16:54 24.02.2025
Փետրվարի 21-ին որո՞նք են եղել մայրաքաղաքի հիմնական խցանումների պատճառները. դրանք այսօր նշվել են գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Ավինյանը տվել է նոր ցուցումներ: Խորհրդակցությանը, ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է նաև այն մասին, որ վերջին 30 տարիների ընթացքում մայրաքաղաքի համար առաջին անգամ կկառուցվի 2 նոր գազաբաշխիչ կայան, «Կասկադ» համալիրի վերակառուցման համար էլ կներդրվի շուրջ 20 մլրդ […]
18:46 21.02.2025
Գաղտնիք չէ, որ ձմռանը նաև առատ ձյուն պետք է տեղա: Պարզապես եղանակին պետք է միշտ պատրաստ լինել բոլոր առումներով: Առատ տեղումները մեզանում անսովոր են դարձրել կլիմայի գլոբալ փոփոխությունները: Վերջին տարիներին անձյուն ձմեռներ անցկացրած մայրաքաղաքում եղանակային անգամ թեթև փոփոխությունը էսթետիկ հաճույք է պատճառում նախ փոքրերին, իսկ փոքր-ինչ ավելի տեղացած ձյունն արդեն փաստի առաջ է կանգնեցնում հատկապես […]
00:06 21.02.2025
Ադրբեջանը պատրաստվում է վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Վրաստանի հետ: Հիշեցնենք՝ արդեն 5 տարի է Ադրբեջանը փակ է պահում իր ցամաքային սահմանները բոլոր հարևանների հետ: Ինչո՞ւ էր փակել սահմանները ու ինչո՞ւ է բացում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թարմ տեղեկությունների համաձայն, հավանաբար մայիսի 1-ից մարդատար երկաթուղային այդ փոխադրումները կվերականգնվեն: Համենայն դեպս այդ մասին է վկայում […]
19:47 20.02.2025
Մայիսի 1-ից վարորդների տուգանային միավորների համակարգը 9-ից անցում կկատարի 13-ի, ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման և այլ ծախսերի համար: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:37 19.02.2025
Երկուշաբթի օրը Իսրայելի դատարանը քննելու է Երուսաղեմի հայոց պատրիրքության հայցը, որի վերաբերյալ վճիռը, ինչպես պատրիարքարանում են ասում, կարող է ճակատագրական նշանակություն ունենալ Սուրբ հողում հայկական ներկայության համար: Հայոց եկեղեցին վիճարկում է մունիցիպալ հարկեր վճարելու վերաբերյալ կառավարության պահանջը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս վեճը տասնամյակների պատմություն ունի: Դեռևս 1994թ.-ին Իսրայելի կառավարությունը մտցրեց այդ […]
23:42 18.02.2025
Աբխազիայի հայաբնակ շրջաններում իրավճակը շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ թիմը որոշեց մեր հայերնակիցներին մեղադրել սեփական պարտության համար: Հայերի հասցեին հնչեցին ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Իրավապահ մարմինները արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում վտանգը չեզոքացնելու նպատակով: Ինչպիսի՞ն է վիճակն այսօր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ նախագահական ընտրույթունների առաջին փուլում […]
14:11 18.02.2025
Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև մարզերում է կազմակերպում իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացնում են հայտարարագրի լրացման ընթացակարգը և պատասխանում են մասնակիցների հարցերին։ Այս անգամ էլ մասնագետները եղել են Սևան քաղաքում: Մանրամասները՝ տեսանյութում:
00:14 18.02.2025
Աբխազիայում կայացել է նախագահական արտահերթ ընտրությունների առաջին փուլը: Այն թեժ մթնոլորտում է անցել: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո չճանաչված հանրապետությունում որոշ ուժեր հակահայկական կազմակերպված արշավ են սկսել՝ մեղադրելով աբխազահայերին ընտրությունները իրենց շահերին ծառայեցնելու մեջ: Ո՞րն է հիմքը այս մեղադրանքների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկայանը: «Ընտրությունների 2-րդ փուլ են անցել պրոռուսական թեկնածու Բադրա Գումբան և […]
14:22 17.02.2025
Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատումից հետո չարտոնված և անորակ ասֆալտապատում է արվել։ Այս մասին այսօր՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ խոսել է Երևանի փոխքաղաքապետը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ երթևեկության համար չվճարող քաղաքացիների մասով առաջարկել է անցնել համապատասխան միջոցների կիրառման: Ավելին՝ ռեպորտաժում:
