TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին Netflix-ի հետ պայմանագիր են ստորագրեցին

22:43 03.09.2020

Զույգը բազմամյա գործարքի մեջ է մտել Netflix-ի հետ, ինչպես նաև ստեղծել է արտադրական ընկերություն ՝ նախագծեր նկարահանելու համար: Աստղերը կաշխատեն վավերագրական և գեղարվեստական ​​կինոնկարների, հեռուստասերիալների և մանկական ծրագրերի արտադրության վրա: Նշվում է, որ նրանց շոուները հեռարձակվելու են բացառապես Netflix-ով: Ընկերության հետ զույգի պայմանագրի գումարի չափը չի հրապարակվել: Հայտնի է, որ Հարրին և Մեգանը քննարկել են […]

̰
Խորենացի փողոցում հաստաբուն ծառը մեքենաների վրա է ընկել

15:12 03.09.2020

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է տեղադրել, որում երևում է, թե ինչպես է հաստաբուն ծառը կողաշրջվել կայանած ավտոմեքենաների վրա։ Դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ Խորենացի փողոցում։  

̰
Բեզոսի նախկին կինը դարձավ աշխարհի ամենահարուստ կինը

14:07 03.09.2020

Ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի  նախկին կնոջ՝ Մաքենզի Սքոթի կարողությունը հասել է 68 միլիարդ դոլարի, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ կինը: Այս մասին են վկայում Bloomberg-ի կողմից աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի հրապարակված տվյալները: Միևնույն ժամանակ, Սքոթը ցուցակում առաջ էր անցել L’Oreal-ի սեփականատեր Ֆրանսուազ Բետենկուր-Մայերսից: Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է 66,8 միլիարդ դոլար: Աշխարհի […]

̰
Տեսչական մարմինների կողմից ամռանն իրականացված ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը՝ թվերով

13:39 03.09.2020

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը։ «Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի: Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և […]

̰
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 110 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

12:19 03.09.2020

Ճապոնական Կյուսյու կղզում առնվազն 117 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Պատճառը հորդառատ անձրևներով և ուժեղ քամիներով ուղեկցվող «Մայսակ» թայֆունն է։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը ՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: Նշվում է, որ հոսանքի անջատումներ են գրանցվել Սագա, Կումամոտո և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներում: Թայֆունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի: Այս պահին թայֆունը շարժվում է […]

̰
Բայդենը ժողովրդականությամբ Թրամփից առաջ է 8%-ով

12:03 03.09.2020

Նախընտրական հավաքներից հետո ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ժոզեֆ Բայդենի վարկանիշը 8 տոկոսով բարձր է գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշից։ Այս մասին են վկայում CNN-ի հրապարակած հարցման արդյունքները։ Ուսումնասիրությունն իրականացվել է SSRS-ի հետ համատեղ՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Նշվում է, որ հարցվածների 51% -ը սատարում է Բայդենին, հարցվածների 43% -ը պատրաստ է քվեարկել Թրամփի […]

̰
Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով

11:57 03.09.2020

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ANSA գործակալությունը։ 83-ամյա Բեռլուսկոնին ներկայում ինքնամեկուսացած է Միլանի մերձակայքում գտնվող իր տանը։ Այս մասին ասվում է նրա գործընկերների տարածած հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, նա չունի ախտանշաններ և հեռակա զբաղվում է կուսակցական աշխատանքով: Սարդինիա կատարած այցից հետո Բեռլուսկոնին որպես կանխարգելիչ միջոց կորոնավիրուսի թեստ էր հանձնել: Սիլվիո Բեռլուսկոնին […]

̰
Անհայտ ծագման օղին ու դրա հետևանքները․ալկոհոլի թունավորումից մահացածները 14-ն են

20:29 02.09.2020

  Անհայտ ծագման ալկոհոլից թունավորման, ապա նաև մահվան դեպքերի թիվն այսօր արդեն ավելացել է։ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, երեկ՝ սեպտեմբերի 1-ին մահացավ: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, […]

̰
Կանոնավոր բանակին զուգահեռ կգործի նաև աշխարհազորը․ Գաբրիել Բալայանը ասուլիսում  մանրամասներ է հայտնել

