21:24 10.12.2024
Այսօր «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի տարեկան ժողովին ներկայացվել է ասոցիացիայի տարեկան հաշվետվությունը, անցկացվել են քննարկումներ պետություն-բիզնես երկխոսության խորացման, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծմանը միտված առաջարկների վերաբերյալ: «Կառուցապատողների հայկական ասոցիացիան», կազմակերպության նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով, իր ամենօրյա գործունեությամբ փորձում է համախմբել կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներին, նոր գործընկերային հարաբերություններ ձևավորել, աջակցել պետություն-մասնավոր երկխոսությանը, բարձրաձայնել ոլորտային խնդիրները: Իսկ դրանք, […]
21:16 09.12.2024
Դամասկոսում զարգացող ներքաղաքական գործընթացների վրա Անկարայի ազդեցությունը իսկապե՞ս այդքան մեծ է: Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այժմ Սիրիայում ամենաազդեցիկ խմբավորումը «Հայաթ Թահրիր ալ-Շամն» է, որի կախվածությունը Անկարայից ակնհայտ է: Բավական է նշել, որ այդ խմբավորման գրոհայիններից շատերը խոսում են հենց թուրքերեն։ Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ փետրվարին, այդ […]
16:40 07.12.2024
Դեկտեմբերի 7-ին կայացել է «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովը: Մինչ բուն միջոցառմանն անցնելը, ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանգի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: «Ոգեզէն» համահայկական հարթակը կոչված է պայմաններ ստեղծելու Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում հայ ժողովրդի ներուժի և կարողությունների կենտրոնացման ու ներդաշնակեցման համար։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:16 06.12.2024
Բաքու է ժամանել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից բաղկացած պատվիրակություն: Պատվիրակության ղեկավար ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Ջոշուա Հանն այսօր հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի վարչակազմի ներկայացուցիչների հետ: Ինչո՞վ է պայմանավորված այցը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նախ աչքի է ընկնում այն, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականին Բաքվում ընդունել են բավական ցածր […]
14:15 06.12.2024
Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ, ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի, գործընկերների հետ։ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ […]
22:44 05.12.2024
Ֆրանսիայում կրկին ներքաղաքական ճգնաժամ է: Երկրի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել կառավարությանը: Նոր կառավարության ճակատագիրը մշուշոտ է, քանի որ ոչ մի քաղաքական ուժ չունի խորհրդարանական մեծամասնություն: Ինչո՞վ է պայմանավորված անվստահությունը ու ինչպե՞ս է դա ազդում մեր շահերի վրա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առիթն այս վոտումի այն էր, որ կառավարությունը օգտվել էր սահմանադրական […]
16:34 05.12.2024
Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Մալթայում է, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Արարատ Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ: Հայ և վրացի գործընկերները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական […]
18:47 04.12.2024
Կիևին ռազմական օգնությունը շարունակելը չի օգնի Ուկրաինային հաղթել, անհրաժեշտ է հակամարտության դիվանագիտական լուծում փնտրել, վստահ է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին: «Մենք բաց ենք խոսել Ուկրաինայի մասին։ Ես համաձայն եմ Լատվիայի նախագահի հետ, որ Ուկրաինային պետք է շարունակել օգնել: Բայց, մեր կարծիքով, պետք է օգնել այն առումով, որ Ուկրաինան ամուր դիրքեր ունենա ռազմական հակամարտության վերջնական ավարտի […]
17:50 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդ Նիկա Գվարամիային։ Այս մասին հայտնում է վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գվարամիային բերման են ենթարկել այն բանից հետո, երբ իրավապահները խուզարկություն են կատարել նրա կուսակցության գրասենյակում։ Խուզարկություններից հետո Գվարամիան սկսել է բղավել իրավապահների վրա: Նա հրաժարվել է ենթարկվել իրավապահներին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ […]
17:35 04.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ուկրաինայում մոբիլիզացիայի հարցը խիստ կարևոր է համարել: Ըստ նրա՝ Կիևը պետք է բարդ, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնի: «Մոբիլիզացիան չափազանց կարևոր է: Նույնիսկ ունենալով փող և զենք՝ առաջին գծում պետք է մարդիկ լինեն: Ուկրաինան ստիպված կլինի մոբիլիզացիայի վերաբերյալ բարդ որոշումներ կայացնել, բայց դրանք անհրաժեշտ որոշումներ են», – Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսին […]