00:16 14.02.2025
Ադրբեջանը Հայաստնի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան: Ի՞նչ հայց է այն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խոսքը 1979թ.-ին ընդունված Բեռնի կոնվենցիայի մասին է, որը վերաբերում է վայրի բնությանը հասցված վնսաներին: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ սա պատմության մեջ առաջին հայցն է այդ կոնվենցիայի հիման վրա: Պնդում են, թե իբրև […]
18:07 13.02.2025
Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը կընդլայնվի 3 ուղղությունով, 1 միլիարդ 732 մլն դրամ ընդհանուր կադաստրային արժեքով 7 գույք ամրացվել է ՀՀ-ին: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:43 12.02.2025
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիների դիմումներն ընդունում է հիմնականում օնլայն տարբերակով: Այսօրվա դրությամբ ծրագրին դիմել է ավելի քան 1000 շահառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
00:29 12.02.2025
Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ դադարեցվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: Հիշեցնենք Ադամսը մեղադրվում էր Թուրքիայից ու Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզապես հանձնարարել է Մանհեթենի դատախազությանը՝ փակել, դադարեցնել Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: ԱՄՆ օրենքներն, պարզվում է, իրականում թույլ […]
18:55 11.02.2025
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի, Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի մասնակից երկրների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:46 10.02.2025
Մոսկվայի ու Բաքվի միջև լարվածությունը շարունակում է աճել: Կողմերը միմյանց դեմ դիվանագիտական գործիքներ են կիրառում: Ադրբեջանի արտգործնախարարը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ռուսաստանի օդային տարածքում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Ադրբեջանում հակառուսական զանգվածային արշավ է սկսվել: Բաքուն պնդում է, որ ռուսաստանն իրեն մեղավոր […]
16:47 10.02.2025
Արդարացված են բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տրանսպորտային համակարգում. այս մասին գործակարգավարական հերթական խորհրդակցությանն այսօր նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև անդրադարձել է հանրային տրանսպորտում խուլիգանական պահվածքի դեպքերին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:44 10.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքաշինության ոլորտի մասնագետների համար կազմակերպված շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների մասնակիցների վկայականների հանձնման արարողություն: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:17 07.02.2025
Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների ու մյուս մեր գերեվարված հայրենակիցների դատը: Երեկ էլ էր նիստ: Ի՞նչ կարևոր բան կար երեկ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկվա նիստում ամբաստանյալներին պարզաբանել են նրանց իրավունքները և ընթերցել են մեղադրական ակտը: Բոլոր մեր հայրենակիցները ներկայացվել են որպես հանցավոր խմբի անդամներ, որի, ինչպես […]
00:34 07.02.2025
Այսօր Բաքվի զինվորական գործերով դատարանում վերսկսվել են Արցախի նախկին ղեկավարների ու գերեվարված մյուս մեր հայրենակիցների գործերով դատավարությունները: Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին ու ի՞նչ մթնոլոտրում է անցնում դատավարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատարան գործերը հանձնելուց առաջ, այդ գործը երկու մասի էր բաժանվել: Ռուբեն վարդանյանի գործն առանձնացվել էր, իսկ մյուս գործով անցնում են 15 […]
18:49 06.02.2025
Թուրքական «Vatan» («Հայրենիք») կուսակցությունը բողոքի ցույց է անցկացրել Անկարայում ԱՄՆ դեսպանատան դիմաց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գազայի հատվածից «պաղեստինցիներին վտարելու» իր մտադրության մասին։ «Vatan» կուսակցության ղեկավարության անդամ Ութքու Ռեյհանը, արձագանքելով Թրամփի հայտարարություններին, ասել է. «ԱՄՆ-ի ծրագրերը Գազայի հարցում ավելի լայն նախագծի՝ «Մեծ Քուրդիստանի» ստեղծման մաս են կազմում (ըստ թուրք […]