19:42 01.09.2020

Մինչ ասուլիսի բուն թեմային անցնելը, պաշտպանության փոխնախարար Բալայանը օրվա՝ սեպտեմբերի 1-ի նշանակությունից ու նախարարությունում այդ ոլորտում ունեցած ձեռքբերումներից խոսեց։ Ռազմական կրթություն մասնագիտությունը շարունակում է գրավչությունը չկորցնել, դրա մասին է փաստում այս տարվա դիմելիության աճը։ Մոնթե Մելքոնյան վարժարանում այս տարի աննախադեպ է նաև իգական սեռի կուրսանտների թիվը։ Փոխնախարարի թվարկած աննախադեպ իրադարձություններն այսքանով չեն ավարտվում․ երեկ ավարտվել […]

̰
Աշխարհազորում կներգրավվեն մինչև 70 տարեկան քաղաքացիներ

15:11 01.09.2020

Զինված ուժերին զուգահեռ Հայաստանում նախատեսվում է ստեղծել նաև աշխարհազոր։ Նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման։ Այսօր պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ասուլիսով է հանդես եկել: Նա խոսել է աշխարհազորի հասկացության, նպատակների, կառուցվածքի, պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության, կիրառման և այլ մանրամասների մասին։ Աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի […]

̰
Հարավային Կորեայում ամերիկյան զրահատեխնիկան բախվել է ամենագնացին․ կան զոհեր

22:15 31.08.2020

Հարավային Կորեայում ԱՄՆ բանակի զրահափոխադրիչը բախվել է ամենագնացին: Վթարի հետևանքով չորս մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է Yonhap հարավկորեական լրատվական գործակալությունը: Ոստիկանության տվյալներով ՝ պատահարը տեղի է ունեցել անցած գիշեր Պոչեոն քաղաքում: Բախումից հետո մեքենայի չորս ուղևորները ՝ բոլորը Հարավային Կորեայի քաղաքացիներ, տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Ամերիկացի մեկ զինովորական […]

̰
ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կորոնավիրուսը հաղթահարել է

13:47 31.08.2020

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վերադարձավ նախարարություն՝ կորոնավիրուսի վարակից ապաքինված: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նախարարության ներկայացուցչին հղում անելով: Նրա խոսքերով՝ նախարարի մոտ վերջին երեք թեստերի արդյունքների հիման վրա COVID-19 չի հայտնաբերվել: Կորոնավիրուս նրա մոտ հայտնաբերվել էր Հեռավոր Արևելք ուղևորության ժամանակ: Այս մասին հայտնի էր դարձել օգոստոսի 18-ին:

̰
Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներում

12:53 29.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Նրա առաջին կանգառը Ծղուկ համայնքն էր։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բնակիչների հետ, նրանց հետ քննարկել  արոտավայրերի, մսի և կաթի մթերման վերաբերյալ հարցեր, դրանց ուղղությամբ տվել հստակ հանձնարարականներ։ Վարչապետը եղել է նաև Անգեղակոթ համայնքում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Վարչապետ Փաշինյանը Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցներին պարգևներ հանձնեց

20:31 28.08.2020

Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիքի» շքանշանի, 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին, իսկ 55 զինծառայողներ՝ 2-րդ աստիճանի շքանշաններով։ Պարգևները զինծառայողներին է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, […]

̰
Ռայնիսի 1 հասցեի տուժած բնակիչների խնդիրների հետքերով․«Հորիզոնի» անդրադարձը

20:43 27.08.2020

Ի՞նչ վիճակում են Ռայնիսի 1 հասցեի տուժած բնակիչները, ինչպե՞ս և որտե՞ղ են գիշերել անօթևան մնացած զեյթունցիները․ «Հորիզոնի» նկարահանող խումբն այսօր էլ է եղել պայթյունից տուժած շենքի բակում, չափել բնակիչների տրամադրությունն ու զրուցել պատկան մարմինների հետ։ Ռայնիսի 1 շենքի բնակիչների մեծ մասը երեկ գիշեր գիշերել է բարեկամ-հարազատ մարդկանց բնակարաններում, բայց ոչ շենքում։ Տիկին Լուիզայի դեպքում, պատկերն […]

̰
ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին լրատվամիջոցներին ներս չեն թողել

