17:27 06.07.2020
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2020թ. հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի բնակարաններից մեկի փաստացի բնակիչ, ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող Ս. Ս-ը նշված բնակարանի ննջասենյակում գտնվող զգեստապահարանի մեջ առկա երկաթյա ձողից կոշիկի քուղով կախվելու եղանակով ինքնասպան է եղել: Փաստի առթիվ […]
12:59 06.07.2020
Արաբկիր վարչական շրջանից հայտնում են, որ Արաբկիրում շարունակվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանման աշխատանքները։ «Սիրելի՛ քաղաքացիներ, եթե կան շքամուտքեր, որտեղ ախտահանումն իրականացվում է ոչ պատշաճ կերպով, խնդրում ենք դիմել ձեր շենքն սպասարկող համատիրությանը»,- ասված է հայտարարության մեջ։ https://www.facebook.com/Arabkirvarchakanshrjan/posts/3339708059413399
12:33 06.07.2020
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6 611 նոր դեպք՝ 85 շրջաններում: Հիվանդների 28.8% -ը վիրուսի կլինիկական դրսևորումներ չուներ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 6-ին, հայտնել է երկրում վիրուսի տարածման դեմ պայքար իրականացնող շտաբը: COVID-19- ի լաբորատոր հաստատված նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (685): Օրվա ընթացքում գրանցվել է 135 մահվան դեպք: 3579 […]
18:10 04.07.2020
Իրանում 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 148 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը շուրջ 11,5 հազար է։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2449 նոր դեպք, մահացել է 148 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել են COVID-19- ի […]
16:10 04.07.2020
Այսօր լրանում է հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հայ բեմի մեծ երախտավորի հիշատակին։ «Լեգենդար արտիստի ծննդյան տարեդարձի կապակցությամբ այցելել եմ Պանթեոն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանը: https://www.facebook.com/HaykMarutyanMayor/photos/a.284820638828245/606922523284720/?type=3&theater
15:30 04.07.2020
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ներկայացրել առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը: «Հուլիսի 7-8-ին ունենք կարճատև շոգեր։ Օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +37․․․+38 աստիճանի, սակայն հուլիսի 9-ին կրկին կնվազի»,- գրել է Գագիկ Սուրենյանը։ Հուլիսի 4-5-ին և 9-ին երեկոյան ժամերին […]
15:21 04.07.2020
Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը։ Այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանի […]
15:00 04.07.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագրից հուլիսի 3-ից կարող են օգտվել նաև միկրոձեռնարկատերերը: Այս ծրագրով նախատեսված է միանվագ դրամական օգնություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Շահառու կարող են հանդիսանալ ծրագրում ընդգրկված ոլորտների բոլոր այն աշխատակիցները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը թեկուզ 1 օր աշխատանքային հարաբերություններ են ունեցել գործատուի հետ: Դիմումները կարելի է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում: […]
14:08 04.07.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ամփոփելով կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանում մինչ օրս իրականացված աշխատանքները: «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի մոբիլիզիացիան ու կարողությունների ընդլայնումը: Մի քանի կարևոր թվեր այս առումով. Սկզբնական փուլում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն մայիսին անցկացվում էր արդեն […]
13:36 04.07.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքի ցույցերի ընթացքում վանդալների կողմից բազմաթիվ հուշարձանների ոչնչացման ֆոնին հայտարարել է ազգային հերոսների քանդակներով պուրակի ստեղծման մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Թրամփը Ռաշմորի լեռան հուշահամալիրում ունեցած ելույթի ընթացքում շեշտել է, որ հուշարձանների այգին տեղակայված կլինի բաց երկնքի տակ։ Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել հուշարձանների պահպանության մասին:
13:25 04.07.2020
