18:26 01.11.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները: Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ […]
22:32 31.10.2024
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը կոչ է արել հայկական կոնյակը չանվանել կոնյակ, քանի որ, ինչպես ինքն է ասել, մենք չունենք դրա իրավունքը: Նիկոլ Փաշինյանը նշել է որ հայ արդադրողները խնդիրներ են ունենում արտերկրում ոգելից ընպելիքի անվան հետ կապված: Վարչապետի խոսքերով, «Կոնյակ» անունը ֆրանսիացի արդյունաբերողների մենաշորհն է ու մենք դա պետք է հարգենք: Ինչո՞ւ է մենաշնորհ: Թեմային՝ […]
16:03 31.10.2024
Հանրապետության մարզերին կհատկացվի 2 մլրդ 903 մլն դրամ՝ համաֆինանսավորելու տարբեր փուլերում իրականացված սուբվենցիոն մի շարք ծրագրեր: Որոշումը կայացրել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
23:04 30.10.2024
ԱՄՆ խոշորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ Հայ դատի հանձնախումբը որոշել է պաշտոնապես չսատարել նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Դիմելով հայրենակիցներին՝ հանձնախումբը կոչ է արել ինքնուրույն որոշում կայացնել: Ինչո՞ւ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Սովորաբար ընտրություններից օրեր առաջ Հայ դատի հանձնախումբը, ինչպես և մեկ այլ լոբբիստական կազմակերպությունը` հայկական ասամբլեան, դիմում էին հայրենակիցներին՝ կոչ անելով կոնկրետ […]
22:55 29.10.2024
Մի շարք երկրներում կայացել է Աթաթուրքի մասին նոր անիմացիոն ֆիլմի պրեմիերան, բայց եվրոպական պետություններում ֆիլմի ցուցադրության հետ կապված խնդիրներ են առաջացել: Անկարայում վստահ են, որ պատճառը հայ լոբբիստների սադրանքն է: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Թուրքական մի կինոընկերություն նկարահանել է անիմացիոն լիամետրաժ ֆիլմ՝ նվիրված Աթաթուրքի մանկության տարիներին: Եվ ահա […]
15:53 29.10.2024
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 29-ի նիստի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով և սահմանվել 7.25 %: Խորհուրդը գնահատել է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում 4 տոկոս գնաճի մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:25 28.10.2024
Վրաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ. քանի՞ հայ է ընտրվել, ովքե՞ր են: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի պատմության մեջ, միայն համամասնական ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն էին, նախորդ ընտրություններին մի մասը մեծամասնական էր, և եվրոպացի դիտորդների կարծիքով միայն համամասնական համակարգը միշտ չէ, որ ընդունելի է այն երկրների համար, որտեղ կոմպակտ […]
15:14 28.10.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի […]
21:40 25.10.2024
Վաղը Վրաստանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան քվեարկել Երևանում գտնվող Վրաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում: Ո՞ր ուժերն իրական շանս ունեն խորհրդարան անցնելու ու կառավարություն ձևավորելու: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թեև ընտրություններին ներկայացված է 19 քաղաքական ուժ, սակայն, խորհրդարան անցնելու իրական շանս դրանցից 5-ն ունեն: Ակնհայտ ֆավորիտ է ներկայումս իշխող […]
18:24 21.10.2024
Գործակարգավարական խորհրդակցությանը ի թիվս այլ հանձնարարականների, զեկուցվել է նաև այն մասին, որ Մերգելյանի այգին կվերաբացվի հոկտեմբերի 25-ին, այգում այժմ իրականացվում են ոռոգման համակարգի և էլեկտրաէներգիայի՝ ընդհանուր ցանցին միացման աշխատանքները: Ավարտվել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի մոտ մեկ ամիս տևած հանրային քվեարկության գործընթացը: «Ակտիվ քաղաքացի» հարթակում դրված «Կասկադ այգիներ» նախագիծն արժանացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 44.4%-ի, […]
18:34 17.10.2024
Վարչապետն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերություն: Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընկերությունն առցանց դիզայնի հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել վիդեոներ, գրաֆիկաներ, պրեզենտացիաներ, ինչպես նաև կայքեր։ «Ռենդերֆորեսթ»-ն օգտագործում է ներդրված արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդուլներ, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում օգնել օգտատերերին ստանալ վեբկայքեր և վիդեոներ։ «Ռենդերֆորեսթ»-ից օգտվում են […]
15:38 17.10.2024
ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է կառավարության կողմից ներկայացված «Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:42 10.10.2024
Նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, 18 համայնքում 20 սուբվենցիոն ծրագրի համար կհատկացվի 1 մլրդ 391 մլն դրամ, էլեկտրամոբիլ ներմուծելիս քաղաքացիներն ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:22 10.10.2024
Պետական բյուջեից 1 մլրդ 391 մլն դրամ կհատկացվի մարզպետների աշխատակազմերին՝ 18 համայնքերում թվով 20 սուբվենցիոն ծրագրեր համաֆինանսավորելու համար: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
22:27 09.10.2024
Բաքվում է ԱՄՆ նախագահ Բայդենի ավագ խորհդական Ջոն Պոդեստան: Այսօր նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեի հետ: Ի՞նչ են քննարկել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ջոն Պոդեստան ԱՄՆ նախագահի՝ Կլիմայի հարցերով միջազգային քաղաքականության գծով ավագ խորհրդականն է, և պարզ է, որ քննարկվել են այդ կլիմայական կոնֆերանսին վերաբերող հարցեր: Եվ հետաքրքիր է, որ ընդամենը […]
16:28 09.10.2024
Հայաստանի հանրակրթական ուսումնական և միջին մասնագիտական հաստատություններում այսուհետ կներդրվի STEP.ai գիտության և տեխնոլոգիայի կրթական ծրագիրը: Համապատասխան հուշագիրը ստորագրեցին ԿԳՄՍ նախարարը, «Սինոփսիսի Արմենիա»-ի տնօրենը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահը և Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության տնօրենը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:06 08.10.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի վարչակազմին՝ առաջարկելով վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Այդ մասին խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան: Ի՞նչ են կոնկրետ առաջարկում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ադրբեջանի մեջլիսի 43 պատգամավորներ նամակով դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ առաջարկելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի մի շարք համաձայնագրեր, հիմնականում՝ ռազմական ոլորտին […]
21:47 07.10.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր նստավայրում սկսել է մի շարք ընդդիադիր ուժերի առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցությունները՝ ընդդիմության հաղթանակի դեպքում ժամանակավոր կառավարության ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 26-ին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի նախագահի նախաձեռնության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և Միխայիլ […]
20:28 04.10.2024
Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում: Այս անգամ՝ Ուզբեկստանի ԶՈՒ հետ: Հիշեցնենք՝ նախորդ զորավարժությունները ավարտվել էին ընդամենը 6 օր առաջ: Դրանք անցկացվել էին Նախիջևանում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այդ երկու զորավարժությունների մասին: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը. «Ուզբեկստանի ԶՈՒ հետ անցկացվող զորավարժությունն ավելի լոկալ բնույթի միջոցառում է․ այն հրամանատարաշտաբային զորավարժություն է, կավարտվի […]
17:23 03.10.2024
Կփոխհատուցվեն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժածները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թիվը կավելանա 8-ով, բիոմենտրիկ անձնագիրը կապահովի անձի նույնականացման բարձր ստանդարտ, Սյունիքի էկոպարեկների համար ձեռք կբերվի մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա. որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:03 03.10.2024
Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տուժած քաղաքացիներին կտրվի ընդհանուր 300 մլն դրամ: Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:45 02.10.2024
Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատում է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում իր վճռականությունը: Ռուս բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ հարցի լուծումը վճռական փուլին է մոտենում: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսային դեպարտամենտի պետ Ալեքսեյ Կլիմովը, պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իր ղեկավարած վարչությունը միացել […]
19:37 02.10.2024
Նիկոլ Փաշինյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներին և դասախոսական կազմին, ոլորտի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի արվեստի կլաստերը: Վարչապետը նախ ներկայացրել է «Ակադեմիական քաղաքի» գաղափարը, նախագծի կապը թամանյանական նախագծի հետ: Փաշինյանի խոսքով, շատ կարևոր է հասկանալ, որ ի սկզբանե Երևան քաղաքի […]
14:25 02.10.2024
Սեպտեմբերի 24-29-ը Դիլիջանում տեղի են ունեցել «Ներուժ 5.0» ծրագրի ամփոփիչ միջոցառումները և եզրափակիչ մրցույթը: 16 երկիր ներկայացրել է 28 ստարտափներ: «Գաղափար» և «Աճ» անվանակարգերում գնահատող ժյուրին ընտրել է 6 լավագույններին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:42 01.10.2024
«Հըզբոլլահի» դեմ իսրայելական ուժերի ցամաքային գործողության հետևանքով կարող են հարվածի տակ հայտնվել նաև Լիբանանում ապրող հայերը: Հայաստանի դիվանագետների ու հայ համայնքի ղեկավարների միջև համագարծակցությունը միտված է նվազագույնի հասցնել այդ վտանգը: Լիբանանում հիմա Հայաստանի քաղաքացիներ շա՞տ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հայեր շատ կան և բոլորն էլ հաշվառված են դեսպանությունում: Վերջինս մշտապես կապի […]
21:35 30.09.2024
Ֆրանսիայում ֆուտբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա: Կան տուժածներ ու վիրավորներ: Ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Վալանս քաղաքում, ուր ընկերական խաղ էր՝ տեղի հայկական «Հոմենթ Մեն» թիմի և թուրքական համայնքի «Թյուրքվես» ակումբի միջև: Առաջին խաղակեսի ավարտին հայակական թիմը 2:0 […]
21:57 27.09.2024
Հնդկաստանը հակված է արագացնել Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակի վաճառքի գարծարքի իրականացումը: Հնդկական Indian Defence Research Wing-ը տեղեկացնում է, որ Նյու Դելիում մտադիր են շատ շուտով ավարտին հասցնել բոլոր ֆորմալ գործնթացներն ու անցնել ռազմական տեխնիկայի մատակարարմանը: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը Pralay կոչվող հրթիռի մասին է: Այդ պարբերականը […]
22:15 26.09.2024
Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերից մեկը դարձել է Անվտանգության խորհրդի կազմի ընդլայնման ու լիազորությունների վերանայման հարցը: Այս թեմային անդրադարձել են ելույթ ունեցողներից շատ շատերը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես համաձայնել է, որ ՄԱԿ-ի կառույցների բարեփուխումը այլևս հետաձգել չի կարելի: Ի՞նչ հնարավորություններ ու վտանգներ կարող է իր մեջ թաքցնել այս գործընթացը, և […]