18:40 20.10.2023
Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը 101 հազար 848 է: Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը արցախցիներին կոչ է անում հաշվառվել: Հումանիտար կենտրոնից հայտնում են, որ արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։ «Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4730 երեխա, Կոտայքում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում 721, Արագածոտնում […]
17:47 20.10.2023
Հայաստանյան մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի արցախցի երեխաներին: Թեմայի շուրջ այսօր խոսել են մասնագետներն ու պատկան մարմինների ներկայացուցիչները: «2 տարեկանների համար՝ կրտսեր առաջին տարիքային խմբերի մասով, իսկապես Երևանում կա խնդիր: Թեև մեր մանկապարտեզները 162-ն են, բայց ընդամենը շուրջ 70 մանկապարտեզում են ձևավորված կրտսեր առաջին տարիքային խմբեր: Այդ ամենը լիցենզիայով է, բայց լիցենզիան ուղղակի, ուզում եմ այդ […]
22:36 19.10.2023
Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին […]
11:41 19.10.2023
Հայաստանի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված 40 հազար անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Մեկ անձի հաշվով պետությունը կտրամադրի ընդհանուր 50.000դրամական աջակցություն՝ վճարելու ժամանակավոր կացարաններում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերը: Վճարման համար հիմք կընդունվի 100 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների ցուցակը: Նախագիծը Կառավարության նիստին ներկայացրել է սոցապ […]
22:30 18.10.2023
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը հայանպաստ երկու բանաձև է ընդունել: Ինչի՞ մասին են եղել դրանք և ինչպիսի՞ն է Բաքվի արձագանքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ստորին պալատի կայացրած երկու որոշումներեն էլ ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ: Նախաձեռնողների թվում են եղել խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Երկու փաստաթղթերն էլ միջնորդություններ են՝ ուղղված կառավարությանը: Առաջին փաստաթուղթը վերաբերում […]
22:27 17.10.2023
Այսօր Բաքվի ռազմական հարցերով դատարանում կայացել է Արցախում առևանգված 68-այմա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը: Ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Ինչո՞ւմ են նրան մեղադրում և ի՞նչ պատիժ կարող են նշանակել շինծու մեղադրանքներով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աբսուրդային մեղադրանք են ներկայացրել մեր հայրենակցին, թե իբր նա առնչություն է ունեցել 25 ադրբեջանցիների սպանության հետ: Այդ […]
19:10 17.10.2023
«Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը խոսել է խելացի քաղաքացի ունենալու տեսլականից և ներկայացրել կրթության ոլորտում այդ ուղղությամբ պետության որդեգրած քաղաքականությունը: «Բոլոր գաղտնիքները՝ խելացի քաղաքացի ունենալու և կրթվելու, կրթական համակարգում են: Այն նաև հընթացս՝ և՛ հիմա, և՛ նախկինում, և՛ դարեր շարունակ փորձել է ադապտացվել և նոր թրենդներ, առաջնահերթություններ թելադրել […]
23:18 16.10.2023
Ջո Բայդենի վարչակազմը հակված է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907 ուղղումը, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի նկատմամբ: Ամերիկյան մամուլի տեղեկություններն այդ մասին Պետդեպարտամենտը չի հերքում: Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու, որ այդ մտադրությունը իրականում կա: Կոնկրետ ի՞նչ է ենթադրում 907 ուղղումն ու ինչո՞ւ այն դադարեց գործել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ուրբաթ օրը Politico […]
17:45 14.10.2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ամփոփել է Հումանիտար կենտրոնի ընթացիկ շաբաթը և կառավարության այն գործողությունները, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը: «Այս պահի դրությամբ ավելի քան 80.000 մարդ ստացել է 100․000 դրամական հրատապ աջակցությունը: Գործընթացը շարունակվում է»,- նշել է փոխվարչապետ Խաչատրյանը: Հումանիտար կենտրոնից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կրկին հիշեցրել են, որ պետության […]
17:56 13.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում շարունակում են իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Այդ կենտրոններում մասնագետները գնահատում են արցախցիների աշխատանքի տեղավորման հետ կապված կարիքները և ուղղորդում աշխատաշուկա: «Արցախցիների մեծ մասը մշտական բնակության վայր տեղափոխվելու որոշում դեռ չի կայացրել, շատերը դեռ չեն կողմնորոշվել: Այդ իսկ առումով դեռ այս […]
