TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+28.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը արցախցիներին այսօր չլսեց․ բողոքի ակցիան կշարունակվի վաղը

17:42 26.10.2020

Հայաստանի տարբեր բնակավայրերից առավոտյան ժամը 08:00-ին Երևան հասած արցախցի կանայք ու երեխաները Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև նախ հնչեցրին Արցախի հիմնը, ապա հանդես եկան պահանջներով։ Նրանք պահանջեցին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող ահաբեկչությունը պատժելուն ուղղված գործողություններ իրականացնել: Նաև նամակ հանձնելու նպատակով պահանջեցին հանդիպում ԵՄ պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Ակցիայի մասնակիցներին մոտեցան գրասենյակի անվտանգության աշխատակիցները և […]

̰
Արցախի թթու, փախլավա, ժենգյալով հաց, զանազան ապրանքների վաճառք՝ հանուն արցախցիների բարեկեցության

21:47 24.10.2020

Հասարակական կազմակերպությունների, տեղացի և արտերկրից ժամանած անհատների աջակցությամբ արցախցի կանայք այս օրերին ներգրավված են բարիք ստեղծելու և դրանով ռազմաճակատին թիկունք լինելու գործում։ Խոհանոցում արցախյան մթնոլորտ է․ կանայք երգում են հարազատ երգեր, արագ մաքրում ու կտարտում թթվի կամ իրենց բարբառով հայտնի՝ աղ դրածի համար անհրաժեշտ բանջարեղենը, կանաչին, ինչու չէ նաև մրգերը։ Ինչպես տեսնում եք, բազմազան բարիքներից՝ […]

̰
Բրիտանիայում անցկացված լուսանկարչական մրցույթում հաղթել է «Փղերն աղբանոցում» լուսանկարը

11:22 23.10.2020

Մեծ Բրիտանիայում անցկացվել է թագավորական կենսաբանական հանրույթի կողմից կազմակերպված լուսանկարչական մրցույթ: Հաղթող է ճանաչվել աղբանոցում հայտնված փղերի նկարը, հայտնում է BBC-ն: Թիլահան Թարմապալանի հեղինակած լուսանկարում փղերը սնունդ որոնելու համար թափառում են արգելոցից ոչ հեռու: Լուսանկարն արվել է Շրի Լանկայում։ Տեղի իշխանությունները վերջերս արգելել են աղբ թափել Ամպարա շրջանի արգելոցի շրջակայքում, ինչը դարձել է փղերի շրջանում  […]

̰
Մի՛ լռեք, այլ արդար եղեք․ արցախցի կանայք ու երեխաները բողոքի ցույցով եղել են ՀՀ ԱՄՆ դեսպանատան մոտ

13:50 22.10.2020

Պահանջատեր ենք, մեր հողն ու սուրբ օջախը չենք տա թշնամուն․ արցախցի կանայք ու երեխաներն այսօր էլ իրենց բողոքն արտահայտել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաջ։ Հենց Արցախի ճանաչումն էլ կլինի նորի սկիզբը, անվտանգության երաշխիքը, խաղաղ ապրելու և արարելու գրավականը։ Ուստի արցախցիները վստահ են, որ հաղթանակ լինելու է։ Կրկին ապացուցելու կարիք չունենք, այդ մասին գիտեք դուք էլ՝ […]

̰
«Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է»․ բողոքի ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

19:10 16.10.2020

«Կատարեք ձեր գործը կամ գնացեք տուն»․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Հնչել են վանկարկումներ, կոչեր, որ միջազգային գերագույն ուժերը անտարբերությամբ չվերաբերեն Ադրբեջանի ագրեսիային։ Կազմակերպության երևանյան գրասենյակի ներկայացուցիչը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ և խոստացել նրանց փաստարկները, դժգոհությունները փոխանցել ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ «Ձեր լռությունը նոր ցեղասպանություն է», «Կանգնեցրեք ագրեսոր Ադրբեջանին և Թուրքիային»․ ահա […]

̰
Ամո՞ւր է մեր թիկունքը․ինչո՞ւ է համաճարակն աննախադեպ ուղի ընտրել․ «Հորիզոնի» շրջայցը մայրաքաղաքում

