TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Ի՞նչ պատժամիջոցներ են առաջարկում կիրառել Ֆրանսիայի դեմ ադրբեջանցի օրենսդիրները՝ Սենատի կողմից հայանպաստ բանաձևի ընդունմանն ի պատասխան

22:19 18.01.2024

Ադրբեջանի մեջլիսը կոշտ պատասխան է տվել Ֆրանսիայի Սենատի՝ երեկ ընդունած բանաձևին: Հիշեցնենք, ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի՞նչ է ասվում Ադրբեջանի մեջլիսում ընդունված փաստաթղթում: Տեքստում ամեն ինչ սպասվա՞ծ էր, թե՞ անակնկալներ էլ կան: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]

̰
Ֆրանսիայի Սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Բաքվի նկրտումները դատապարտող բանաձևի դեմ է քվեարկել ընդամենը մեկ օրենսդիր

13:27 18.01.2024

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին»  բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն: Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և […]

̰
Ինչո՞ւ է իր թեկնածությունը հանել ԱՄՆ նախագահի հայամետ թեկնածուն

22:30 16.01.2024

Միացյալ Նահանգներում կայացել են առաջին նախնական ներկուսակցական ընտրությունները: Հանրապետական կուսակցության դեպքում դրանք հաստատել են ակնհայտ ֆավորիտին: Դոնալդ Թրամփը հաղթում է մեծ տարբերությամբ: Ո՞վ է Թրամփի գլխավոր մրցակիցը կուսակցության ներսում:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ներկուսակցական նախնական ընտրությունները տարբեր նահանգներում տարբեր ձևաչափերով են տեղի ունենում. Caucuses կամ Primaries: Caucuses-ը ներկուսակցական ժողովներն են, երբ կուսակցական […]

̰
Արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին

17:30 16.01.2024

«Առանց քարտեզների ցանկացած լուծում Հայաստանի և Ադրբեջանի համար իրավական առումով ունենալու է խնդիր»,-խորհրդարանում թեմայի շուրջ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցին այս տեսակետն է հայտնել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Հարցին, թե արդյո՞ք պետք է բանակցել Ալիևի՝ խաղաղությանը չնպաստող հայտարարությունների ֆոնին, պատգամավորը պատասխանել է. «Իհարկե պետք է, քանի որ բանակցությունից դուրս գալը […]

̰
Ո՞ւմ էին պատրաստվում պահել ադրբեջանցիները Խրամորթ գյուղի հարևանությամբ կառուցված համակենտրոնացման ճամբարում

22:19 15.01.2024

Համաշխարային մամուլը անդրադառնում է Արցախում Ադրբեջանի կողմից հայերի համար նախատեսված համակենտրոնացման ճամբարի կառուցման թեմային: Այդ մասին հոդված է հրապարակվել ամերիկյան պարբերականներից մեկում: Ի՞նչ նոր փաստեր են հայտնի դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեռևս 2021թ.-ին Կոռնելի համալսարանում գործող Caucasus Heritage Watch խումբը տեղեկացրել էր` իրենց վերլուծությունները հաստատում են, որ Արցախի արևելյան հատվածում ինչ-որ […]

̰
ՆԳ նախարարն ու տեղակալներն ամփոփել են 2023-ի աշխատանքներն ու խոսել անելիքներից

22:03 15.01.2024

Նախորդ տարվա ընթացքում արձանագրված հանցագործության դեպքերից 65 տոկոսը բացահայտվել է, իսկ հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 5,3 տոկոսով, 52-ով աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը: Կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և համայնքային ոստիկանություն։ Նախարար Վահե Ղազարյանի փոխանցմամբ՝ վերացվելու […]

̰
Վարչապետին Կադաստրի կոմիտեում ներկայացրել են 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը

15:57 13.01.2024

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու նրա տեղակալները վարչապետին զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: 2023-ին Հայաստանում շահագործման է հանձնվել նորակառույց 10.121 բնակելի տարածք։ Վարչապետը վիճակագրությունը շատ հետաքրքիր է համարել։ «2018 թվականին շահագործման հանձնված բնակելի տարածքների թիվը 2 հազար 285 է, 2019-ին՝ 3 հազար 246, 2020-ին՝ 4 հազար 235, 2021-ին՝ 6 հազար […]

̰
Ֆրանսիայի կառավարության կազմում է հայտնվել ադրբեջանական լոբբիի գլխավոր գաղափարախոսը