21:55 12.10.2023
Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը այցելել է Բաքու: Ենթադրվում է, որ այցը կազդարարի Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության պաշտոնական ճանաչման գործընթացի սկիզբը: Ի՞նչ կարգավիճակ ունի այցը՝ հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կիպրոսը ճանաչված պետություն չէ: Տպավորություն կա, որ վերջերս Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանն ուղղված քայլերն էլ ավելի են ակտիվացել: Թեմային […]
22:09 11.10.2023
Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ պետությունների տասնյակում է: Այդ փաստն արձանագրել է World Population Review միջազգային կամակերպությունը: Ի՞նչ չափանիշներով է տրվում այս գնահատականը: Ո՞ր պետություններն են այդ վարկանիշում առաջատարները, որո՞նք են աութսայդերները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վերլուծությունն արդեն տարիներ շարունակ անցկացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այս տարի այն ընդամենը 130 երկրում է անցկացվել, […]
18:03 11.10.2023
Էկոնոմիկայի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի. մեր հայրենակիցների համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ նորերը՝ արտոնյալ պայմաններով: Այս ամենի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրեր է մշակել ու ներկայացրել կառավարություն: Փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի փոխանցմամբ, առկա խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով նախարարությունում երեկ կայացել է հանդիպում հիմնականում շինարարության, մշակող […]
22:29 10.10.2023
Արցախում է գտնվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Դա վերջին 10 օրվա ընթացքում Միավորված ազգերի դրոշի ներքո Արցախ մեկնած արդեն երկրորդ պատվիրակությյունն է: Ի՞նչ նպատակ ունի առաքելությունը և ինչպե՞ս արժե գնահատել ՄԱԿ-ի պատվիրակների առաջին առաքելության եզրակացությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իրականում քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ երեկ Բաքվից ՄԱԿ-ի համարանիշներով ավտոմեքենաները գործուղվել […]
15:48 10.10.2023
Երևանի քաղաքապետարանում գումարված նորընտիր ավագանու անդրանիկ նիստին 32 կողմ, 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ է ընտրվել Տիգրան Ավինյանը։ Բացի նրանից, այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Նիստին մասնակցել են ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերից 3-ը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
11:44 10.10.2023
Երևանի քաղաքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը: Երևանի ավագանու հոկտեմբերի 10-ի նիստին քվեարկությանը մասնակցել էր ավագանու 37 անդամ, թեկնածուին կողմ է քվեարկել 32 անդամ, դեմ՝ 5: Տիգրան Ավինյանը քաղաքապետի միակ թեկնածուն էր: Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն […]
22:28 09.10.2023
Իսրայելում տեղի ունեցող իրադարձություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանում ծավալվող զարգացումների վրա: Իրականում հիմքեր կա՞ն ենթադրելու, որ Իրանը իսկապես առնչություն է ունեցել հարձակմանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կան ուժեր, որոնք շահագրգռված են այս լարվածությունն օգտագործել, որպեսզի հրահրեն Իսրայելի և Իրանի միջև ուժային բախում: Եվ այդ ուժերի թվում առաջին հերթին Բաքուն է, […]
17:52 09.10.2023
Փախստականներին ու բռնի տեղահանված անձանց աջակցելու, տուն վերադառնալու կամ գույքի վերադարձի միջազգային ի՞նչ մեխանիզմներ գոյություն ունեն: Արդյո՞ք Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը: «Միջազգային հանրությունն այս հարցում մեծ դեր ունի՝ ազդեցություն ունենալու Ալիևի վրա, որպեսզի Ալիևը համաձայնի, որ այդ մարդիկ պետք է իրենց գույքը ստանան կամ եթե մարդիկ ուզենան վերադառնալ ու լինեն ապահով, դա նշանակում է, որ […]
15:58 07.10.2023
Հայաստանի հիվանդանոցներում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 5 երեխա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ, ժամը 12-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632: Հաշվառվել է Հայաստան ժամանածների 99,3 տոկոսը: Արցախցի մեր հայրենակիցներին ուղղված պետական աջակցության […]