21:52 15.10.2020

Ի՞նչ են հորդորում մասնագետները և ո՞րն է կորոնավիրուսի տարածման տեմպերի ռեկորդային աճի պատճառը: «Հորիզոնի» նկարահանող խումբը շրջել է Երևանի փողոցներում, փորձել պարզել՝ որքանո՞վ են քաղաքացիները պահպանում հակահամաճարակային կանոնները: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից մինչ օրս երբևէ նոր դեպքերի այսպիսի թիվ չէր գրանցվել։ Հատկապես վերջին երեք օրերին մեկ օրում հաստատվող նոր դեպքերը եռանիշից դարձան քառանիշ, նախորդ […]

̰
Apple-ը ներկայացրեց iPhone 12-ը․ 4 դիզայն, բարելավված տեսախցիկ և 5G

12:31 14.10.2020

Apple-ն առցանց շնորհանդեսով պաշտոնապես ներկայացրեց iPhone 12 շարքը ՝ 5G ցանցի աջակցությամբ: Այն իր մեջ ներառում է չորս սմարթֆոն. «մատչելի» iPhone 12 mini և iPhone 12, ինչպես նաև առաջատար iPhone 12 Pro և iPhone 12 Pro Max: Բազային մոդելն ունի հարթ ալյումինե կորպուս և 6,1 դյույմանոց Super Retina XDR էկրան ՝ 2532 × 1170 պիքսել […]

̰
Ի՞նչ արձանագրեց «Հորիզոնի» տեսախցիկը հրթիռակոծված Շուշիում

18:46 13.10.2020

Չնայած նրան, որ Շուշին շարունակ հրթիռակոծվում է, կյանքը կանգ չի առել։ Մարդիկ շարունակում են ոչ միայն չհեռանալ իրենց հայրենիքից, այլև առօրյան լցնում են աշխույժ եռուզեռով։ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Շուշիում, շրջել հրթիռակոծված վայրերով, զրուցել տեղացիների հետ, արձանագրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ավերածությունները։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

̰
Քենդալ Ջեններն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին

13:41 13.10.2020

Ամերիկացի սուպերմոդել, հեռուստաաստղ Քենդալ Ջեններն Instagram-ի իր էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին։ Նա վերահրապարակել է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի տեղադրած տեսանյութը, որտեղ քույրը կոչ է անում նվիրաբերություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիշեցնենք, որ նախօրեին էլ նրա քույրը` Քայլի Ջենները, ևս հրապարակում է արել՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի:  

̰
Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրը դարձել է հնդիկ տղամարդու մահվան պատճառ

12:54 13.10.2020

Հնդկաստանի բնակիչ Բուսսա Կրիշնան ընկճախտի մեջ է ընկել՝ իմանալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով։ Նա կաթված է ստացել ու մահացել։ Այս մասին հայտնում է Indian Express-ը՝ հղում անելով նրա ընտանիքի անդամներին։ Նախագահի ու առաջին տիկնոջ մոտ վիրուսի հաստատումից հետո Կրիշնան սոցցանցերում էմոցիոնալ հոլովակներ է տեղադրել՝ նրանց ուղղված շուտափույթ ապաքինման մաղթանքներով։ Մահը վրա […]

̰
Ավստրալիայում շինաշխատանքների ընթացքում համալսարանի մասնաճյուղի տանիքը փլվել է

12:18 13.10.2020

Ավստրալիայի հարավարևմտյան Փերթ քաղաքում, շինարարական աշխատանքների ընթացքում փլվել է Կերտինի համալսարանի մասնաշենքի տանիքը, հայտնում է ABC-ն: Փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12.30-ի սահմաններում: Նշվում է, որ փլուզումը տեղի է ունեցել տանիքի հենարանի ամրացման աշխատանքների  ընթացքում: Նախնական տվյալներով՝ մահացել է 1 մարդ, ևս 1-ը վիրավոր է։  

̰
Սակրավորներն Արցախում կատարում են ականազերծման աշխատանքներ․ «Հորիզոնի» նկարահանող խումբը՝ Արցախում