«Հայկական բնապահպանական ճակատի» ներկայացուցիչները եղել են Արմավիրի մարզի Գայ գյուղում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց են տվել, որ մարզում արագիլները շարունակ աղտոտվում են ու, ըստ իրենց, եթե այդ միտումը շարունակվի, արագիլները կսկսեն սատկել։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armecofront/videos/584108369197496/
19:53 03.07.2020
Ինչի՞ կհանգեցնի սիգի անարգել որսը։ Սիգը Սևանա լճից գրեթե ամեն օր մայրաքաղաքի շուկաներ են բերում և վաճառում՝ չնայած նրան, որ տասնյակ տարիներ այդ ձկնատեսակի որսը համարվում է արգելված։ «Հորիզոնն» իր նկարահանումները սկսել է Սևանա լճից և ավարտել Երևանի շուկաներում՝ համոզվելով, որ սիգի որսն ու վաճառքն արգելող հանգամանքներ չկան։ Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ թույլատրվել է […]
20:00 02.07.2020
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ ամերիկյան Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասավ ռեկորդային նշաձողի՝ 171,6 միլիարդ դոլարի, գրում է Bloomberg-ը: Դա պայմանավորված էր ընկերության բաժնետոմսերի արժեքի բարձրացմամբ: Այսպես, Բեզոսին է պատկանում Amazon-ի բաժնետոմսերի 11%-ը: Դրանց արժեքն աճել է 4,4%-ով՝ կազմելով ռեկորդային 2,878,7 դոլար՝ 1 բաժնետոմսի դիմաց: Նշվում է, որ միայն 2020 թվականի առաջին կիսամյակում գործարարը հարստացել […]
19:47 02.07.2020
Հավայական ռնգեղջյուրները որսագողության պատճառով ոչնչացման եզրին են։ Նրանց եղջյուրը, ենթադրաբար, արժեքավոր և օգտակար է ժողովրդական բժշկության մեջ: Հավայան կղզում մարդիկ ականատես են եղել լոգանք ընդունող հազվագյուտ տեսակի ռնգեղջյուրի: Աշխարհում այս կենդանիներից մնացել է շուրջ յոթ տասնյակ։ Ռնգեղջյուրը տանջվում էր շոգից և որոշեց մի փոքր հովանալ վայրի բնության ազգային պարկի ջրվեժի տակ: Կենդանաբանները հայտնում են, որ […]
17:49 02.07.2020
Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչև 2036 թվականը։ Այս հարցում Վլադիմիր Պուտինի կայացրած որոշման, ընտրությունների նախնական արդյունքների և Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններին վերաբերող այլ հարցերի մասին Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» ձևաչափով հեռահար զրույց է վարել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ Արամ Աբրահամյանի այն հարցին, թե ռուսաստանցիները համաձա՞յն են, որ Վլադիմիր Պուտինը լինի ցմահ […]
17:30 02.07.2020
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, թե Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունից հետո երբ կսկսվեն փոփոխությունները: «Սա երկրի ապագայի հարցն է: Անհնար է ճշգրիտ ամսաթիվ տալ: Եվ տեղին չէ հարցը, թե երբ ռուսաստանցիները կզգան այդ փոփոխությունները»,- պատասխանել է Պեսկովը:
17:29 02.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է ունեցել Հնդկաստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ այսօր միջազգային հեռախոսազանգերի առումով նախագահի օրակարգը խիստ հագեցած է: Պեսկովը նշել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զրույցի ընթացքում շնորհավորել է Պուտինին «նախօրեին Սահմանադրության փոփոխությունների հարցով կազմակերպված հաջող […]
18:00 01.07.2020
Պրահայի հայտնի Չարլզ կամրջին հունիսի 30-ին երեկույթ է կազմակերպվել, որի ընթացքում մարդիկ խորհրդանշական ձևով «հրաժեշտ տվեցին կորոնավիրուսին», հայտնում է Novinky- ն: Նշվում է, որ հազարավոր հյուրեր նստել են կես կիլոմետր ձգվող սեղանի շուրջ՝ կիսելով իրենց տնից բերած սնունդը և խմիչքը: Ինչպես մեկնաբանել են կազմակերպիչները, տոնը յուրատեսակ հրաժեշտ է եղել կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում ունեցած դժվարին ժամանակահատվածին, […]
15:36 01.07.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ծնելիությունը նվազել է հատկապես գյուղական համայնքներում։ Ըստ Զարուհի Բաթոյանի՝ հենց այս պատճառով է կառավարությունը 2019-ին հայտարարել առավելապես գյուղերին ուղղված աջակցության ծրագրերի կարևորության մասին։ Նա մասնավորապես գրել է․ «Ժողովրդագրական ծրագրերը սովորաբար միտված են մարդկանց […]
15:06 01.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գյումրի՝ մասնակցելու «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկին: Ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երկրորդ փուլում ընդգրկված երեք չափաբաժիններով 9-12 մետր լայնությամբ և 13 կմ երկարությամբ 23 փողոցների ու հարակից մայթերի հիմնանորոգման աշխատանքներ: Նախարար Սուրեն Պապիկյանի, […]
14:43 01.07.2020
Գեղարքունիքի մարզպետ գնել Սանոսյանը լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․ «Երեք գեղեցկություն մեկ նկարում՝ Սևան, ծիածան ու նոր ճանապարհ դեպի Շորժա։ Հ.Գ. Մինչև ոմանք ամբաղ-զամբաղ խոսում են, մենք աշխատում ենք»,- գրել է նա։ https://www.facebook.com/photo.php?fbid=2681254055447877&set=a.1545129845726976&type=3&theater
14:04 01.07.2020
2020 թվականի հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության ու Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները «Արփի լիճ» ազգային պարկի հարակից բուֆերային գոտում մայր բնություն են վերադարձրել ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլին։ Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատողների մասնագիտական կարծիքը, համաձայն որի թռչունը լիովին ապաքինվել է և անցել փետրավորման շրջանը, մասնագետների կողմից […]
13:50 01.07.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Շուշիի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել մեկուսացման, ինչպես նաև հանրային նշանակության տարբեր վայրերում: Առհասարակ, ախտահանման աշխատանքները պարբերական բնույթ են կրում և մասնագետների վերահսկողությամբ ընդգրկում են բոլոր շրջաններն ու մայրաքաղաքը: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/158417249132397
13:40 01.07.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով տիեզերագիտության ու երաժշտության մեկտեղմանը: «Գիտությունն է ամեն բանի հիմքում, պարզվում է՝ երբեմն նաև երաժշտության: Starmus գիտության և երաժշտության փառատոնի շրջանակներում իրականացվել է Starsounds նախագիծը: Այն անց է կացվում աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ «Քուին» (Queen) խմբի կիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության […]
13:38 01.07.2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել հունիսի 16-29-ը իրականացված մարդասիրական առաքելության մասին: «Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն […]
13:36 01.07.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին, որոնց մեկնարկը տրվելու է այսօրվանից։ Ծրագրերի մի մասը վերաբերում է երեխայի խնամքին, մյուս մասը՝ ծննդյան միանվագ օգնությանը և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային կամ բնակարանային ծրագրերին։ «Այս ծրագրերը միտված են ավելի շատ ստեղծելու պայմաններ այն ընտանիքների համար, որոնք սոցիալական […]
13:34 01.07.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակում է կատարել առաջիկայում իրականացվող մի շարք չվերթների մասին։ «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 2-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:00, Երևանից մեկնում ժամը 03:00): Ս. թ.հուլիսի 2-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս․ թ․ […]
13:16 01.07.2020
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել և հրապարակել պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքից լուսանկարներ։ «Առաջին երեք լուսանկարներում պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հին մասնաշենքի հատվածն է, որը վերջին տասնամյակների ընթացքում չի վերանորոգվել՝ վերածվելով անմխիթար, կաթացող ու քանդվող կառույցի։ Հաջորդ […]
20:23 30.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում բացառեց, որ ՍԴ-ը կհայտնվի ճգնաժամային վիճակում։ «Ճգնաժամ կլիներ, եթե գործող դատավորների քանակը չբավարարեր նիստ նշանակելուն։ Այդ դեպքում իշխող, կառավարող ուժը, տվյալ դեպքում կառավարությունն ինքը շատ հրատապ կառաջարեր այդ թեկնածուին, թեկնածուն կընտրվեր և ձեր ասած ճգնաժամը կվերանար։ Այսինքն կառավարությունը […]
18:33 30.06.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, խոսելով ՍԴ-ի շուրջ ծագած հարցերից, լրագրողների հերթական հարցին պատասխանելով ողջունելի համարեց այն, որ տարբեր դատավորներ դիմում եմ վարչական դատարաններ։ «Ես ողջունում եմ, որ իրենք ցանկանում են վիճարկել որոշումները, որևէ առարկություն չունեմ, որ իրենց իրավունքները իրենք պաշտպանելու խնդիր ունեն, հակառակը, դա ցույց է […]