TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Չինաստանում բեռնատարը մխրճվել է շուկայի մեջ. կա 6 զոհ

12:44 05.10.2020

Չինաստանի Գանսու նահանգում բեռնատարը մխրճվել է գյուղատնտեսական շուկայի մեջ: Միջադեպի հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 14-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Վթարը տեղի է ունեցել Չաբուժեն գյուղի մոտակայքում: Դեռ պարզ չէ, թե վարորդն ինչու է կորցրել բեռնատարի կառավարումը: Տեղի իշխանությունները պարզում են դեպքի հանգամանքները: 14 տուժածներից 5-ի վիճակը գնահատվում է ծանր: […]

̰
Ո՞րն է Թուրքիայի շահը․ Ստյոպա Սաֆարյանի քաղաքական վերլուծությունը՝ «Հեռանկարի» տաղավարում

17:26 04.10.2020

Արամ Աբրահամյանը «Հեռանկար»-ի տաղավարում զրուցել է հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ Նա վերլուծել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունները։ «Ես չեմ կարծում, թե թուրք-ադրբեջանական համագործակցության մեջ կա շատ մեծ անկեղծություն, ճիշտ հակառակը։ Այնտեղ շատ հետաքրքիր շերտեր կան։ Ես պատահական չեմ համարում, որ թուրք զինվորականությունն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել ռազմական […]

̰
Ուզում եմ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի, բայց ոչ ադրբեջանցիների դեմ․ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին

15:42 04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահը կոչ է արել սփյուռքում և Հայաստանում ապրող հայրենակիցներին՝ նշելով, որ սա սրբազան պատերազմ է, Հայրենական պատերազմ է և ցանկություն է հայտնել, որ շարունակվի ազգային համախմբվածությունը, առաջին հերթին՝ օգնելու բոլոր տարհանվածներին։ «Ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետև այսօր քան երբևէ, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, […]

̰
Ուշքի՛ եկեք, ժամանակ ունեք, մտածե՛ք․ Արայիկ Հարությունյանը սթափության կոչ է արել Ադրբեջանին

14:50 04.10.2020

Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է Ստեփանակերտը՝ «Սմերչով», «Պոլոնեզով», տարբեր ամենաժամանակակից հրթիռիային համակարգերով։ Ամեն վայրկյան Ստեփանակերտի գլխին պտտվում են տարբեր անօդաչու սարքեր, և չեն դադարում հրթիռակոոծել Ստեփանակերտը։ «Այսօր առաջին անգամ,  իմ հրամանով,  Արցախի ԶՈՒ-ի ստորաբաժանումները հրթիռային համազարկ են տվել․ նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի ժամանակին՝ Գանձակ քաղաքին։ Ափսոսում եմ, որ […]

̰
Այսօր իմ հրամանով 5 հոգի ևս արժանացել են «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման․ Արայիկ Հարությունյան

14:31 04.10.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝  առաջնագծում զինվորներն ու սպաները հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը և անտեսելով մահը։ Ըստ նրա՝ հենց  դա է մեզ պետք՝ ապրելու համար հաղթահարել մահվան բարդույթը։ Արայիկ Հարությունյանի հրամանով  «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման են արժանացել ևս 5 զինվորականներ։ «Դավիթ Լյովայի Գրիգորյան 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով հասցրել է Կարախանբելի-Ֆիզուլի հատվածում խոցել  […]

̰
Լինենք դուխով, վճռական, և հաղթանակն ապահովված է լինելու․ Արայիկ Հարությունյան

14:07 04.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի և Արցախի ժողովորդին։ Նա խոսել է առաջնագիծ գնալու իր անհրաժեշտության և այնտեղ անձնվիրաբար կանգնած հայորդիներին ոգևորելու մասին։ «Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առաջև դրված խնդիրը՝ հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, որ գտնվում է առաջին գծում։ Ուզում եմ հպարտությամբ նշել․ ունենք աշխարհի […]

̰
Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան Ղարաբաղում անօդաչու սարքերի կրակի տակ է ընկել․ նրա հետ կապ հաստատել չի լինում

