14:06 11.07.2020
Ավստրալիայում 17-ամյա մի ջրասուզակ ենթարկվել է շնաձկան հարձակման: Դեպքը տեղի է ունեցել Նոր Հարավային Ուելսում ՝ Ուոլլի լողափում, Գրաֆթոն քաղաքի մոտակայքում: Ըստ ոստիկանության՝ դեռահասին օգնության են հասել մի քանի ականատեսներ, սակայն ոտքերի ծանր վնասվածքների հետևանքով վիրավոր ջրասուզակը մահացել է: Դեպքից հետո տարածքում լողափերը փակվել են:
13:41 11.07.2020
ԱՀ պաշտպանության բանակից հայտնում են, որ հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3479958542036491&id=373037329395310
18:00 10.07.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Հուլիսի 10-ի դիտարկման արդյունքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են […]
17:51 10.07.2020
Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ու ՀՀ ոստիկանությունը շարունակել են կրկնակի ստուգայցերի գործընթացը։ Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի կողմից սահմանած անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներն իրականացրել են վարչական շրջանի հանգստի գոտիներում, որտեղ վաղ առավոտյան այցելուներն ավելի հաճախ զբաղվել են մարմնամարզությամբ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ «Եզակի բնույթ են […]
17:15 10.07.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային […]
17:00 10.07.2020
Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»: Ստուգայցերի ընթացքում «Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես, բացակայել են սոցիալական հեռավորություն պահելու համար արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Առևտրի կետերում առկա թերությունները տեղում […]
16:45 10.07.2020
Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ կորոնավիրուսի ճգնաժամից դուրս գալու նպատակով առաջիկայում Հայաստանը աջակցություն կստանա: «Աջակցություն Հայաստանին. Եվրամիության, Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության շնորհիվ մոտ օրերս Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մի խումբ: Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների փորձագետներից և կմիանա Covid-19-ի դեմ Հայաստանում տարվող պայքարին: Ուրախությամբ […]
16:11 10.07.2020
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 6,635 դեպք: Նոր դեպքեր են գրանցվել 85 մարզերում: Մահացել է 174 մարդ, առողջացել՝ 7752-ը։ Համաճարակի սկզբից Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 713 հազարը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 10-ին Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի գիտնականները նշել են այն հիմնական գործոնները, որոնք մեծացնում են մահվան ռիսկը կորոնավիրուսով վարակվելիս: […]
15:58 10.07.2020
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի մասնակցությամբ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Վարդան Մելիքյանը անդրադարձ է կատարել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլտվությունների տրամադրման ընթացակարգին, որսի թույլատրելի չափաքանակներին, ձկնորսության թույլտվությունների հայտերի ներկայացման կարգին և պայմաններին, բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման և այլ հարցերին։ Քննարկմանը ներկա են եղել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի […]
14:12 10.07.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում ընթանում է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը: Անվտանգության խորհրդի նիստին ներկա է նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, […]
13:10 10.07.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջից հայտնում են, որ այս օրերին Սևան քաղաքում իրականացվում են փողոցների գծանշման աշխատանքներ, որոնք ընդգրկելու են 10-ից ավելի փողոցներ և հրապարակներ: Նախատեսված է և՛ կենտրոնական, և՛ երկրորդային փողոցների գծանշում: Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ և ընդհատ գծանշում, հետիոտնային անցումների և կանգառների գծանշում: Ճանապարհային գծանշումը անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, […]
12:52 10.07.2020
Իտալիայի իշխանությունները արգելել են ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել վտանգավոր լինելու պատճառով: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։ Ըստ աղբյուրի՝ համապատասխան հանձնարարականը երեկ ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան՝ ԱԳ նախարարության հետ համատեղ: Նշվում է, որ արգելվում է ամեն տեսակի փոխադրման միջոցներով, այդ թվում՝ տրանզիտ […]
22:01 09.07.2020
Այսօր՝ հուլիսի 9-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ավտոպահեստամասերի տոնավաճառում: «Դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա թերությունները տեղում շտկվել են: Տեսչական մարմինը կասեցման գործընթաց է իրականացրել նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման […]
21:15 09.07.2020
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցել է երկրում կյանքի բոլոր ոլորտներում մրցակցությանը: Լուկաշենկոն խոստովանել է, որ միշտ պետական պաշտոնյաների ծրագրերը մշակելիս վերջիններից պահանջում է հաշվի առնել տարբեր տեսակետներ: «Անհրաժեշտ է այլընտրանք, պարտադիր մրցակցություն, կարծիքների բախում, ուղեղի նոպաներ. այս ամենը ճիշտ է», – ասել նա: Պետության ղեկավարը շեշտել է, որ տարբեր կարծիքներ […]
19:15 09.07.2020
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները հուլիսի 9-ի վաղ առավոտից շարունակել են ստուգայցերը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Պատմության և մշակույթի հուշակոթողների տարածքներում, կանաչ գոտիներում ուժեղացված կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։ Հանգստի գոտիներում չեն հայտնաբերվել անկանոն հերթեր ու մարդկային կուտակումներ, գրեթե միշտ պահպանվել է […]
19:00 09.07.2020
ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր ստուգայցեր է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում: «Ուշադրության կենտրոնում են հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները։ Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում նաև տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցումներ։ Հակահամաճարակային կանոնների պահպանումը պարտադիր է բոլորի համար: Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկումները շարունակական են, […]