17:11 04.12.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի դիտարկում գերմանական զորքեր Ուկրաինա ուղարկելու տարբերակը։ «Մենք համաձայն ենք պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ, որ այս պատերազմը չպետք է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի վերածվի, հետևաբար, այս իրավիճակում ցամաքային զորքեր ուղարկելը չի դիտարկվում»,- ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ Ըստ նրա՝ այժմ անիմաստ է […]
13:28 04.12.2024
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովը ամբողջությամբ արգելել է զինվորականների, ոստիկանների և ազգային պաշտպանության նախարարության աշխատակիցների այցելությունն իր շենք։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի քարտուղարության ղեկավար Կիմ Մին Գին։ «Ազգային ժողովի քարտուղարությունը լիարժեք արգելք է կիրառել այն զինծառայողների,ազգային պաշտպանության նախարարության, խորհրդարանի անվտանգության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր ապօրինի մուտք են գործել տարածք», – գրում է «Չունան Իլբոն» թերթը՝ […]
12:38 04.12.2024
ՄԱԿ-ը խնդրել է 2025 թվականին տրամադրել 47 միլիարդ դոլարի օգնություն՝ հակամարտություններից և սովից տուժած մոտ 190 միլիոն մարդկանց օգնելու համար: Այնուամենայնիվ, այս տարվա կոչով նույնիսկ կիսով չափ չի ֆինանսավորվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով OCHA-ի հրապարակմանը։ ՄԱԿ-ը հույս ունի հաջորդ տարի օգնություն տրամադրել […]
12:25 04.12.2024
Իրանի իշխանությունները մտադիր չեն երկխոսություն վարել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի դեռ Վաշինգտոնի նոր վարչակազմը հստակ չի մշակել իր քաղաքականությունը։ Այս մասին Al Araby Al Jadeed-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Այս պահին մենք մտադիր չենք երկխոսության գնալ, քանի որ նման երկխոսության հիմք չկա: Պետք է […]
22:24 03.12.2024
Ադրբեջանի խորհրդարանում այսօր լսումներ են անցկացվել: Դրանք կոչվել են «Անվտանգ ու արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան»: Հիշեցնենք՝ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի Հարապետության տարածքը: Ըստ էության, այն եղել է պետական միջոցառում և ոչ թե առանձին պատգամավորների նախաձեռնություն. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իհարկե, անկասկած: Սեպտեմբերին Ադրբեջանի մեջլիսի 9-րդ գումարման այդ կազմը ձևավորելուց հետո […]
22:40 02.12.2024
Ի՞նչ վիճակ է Սիրիայի հայկական թաղամասերում: Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել: «Քիչ առաջ խոսել եմ մի սիրիահայի հետ, ով կապ էր հաստատել այս պահին Հալեպում գտնվող իր հարազատների հետ և հետևյալ պատկերն է նկարագրում․ Հալեպում այս պահին քիչ թե շատ կայուն է: Թեև կրակոցներ հնչում էին, բայց հայկական […]
19:09 02.12.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգում է Գազայի երեխաների մասին, որոնք հաշմանդամություն ունեն՝ Իսրայելի հարձակումներից հետո: «Անդամահատված երեխաների ամենամեծ թիվն այժմ Գազայի հատվածում է, որտեղ Իսրայելի ռազմական գործողությունը շարունակվում է 2023 թվականի հոկտեմբերից: Երեխաները վիրահատվում են նույնիսկ առանց անզգայացման: Այն, ինչ մենք տեսնում ենք, կարող է լինել ամենածանր միջազգային հանցագործությունը», -այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար […]
18:17 02.12.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ռազմական մեքենաների վրա, որոնք շարժվում էին Լիբանանի արևելքում գտնվող «Հեզբոլլահ»-ի հրթիռային գործարանի տարածքում՝ խախտելով գործող հրադադարը, երկուշաբթի օրը հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Երեկ և այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության ուժերը գործել են հարավային Լիբանանում՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի մի քանի հարձակման, որոնք վտանգ են ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար և խախտում […]
17:40 02.12.2024
Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20-ին։ «Սուրբ ծննդյան տոնավաճառում» տարբեր օրերի կանցկացվեն համերգային ծրագրեր: Երևանի բոլոր ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել նաև բանկային քարտերով, առանց միջնորդավճարի, սակայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին հորդորում է իրենց պայմանագրային մանրամասները պարզելու համար լրացուցիչ ճշտում կատարել բանկից: Հայաստանում են 8,6-մետրանոց 171 նոր ավտոբուսները […]
17:16 02.12.2024
Ահաբեկիչները զանգվածային թալան են սկսել Հալեպ քաղաքում և առևանգում են քաղաքացիների, երկուշաբթի հայտնել է սիրիական SANA գործակալությունը։ «Ահաբեկչական խմբավորումները կոտրում են ու թալանում պետական և մասնավոր սեփականությունում գտնվող գույքը, նրանք նաև մտնում են սովորական քաղաքացիների տներ՝ խլելով անձնական իրերը և առևանգելով մարդկանց»,- ասվում է հաղորդագրությունում: «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը մի շարք զինված կազմավորումների հետ […]
16:57 02.12.2024
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է Աստանայի ձևաչափը վերականգնելու և մոտ ապագայում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև նախարարական հանդիպում անցկացնելու պլանների մասին՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար։ «Մենք հուսով ենք, որ մոտ ապագայում կվերականգնենք Աստանայի գործընթացը։ Մենք դա քննարկել ենք իմ ռուս գործընկերոջ հետ և մոտ ապագայում այն նորից կկազմակերպենք», – Անկարայում ասել է Ֆիդանը […]
17:00 30.11.2024
Ժոզեպ Բորելը, ով ավարտել է իր հնգամյա ծառայությունը որպես Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ, իսպանական Razon թերթին տված հարցազրույցում ասել է, որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «պետք է ստիպի Եվրոպային մեծանալ»։ «Թրամփի հետ մենք պետք է վարվենք այնպես, ինչպես Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից հեռանալու դեպքում՝ գործենք միասին և թույլ չտանք մեր պառակտումը: Թրամփի՝ […]
16:30 30.11.2024
Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանն արդեն ունի բնակելի ևս մեկ թաղամաս։ Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցել «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, կառուցապատող «ML mining» ընկերության ղեկավար կազմը, նոր թաղամասի բնակիչներ: Տեղի է ունեցել բնակելի համալիրի օրհնման արարողություն: […]
16:11 30.11.2024
Ռուսաստանի գլխավոր Ձմեռ պապը տուգանվել է մի քանի մեքենայով արագությունը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։ Երկրի գլխավոր Ձմեռ պապի դերում հանդես է գալիս 47-ամյա դերասան Անդրեյ Բալինը։ Նշվում է, որ նա արդեն մի քանի անգամ տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Այս անգամ նա տուգանվել է 24 հազար ռուբլով: Սակայն […]
15:41 30.11.2024
Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտին՝ առանց տարածքների վերադարձի, գրում է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում ասել էր, որ հնարավոր է դադարեցնել Ուկրաինայի հակամարտության «թեժ փուլը»՝ ընդունելով Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքը «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։ «Սա մինչ օրս ամենաուժեղ ազդանշանն է այն մասին, որ Զելենսկին պատրաստ է […]
15:11 30.11.2024
Ճապոնիայի Նանսեյ կղզիների մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոն տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Հիրարա քաղաքից 93 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 34,3 հազար մարդ։ Օջախը գտնվել է 40 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
22:46 29.11.2024
Ավարտվել են ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունները: Դրանք անցկացվել են երկու երկրների սահմանի մոտ: Ի՞նչ նպատակ են հետապնդել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Տակտիկական քառօրյա զորավարժություններ էին, կոչվում էին «Արազ 2024»: Զորավարժություններն անցկացվել են Իրանի Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրից ոչ հեռու՝ ադրբեջանական սահմանի մոտ և ներգրավված են եղել Ադրբեջանի ցամաքային ուժերի հատուկ ջոկատայինները և Իրանի […]
19:22 29.11.2024
Սիրիական զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգների շփման գծում ուժեր է տեղակայել՝ ահաբեկչական հարձակումները ետ մղելու համար, ասվում է բանակի բարձրագույն հրամանատարության հայտարարության մեջ։ «Մեր զինված ուժերը շարունակում են ուժեղացնել մարտական շփման գծում բոլոր դիրքերը՝ կենդանի ուժով և տեխնիկայով՝ կանխելու ահաբեկիչների բեկումներն ու ետ մղելու նրանց հարձակումները», – ասված է հաղորդագրությունում։ Համաձայն հաղորդագրության՝ սիրիացի զինվորականներին […]
18:50 29.11.2024
Սիրիայի զինված ուժերը Հալեպ և Իդլիբ նահանգներում հարյուրավոր ահաբեկիչների են սպանել և վիրավորել՝ նրանց հարձակումը ետ մղելիս։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը: «Մեր զինված ուժերը կարողացել են մեծ կորուստներ պատճառել հարձակվողներին, որոնց շարքերում կան հարյուրավոր սպանված և վիրավորված ահաբեկիչներ, ոչնչացվել է 17 անօդաչու թռչող սարք»,- ասվում է տեքստում։
18:05 29.11.2024
Վերջին երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախումների հետևանքով 27 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 8 երեխա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական ճգնաժամի հարցերով ՄԱԿ-ի տարածաշրջանային մարդասիրական համակարգողի տեղակալ Դեյվիդ Քարդենին: «Վերջին 3 օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում մարտերի ընթացքում զոհվել է 27 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա»,- գրում է գործակալությունը։ Հինգշաբթի օրը Սիրիայում պատերազմող […]