13:36 02.10.2020

Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան ժամանել է Լեռնային Ղարաբաղի զինված բախման գոտի և հայտնվել է ադրբեջանական անօդաչու սարքերի կրակի տակ: Այս մասին իր Telegram- ում հայտնել է պատերազմի թղթակից Սեմյոն Պեգովը՝ հավելելով, որ չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ։ Ավելի վաղ Յուլյա Չիչերինան Telegram-ում լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից, որին կից գրել է. «Բարի գիշեր, […]

̰
Ինչպե՞ս են կամավորների հավաքած արկղերը հասնում հասցեատիրոջը․ «Հորիզոնի» շրջայցը Երևանի փողոցներով

22:29 01.10.2020

Առաջնագծում մարտիկներն են, թիկունքում՝ նրանց զորավիգ լինել ցանակացողները։ Ամեն գյուղ ու քաղաքում, մարդաշատ վայրերում ու սոցիալական ցանցերում կտեսնեք կամավորների, նախաձեռնություններով հանդես եկող տարբեր խմբերի։ Արցախին կամ արցախցուն շտապ օգնելու բարի ցանկությամբ մեկտեղում են սնունդ, հագուստ, դեղորայք ու անգամ գումար։ Այստեղ կարևոր է հստակ տարանջատել աջակցության անկեղծ մղումով առաջնորդվողներին իրավիճակից օգտվել ցանկացողներից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Կովկաս-2020»-ի Հայաստանի զորախումբը միանգամից կմեկնի առաջնագիծ․ չի դադարում նաև արտերկրից Արցախ շտապողների հոսքը

20:55 30.09.2020

Ռուսաստանի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» ուսումնավարժանքներից հաղթական տրամադրությամբ հայրենիք է վերադարձել Հայաստանի զինվորականների խումբը։ Օդանավակայանից միանգամից առաջնագիծ հասնելու նրանց տրամադրվածությունը կիսել են նաև Ռուսասատանից չարտերային չվերթներով Հայաստան հասած հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց մարտական ոգին «Զվարթոց»  օդանավակայանում չափել է «Հորիզոնի» նկարահանող խումբը։ Մանրամասները՝ տեսանյութում․

̰
Երևանում և մարզերում եռուզեռ է․ կամավորները շտապում են առաջնագիծ

19:07 29.09.2020

Երևանում և մարզերում կամավորության սկզբունքով երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ հավաքվում են և շտապում առաջնագիծ։ Արցախի ժողովրդին սատար կանգնելու պատրաստակամությամբ, մայրաքաղաքի և մարզերի փողոցներում, հատկապես երիտասարդ աղջիկները, տեսակավորում և պատրաստում են սննդի, դեղորայքի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի արկղեր։ Հորիզոնի նկարահանող խմբերի արձանագրած կադրերը դիտեք մեկ տեսանյութում՝ առանց մեկնաբանության։  

̰
Խոցվել է հակառակորդի շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, իսկ անձնակազմի շրջանում արձանագրվել է ավելի քան 400 անվերադարձ կորուստ․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

20:40 28.09.2020

Արցախի տեղեկատվական շտաբում քիչ առաջ տեղի է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի ասուլիսը: Արթուր Սարգսյանը ամենավերջին տեղեկություններն է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակից: «Այս պահի դրությամբ շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան  ուղղություններով։ Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, ես կասեի՝ տեղ-տեղ, ժամ առ ժամ ավելանում […]

̰
Թե ո՞ր կողմն է սկսել մարտական գործողությունները՝ կան անհերքելի ապացույցներ․ Աննա Նաղդալյան

20:20 28.09.2020

ՀՀ դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ իրականացնելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հակադարձման աշխատանքներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանը։ «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախորդ օրվա ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ այլ երկրների իր գործընկների հետ։ Վարչապետ Փաշինյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ»,- ասաց Նաղդալյանը։ […]

̰
Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնությունից հետո վերադարձել է շարք․ Արծրուն Հովհաննիսյան

20:18 28.09.2020

Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է։ Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է շարք։ Այս մասին լրագրողներին հայտնեց  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այն մարդկանց, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները»,- […]

̰
Հակառակորդն այսօր մեծամասամբ կիրառել է հրետանի․ Արծրուն Հովհաննիսյան

19:22 28.09.2020

Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահի դրությամբ, մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այսօր առավոտյան մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրետանային միջոցների կիրառությամբ, նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված […]

̰
Դիերին տարհանելու խնդրանք Ադրբեջանի կողմից չի եղել․ Արծրուն Հովհաննիսյան

13:19 28.09.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հակառակորդն ունի մարդկային բազում կորուստներ։ Արծրուն Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ադրբեջանը փորձել է տարհանել իր գերիներին։ «Ոչ, նման խնդրանք չունենք։ Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։    

̰
Ո՞ր դեպքում կկիրառվեն «Իսկանդերը» և «Սու 25»-ը․ Արծրուն Հովհաննիսյանը կանխավ հայտարարությունը տեղին չհամարեց

13:02 28.09.2020

Լրագրողները ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե որ դեպքում կկիրառվեն «Իսկանդեր» հրթիռային համալիրն ու «ՍՈՒ 25» կործանիչը։ Սակայն Հովհաննիսյանը տեղին չհամարեց այդ հարցը դարձնել քննարկման առարկա։ «Զինվորականներն ունեն կոնկրետ մարտական գործողությունների վարման հստակ ծրագրեր, գործիքակազմ, մարտավարություն և այլն։ Կանխավ հայտարարել կամ անմիջապես հայտարարել, միշտ չէ, որ տեղին է։ Երբ որ անհրաժեշտ կհամարեն, երբ որ […]

̰
Ձեր զանգերով կարող եք թիրախավորել կապի դուրս եկած զինվորին․ Արծրուն Հովհաննիսյանի կոչը

12:33 28.09.2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով Հայաստանից Արցախ հեռախոսազանգերի թեմային, մեկ անգամ ևս հանդես եկավ խնդրանք-հորդորով։ Նրա խոսքերով, բացի նրանից, որ այդ հեռախոսազանգերը խանգարում են կառավարման համակարգերի իրականացմանը և ստեղծում են գերծանրաբեռնվածություն, այլև պարունակում են վտանգի ռիսկ․ «Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք անընդհատ զանգել ու կապ հաստատել, իրենք եթե կապի դուրս գան, դրանցով իրենց […]

̰
Կան բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող․ Արծրուն Հովհաննիսյանը՝ գերեվարված գեներալի լուրի իսկության մասին

12:25 28.09.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում տվեց ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովի գերի ընկնելու լուրի իսկության վերաբերյալ։ «Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա, բայց քանի որ կան ադրբեջանական զինծառայողների բազում դիեր, որևէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»,- ասաց Հովհաննիսյանը։  

̰
Հայկական կողմին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել․ Արծրուն Հովհաննիսյան

12:11 28.09.2020

Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերն ընթացել են մարտեր։ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրել է վերջին նորությունները մարտական գործողությունների վերաբերյալ։ «Մեր ԶՈՒ-ին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել։ Հակառակորդը, բնականաբար, դրանով չի հանգստացել, շարունակել է որոշ տեղերում հակագրոհներ իրականացնել, որոնք ետ ենք մղել։ Մենք որոշ դիրքեր ետ ենք վերցրել, ամբողջական […]

̰
Սաուդյան Արաբիան վերսկսում է ընդունել ուխտավորներին

12:43 23.09.2020

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբերի 4-ից աստիճանաբար վերսկսում են ընդունել ուխտագնացներին։ Ուխտը դեպի մուսուլմանական աշխարհի սրբավայրեր դադարեցված էր մարտից՝ COVID-19 համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն ՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Առաջին փուլում ուխտավորների օրական քանակը կսահմանափակվի 6000-ով։ Այդ թվաքանակում ներառված են նաև տեղացիները։ Իսկ նոյեմբերի 1-ից այցելուների թիվը նախատեսվում է […]

̰
Բացահայտվել է, թե ինչու Գերմանիան չի ուսումնասիրում Նավալնիի թունավորումը

20:15 22.09.2020

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործի հետաքննությունը գտնվում է գերմանական իրավապահ մարմինների իրավասության սահմաններից դուրս և նրանք չեն կարող քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ: Այս մասին հայտնում է «Süddeutsche Zeitung»-ը: Քանի որ դա ռազմական հանցագործություն չէ, Գերմանիան չի կարող միջազգային քրեական օրենսգրքի համաձայն դիմել համընդհանուր իրավասությանը: «Նավալնիի թունավորումը տեղի է ունեցել Ռուսաստանում. սա […]