22:44 12.01.2024

Եվրոպական մամուլը քննարկում է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը:  Կա՞ն Հայաստանի համար կարևոր նշանակումներ. նորանշանակ վարչապետ Գաբրիել Աթալի թիմի կազմն ուսումնասիրել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել:  «Հիշեցնեմ՝ Ֆրանսիայի կառավարության նոր կազմը հրապարակվեց, երբ նախագահ Մակրոնը վարչապետ նշանակեց  34-ամյա Գաբրիել  Աթալին: Մեզ համար կարևորագույն փոփոխությունը Ֆրանսիայի կառավարության կազմում, իհարկե, Արտաքին գործերի նախարարի փոփոխությունն է, […]

̰
Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2023թ.-ը

20:26 12.01.2024

Հայաստանում շրջանառվում են գրիպի H1N1 և H3N2 շտամները, երկուշաբթի օրվանից դպրոցներում բուժքույրերը առաջնակի զննություն կիրականացնեն: Նպատակ կա օրենսդրական փոփոխություններով ընդլայնել պետական աջակցության՝ անպտղության հաղթահարման ծրագրի ծառայությունների շրջանակն ու մեծացնել շահառուների թիվը: Առողջապահության նախարարն ամփոփել է 2023թ.-ի աշխատանքներն ու խոսել 2024-ի անելիքներից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Իլհամ Ալիևը Ջերմուկն ադրբեջանական քաղաք է հռչակել

22:31 11.01.2024

Ադրբեջանի նախագահը մեծ հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Ալիևը կրկին Հայաստանի նկատմամբ ագրեսիվ պահվածք է ցուցաբերել՝ կասկածի տակ դնելով բանակցություններում իր անկեղծությունը: Ի՞նչն էր անսպասելի Ալիևի ասածի մեջ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ես առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնց վրա, կարծում եմ, արժե ուշադրություն դարձնել. առաջինն այն է, որ Ալիևը, ըստ էության, […]

̰
Արցախցիներն աշխատանքով կապահովվեն, շահումով խաղերը կվերահսկվեն. Կառավարության այսօրվա նիստի որոշումները

16:12 11.01.2024

Պետությունը կաջակցի Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի տեղավորելու հարցում: Հաջորդ տարվանից Կառավարությունը մոնիթորինգային կենտրոնի միջոցով կվերահսկի շահումով խաղերի ոլորտը: Երթևեկության կանոնների խախտման տուգանքը հնարավոր է վճարել 20 տոկոսով քիչ, եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է և ցանկություն է հայտնում ծանուցումը ստանալ էլ. փոստով: ՆԳ նախարարի ներկայացրած նախագիծը քննարկվել էր նաև Կառավարության նախորդ տարվա վերջին նիստում: […]

̰
Արցախից բռնի տեղահանված անձանց պետությունը կաջակցի ուսման, ապա նաև աշխատանքի անցնելու հարցում

12:50 11.01.2024

Արցախից բռնի տեղահանվածներին պետությունը միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում  կաջակցի մասնագիտական ուսուցման  և աշխատանքային փորձ ձեռք բերելու հարցերում: Նախագիծն այսօր հաստատվել է գործադիրի նիստում: Առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է` դրանից հետո առնվազն երեք ամիս պարտադիր աշխատանքի պայմանով, երկրորդ բաղադրիչը  վճարովի պրակտիկան է, դրանից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազն երեք ամսով, և երրորդ բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է, դրանից […]

̰
Ինչո՞ւ Իլհամ Ալիևը հրաժարվեց ընդունել հայ-ադրբեջանական բանակցությունների հարցով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Բոնոյին

21:05 10.01.2024

Ավարտվեց հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցով ԱՄՆ պետքարտուղարի հատուկ խորհրդական Լուիս Բոնոյի այցը Հայաստան: Հատկանշական է, որ այս անգամ ևս Երևանից Բաքու նա չմեկնեց՝ վերադառնալով Վաշինգտոն: Ի՞նչն է պատճառը, որ Բոնոն Բաքու չմեկնեց: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արբեջանական մամուլը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Լուիս Բոնոն Երևանից մեկնեց ոչ թե Բաքու, […]

̰
2024 թվականին կենսաթոշակի չափը չի ավելանա. Նարեկ Մկրտչյանն ամփոփել է 2023թ.-ի ծրագրերն ու խոսել անելիքներից

18:42 10.01.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախ ներկայացրել է 2023 թ.-ի սեպտեմբերից Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրերը, որոնք սկզբում եղել են առաջնային կարիքների և կացարանների ապահովման տեսքով, ապա կառավարությունն իրականացրել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր: Կարճաժամկետ ծրագրերի շրջանակում Արցախից տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին տրամադրվել է 100 հազար դրամ աջակցություն, այնուհետև […]