22:37 06.10.2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդիպել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատազրկման վայրում: Հիշեցնեմ՝ Վարդանյանը սեպտեմբերի 27-ին գերեվարվել էր Լաչինի միջանցքի անօրինական անցակետում: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Ի՞նչ է հաղորդվում Վարդանյանի վիճակի մասին, նա ունի՞ փաստաբան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արբեջանի ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, […]
20:10 06.10.2023
Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացրել է հետադարձ ուժով՝ 2021թ.-ի մայիսի 10-ի կեսգիշերից: Այս դեպքում այն Ադրբեջանի ո՞ր հանցագործությունների վրա կարող է ծավալվել և ի՞նչ է տալու մեր երկրին: Թեմայի շուրջ մասնագիտական գնահատականներ է հնչեցրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին աշխատակից Արման Զրվանդյանը. «Ջերմուկի դեպքերը, Սև լճի դեպքերը, մնացած բոլոր դեպքերը, ես հիշում եմ՝ դեպք եղավ, երբ […]
23:11 05.10.2023
Շուրջ 50 երկրների առաջնորդներ Գրանադայում քննարկել են, թե ինչպես խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ: Հիշեցնենք, որ երեկ Ալիևը […]
15:03 05.10.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները վաղվանից կստանան 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն: Այս մասին որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Նիստին հաստատվեցին նաև աղետների ռիսկի […]
12:39 05.10.2023
Հայաստանում փուլային տարբերակով դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում կվերանայվի մանկավարժների աշխատաժամանակը: Փոփոխության արդյունքում կբարելավվի կրթության որակը, կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը, վստահեցրել է նախարար Անդրեասյանը: Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորեց ուսուցիչներին՝ մասնագիտական օրվ առթիվ ապա ներկայացրեց նախագծի դրույթները: Մանրամասները՝ տեսանյութում:
22:28 04.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին մեկնել Իսպանիայի Գրանադա քաղաք, որտեղ պետք է կայանար Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը: Այդ մասին է հայտնում ադրբեջանական APA գործակալությունը։ Ո՞րն է Ալիևի հրաժարվելու պատճառը, իրականում ի՞նչ է նշանակում այդ այցի չեղարկումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ հանդիպումը պետք է հնգակողմ լիներ, և միջնորդի […]
22:20 03.10.2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Հայաստանում է, տեսակցելու է Արցախից բռնի տեղահանված անձանց: Նախատեսված են մի շարք հանդիպումներ: Գործնական ի՞նչ քայլեր է ձեռնարկում Փարիզը Հայաստանին օգնելու համար: Իսկ ի՞նչ օգնություն կարող են ակնկալել Արցախից տեղահանված հայերը Հայաստանի կողքին լինելու հարցում, արդյո՞ք կա կոնսենսուս Ֆրանսիայի քաղաքական էլիտայում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թվարկենք, թե […]
17:26 03.10.2023
30 տարվա մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելությունը երեկ ժամանեց Արցախ: Ուշագրավ է, որ միջազգային կառույցի ներկայացուցիչները տարածաշրջան են հասնում այն ժամանակ, երբ Արցախի գյուղերն ու քաղաքները գրեթե ամբողջությամբ դատարկ են, նաև այն, որ ՄԱԿ-ի առաքելության կազմում են բացառապես կազմակերպության՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները: Նրանց այցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ, կազմակերպվել է Իլհամ Ալիևի […]
21:23 02.10.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերին ու հետագա քայլերին ուղղված քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Հումանիտար կենտրոնին», որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ […]
15:39 30.09.2023
Այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստան հասան ամենատարբեր միջոցներով՝ բեռնատարներով՝ թափքին կանայք, երեխաներ, տարեցներ, ոտքով՝ անասունների հոտն ուղեկցելով, անգամ հեծանիվով: Արցախցի 12-ամյա Կարենն օրինակ, կարողացավ իր մեծ ընտանիքին Արցախից հանել ու 40 ժամ ղեկին լինելով՝ Հայաստան հասցնել: Արցախն ամեն րոպե է հայաթափվում. Հայաստանից վերջին 2 օրերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ են մեկնում Երևանի քաղաքապետարանի […]
22:08 29.09.2023
Եվլախ քաղաքում այսօր կայացել է Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ովքե՞ր էին ներկայացնում Արցախն այս անգամ և ի՞նչ հարցեր են քննարկվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը նույն այն Ռամին Մամեդովն է, ով ղեկավարել է մինչ այդ եղած շփումները՝ դեռևս անցած տարվա մարտի 1-ից, պատվիրակության կազմում է նաև Արցախում Ադրբեջանի […]