18:40 12.10.2020

Արցախում գտնվող «Հորիզոնի» նկարահանող խումբը շարունակում է առաջնագծից մեզ նոր տեղեկություններ և կադրեր փոխանցել։ Այսօր էլ նրանք մասնակցել են ականազերծման աշխատանքներին։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության․

̰
Ղրղզստանի նախագահը Բիշքեկում կրկին արտակարգ դրություն է մտցրել

12:11 12.10.2020

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Բիշքեկի տարածքում: Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանը երեք օր շարունակ չի քննարկել մայրաքաղաքի տարածքում նախկինում սահմանված արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ հարցը։ Ռեժիմը սահմանվում է հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ից մինչև հոկտեմբերի 19-ը՝ ժամը 07․00-ն՝ պայմանավորված Բիշքեկում […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 13 592 նոր դեպք

11:58 12.10.2020

Անցած մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19- ի 13 592 նոր դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը: Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (4395), ապա՝ Սանկտ Պետերբուրգին (538): Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 125 մահ, ապաքինվել է 3793 պացիենտ: Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է […]

̰
ԱՄՆ-ում 11-ամյա տղան դպրոցական ավտոբուս է առևանգել ու վթարի ենթարկվել

11:48 12.10.2020

ԱՄՆ Լուիզիանա նահանգում ոստիկանությունը հետապնդել է 11-ամյա տղային, ով դպրոցական ավտոբուս էր առևանգել Բաթոն Ռուժ քաղաքում: Դեպքի տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ քաղաքի հյուսիսայի հատվածում։ Ոստիկանությունը սկսել է հետապնդել, այդ ընթացքում ավտոբուսը բախվել է գազատարի, իսկ հետո՝ ծառի: Ոստիկանները շրջապատել են ավտոբուսը, անչափահաս վարորդին դուրս հանել ավտոբուսից ու ձեռնաշղթա հագցրել: Տղային պահում են անչափահաս հանցագործների […]

̰
«Հորիզոնի» նկարահանող խմբի տեսանյութը՝ հրթիռակոծված Մարտունուց

23:15 11.10.2020

«Հորիզոն»-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Արցախում։ Գործընկերներս այսօր եղել են Մարտունի քաղաքում, զրուցել տեղացիների հետ։ Չնայած հրադադարին` Մարտունին, Մարտակերտը և Արցախի խոշոր գյուղական մի շարք բնակավայրեր ողջ գիշեր  հրթիռակոծվել են։ Տեսանյութն՝ առանց մեկնաբանության։

̰
Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունները․ անտարբեր է դիերի տեղափոխման հարցում․ Վահրամ Պողոսյան

13:40 11.10.2020

Դիվանագիտական առումով ձեռք բերված պայմանավորվածությունից հետո այս պահին էլ հայկական և ադրբեջանական կողմերի հետ Մոսկվան ինտենսիվ կերպով աշխատանքներ է տանում։ Հայկական կողմը շարունակում է մնալ իր այն հստակ դիրքորոշմանը, որն արտահայտել է Մոսկվայում, իսկ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները խախտում է։ Այս մասին Արցախում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ «Ադրբեջանի իշխանությունները շարունակում […]

̰
«Ալլահ աքբար» գոռալով՝ գրոհայինները հրկիզել են առաջին իսկ հանդիպած առանձնատները․ Վահրամ Պողոսյան

13:21 11.10.2020

«Հորիզոն»-ի նկարահանող խումբն Արցախում առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի մամուլի քարտուղարի հետ։ Արտյոմ Երկանյանը Վահրամ Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյո՞ք հաստատվել են Հադրութից եկող այն տեղեկությունները, որ առաջնագծում «Ալլահ աքբար» և արաբերեն այլ գոչյուններ կիրառող գրոհայիններ կան։ «Այո, նման տեղեկություն կա, գրոհայինները հարձակման ընթացքում կրոնական տարբեր արտահայտություններ էին գոռում»,- ասաց Վահրամ Պողոսյանը։ Ըստ նրա՝ տեղեկություններ են […]