̰
COVID-19-ի պատճառով Մեծ Բրիտանիայում նախատեսում են նոր սահմանափակումներ

17:58 22.09.2020

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է վեց ամիս ժամկետով COVID-19-ի դեմ պայքարին ուղղված նոր սահմանափակող միջոցների ներդրման մասին: Համաձայն ՏԱՍՍ-ի՝ համապատասխան հայտարարությունն արվել է Թագավորության խորհրդարանում ելույթի ժամանակ: Ըստ Ջոնսոնի՝ խոսքը դեռ ազգային կարանտինի վերադառնալու մասին չէ, որը երկրում գործում էր այս տարվա գարնանը: Միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները կշարունակեն աշխատել, բացի դրանից՝ անհրաժեշտություն չկա […]

̰
Ուշանա՞լ աշխատանքից, թե՞ կոտրել դարպասը․ Դուեյն Ջոնսոնն ընտրել է 2-րդը

17:33 22.09.2020

Ամերիկացի ըմբիշ, դերասան, երաժիշտ Դուեյն Ջոնսոնը պատմել է, թե ինչի պետք է գնալ ժամանակին աշխատանքի հասնելու համար: Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով նրա տան դարպասը չի բացվել: Հոլիվուդյան աստղը պարզապես կոտրել է այն: Դերասանը դեպքի մասին գրել է Instagram-ում: https://www.instagram.com/p/CFTftEvlo5s/?utm_source=ig_embed «Մենք սաստիկ փոթորիկների պատճառով հոսանքազրկվել էինք, ինչը խանգարեց դարպասի բացմանը: Ես փորձեցի անջատել հիդրավլիկ համակարգը՝ դարպասը բացելու […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի

13:55 22.09.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարության նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։ ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը՝ ստորև։ Գրիգոր Գուլյանը ծնվել է 1978 թ․ փետրվարի 22-ին, քաղաք Աբովյանում։ Կրթություն […]

̰
Մինչև 22 տարեկան երեխաներին և երիտասարդներին ինսուլինային անալոգները կտրամադրվեն անվճար

13:24 22.09.2020

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում  վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ: Այս […]

̰
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 6215 դեպք

12:31 22.09.2020

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6215 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկել Մոսկվային (980) և Սանկտ Պետերբուրգին (211): Մեկ օրվա ընթացքում ամբողջովին ապաքինվել է 5976 մարդ, գրանցվել է 160 մահ: Մինչ օրս Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 115 810 դեպք: Ամբողջ […]

̰
Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը Թուրքիայում շարունակում է աճել

12:27 22.09.2020

Մեկ օրում անցկացված 112.942 թեստի արդյունքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1․743 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք: Երեկ՝  սեպտեմբերի 21-ին, Թուրքիայում Covid-19-ից մահացել է 68 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 268.435 մարդ, իսկ 1.491 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման […]

̰
Հայկ Մարությանի թումանյանական գրառումը՝ Անկախության 29-ամյակի առթիվ

12:41 21.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության տողերով գրառմամբ է շնորհավորել Անկախության 29-ամյակը։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/658526924790946

̰
Նոր մանրամասներ՝ Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությունից

13:49 19.09.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են, ոստիկանությունը տեղեկացրել էր հրաձգության և մի քանի զոհի մասին։ Ամերիկյան Ռոչեսթերում կրակոցների զոհ է դարձել 2 մարդ, 14-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «13WHAM»-ը: Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել 18-22 տարեկան տղամարդ ու կին: Դեպքը տեղի է […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի, իսկ 30-ը՝ Թբիլիսիի հետ

12:47 19.09.2020

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են աճ գրանցել։ Հիվանդության 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի հետ, 30-ը՝ Թբիլիսիի, 15-ը՝ Իմերեթիի, 11-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 4-ը՝ Գուրիայի, երեքը՝ Կախեթիի շրջանի հետ: Այս մասին  հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ «Այսօրվա տվյալներով՝ ունենք 3306 վարակակիր»,- հայտարարել է Մարինա Էզուգբայան՝ հավելելով, որ մեկ օրում Վրաստանում […]

̰
BACK_TO_TOP