17:40 06.02.2025
Ֆրանսիան փորձում է լիովին արգելափակել Փարիզի Ռուսական տան գործունեությունը՝ սառեցնելով կառույցի ֆինանսական հաշիվները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովը։ «Ներկայումս փորձում են ամբողջությամբ կասեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով նրա հաշիվները։ Մենք ֆրանսիացիների հետ բարդ բանակցություններ ենք վարում այս հարցի շուրջ, հատկապես, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմունքներով՝ երկկողմ համաձայնագրի շրջանակում, […]
17:21 06.02.2025
Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազիայի հետ համագործակցության ամրապնդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբայի հետ հանդիպման ընթացքում։ «Մենք շահագրգռված ենք, որ մեր համագործակցությունը շարունակի ամրապնդվել։ Մեր ապրանքաշրջանառությունն աճում է, ինչպես հասկանում եմ, անցած տարի Աբխազիայի ՀՆԱ-ն աճել է 8%-ով։ Մենք վստահ ենք, որ մեր կապերում առկա ներուժը, հատկապես էներգետիկայի […]
17:11 06.02.2025
Ֆինլանդիայում դաշինքի ուժերի և կառույցների տեղակայման վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումների իրականացումը, ինչպես և սպասվում էր, կմեկնարկի առաջիկա ամիսներին, հայտարարել է Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։ «Երկրի հյուսիսում նախատեսվում է տեղակայել ՆԱՏՕ-ի Միավորված ցամաքային զորքերի առաջապահ ներկայության բազմազգ մարտավարական խումբ՝ շվեդական ղեկավարությամբ։ Երկրի արևելքում, Միկկելի քաղաքում, կստեղծվի դաշինքի ցամաքային ուժերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը։ […]
14:57 06.02.2025
Ուսուցիչների մասնագիտական գրավչությանն ուղղված ծրագրերում նոր փոփոխություններ կարվեն, արդի տեխնոլոգիաներով խոշոր ջերմատների հիմնման համար կտրամադրվի մինչև 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ: Գործադիրի այսօրվա որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:
00:29 06.02.2025
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը պաշտոնապես չեն մեկնաբանել Ղազախստանի տրանսպերոտի նախարարության երեկ տարածած նախնական զեկույցը՝ դեկտեմբերի 25-ին Ռուսաստան մեկնող ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման մասին: Հիշեցնենք, Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռում 67 մարդ է եղել, որոնցից 38-ը մահացել են: Ի՞նչ եզրակացություններ կան զեկույցում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա նախնական զեկույց է և ողբերգության […]
17:21 05.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրենի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև փորձագետների մի շարք հարցերի: Մանրամասները՝ ռեպորտաժում:
23:26 04.02.2025
ԱՄՆ վարչակազմը վերահսկողության տակ է վերցնում Միջազգային զարգացման գործակալությունը, որը, կանոնադրության համաձայն, անկախ կազմակերպություն է: Նախագահ Դոնալդ Թրամփն իր հրամանագրով Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել է գործակալության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Ինչո՞վ է պատճառաբանվում դրա անհրաժեշտությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Reuters-ը, սեփական աղբյուրները վկայակոչելով, պնդում է, որ այժմ Դոնալդ Թրամփի իրավաբանները փորձում են հասկանալ […]
20:40 04.02.2025
Կենտրոնական բանկի խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 6.75%: Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 3% մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում:
11:46 04.02.2025
Հերթական սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ կառավարման արդյունավետության դեպարտամենտի տնօրեն Իլոն Մասկը, որը մոլորակի ամենահարուստ մարդն է համարվում: Իրեն պատկանող «X» միկրոբլոգում նա գրել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել է կենսաբանական զենքի, այդ թվում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած Քովիդ-19-ի վարակի հարուցչի ստեղծման հետ կապված հետազոտությունները: Մինչ այդ Մասկը հայտարարել էր, որ […]