23:24 14.03.2025
Երեկվանից բուռն քննարկվում է Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման: Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը: Եվրոպական երկրներից էլ արդեն արձանքել են դրան: Բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը: Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում: Այդ հայտարարությունում ասվում է, […]
19:55 14.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:07 13.03.2025
Եվրախորհրդարանն այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բանաձևի վերջնական տեքստը տարբերվո՞ւմ է նախագծից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
19:44 13.03.2025
Պետությունն այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության ռիսկերի մեղմման զգալի մասը, պետական բյուջեից կհամաֆինանսավորվեն համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս և Կառավարության այսօրվա նիստի այլ որոշումների մասին՝ ռեպորտաժում:
22:38 12.03.2025
Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում: «Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, […]
19:00 12.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն այսօր համագործակցության հուշագիր է ստորագրել «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների հետ: Հուշագրի կնքման համար հիմք են ընդունվել պետության քաղաքականության հիմնական նպատակները: Հուշագրի շրջանակներում նախատեսվում է սեփական կարողությունների, գործառույթների, հնարավորությունների սահմաններում ՀՀ օրենսդրության շրջանակներում համագործակցել միմյանց հետ՝ իրենց վերապահված լիազորությունների, գործառույթների, հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:39 12.03.2025
Ձնահյուսի հետևանքով Արագած լեռան գագաթին կորած իսպանացի լեռնադահուկորդի դին այսօր առավոտյան հայտնաբերվել է: Եվս 8 լեռնագնաց տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոններ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:26 11.03.2025
Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […]
23:01 10.03.2025
Սիրիայի արևմտյան նահանգներում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տագնապալի է նաև Լաթաքիա քաղաքում ապրող հայերի դրությունը: Նոր իշխանությունների ու ասադական ընդդիմության միջև բախումների հետևանքով հարյուրավոր զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում: Սպանվածները քրիստոնյա ու ալեվի համայնքների ներկայացուցիչներն են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ժամեր առաջ Սիրիայի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, […]
15:21 08.03.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ շնորհավորական ուղերձներ են հղել մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով: Մանրամասները՝ տեսանյութում:
22:22 06.03.2025
Հայաստանի քաղաքացի Իշխան Վերդյանը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ իրեն քաղաքական ապաստան տալու խնդրանքով: Նա ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Բաքու ու այնտեղ հաստատվել: Ի՞նչ է հայտնի այդ անձի մասին ու ինչո՞վ է նա բացատրում իր արածը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ Իշխան Վերդյան կոչվող անձնավորությունն Իլհամ Ալիևին դիմել է նամակով՝ խնդրելով […]
16:48 06.03.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի, 2.9 հա մակերեսով ետ ստացած հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին, ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը ֆինանսավորման տեսանկյունից կվերանայվի: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:39 05.03.2025
Բաքվի զինվորական գործերով դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայնանի գործով հերթական նիստը: Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն ընթացքի մասին տարածել են չոր տեղեկություններ: Թեմայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այդ «միջոցառումը» լուսաբանում է միայն Ադրբեջանի «Ազերտար» պետական լրատվական գործակալությունը, դժվար է Բբաքվից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, այնուամենայնիվ, որոշ տպավորություն կարող ենք ստանալ և […]
17:36 05.03.2025
Հայաստան-Իրան հարաբերությունների, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, Հայաստանում գոյություն ունեցող կարմիր գծերի և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:50 04.03.2025
Ռուսաստանի մայրաքաղաքում շուտով կտեղադրվի Հեյդար Ալիևի հուշարձանը: Որոշումն այդ մասին կայացրել են Մոսկվայի քաղաքային իշխանությունները: Որտե՞ղ է լինելու արձանը ու ի՞նչ է նշանակում սա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Արձանը նախատեսվում է տեղադրել Ադրբեջանի դեսպանության առջևի պուրակում: Դա քաղաքի ամենակենտրոնում է գտնվում: Երեկ տեղի ունեցավ այդ հիմքի գցման պաշտոնական արարողությունը, որին ներկա էր […]
00:14 04.03.2025
Աբխազիայի չճանաչված հանրապետությունն ունի նոր նախագահ: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռուսամետ թեկնածու Բադրա Գունբան: Նրա ընդդիմախոսները պնդում են, որ քվեարկության արդյունքներն այլ կլինեին, եթե Աբխազիայում ապրող հայերին մոլորության մեջ չմտցնեին: Ի՞նչ մոլորության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ իսկապես տեղին է գնահատականը, որ այս դեպքում Աբխազիայի հայերը կանխորոշեցին […]
17:00 03.03.2025
Մայրաքաղաքի նախորդ շաբաթն այսօր ամփոփվել է քաղաքապետարանի հերթական գործակարգավարականի նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:46 28.02.2025
Ո՞ր դեպքում Հայաստանի ռեզիդենտ քաղաքացին կարող է օգտվել առողջապահական գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից: Սոցիալական կրեդիտի թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Առողջապահության և կրթությանն ուղղվող ծախսերի մի մասը պետությունը որոշում է կայացրել վերադարձնել քաղաքացիներին: Ինչպե՞ս վերադարձնել. սա շատ կարևոր է: Վերադարձման մեխանիզմը հենց հայտարարագրումն է և հայտարարագրման շրջանակներում ծախսերը, սա նշանակում է՝ […]
