21:32 16.11.2024
«Սիրային եռանկյունի՝ սպորտային ութանկյունում». Շանթ ՀԸ-ն իր երեսնամյա հոբելյանական տարում շարունակում է հեռուստադիտողին հաճելին մատուցել: Երկուշաբթի օրվանից եթերում կլինի 12 մասից բաղկացած բոլորովին նոր սիթքոմը՝ զվարճալին ու հետաքրքիրը համատեղող «Սիրանկյունին»: Սիրային խառնաշփոթ հիշեցնող այս պատմությունը սկիզբ է առնում հայտնի մարզիկի աներևակայելի արկածներից։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:04 14.11.2024
ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարում է ապագա նշանակումների մասին: Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ազգային հետախուզության տնoրեն է նշանակվելու նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով օրենսդիր գործունեությամբ զգաղվելու շրջանում հայտնի է եղել իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ: Այս նշանակումը հայ լոբբիստերը կկարողանա՞ն ի շահ Հայաստանի օգտագործել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նշեմ, […]
23:04 13.11.2024
Ադրբեջանը ցանկանում է արդեն մոտակա շաբաթների ընթացքում վերսկսել Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի չհամաձայնեցված կետերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ի՞նչն էր խանգարում դա անել հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հետաքրքիր է, որ այդ թեմայի շուրջ, երկու օրվա ընթացքում արտահայտվել է առնվազն 5 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա: Նախագահի […]
17:00 13.11.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով եղավ Շվեդիայում։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում»: Նախարար Միրզոյանի հանդիպումների ու կարևոր այլ շեշտադրումների մասին՝ ռեպորտաժում:
16:45 13.11.2024
Թուրքիան Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար ձեռք է մեկնել և կարծում է, որ դա կնպաստի հարևան երկրում խաղաղության հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հույս հայտնելով իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ անձնական հանդիպման մասին։ «Մենք մեր ձեռքը մեկնեցինք սիրիական կողմին՝ հարաբերությունները կարգավորելու համար, կարծում ենք, որ դա Սիրիայում խաղաղության և […]
15:43 13.11.2024
Իրանը խորհուրդ է տալիս ամերիկյան նոր վարչակազմին Թեհրանի նկատմամբ խելամիտ քաղաքականություն վարել, այլ ոչ թե ճնշում գործադրել, այլապես ԱՄՆ-ը կրկին կստիպի Իսլամական Հանրապետությանը մեծացնել իր միջուկային ծրագրի զարգացման տեմպերը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պարզապես համեմատեք Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը այսպես կոչված առավելագույն ճնշման քաղաքականությունից առաջ և հետո: Ավելի լավ գաղափար կա՝ […]
15:20 13.11.2024
Իսրայելը ոչնչացրեց Գազայի հատվածում պաղեստինյան արմատական շարժման ռազմական ներուժը և վերացրեց խմբավորման ղեկավարությունը, այժմ մենք պետք է կենտրոնանանք հակամարտության կարգավորման վրա. այս մասին լրագրողներին հայտնել է այցով Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Իսրայելը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի նման հարձակումը կանխելու համար ՀԱՄԱՍ-ի և նրա առաջնորդների ռազմական հնարավորությունները, որոնք պատասխանատու են հոկտեմբերյան […]
21:24 12.11.2024
Այսօր մոլորակի կլիմայի փոփոխության խնդրին նվիրված COP29 համաշխարհային կոնֆերանսի երկրորդ օրն է: Բաքվում իր աշխատանքը շարունակող ֆուրումին բարձրաստիճան հյուրերի հետ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունենում: Հայաստանի մասնակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այս թեման ի սկզբանե շահարկում էր Ադրբեջանը, օրինակ՝ դեռ ամիսներ առաջ, COP29-ի գործադիր տնօրեն Էլուր […]
22:24 11.11.2024
Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա: Այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Կոստանյանն ասել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։ «Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ […]