13:05 25.08.2020

Նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների գործընթացները։   Հաշվի առնելով պարետատան պահանջները՝ դահլիճում չպետք է 40-ից ավելի մարդիկ լինեն, ուստի […]

̰
Լիլիթ Մակունցը մանրամասներ է հայտնել «Իմ քայլի»-ի նիստից

15:55 24.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ շուրջ երեք ժամ տևած «Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ օրակարգում նախապես հարցեր չեն եղել և փակ նիստին քննարկվել են կրթական, դատաիրավական, արտաքին քաղաքականության ոլորտներին առնչվող հարցեր, անդրադարձել ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին։ «Ինչ վերաբերում է ՍԴ դատավորի՝ կառավարության առաջադրած թեկնածուին, այդ […]

̰
Ի՞նչ հարցերի է անդրադարձել «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ հանդիպման ժամանակ

17:13 22.08.2020

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում են ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է, որ հանդիպմանն անդրադարձել են Շաթիրյանի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ լինելուց հրաժարվելու որոշմանը, ինչպես նաև վերջինիս հետ տարբեր հարցերի շուրջ ունեցել են քննարկումներ։ Իսկ ահա Էդգար Շաթիրյանն էլ լրագրողներին հայտնել էր, որ […]

̰
Կալիֆոռնիայում հրդեհը 6 մարդու կյանք է խլել

11:22 22.08.2020

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվել է 6 մարդ: Այդ մասին հայտնում է BBC-ն։ Տուժել է առնվազն 43 մարդ, այդ թվում ՝ հրշեջներ։ 175 հազար մարդու տարհանման հրաման է տրվել։ Կրակի դեմ պայքարում է 12 հազար հրշեջ։ Կալիֆոռնիային օգնության են շտապում տարբեր նահանգներից, օգնություն է խնդրվել նաև Ավստրալիայից և Կանադայից։ Մոլեգնող 560 օջախներից մի քանիսը […]

̰
ԿԸՀ-ն մերժեց Եղեգնուտ համայնքի ավագանու դիմում-բողոքը

17:38 20.08.2020

Արդեն 2 ամիս է՝ Եղեգնուտ համայնքը ղեկավար չունի։ Բանն այն է, որ 2018թ․ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն ինքնաբացարկ է ներկայացրել: Համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը, սակայն ավագանու անդամները բոյկոտել են: Ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում նոր ավագանու հետ երկու տարի աշխատելուց հետո, դադարեցվել են արդեն Ռազմիկ Մկրտչյանի լիազորությունները: Ուստի, ավագանու 4 անդամ դիմում է ներկայացրել […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4747 նոր դեպք

12:33 20.08.2020

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 785 նոր դեպք: Այս մասին տեղեկացրել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է 942 106 դեպք: Դրանցից 755 513 հիվանդ բուժվել է, և 16 099 մարդ մահացել է: Անցած օրը Ռուսաստանում COVID-19- ից բուժվելուց հետո 6090 հիվանդ դուրս […]

̰
Պեկինում 6 ամսվա ընթացքում առաջին անգամ փողոցներում դիմակ կրելու ռեժիմը չեղարկվեց

11:54 20.08.2020

Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ թույլատրվեց դրսում գտնվել առանց պաշտպանիչ դիմակի: Այս մասին ասված է Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մայրաքաղաքի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Միևնույն ժամանակ, երբ դուք կարճ հեռավորության վրա եք, գտնվում եք այն մարդկանց շրջանում, ովքեր ընկերներ  և հարազատներ չեն, դեռ պետք է դիմակ կրել։ Բացի դրանից, մարզադաշտերում և մարզադահլիճներում դիմակ կրելը […]

̰
Շուկայում վաճառվող 0․5 կգ-ից պակաս քաշով  սիգն անօրինական է․ Ռոմանոս Պետրոսյան

20:26 19.08.2020

Վաղվանից մեկնարկելու է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։ Ըստ այդմ, որսի, ապա վաճառքի ենթակա սիգը պետք է կշռի առնվազն 0․5 կգ, հակառակ դեպքում, մանրաձուկ որսացողները և այն վերավաճառողները կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ձևաչափով հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և  մանրամասնել, թե ո՞րն է լինելու Սևանա լճի էկոհամակարգի […]

