13:38 01.07.2020
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը մանրամասներ է ներկայացրել հունիսի 16-29-ը իրականացված մարդասիրական առաքելության մասին:
«Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն մաղթել նրանց։ Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային առաքելությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հունիսի 23-ին Հալեպում տեղակայված ռուսական Հակամարտող կողմերի Հաշտեցման կենտրոնի ղեկավար կազմը և Հալեպ նահանգի անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալը ճանաչողական այցի ընթացքում այցելել են մարդասիրական խմբին: Այցի նպատակն էր ծանոթանալ և քննարկել խմբի հետագա գործունեությունը և համագործակցության հիմնական դրույթները:
Հունիսի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար Բրենդա Ֆլորսի և նրա աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են մարդասիրական խմբի և գրասենյակի համագործակցության հնարավոր տարբերակները՝ «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի վերաբերյալ:
Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաև ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ: Այսպիսով՝ առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 185 209 քառակուսի մետր տարածք, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք: Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժշկական խումբը համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019 թվականի փետրվարից մինչև այսօր բուժօգնություն է ցուցաբերվել 13 772 հիվանդի:
Մարդասիրական խմբի մշտական տեղակայման ամբողջ տարածքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները: Թեև Հալեպում առկա են պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներ և դժվարություններ՝ մարդասիրական խումբը բարձր մակարդակով շարունակում է իր առաքելությունը»,- ասված է հայտարարության մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2333813386913562&id=1513184855643090&__xts__[0]=68.ARBXglE8Z-cPVUV20HNAjDynBrqR6RbyEnr0-1wNQ1Lx5jnKmrH9u59CfCHtRsQ-lE2cK3CARmqmMfQnogeH77AdhdndhKBkr_cEaC32caoy_G2azBPszNw2uo4XAJv1Y0bWHt0mEVlk4w9RrYaA84c2pd38yIphQCERhCYGhs8to63dESzAiUrkwb8JlZHoaGo7ZB5puo5BvFjHVJu22MY3t4VD6KMZ2KlJvbAoQRiLFuloJ8C1zjT9Qa1wTaCiM664hDvCVM_jeBnos7K-Onh-r7YyWh2akaSLW1-aDXA_9iw3ntYHKPham_kkcfA3Q4pJswcF78XlJ8XmuOVrCMHagg-8&__tn__=-R
13:30 27.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ը12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է13:30 27.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 […] ...
13:22 27.06.2025
Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում ենԲրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […] ...
13:10 27.06.2025
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասինՌուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը: «Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների […] ...
13:00 27.06.2025
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն […] ...
12:53 27.06.2025
Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […] ...
12:45 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու […] ...