18:35 09.07.2020
Երևանի Էրեբունի վարչական շրջանի սննդի շղթայում գործող այն կազմակերպությունները, որտեղ խստացված ստուգումներ ու կրկնայցեր են իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, շարունակում են առաջատար լինել ՀՀ պարետի որոշումների պահանջները կատարելու հարցում. այսօր դիտարկված որևէ տնտեսվարողի մոտ խախտումներ չեն հայտնաբերվել: «Խախտումների նվազման մասին է վկայում նաև կասեցումների պատկերը. այսօր հանրապետությունում ՍԱՏՄ կողմից իրականացվող կասեցումների քանակը […]
18:30 09.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, Հայոց բանակից զորացրվել է և րոպեներ առաջ տուն մտել։ Վարչապետը ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Միասին»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2688231074830604/?type=3&theater Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ կից նշելով. «Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն։ Բարի ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին և զինվորներին, բարի […]
18:19 09.07.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։ Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։ Նույնն են փաստում նաև ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։ ԱԱՏՄ ամեն հերթական […]
18:07 09.07.2020
Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում ՀՀ Պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վերահսկողական գործառույթների շրջանակներում արձանագրված հիմնական խախտումները հետևյալն են՝ կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնցում […]
17:49 09.07.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի ընկերությունը չունի պոչամբար։ Տեղազննությունից պարզվել է […]
16:49 09.07.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Անհամբեր սպասում ենք Աշոտին»,- գրել է Աննա Հակոբյանը որդու զորացրման առիթով։ Նա նաև տեսանյութ է հրապարակել: Ավելի վաղ, որդու զորացրման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր կատարել գրառում և կից հրապարակել տեսանյութ։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/726990664760159?__xts__[0]=68.ARBbFansL4S8W1oB35s1Q1gkGqwJOEW928EGTLJEJAVpLP76T5uJHoCG4W430kIkaAkeXJsA40-1-zGcTu_vScLTiBBFGp2QUJSW5VKD4EwUY6TEeascdGwSkqVby9AAU8cyZfWDC2wICqTi8lcbjPM_ywlI0o6AL6080emTGr4JL0ABNu1BRO54EJtdNE3PPvADTv9oSuSA3pcoALZVVAlJAO4UCCgejHoYlwU3jfYeg15m0rGaS4xEWJkgoAfvLzUeARRJEk1fgUfJ_3fEX8PkTNvEnx3K4Mq2aGYwTKFxNZv9o1Mtm68mNd3zSem9LK71p027maL0wOD-DeCG7jQ&__tn__=-R
14:05 09.07.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել Գեղարքունիք գյուղից։ Նա հիշեցրել է, որ 2019-ից իրականացված որոշ սուբվենցիոն ծրագրեր որոշակի խնդիրների պատճառով ավարտին չեն հասցվել։ «Ասֆալտապատման այդպիսի 5 ծրագրեր ունեինք, որոնցում որոշակի խնդիրներ կային որակի հետ կապված։ Շինարարները պետք է դրանք կատարեին, որ վճարվեին։ Այստեղ շինարարը պարտավորվեց, ասֆալտի ամբողջովին նոր շերտ է տեղադրվել։ Արդյունքում […]
23:47 08.07.2020
Ֆրանսիայում ավտոբուսի վարորդ Ֆիլիպ Մոնգուիոն մահացել է այն բանից հետո, երբ ծեծի է ենթարկվել մեքենայում բժշկական դիմակներ կրելուց հրաժարվող ուղևորների կողմից, գրում է Le Parisien- ը: Դեպքը տեղի է ունեցել Բայոնում: Ըստ հետաքննության ներկայացուցիչների՝ ավտոբուս է մտել մի ընկերություն ներկայացնող հինգ հոգուց բաղկացած խումբ: 58-ամյա վարորդը նրանց հիշեցրել է, որ բոլորը հասարակական տրանսպորտում պետք է […]
16:00 08.07.2020
Ճապոնիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 56, անհետ կորել՝ 13 մարդ, հայտնում է Yomiuri Shimbun թերթը: 54 մարդ դարձել է աղետի ուղղակի զոհ, ևս երկուսը մահացած են գտնվել. նրանց մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով: Ջրհեղեղը վնասել է մոտ 1000 տուն և այլ շինություններ: Վնասի մեծ մասը տեղի է […]
13:28 08.07.2020
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության բաժնի օպերլիազորները «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում գործող ավտոլվացման կետ՝ դրա գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, որտեղ նշված բնակավայրի բնակիչը, չենթարկվելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների օրինական պահանջներին, խոչընդոտել է նրանց ծառայողական պարտականությունների […]
20:00 06.07.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Այդ վարչական շրջանի «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ՝ թերի են լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները, կենսաթոշակային տարիքի հաճախորդների համար նախատեսված՝ 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում սպասարկվել են նաև այլ հաճախորդներ: Մասնագետները տարածքի հանրային սննդի օբյեկտներում ևս արձանագրել […]
18:30 06.07.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ: Մասնավորապես հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել նախկին դատապարտյալ Ա. Ս.-ի կողմից դատապարտյալ Ա. Կ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Սառնարանի ստորին հատվածում հատուկ պատրաստված […]
18:15 06.07.2020
Հուլիսի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների ընթացքում նկատվել է խախտումների և թերությունների նվազում։ Քաղաքացիները զբոսնել են դիմակներով, չեն արձանագրվել նաև մարդկային կուտակումներ։ Լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբը բաժանել […]
17:51 06.07.2020
Հուլիսի 6-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ՝ համավարակի տարածումը կանխարգելելու և պարետի որոշման պահանջները ապահովելու նպատակով, խստացված ռեժիմով հերթական վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Թեև հանրային տրանսպորտի գործունեության համակարգում ակնհայտորեն նկատվում է խախտումների թվաքանակի նվազման դրական տեղաշարժ, […]