23:39 27.02.2025
Թուրքական բանտում գտնվող քրդական ազատագրական շարժման առաջնորդ Աբդուլլա Օջալանը պատրաստվում է այսօր պատմական կոչով հանդես գալ: Ենթադրվում է, որ նա կհայտարարի Թուրքիայի իշխանությունների հետ ձեռք բերված կարևոր համաձայնության մասին, որը հնարավորություն կտա հաշտություն հաստատել ու վերջ տալ տասնամյակներ տևած արյունահեղությանը: Դա Օջալանի որոշո՞ւմն է, թե այն պարտադրված է Թուրքիայի կողմից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]
19:47 27.02.2025
Գործադիրը հաստատել է Կառավարության ծրագրի՝ 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին հարցը. այն կքննարկվի խորհրդարանում: Այս և Կառավարության այսօրվա նիստում ընդունված այլ որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
18:48 27.02.2025
Փետրվարի 26-ի գիշերը Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում՝ սահմանի մոտ գտնվող տարածքում սիրիական նոր իշխանությունների կողմից դիրքեր զբաղեցնելու փորձի պատճառով։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Երեկ տեղի ունեցավ նոր սիրիական ռեժիմի առաջին փորձը զբաղեցնել դիրքեր և առաջապահներ Սիրիայի հարավում, Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել։ Մենք թույլ չենք տա […]
18:25 27.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կա փոխադարձ պատրաստակամություն՝ աշխատելու պետական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, այսօր Վաշինգտոնը ցուցադրում է պրագմատիզմ և հրաժարվում է իր նախորդների բազմաթիվ ստերեոտիպերից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Կա փոխադարձ պատրաստակամություն աշխատելու պետական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, աստիճանաբար լուծելու աշխարհում կուտակված ռազմավարական խնդիրների ահռելի ծավալը»,- ասել է Պուտինը հինգշաբթի օրը՝ Պետդումայի ընդլայնված նիստում: Նա […]
23:36 26.02.2025
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են բանտերում պահվող Հայաստանի քաղաքացիներին: Խոսքը այն մեր հայրենակիցների մասի՞ն է, որոնց գործերով այժմ զինվորական դատարանում շարունակվում է դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոչ միայն. Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել էին այս անգամ բոլոր այն հայերին, որոնց առկայությունը Բաքվի բանտերում Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես են ճանաչում: Խոսքն […]
18:25 26.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար այս պահին նախատեսված չէ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լևիտը։ «Առայժմ ոչինչ նախատեսված չէ։ Նախագահը կշարունակի տեղեկացնել բոլորին», -ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով Թրամփի և Ռուսաստանի առաջնորդի հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի նախագահի թիմը […]
17:43 26.02.2025
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը սկսում է նոր «Ուկրաինայի աջակցման ծրագիրը» և նախատեսում է 660 միլիոն եվրո հատկացնել՝ ֆիննական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքի պատվերներ կատարելու համար: Այս մասին այսօր հաղորդել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանական գերատեսչությունը հունվարի 31-ին հայտարարել էր, որ Ուկրաինա կուղարկվի 27-րդ ռազմական օգնության փաթեթը՝ մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ, սակայն […]
14:55 26.02.2025
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնև կատարած աշխատանքային այցի շրջանակներում ունեցել է մի շարք հանդիպումներ, հանդես եկել ելույթով: «Հայաստանը, առաջնորդվելով Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում ապահովության և անվտանգության բարձր չափանիշների հաջող պահպանմամբ և ունենալով մինչև 2036 թվականը նոր հզորության սահուն անցում կատարելու վերջնական նպատակ, ընտրել է թափանցիկ և բաց քաղաքականություն՝ միջուկային էներգիայի ապահով և խաղաղ […]
23:55 25.02.2025
Աբխազիայում, ուր նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո սպանության սպառնալիքներ էին հնչում տեղի հայերի հասցեին, իրավիճակը կայունացել է: Իրավապահների ու քաղաքական իշխանությունների գործողությունների շնորհիվ աբխազահայերն իրենց ավելի վստահ են զգում, թեև հայկական գյուղերում շարունակում են հերթապահել ոստիկանության ուժեղացված ստրաբաժանումները: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց իջեցնել լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ ընտրությունների առաջին փուլում առաջին […]
17:43 25.02.2025
Իրանը կշարունակի միջուկային ծրագրի շուրջ իր գործողությունները համակարգել Ռուսաստանի և Չինաստանի իր գործընկերների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք քննարկել ենք Իրանի միջուկային ծրագրի թեման: Մեր մասնագետները անմիջական կապի մեջ են, և մենք շարունակելու ենք դա անել: Մենք կշարունակենք […]
17:28 25.02.2025
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը վնասվածք է ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելիս: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ երկրի ղեկավարը, X-ում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ կանգնել է՝ հենված երկու հենակի վրա, իսկ ձախ ոտքին՝ օրթեզ։ «Պետք է լինեին երազանքի հանգստյան օրեր։ Ես պլանավորել էի դրանք կես տարի առաջ՝ երկու օր թոռնիկներիս հետ դահուկներով։ Թոռնիկներս ասացին․ «Պապի՛կ, […]
15:30 25.02.2025
Ապրիլի 4-6-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդես-բիզնես ֆորումը: Ի՞նչ հեռանկարներ ու հնարավորություններ է այն ստեղծելու Հայաստանի համար. մանրամասնել են կազմակերպիչները: «ITF Armenia 2025 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն աննախադեպ է Հայաստանի համար, Հայաստանի զբոսաշրջության պատմության համար: Մենք հայտ ենք ներկայացնում իրականացնել զբոսաշրջային մեծ ցուցահանդես, որտեղ ներգրավված կլինեն զբոսաշրջության բոլոր սուբյեկտները՝ […]