19:37 11.11.2024
1996 թ.-ի նոյեմբերի 10-ին կայացած ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր: Այսօր տեղի ունեցավ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառումը: Վարչապետը կիսվեց իր մտավախություններով՝ կապված ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների իրադրության հետ։ Նա նշեց, որ չխոշորացվող համայնքների և խոշորացված համայնքների միջև ճեղքն այսօր արդեն […]
15:53 11.11.2024
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում մեծ և խոշոր մասշտաբով բարեփոխումներ են իրականացվել, հատկապես համայնքների խոշորացման հարցում։ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ հարցեր դեռևս լուծման փուլում են, և այս հարցերն անպայման պետք է ստանան պատասխաններ։ «Ուզում եմ գոհունակություն արտահայտել այն վճռականության առիթով, որը մենք […]
08:55 09.11.2024
Միսը սպիտակուցի և այլ սննդանյութերի կարևոր աղբյուր է, սակայն դրա՝ չափից ավելի օգտագործումը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր մսի օգտագործումը: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ «Կարմիր մսի, հատկապես վերամշակված մսի մեծ քանակությամբ կանոնավոր օգտագործումը կապված է հաստ աղիքի քաղցկեղի […]
23:04 08.11.2024
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է ձևավորել իր ապագա վարչակազմը: Թիմում կան մարդիք, ոքվեր տարիներ շարունակ արդյունավետ համագործակցել են հայկական լոբբիի հետ: Ովքե՞ր են Թրամփի թիմում այն մարդիք, որ կարող են Հայաստանը ապագա նախագահի հետ կապող յուրահատուկ կամուրջի դերը կատարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ Դոնալդ Թրամփը ձևավորել է այսպես կոչված […]
18:10 08.11.2024
Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […]
17:30 08.11.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ Նիդերլանդներում իսրայելցիների վրա հարձակումը ոչ մի արդարացում չունի: «Ամստերդամից արված լուսանկարները սարսափելի և խորապես ամոթալի են մեզ համար Եվրոպայում: Հրեաների նկատմամբ նման բռնությունների բռնկումը հատում է բոլոր սահմանները: Դա արդարացում չունի»,- գրել է նախարարը X-ում: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «հրեաները պետք է ապահով զգան […]
17:12 08.11.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը դատապարտել է Ամստերդամում իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումը և ասել, որ ատելության ցանկացած ձև տեղ չունի Եվրոպայում։ «Ես վրդովված եմ Ամստերդամում Իսրայելի քաղաքացիների վրա ստոր հարձակումներից։ Ես խստորեն դատապարտում եմ այդ անընդունելի գործողությունները: Հակասեմիտիզմը տեղ չունի Եվրոպայում, մենք հավատարիմ ենք բոլոր տեսակի ատելության դեմ պայքարին»,- գրել է Ֆոն դեր Լայենը […]
16:56 08.11.2024
Վիետնամի ռազմաօդային ուժերի կործանված Yak-130 ուսումնական ինքնաթիռը հայտնաբերվել է երկրի կենտրոնական հատվածի ջունգլիներում։ Այս մասին հայտնում է Վիետնամի լրատվական գործակալությունը։ Ներկայում իրավասու ծառայությունները ձեռնարկում են հետագա անհրաժեշտ քայլերը՝ պարզելու միջադեպի պատճառներն ու հանգամանքները, նշում է գործակալությունը։ Ավելի վաղ Վիետնամի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին կենտրոնական Բին Դին գավառի ավիաբազայում զորավարժությունների ժամանակ, որը […]
13:48 08.11.2024
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ: Այդ թվում նախատեսվում են վերահաշվարկի կարգի բարեփոխումներ, նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նախագծով առաջարկվող փոփխությունները ներկայացրել է հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
17:35 07.11.2024