̰
Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ Հայաստանի համար, եթե Վիկտոր Օրբանը ընտրվի Եվրոպական խորհրդի նախագահ

21:53 09.01.2024

Եվրոպական մամուլը քննարկում է, թե ով կարող է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինել Շառլ Միշելին: Հիշեցնենք, կանոնադրության համաձայն այդ պաշտոնը կարող է անցնել Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին: Արդյո՞ք մեզ պետք է մտահոգի Վիկտոր Օրբանի` ԵՄ խորհրդի նախագահ դառնալու հեռանկարը և որքանո՞վ է այն իրական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնենք, որ երեկ հաստատվեցին […]

̰
Փարաջանովն այս իրականությանը սիրո խոստովանություն արեց իր գույներով ու տառապանքով

19:48 09.01.2024

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Թբիլիսիում ծնվեց հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Հոբելյանական օրվա առիթով Երևանում, Թբիլիսիում անցկացվում են միջոցառումներ, ցուցադրում ֆիլմեր: Երևանի Կինոյի տանը բացվեց վարպետի մետաղյա արձանը, որի հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է:   Փարաջանովի արձանը կտեղափոխվի Կինոյի տան մոտ, շենքի հարակից հատվածում կստեղծվի աստղային պուրակ, որը, ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ, կկոչվի լեգենդար […]

̰
Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

15:46 09.01.2024

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […]

̰
Ադրբեջանում չեն գրանցում նախագահի «անցանկալի» թեկնածուներին

22:44 08.01.2024

Այսօր լրացել է ժամկետը, որը նախատեսված է օրենքով՝ Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայանալու են փետրվարի 8-ին: Քանի՞ թեկնածու կա, արդեն պա՞րզ է, թե ում են ներկայացնելու որպես Իլհամ Ալիևի մրցակից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ԿԸՀ-ն 17 հայտ էր ստացել, բայց դա […]

̰
«Դարձի՛ր ոսկրածուծի դոնոր ու կյանք փրկիր». հունվարի 8-ը՝ ոսկրածուծի դոնորի օր

19:08 08.01.2024

Հունվարի 8-ին «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր» բարեգործական հիմնադրամի թիմը արդեն 25 տարի Հայաստանում և Միացյալ Նահանգներում նշում է Ոսկրածուծի դոնորի օրը: Այս անգամ Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ ակցիայի իրականացման վայր է դարձել Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը: «Ոսկրածուծի դոնորների ազգային ռեեստր»-ն այսօր ունի 35000 հայ կամավոր դոնոր՝ աշխարհի շուրջ 41 երկրից: Այսօրինակ ակցիաները նպատակ ունեն փրկելու արյան […]

̰
Բոլոր պատասխանատուները պետք է լինեն առավելագույնը հետևողական. վարչապետը՝ Արմավիրի դպրոցներում

16:28 06.01.2024

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ եղել է Արմավիրի մարզում: Վարչապետը շրջել է դպրոցներում, նկատել թերություններ և հանձնարարել դրանք շտկել ամբողջությամբ: Վարչապետի առաջին կանգառը Արմավիրի մարզի Արագած բնակավայրում էր: Նիկոլ Փաշինյանը Մեխակ Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում շինարարական թերությունները նախ բակում է նկատել: Ինչպես Լոռիում, Արմավիրում ևս վարչապետը դժգոհ է մնացել շինաշխատանքների ու նոր գույքի որակից. ջրի […]

̰
Ի՞նչ գնահատական է տվել Պետդեպարտամենտը Երուսաղեմի հայերի վրա տեղի ունեցած հարձակումներին

23:33 05.01.2024

ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակին ու դեկտեմբերի 28-ին հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքի տարածքում տեղի ունեցած միջադեպին: Ի՞նչ գնահատական է տալիս տեղի ունեցածին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ, խոսնակ Մեյթու Միլլերը պատասխանել է այդ հարցին հերթական բրիֆինգի ժամանակ: Պարզաբանելով պաշտոնական […]

̰
Հոսպիտալացվածների 76 տոկոսը 0-18 տարեկան է

18:53 05.01.2024

Հանրապետությունում շրջանառվում են գրիպի տարբեր ենթատեսակներ, սուր շնչառական վարակի վիրուսներ: Հոսպիտալացվածների 76 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները: « Հունվարի 4-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնցից 95%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով հոսպիտալացված է 230 պացիենտ, որոնցից 62%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները և վերակենդանացման բաժանմունքում նույն օրվա դրությամբ […]

