնած է լուրջ տագնապի առջեւ, իսկ տարի մը առաջ այս օրերուն  թուրքական […]

̰
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լոնդոնում

21:06 09.05.2019

Մայիսի 4-ին Լոնդոնի Կենսինգտոնի Միացյալ ռեֆորմիստական եկեղեցու սրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հովանու ներքո: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄԹ-ում ՀՀ դեսպանն Արման Կիրակոսյանը, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի […]

̰
Երուսաղէմի Նուրհան Պատրիարքը շնորհաւորութիւն յայտնած է Իսրայէլի նախագահին

20:43 09.05.2019

9 մայիսին Երուսաղէմի Հայոց  Պատրիարք Ամեն. Տ.Նուրհան արք. Մանուկեանը այցելած է Իսրայէլի նախագահական պալատ եւ մասնակցած Իսրայէլի անկախութեան տօնի արարողութեանց։ Այս մասին տեղեկութիւնը  տրուած է «Երուսաղէմն   այսօր» դիմատետրի էջը, որ նաեւ յայտնած է, թէ Նուրհան պատրիարքն այս առթիւ շնորհաւորութիւններ  յայտնած է նախագահ Ռեուվեն Ռիվլինին։

̰
Բարձրյալն Աստված թող անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը. Գարեգին Բ-ի ուղերձը Մայիսի 9-ի եռատոնի առթիվ

10:06 09.05.2019

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով: Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ […]

̰
«Հայաստան. Թավշյա հեղափոխության մեկամյակ» խորագրով միջոցառում և լուսանկարների ցուցադրություն Գերմանիայում

09:45 09.05.2019

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ներկա գտնվեց Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Հայաստան. «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց» խորագրով քննարկմանը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ հիմնադրամի նախագահ Էլեն Ուբերշերը (Ellen Überschär)։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը և Մարիա Կարապետյանը, լրագրող, «EVN Report»-ի հիմնադիր Մարիա Թիթիզյանը, իրավաբան, շրջակա միջավայրի պահպանության […]

̰
Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ԱԳ նախարարների առաջին հանդիպմանն ընդառաջ

09:15 09.05.2019

Մայիսի 8-ին Երևանում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա հունիսի 4-ին Նիկոսիայում կայանալիք երեք երկրների ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը նախապատրաստելու նպատակով։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հունականը՝ Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Թեոդորոս Գեորգակելոսը (Theodoros Georgakelos), իսկ կիպրականը՝ Կիպրոսի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ջորջ Խակալլին […]

̰
«Թուրքիայում ժողովրդավարության դագաղին ևս մեկ մեխ խփվեց»․ Կարո Փայլան

10:29 08.05.2019

Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման հետ կապված Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել․ «Թուրքիայում ժողովրդավարության դագաղին ևս մեկ մեխ խփվեց»։ Նշենք, որ իշխող կուսակցության ճնշման ներքո Թուրքիայի ԿԸՀ-ն չեղյալ է համարել Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակել հունիսի 23-ին։

̰
Պիտի մասնակցինք 23 յունիսի ընտրութիւններուն. CHP-ն յայտարարութիւն տարածեց

17:42 07.05.2019

Թուրքիոյ ընդդիմադիր գլխաւոր ուժ համարուող «Ժողովրդահանրապետական»  կուսակցութիւնը հաղորդագրութեամբ մը հանդէս գալով յայտարարեց, որ պատրաստ է մասնակցիլ յառաջիկայ  23  յունիսին երկրին մէջ տեղի ունենալիք ընտրութիւններուն: Նշենք, որ կուսակցութիւնը կարեւոր արդիւնքներ ձեռք բերած էր երկրի  մեծագոյն քաղաքներուն` Անքարայի, Իզմիրի եւ մասնաւորապէս Պոլսոյ մէջ, իր ետին  ձգելով Էրտողանի առաջնորդած «Արդարութիւն եւ զարգացում» (AKP)  կուսակցութիւնը: Կը նշուի նաեւ, որ […]

̰
Թրքերէնով լոյս տեսած է Հայոց Ցեղասպանութենէն վերապրողներու վկայութիւններու հատորը

15:37 07.05.2019

«Օսմանեան Կայսրութեան Մէջ Հայոց Ցեղասպանութիւն. Վերապրողներու Վկայութիւնները» խորագիրով եռահատոր գիրքը, որ նաեւ արխիւային փաստաթուղթեր կը բովանդակէ, մէկ հատորի մը մէջ ամփոփուելով՝ թարգմանուած է թրքերէնի եւ հրատարակուած Թուրքիոյ մէջ։ 1500 տպաքանակով գիրքը թարգմանուած է Տիրան Լօքմակէօզեանի կողմէ։ Հրատարակիչ եւ մարդկային իրաւունքներու պաշտպան Ռակըպ Զարաքօլու, որ Հայաստան կը գտնուի, Հայաստանի պետական արխիւի տնօրէն Ամատունի Վիրապեանի եւ «Վան» հասարակական […]

̰
Գարին Մարքիտես նշանակուած է Հայաստանի Ամերիկեան համալսարանի տնօրէն

15:32 07.05.2019

Հայաստանի Ամերիկեան համալսարանը կը հաղորդէ, թէ հաստատութեան նոր տնօրէն նշանակուեցաւ դոկտ. Գարին Մարքիտես, որ պաշտօնը ստանձնեց վերջին հինգ տարիներուն այդ պաշտօնը վարած դոկտ. Արմէն Տէր Կիւրէղեանէն։ Դոկտ. Մարքիտես, որ ընտրուեցաւ այդ պաշտօնին դիմած 60 թեկնածուներու խումբէն, նախապէս եղած է Շուէտի «Շալմերզ» համալսարանին տնօրէնը, կը շեշտէ համալսարանին տարբեր բաժանմունքներուն միջեւ համագործակցութիւնը սերտացնելու կարեւորութիւնը։ Դոկտ. Մարքիտես նաեւ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպմանը

10:05 07.05.2019

Մայիսի 6-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը, որին մասնակցեցին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ […]

̰
2018 թուականին ՀԲԸՄ-ն ստացած Է 16 միլիոն տոլարի նուիրատուութիւն

18:30 06.05.2019

Ապրիլ 2019ին լոյս տեսած ՀԲԸՄ-ի ամսագիրը կը տեղեկացնէ, որ նախորդ տարի՝ 2018-ին, բարեգործական կազմակերպութիւնը ստացած է շուրջ 16 միլիոն տոլարի նուիրատուութիւններ: 15,984,531 տոլար գումարը գոյացած է մեծ եւ փոքր նուիրատուութիւններէ: Մեծագոյն նուիրատուներն են՝ Վաչէ եւ Թամար Մանուկեաններ (Անգլիա)՝ 2,765,000 տոլար, մի ոմն Քալիֆորնիայէն՝ 2 միլիոն տոլար, Թրփանճեան Ընտանեկան կրթական հիմնադրամ՝ 1,313,500 տոլար, Նորա Գահեան կտակ՝ […]

̰
Վարուժան Ոսկանեանի ներկայութեամբ Ցեղասպանութեան թեմայով քննարկում Լոս Անճելոսի մէջ

17:14 06.05.2019

Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Լոս Անճելըսի միացեալ մարմինին կազմակերպութեամբ, ուրբաթ, 26 ապրիլի երեկոյեան, Հայ կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ «Գույումճեան» սրահին մէջ տեղի ունեցաւ պահանջատիրութեան նուիրուած համագաղութային քննարկում մը՝ «Պահանջներ, հատուցում եւ արդարութիւն» ընդհանուր խորագիրին տակ։ Քննարկումին մասնակցեցան Ռումանիոյ խորհրդարանի անդամ եւ միջազգային դիւանագիտութեան մասնագէտ Վարուժան Ոսկանեան, միջազգային իրաւագիտական հարցերու մասնագէտ, իրաւաբան Գառնիկ Քերքոնեան եւ հանրային […]

̰
Կաթողիկոսը մեկնել է Կրետե՝ մասնակցելու Ս. Հովհաննես եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումներին

13:00 05.05.2019

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը: Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորել են Կրետեի հոգևոր […]

̰
ՀՀ արտաքին քաղաքականության թեմայով դեսպանը դասախոսել է Էրազմուսի համալսարանում

19:00 04.05.2019

Մայիսի 3-ին Ռոտերդամի Էրազմուսի համալսարանի Սոցիալական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում դեսպան Տիգրան Բալայանը հանդես եկավ «Վերապրած և վերածնված երկրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը» խորագրով դասախոսությամբ։ Իր խոսքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, աշխարհաքաղաքական բարդ պայմաններում իրականացվող արտաքին քաղաքականությունը։ Անդրադառնալով 1991թ. անկախության վերականգնումից հետո Հայաստանի արտաքին […]

̰
Թուրք պատմաբանները համարձակություն չունեն ժխտելու Հայոց ցեղասպանությունը. հայ պատմաբան

16:43 04.05.2019

Հայամետ հայացքներով հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի հերթական աշխատությունն արդեն հասանելի է հայ ընթերցողին: Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որը կարևոր աշխատություն է Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող մասնագետների համար: Ցեղասպանագետ, պատմաբան Աննա Ալեքսանյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ գիրքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Հայոց […]

̰
Հայ և հույն կղերականները վիճել են Երուսաղեմում

15:34 04.05.2019

Երուսաղեմում հերթական անգամ հայ և հույն կղերականների մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել։ Այս մասին SHANTNEWS -ին հայտնեցին Երուսաղեմից։ Մեր աղբյուրի համաձայն` վեճը  ծագել է, երբ հույն կրոնավորները փորձել են խոչընդոտ ստեղծել Երուսաղեմի միաբանության գլխավորած թափորի համար։ Թեմայի շուրջ SHANTNEWS-ն այսօր զրուցել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ տ. Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ։

̰
Եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերով խումբը սկսեց իր աշխատանքը

14:38 03.05.2019

Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Անդրանիկ նիստը նախագահեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Ընտրուած է Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի նոր մարմինը

13:19 03.05.2019

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ նշանակուած է կազմակերպութեան 11 հոգինոց նոր վարչութիւնը, բաղկացած նուիրեալ գործիչներէ եւ կամաւորներէ։ Նոր վարչութեան անդամներն են՝ իրաւաբան Նորա Յովսէփեան (ատենապետ), իրաւաբան Րաֆֆի Գասապեան (փոխատենապետ), Հերմինէ Փախանեանս (գանձապահ), Սագօ Պէրպէրեան (քարտուղար), Լենա Պօզոյեան, իրաւաբան Լինա Դաւիթեան, իրաւաբան Այգ Տիքիճեան, Ճոզէֆ Քասքանեան, իրաւաբան Անահիտ Օշական եւ Րաֆֆի Սարգիսեան։ Վարչութիւնը […]

̰
BACK_TO_TOP