̰
Գիշերն Արցախում հրթիռակոծությունը չի դադարել․ «Հորիզոնին» մանրամասներ է ներկայացրել Վահրամ Պողոսյանը

12:51 11.10.2020

Այս օրերին Ստեփանակերտն ու Արցախի քաղաքային և գյուղական այլ բնակավայրեր հրթիռակոծելու համար հակառակորդը հիմնականում օգտագործել է «Սմերչ», «Պոլոնեզ», կասետային ռումբեր և միջազգային տարբեր կոնվենցիաներով արգելված այլ զինատեսակներ։ Այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում Արտյոմ Երկանյանին փոխանցեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Չնայած հրադադարին՝ ողջ գիշեր հակառակորդը հրթիռակոծել է և՛ Մարտունին, և՛ Մարտակերտը, և՛ մի շարք […]

̰
«Հաղթելու ենք». «Հորիզոնի» շրջայցը Երևանում

20:44 10.10.2020

«#Հաղթելու_ենք»․ հայի շուրթերից այս օրերին հնչող արտահայտություն, որ ողողում է համացանցն ու հորդում փողոցներ։ Սահմանին մարտիկներն են, թիկունքում՝ նրանց թիկունքն ամուր պահող ազգը։ Մայրաքաղաքի ամեն անկյունում կտեսնեք ժպտացող մարդկանց՝ խիզախ զինվորի անձնվեր գործով հպարտ ու ոգևորված։ Ինչո՞ւ չէ՝ անցուդարձ անողների աչքերում նաև թախիծն է ՝ գիտակցաբար կյանքը հայրենիքին նվիրողների համար։ «Հորիզոնի» նկարահանող խումբը մայրաքաղաքում շրջել […]

̰
Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի հրթիռակոծման հետևանքով տուժած լրագրողները դեռ կմնան «Էրեբունի» ԲԿ-ում

19:05 09.10.2020

Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի հրթիռակոծման հետևանքով վիրավորված և մարմնական վնասվածքներ ստացած օտարերկրացի լրագրողները և նրանց ուղեկցող խմբի անդամը  երեկ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում վիրահատվել են։ Այսօր ուղղաթիռով երեք տուժածներն էլ տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Եկեղեցու ռմբակոծման հետևանքով վիրավորվեցին և մարմնական վնասվածքներ ստացան ռուսական լրատվամիջոցներից երկու լրագրողներ՝ «Офицеры […]

̰
Շուշիում տուժած լրագրողների կյանքին վտանգ չի սպառնում․ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն

15:08 09.10.2020

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանական հարվածների հետևանքով վիրավորվել էին նաև ռուսական լրատվամիջոցներից երկու լրագրող՝ «Офицеры России»-ի լրագրող Լևոն Արզանովը և «Сегодня.ру» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Կոտյոնոկը։ Վիրավորվել էր նաև նրանց ուղեկցողներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացի Հրանտ Բալադյանը։ Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ստանալուց և վիրահատվելուց հետո երեքն էլ ուղղաթիռներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։ Բժիշկներին […]

̰
Սա հրաբխի ժայթքում չէ, այլ ռազմական պահեստների պայթյուն ու հրդեհ Ռյազանի մարզում

12:30 08.10.2020

ՌԴ Ռյազանի մարզի ռազմական պահեստներում բռնկված հրդեհները շարունակվում են, հարակից տարածքներում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Հրդեհի տեսագրությունը հրապարակել է NEXTA Live-ի տելեգրամյան ալիքը: «Սա հրաբխի ժայթքում չէ, այլ ռազմական պահեստների պայթյուն Ռյազանի մարզում: Այժմ այնտեղ արտակարգ ռեժիմ է մտցվել», – նշվում է տեսանյութին կից։ Հրդեհը բռնկվել է շահագործումից հանված զինամթերքի պահեստում։ Պայթյունների հետևանքով վիրավորվել […]