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինային աջակցությունը կորոշի Եվրամիության ապագան։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Նրա կարծիքով, եթե Ուկրաինան կորցնի իր տարածքները, դա կխաթարի եվրոպական արժեքները։ Միխալը կոչ է արել դաշնակիցներին ավելին անել Կիևին աջակցելու և սեփական պաշտպանական ծախսերն ավելացնելու համար։ The Wall Street Journal-ը գրել է, որ […]
17:30 07.11.2024
Մոսկվան ողջունում է տարբեր երկրների ջանքերը՝ խթանելու արդար համաձայնագրերը, որոնք կվերացնեն ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները։ Այս մասին Ղազախստան կատարած աշխատանքային այցի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ողջունում ենք գլոբալ Հարավի, գլոբալ Արևելքի պետությունների ջանքերը, որոնք կարող են թույլ տալ վերացնել ուկրաինական ճգնաժամի բուն պատճառը և ապահովել խաղաղություն: […]
16:47 07.11.2024
Լեհական «Ժեշուվ-Յասենկի» օդանավակայանը, որով տեղափոխվում են Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումները, հայտնվել է ռազմական պաշտպանության տակ։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Հրատարակության համաձայն՝ ռազմական գերատեսչությունը 100 զինվորականի է ուղարկել օդանավակայանի նյութատեխնիկական ապահովման կենտրոն, որն այժմ պետք է ստանձնի դրա պաշտպանության և ուկրաինական սահման ուղեկցելու ողջ պատասխանատվությունը։ Նախկինում, ռազմական ոստիկանությունից […]
16:21 07.11.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշփվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև վերջինիս երդմնակալությունը։ «Դա չի բացառվում։ Նա ասել է, որ կզանգահարի Պուտինին երդմնակալության արարողությունից առաջ, սրանք նրա խոսքերն են, մենք դեռ ուրիշ բան չունենք այստեղ ասելու»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ ԱՄՆ […]
16:14 07.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ամենամեծ փորձությունը լինել Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես նշվում է լրատվականի նյութում, ԱՄՆ նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ կանցկացնի, որը կարող է մեծացնել մեկուսացումը և խաթարել հանրապետության տնտեսությունը։ Թրամփի ընտրությունը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին […]
13:39 07.11.2024
Սիսիան-Քաջարան հատվածում կկառուցվեն 27 կամուրջ և 9 թունել, ինտենսիվ այգեգործության շահառուներին այգեհիմնումն ավարտելու նպատակով կհատկացվի լրացուցիչ գումար, կսահմանվեն պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները. այս և գործադիրի այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
23:16 06.11.2024
ԱՄՆ-ում երեկ տեղի են ունեցել նաև խորհրդարանական ընտրություններ: Ինչպե՞ս են գնահատում Կոնգրեսի ընտրությունները ամերիկահայերը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «ԱՄՆ-ում միշտ հայերի համար ավելի կարևոր են եղել հենց խորհրդարանական ընտրությունները, քանի որ հայկական լոբբիստական կազմակերպությունները միշտ կարողացել են ազդել Վաշինգտոնի վարած քաղաքականության վրա՝ հենց հայամետ կոնգրեսականների միջոցով»: Հայամետ քանի՞ կոնգրեսական ու հայազգի կոնգրեսականի […]
19:23 06.11.2024
Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ […]
21:50 05.11.2024
Ե՞րբ կիմանանք ԱՄՆ հաջորդ նախագահի անունը. Միացյալ նահանգների ընտրությունների վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չունի ակնհայտ առավելություն, ես դժվարությամբ եմ հավատում, որ վաղն առավոտյան մենք ընտրված նախագահի անունը կունենանք: Հավանաբար որոշ նահանգներում կլինի վերահաշվարկի անհրաժեշտություն, իսկ դա նշանակում է, որ դեռ օրեր կպահնջվեն: Օրինակ՝ վերջին ընտրությունների ժամանակ […]
23:28 04.11.2024
Վաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին: Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 […]
19:03 04.11.2024
Միասնական տոմսային համակարգի միջոցով ուղեվարձ վճարողների թիվն ավելացել է, Երևանում նախատեսվում է կառուցել թենիսի ակադեմիա, ինչպես նաև հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում: