17:29 29.11.2023
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման 2024 թ.-ի սակագները: 2024 թ.-ի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար գործող սակագինը կկազմի 205,992 դրամ՝ 2,427 դրամով ցածր գործող սակագներից։ Հիշեցնենք, որ 2023 թ.-ի համար ՀՀ […]
18:30 28.11.2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի` «ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային կապերի ստեղծումը» հայտարարությանն է անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն համարելով ԱՄՆ պաշտոնյայի կողմից արված զգուշացում: ԱԺ նախագահը հավելել է, որ Երևանը մշտապես էսկալացիայի վտանգ տեսնում է: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա: ԱԺ […]
18:25 28.11.2023
ՀՀ Ազգային ժողովի սրահում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա պաշտոնյաներ։ Բացման ելույթում, ապա նաև տեղի ունեցած ասուլիսին, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հետևողականորեն պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված […]
18:12 27.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի բացմանը: Աշակերտները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Հայաստանի ազգային օրհներգը կատարելով: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, և պետք է կարողանալ դպրոցը դարձնել այդ տաղանդների բացահայտման և զարգացման հարթակ, որը և վարչապետը համարում է դպրոցի ամենամեծ առաքելությունը: Նման դպրոցների […]
16:45 24.11.2023
«Անքնություն» ներկայացումը մեր օրերի նոր անքնությունների մասին է։ Հովհաննես Դավթյանը մեր իրականության դառը ճշմարտությունը համեմել էր, ինչպես ինքն է նշում, 80 տոկոս հումորով, խինդ-ուրախությամբ, պարբերաբար նաև մտածելու տեղ տվող ասելիքով: «Անքնություն» սթենդ ափում ներառված են գրեթե բոլոր իրավիճակները, որոնցում ամեն օր ենք հայտնվում։ Հովհաննես Դավթյանը նուրբ անցումներով քաղաքականությունից հասավ մինչև նեղ անձնական կյանք, անգամ հայտնի […]
23:00 23.11.2023
Ադրբեջանի նախկին վարչապետ Վիլայաթ Գուլիևն այսօր մանրամասներ է ներկայացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում գլխատած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի արտահանձման հանգամանքների վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վիլայաթ Գուլիևն այժմ Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանն է, իսկ այդ միջադեպի օրերին նա դեռ Ադրբեջանի վարչապետն էր: Երբ անհրաժեշտություն եղավ Բուդապեշտի հետ քննարկել արտահանձման այդ […]
14:34 23.11.2023
Իսրայելը չի ավարտում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը, այլ այն կշարունակի մինչև հաղթանակ՝ զարգացնելով հարձակողական գործողությունները։ Պաղեստինյան անկլավում գործող Իսրայելի պաշտպանության բանակի 36-րդ դիվիզիայի բրիգադի հրամանատարների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Մենք չենք ավարտում պատերազմը։ Մենք կշարունակենք մինչև հաղթանակ՝ առաջ շարժվելով […]
14:08 23.11.2023
Գերմանական ոստիկանությունը լայնածավալ խուզարկություններ է իրականացրել դաշնային 8 նահանգներում հակակառավարական Reichsbürger (Ռեյխի քաղաքացիներ) շարժման կողմնակիցների շրջանում, որոնք կասկածվում էին անցյալ տարվա դեկտեմբերին հեղաշրջում ծրագրելու մեջ, հայտնում է Bild-ը։ «Հսկայական արշավանք այսպես կոչված «ռայխսբուրգերի» դեմ։ Օպերատիվ ոստիկանական ուժերի մոտ 280 անդամ հինգշաբթի օրը հետաքննության հետ կապված մի քանի օբյեկտներ են խուզարկել դաշնային 8 նահանգներում»,- գրում է […]
13:27 23.11.2023
Լիբանանի «Հըզբոլլահ» շիական կազմակերպության հինգ մարտիկներ, այդ թվում՝ երկրի խորհրդարանում խմբակցության ղեկավար Մուհամեդ Ռաադի որդին, զոհվել են Լիբանանի հարավում ռազմական առաքելության ժամանակ, ասվում է շարժման հաղորդագրության մեջ, որը տրամադրվել է «ՌԻԱ Նովոստիին»։ Ավելի վաղ France-Presse-ը, հղում անելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել էր, որ պատգամավորի որդին զոհվել է չորեքշաբթի օրը, երբ իսրայելական ուժերը հարվածներ են […]
20:37 22.11.2023
Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում և առաջարկել է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել: Այդ մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում, որն արվել է ի պատասխան Ադրբեջանի երեկվա հայտարարության: Դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել էր հանդիպում անցկացնել պետական սահմանին: Արդյո՞ք անսպասելի էր առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
15:45 22.11.2023
Երեկվանից պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունեց Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին, […]
15:28 22.11.2023
Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: Ապա երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը և ընդգծել, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է […]
21:19 21.11.2023
Ադրբեջանի մեջլիսն այսօր հակաամերկյան մի հայտարարություն է ընդունել: Խորհրդարանականները Վաշինգտոնին մեղադրել են Հայաստանին աջակցելու մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ընդունեց «Հայաստանի աջակցության ակտ» կոչվող փաստաթուղթը, որով վերականգնեց հայտնի 907 ուղղման լիարժեք ուժը , ինչը, ըստ էության, պատժամիջոցներ էր ենթադրում Ադրբեջանի դեմ՝ արգելելով վերջինիս ռազմական, տնտեսական օգնություն […]
17:39 21.11.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը: Երկար քննարկումների արդյունքում որոշվել է այսօրվա նիստին զեկուցվող դարձնել օրակարգի բոլոր հարցերը: Ավագանու որոշմամբ՝ Երևանում կփակցվեն ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի, Երևանի ոսկերչական գործարանի նախկին տնօրեն Էմիլ Գրիգորյանի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները: Ավագանու նիստն անցել է լարված մթնոլորտում. ավագանու անդամները միմյանց […]
23:22 20.11.2023
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]
17:37 17.11.2023
Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետը պատրաստ կլինի մոտ մեկ շաբաթից: Տեղեկությունը լրագրողներին փոխանցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կար պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագիր ունեցող և 3-րդ երկրի քաղաքացիները կարողանան հատել Հայաստանի և Թուրքիայի սահմանը, և այդ առումով կար հրատապություն՝ այդ ամեն ինչը կազմակերպելու: Իսկ եթե Մարգարայի կետ այցելեիք, կտեսնեիք, որ այն որևէ կերպ […]
22:27 16.11.2023
Երուսաղեմի Հայկական թաղամասում կրկին լարվածություն է: Երեկ տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի քանի հայ երիտասարդ է ձերբակալվել: Ի՞նչ է տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախապատմությունը հիշեցնեմ՝ այստեղ կա վիճելի խնդիր: Երկու տարի առաջ Հայոց Պատրիարքությունը վիճելի մի գործարք է կնքել, ստորագրել պայմանագիր, ըստ որի՝ 98 տարի ժամկետով իսրայելական մի ընկերության վարձակալության […]
15:23 16.11.2023
Երևանն ի՞նչ տեսք կունենա Ամանորին: Մայրաքաղաքի տոնական ձևավորման, գեղարվեստական լուսավորման աշխատանքների և կազմակերպվող միջոցառումների մասին Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ «Այս տարի հրատապության խնդիր չունենք, ինչպես նախորդ տարի մանկական Եվրատեսիլի ժամանակ էր, հետևաբար, լույսերը փոքր ինչ ուշ են վառվելու։ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականցվելու է մի փոքր այլ եղանակով, […]
22:22 15.11.2023
Վրաստանի արտգործնախարարն անդրադարձել է այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական սպառազինության տարանցման թեմային: Իլյա Դարչիաշվիլին ասել է, որ այսուհետ ևս Վրաստանը չի խոչընդոտելու Հայաստանին՝ արտերկրում գնած ռազմական տեխնիկան երկիր հասցնելու հարցում: Ինչո՞ւ է նման հարց ընդանրապես առաջացել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ կիրակի հայտնի դարձավ, որ Վրաստանի տարածքով Հայաստան է տեղափոխվում Ֆրանսիայից […]
21:57 14.11.2023
Վրացական աղբյուրները հաստատել են այն, որ այդ երկրի տարածքով դեպի Հայաստան է տեղափոխվել ֆրանսիական ապառազինություն: Կարո՞ղ ենք համարել, որ ֆրանսիական զենքի մատակարարումների մեկնարկը պաշտոնապես հաստատվել է: Ի՞նչ տեխնիկա է մատակարարվել, և ինչպե՞ս են արձագանքում Բաքվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ` կիրակի օրը X սոցցանցում և Տելեգրամ ալիքներում սկսեցին տարածվել լուսանկարներ և տեսահոլովակներ, […]
17:36 14.11.2023
Հայաստան-Եվրոպա խորացող համագործակցություն, կառուցվող նոր կամուրջներ՝ քաղհասարակության ու փորձագիտական հանրության մեջ: Հայաստանը ողջունել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մեր երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը: Երևանում անցկացվել է հայ-լեհական փորձագիտական առաջին համաժողովը՝ հայ և լեհ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում:
21:55 13.11.2023
Ավարտվել են Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժությունները: Որտե՞ղ են կայացել ու ի՞նչ տեսակի էին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Զորավարժությունները նոյեմբերի 6-10-ն անցկացվել են Հունաստանի Ատիկա նահանգում: Մասնակցել են երեք երկրների հատուկ ջոկատայինները: Ընդհանրապես, շատ քիչ բան է հայտնի այս զորավարժությունների մասին: Միայն Հունաստանի ԶՈՒ ԳՇ-ի տարածած հաղորդագրության մեջ է […]
22:19 10.11.2023
Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]
18:06 10.11.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ևս 50 հազար դրամի չափով սոցիալական երկամսյա աջակցության դիմումները կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Նոյեմբերին և դեկտեմբերին տրամադրվող ամսական այս աջակցությունը նախատեսված է արցախցիների առաջնային սպառողական կարիքները հոգալու համար: Նախագիծը Կառավարության նիստում հաստատվեց երեկ, որի վերաբերյալ այսօր մանրամասներ է ներկայացվել «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին: Մամուլի ասուլիսին ներկայացվել են նաև այն […]
21:09 09.11.2023
Միացյալ Նահանգներում ավարտվել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Սիթիբանկի» անօրինական գործունեության հետ կապված հետաքննությունը: Բանկը մեղադրվում է ազգությամբ հայ հաճախորդների նկատմամբ խտրական վերաբերմունք ունենալու համար. բանկը ստիպված է լինելու մեծ տուգանք վճարել, նաև տուժած հայերին հատուցել բարոյական վնասը: Ի՞նչ խտրականության մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռ տարիներ առաջ, Կալիֆորռնիայում և […]
17:42 09.11.2023
Արցախցիները նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական ևս 50 հազար դրամ աջակցություն, Հայաստանում կստեղծվի Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն, կգործի մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքը: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:44 09.11.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կօգտվեն երկամսյա սոցիալական միջոցառումից: Նրանք նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական 50 հազար դրամ՝ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար: Այս նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ: Նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստին, որի մեկնարկին ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են […]
23:19 08.11.2023
Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերությունները կստանան պետական աջակցություն: Ծրագրի մանրամասները ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը: «Ծրագրի շրջանակներում աջակցությունը կտրամադրվի երեք փուլով: Առաջին փուլով միանվագ աջակցություն կտրամադրվի, երբ ներդրողը սկսի արտադրությունը՝ արտադրության 10%-ի չափով, երկրորդ փուլով, երբ իրացումը կհասնի կատարված ներդրումների 10%-ին, ևս 5% միանվագ աջակցություն կստանա տնտեսվարողը, երորրդ փուլը տևականն է ու միանվագ […]
22:58 08.11.2023
Հանրային պաշտպանների համար սահմանվելու են սոցիալական նոր երաշխիքներ: Համապատասխան նախագիծը ներկայացվել է ԱԺ: Այսօր կայացած մամուլի ասուլիսին էլ նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Արդարադատության նախարարի խորհրդականը: «Ավելացվելու է հանրային պաշտպաններին տրամադրվող աշխատավարձային վճարման ֆոնդը՝ 15% չափով: Օրենքում հստակ նշվելու է համապատասխան կարգավորումը, որ տրամադրվող միջոցները պետք է բացառապես ուղղվեն արտաժամյա աշխատանքի դիմաց փոխհատուցում տրամադրելուն»,-ասել է […]
22:47 08.11.2023
Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագիր են կնքել:Այդ մասին տեղեկացնում է հնդկական մամուլը: Լուրը պաշտոնական աղբյուրները չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում: Ի՞նչ է ենթադրում գործարքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Տեղեկությունը տարածել է հնդկական Eurasian Times պարբերականը, որի միջոցով, մինչ այս՝ անցած տարի տեղեկատվական մեկ այլ արտահոսք եղավ ռազմական […]