̰
Կոտայքում կկառուցվեն կամ կվերակառուցվեն 14 մանկապարտեզներ․ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Կոտայք

20:50 18.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում։ Միայն Կոտայքում այս տարի պետության աջակցությամբ կկառուցվեն կամ կվերանորոգվեն 14 մանկապարտեզներ։Կառավարության ղեկավարը շրջել է մարզի մի շարք համայքներով, հետևել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին և պատասխանել կոտայքցիներին հուզող հարցերին։ Վարչապետին Արամուսում ուրախալի լուր էին հայտնելու․ 40 տարվա մեջ առաջին անգամ 4000 բնակիչ ունեցող Արամուսը մանկապարտեզ […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4748 նոր դեպք

11:45 18.08.2020

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4748 դեպք: Այս մասին Telegram-ի ալիքում հայտնում է  կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ՌԴ օպերատիվ շտաբը։ Եվս 6527 հիվանդ ապաքինվել է, 132-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի 932 493 դեպք, առողջացել է 74 628 մարդ, մահացել՝ 15 872-ը:

̰
Արքայազն Հարրին զարդերի պատճառով վիճել է թագուհու հետ

11:33 18.08.2020

Արքայազն Հարրին իր հարսանիքից առաջ վիճել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ իր ապագա կնոջ՝ Մեգան Մարկլի համար զարդեր տրամադրելու հարցով։ Այս մասին նշվում է Սասեքսի դուքսի և դքսուհու կյանքի մասին Օմիդ Սկոբիի «Ազատության որոնումներում» գրքում, փոխացնում է The Sun- ը: Բրիտանական թագավորական ընտանիքը կանգ չի չառել ոչնչի առաջ, որպեսզի բարդացնի Մեգան Մարկլի կյանքը, […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5061 նոր դեպք

11:58 15.08.2020

Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5,061 դեպք, որոնք գրանցվել են Ռուսաստանի 84 շրջաններում։ Վարակվածների 26,7 տոկոսը չունի ածտանշան: 6447 մարդ առողջացել է։ Ռուսաստանում COVID-19- ից մեկ օրվա ընթացքում մահացել է 119 մարդ, իսկ ամբողջ ժամանակահատվածում `15.617։ Այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: «Անցած 24 ժամվա ընթացքում հաստատվել […]

̰
ԱՄՆ-ը պետք է դասեր քաղի զենքի էմբարգոյի քվեարկության ձախողումից․ Իրանի ԱԳՆ

11:46 15.08.2020

ԱՄՆ-ը պետք է կարգավորի իր քաղաքականությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ քվեարկության ձախողումից հետո, հակառակ դեպքում կմեկուսացվի միջազգային ասպարեզում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: «Միացյալ Նահանգները պետք է դասեր քաղի իր անհաջողությունների մասին և ՄԱԿ-ում իրեն խայտառակելը դադարեցնի: Հակառակ դեպքում […]

̰
Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերը 1 օրում ավելացել են 65 հազարով

11:41 15.08.2020

Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճել է 65002-ով, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2526192: Այս մասին հայտնում է India Today- ը ՝ վկայակոչելով Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությանը: Անցած օրվա ընթացքում մահացած հիվանդների թիվն աճել է 996-ով և հասել 49.036-ի: Ներկայում Հնդկաստանում կորոնավիրուսից բուժվում է 668,220 մարդ, առողջացել է 1,808.936 […]

̰
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է. Տիգրան Խաչատրյանը ասուլիսի սկզբում մոռացել էր դիմակը

21:08 14.08.2020

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ամփոփեց տնտեսության աջակցությանն ուղղված կառավարության հակաճգնաժամային նախորդ ծրագրերը և անդրադարձավ հակաճգնաժամային նոր՝ 23-րդ և 24-րդ միջոցառումներին։ Օգոստոսի 13-ի դրությամբ իրականացվող միջոցառումների արդյունքում շահառուներին հասանելի օժանդակության ընդհանուր թիվը կազմել է 144․8 մլդ դրամ։ Կորոնավիրուսի տարածման ընթացքում կիրառված սահմանափակումների հետևանքով զբոսաշրջության, կացության և հանրային սննդի ոլորտներում գրանցվել է իրացման շրջանառության շուրջ […]

̰
BACK_TO_TOP