̰
Թրամփը վերադարձել է Օվալաձև կաբինետ՝ աշխատանքի

11:50 08.10.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով չի ցանկանում ինքնամեկուսացման մեջ մնալ կորոնավիրուսի պատճառով, աշխատանքի է վերադարձել Օվալաձև կաբինետ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական աշխատավայր, փոխանցում է Интерфакс-ը։ Սպիտակ տանը լրագրողներին ասել են, որ Թրամփը տեղեկություններ է ստացել ԱՄՆ-ին սպառնացող «Դելտա» փոթորկի, ինչպես նաև տնտեսության խթանման միջոցառումների հերթական փաթեթի վերաբերյալ Կոնգրեսի հետ բանակցությունների մասին։      

̰
Ահաբեկիչների դեմ պայքարելու համար դիմում ենք Իրանին՝ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով․ Մետաքսյա Հակոբյան

19:19 06.10.2020

Սա ոչ թե Արցախ-ադրբեջական, այլ՝ Արցախ-Թուրքիա պատերազմ է։ Արցախի տեղեկատվական կենտրոնում այս տեսակետն է հայտնել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը՝ դատապարտելով այս օրերին տիրող ահաբեկչությունը, որն ուղղված է նաև խաղաղ բնակչությանը։ Պատգամավորը հանդես է եկել նաև հայտարարությամբ։ «Դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ՝ Արցախի և Իրանի համատեղ շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու […]

̰
Թիկունքում ծառայությունս համարում եմ ավարտված․ Արցախի սահմանների խաղաղապահը եղել ենք, կանք ու միշտ կլինենք մենք․ Դավիթ Սանասարյան

16:19 06.10.2020

Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թիկունքում ծառայությունս համարում եմ ավարտված։ Գոյամարտի դուրս եկած մեր եղբայրների կողքին լինելու պատվին արժանանալն այս կյանքի ամենամեծ պարգևներից մեկն է։ Պաշտե՛լի ծնողներ, Եթե անգամ կորցնում ենք մեր հերոսներին, միևնույն է, չբողոքե՛նք մեր բախտից. միայն այս սուրբ հողը […]

̰
Սիրիայից ահաբեկիչներ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ. Ասադ

12:47 06.10.2020

Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչների է ներգրավվում Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններում, և դա կարող է հաստատել Դամասկոսը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ Սիրիայի ղեկավարի խոսքով՝ Թուրքիան Սիրիայում օգտագործել է տարբեր երկրներից ահաբեկիչների, միևնույն մեթոդներն են կիրառվել նաև Լիբիայում՝ այնտեղ օգտագործելով Սիրիայից տարված ահաբեկիչներին։ Լեռնային Ղարաբաղում սպանվել […]

̰
Թուրքիայի արտգործնախարարը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան

11:34 06.10.2020

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: «Այցի ընթացքում նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում: Թուրքիայի արտգործնախարարությունը հավելել է, որ «ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ տեղի կունենա մտքերի փոխանակում` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերի շուրջ»:

̰
«Տղե՛րք, հայրենիքն ունի այսօր ձեր կարիքը․ մարտակոչ՝ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորներին»․ Նիկոլ Փաշինյան

17:48 05.10.2020

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով պատերազմական  վիճակի մասին, չթաքցնելով նշեց, որ տեղ-տեղ ընթանում են ծանր մարտեր․ որոշ տեղերում Արցախի ՊԲ-ը հստակ վստահ կերպով վերահսկում է վիճակը, որոշ տեղերում վիճակը բավականին ծանր է։ Այնուհետև, նաև անցավ բուն ասելիքին՝ մարտակոչով դիմելով հատկապես վերջին տարում զորացրված մեր զինվորներին։ «Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին […]

̰
Եվրահանձնաժողովի ղեկավարն ինքնամեկուսացել է

13:33 05.10.2020

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն  ասել է, որ ինքնամեկուսանում է կորոնավիրուսի վարակ ախտորոշված ​​անձի հետ շփումից հետո: Այս մասին նա հայտարարեց Twitter-ի իր էջում: Նրա խոսքերով՝ ինքը տվյալ անձի հետ կապվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, իսկ COVID-19-ը նրա մոտ հայտնաբերվել է կիրակի՝ հոկտեմբերի 4-ին: «Ուստի, գործող կանոններին համապատասխան, ես մեկուսացված կմնամ մինչև վաղը առավոտյան […]

̰
BACK_TO_TOP