̰
Որտե՞ղ է Բաքուն առաջարկում ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը

22:25 04.01.2024

Բաքվում արդեն քննարկում են, թե կոնկրետ երբ ու որտեղ է ստորագրվելու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Այդ թեմայի շուրջ անսպասելի առաջարկներով է հանդես եկել Ադրբեջանի խորհրդարանի իշխանամետ պատգամավորներից մեկը: Ի՞նչ առաջարկի մասին է խոսքը: Թեմային «Հոիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ առաջարկով հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի վետերան պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, որը նաև հայտնի, ազդեցիկ քաղաքագետ […]

̰
Գիտաշխատողների աշխատավարձը կբարձրանա, հաշմանդամություն ունեցողներին կհատկացվեն անձնական օգնականներ

15:50 04.01.2024

Հունվարի 1-ից բարձրացել է գիտաշխատողների աշխատավարձը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդրվել է անձնական օգնականի ծառայությունը: Գործադիրի այս տարվա առաջին նիստի որոշումները՝ ռեպորտաժում:

̰
Նարեկ Մկրտչյանն ամփոփել է արցախցիներին ուղղված հումանիտար ծրագրերը

15:10 30.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոնում» կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ: «Այս ընթացքում մենք կարողացել ենք կարճաժամկետ և միջնաժամկետ որոշ ծրագրեր մեկնարկել: Առաջնային և ամենակարևոր խնդիրները լուծելու համար իրականացվել […]

̰
ԱՄՆ նախագահի հայամետ թեկնածուն կարող է խառնել հիմնական թեկնածուների բոլոր խաղաքարտերը

23:20 29.12.2023

ԱՄՆ-ը պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը: Նման հայտարարություն է արել Քենեդիների հայտնի ընտանիքի անդամ, իրավաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ իր տեսաուղերձում: Հայտնի է, որ նա առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ որպես անկախ թեկնածու: Այսպիսի հայամետ դիրքորոշմամբ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկ հանդես չի եկել: Ամերկայայերը ձայն կտա՞ն Քենեդիին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]

̰
Տիգրան Ավինյանը ծրագրերի առումով 2023-ն աննախադեպ հագեցած է համարում

22:22 29.12.2023

2024թ.-ին Երևանի քաղաքապետարանի համար հիմնական գերակայությունները կշարունակեն մնալ հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, վերելակային տնտեսության արդիականացումը, բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատման գոտիների ավելացումը, մանկապարտեզները, սպորտդպրոցները և պոլիկլինիկաները: Երևանի քաղաքապետն այսօր ամփոփել է անցնող տարին: 2023-ը մայրաքաղաք Երևանի ծրագրերի առումով եղել է աննախադեպ հագեցած տարի, ամփոփիչ մամուլի ասուլիսին արձանագրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Երևան են ներկրվել  87 MAN […]

̰
Փարիզը հայելային պատասխան է տվել Բաքվին. ադրբեջանցի երկու դիվանագետներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա

22:23 28.12.2023

Բաքվի ու Փարիզի միջև դիվանագիտական սկանդալը շարունակում է թեժանալ: Ֆրանսիան իր երկրից երկու ադրբեջանցի դիվանագետի է վտարել: Ինչո՞վ են բացատրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հրավիրվել է Ֆրանսիայի արտաքին գործեի նախարարություն, ուր նրան ներկայացվել է նոտա, որով տեղեկացնում են, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության երկու աշխատակիցներ հայտարարվել են […]

̰
Անձնագրային ծառայությունում առկա խնդիրները կվերացվեն, առողջապահական ուղեգրումը կդառնա էլեկտրոնային

18:58 28.12.2023

Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում կվերացվեն անձնագրային ծառայությունում առկա խնդիրները: Նախատեսվում է ստեղծել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգ: Կառավարությունը որպես առաջին քայլ կհայտարարի միջազգային մրցույթ: Հայաստանն առողջապահության ոլորտում ամբողջովին կանցնի էլեկտրոնային ուղեգրման համակարգի: Մանրամասները՝ Կառավարության այս տարվա վերջին նիստի մասին պատմող ռեպորտաժում:

̰
Անձնագրային տվյալներն ինչպե՞ս տեղափոխել թվային հարթակ. նախագիծը ներկայացվել է գործադիրին

15:28 28.12.2023

Անձնագրային տվյալներն ինչպե՞ս տեղափոխել թվային հարթակ. Կառավարության այս տարվա վերջին նիստում Ներքին գործերի նախարարը ներկայացրել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման և տրամադրման ծառայությունների պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP