TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

100 դրամների համակարգին վերադառնալն անհնար է. Տիգրան Ավինյան

17:25 03.02.2025

Միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների համակարգ անհնար է. այս մասին այսօր՝ գործակարգավարական հերթական խորհրդակցությանն ասել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում։ Ավելին՝ ռեպորտաժում:

̰
Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

22:07 31.01.2025

Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […]

̰
Մենք պատրաստ ենք այդ լուծումներին. վարչապետը՝ Հայաստանի՝ Ադրբեջանին արած առաջարկների մասին

18:06 31.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում ասել է, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի մասով: «Խաղաղության պայմանագրի հետ կապված նոր ասելիք չկա: 17 հոդվածից 15-ը համաձայնեցված է, երկուսի մասով էլ Հայաստանն առաջարկել է լուծումներ: Մեկը վերաբերում է 3-րդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն: Մենք առաջարկում ենք, որ դա կիրառվի սահմանի սահմանազատված […]

̰
Միրզոյանը և Բոճորիշվիլին կարևորել են տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը

18:35 30.01.2025

Վրաստանը տարածաշրջանում կայուն խաղաղություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի: Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսին կողմերը հույս են հայտնել, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք նպատակահարմար կլինի: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գիտական կադրերի ատեստավորման կարգը կփոխվի, կբացվեն նոր մսուր-մանկապարտեզներ. գործադիրի որոշումները

15:59 30.01.2025

Վարկանշավորված գիտական ամսագրերում պատմական ռեկորդ է սահմանվել: Կառավարությունը փոփոխություն կկատարի գիտական կադրերի ատեստավորման կարգում: 6-12 ամսականների և 1-2 տարեկանների համար մսուր-մանկապարտեզներ կբացվեն:  52 պետական մարմնից հետ կվերցվեն 423 տրանսպորտային միջոց և կամրացվեն Պետգույքի կառավարման կոմիտեին: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գիտության ոլորտին ուղղված պետական ջանքերը պատմական ռեկորդ են գրանցել

13:28 30.01.2025

Գիտական կադրերի ատեստավորման կարգում կարվեն լրացումներ ու փոփոխություններ:  «Այս փոփոխության նպատակն է կարգով սահմանված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցումը, որպեսզի ատեստավորման ժամանակ, որը նախատեսված է իրականացնել 2026 թվականի ավարտին, առավելագույնս խուսափենք տարընթերցումներից և որոշակի ոչ միանշանակ գործողություններից»,- կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարարը։ Ժաննա […]

̰
Ադրբեջանում այսօր ընտրություններ են․ գուցե՝ վերջինը պատմության մեջ

22:10 29.01.2025

Ադրբեջանում այսօր ընտրություններ են: Քվեարկության արդյունքում ձևավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Առաջին անգամ մունիցիպալ ընտրությունները Ադրբեջանը անց է կացնում նաև հայաթափված Արցախում: Ինչպիսի՞նն է ընտրությունների մթնոլորտը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, դատելով մամուլի հրապարակումներից, կարող եմ նկատել, որ Ադրբեջանում այդ ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրությունը գրեթե զրոյական է: Ոչ մի ընտրարշավ, որպես այդպիսին, […]

̰
Թրամփը պաշտոնավարման 9 օրվա ընթացքում ստորագրել է ռեկորդային թվով հրամաններ

18:27 29.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետության ղեկավարի պաշտոնում, ընդամենը 9 օրում, ստորագրել է ռեկորդային թվով՝ 38 հրաման: Ինչպես նշում է Axios պորտալը, ԱՄՆ պատմության մեջ դեռևս ոչ մի ղեկավար այսքան շատ հրամաններ այդքան կարճ ժամանակում չի ստորագրել։ Axios-ի տվյալներով, ԱՄՆ նախկին նախագահներից միայն Ջո Բայդենն ու Հարի Թրումենն իրենց առաջին 100 օրվա ընթացքում ստորագրել են ավելի […]

̰
Միխայիլ Միշուստինը ժամանել է Աստանա

17:53 29.01.2025

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սկսել է իր եռօրյա այցը Ղազախստան։ Միշուստինի համար Աստանայում հիմնական աշխատանքային օրը կլինի հունվարի 30-ը, երբ նա բանակցություններ կանցկացնի Ղազախստանի ղեկավարության հետ։ Ռուսաստանի կառավարության հայտարարության համաձայն՝ բանակցությունների օրակարգում կքննարկվի առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ամբողջական հարցերի շրջանակը։ Միշուստինը և Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հատուկ ուշադրություն կդարձնեն էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, կրթության և մշակույթի […]

̰
ՀԱՄԱՍ-ը Իսրայելի գործողությունների պատճառով կարող է հրաժարվել պատանդների ազատման վերաբերյալ իր պարտավորություններից

17:32 29.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարող է հրաժարվել հունվարի 30-ին պատանդների հավելյալ խմբի ազատման պարտավորություններից, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված։ Այս մասին հաղորդում է Asharq հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ «ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է, որ եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել մարդասիրական ապրանքների ներմուծումը Գազայի հատված, ապա դա թույլ կտա շարժմանը չկատարել իր պարտավորությունները պատանդների […]

̰
Արդյոք Ադրբեջանը կմասնակցի Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի սպասվող ռազմական գործողությանը

20:56 28.01.2025

Ադրբեջանը կարող է մասնակցություն ունենալ Սիրիայի քուրդ զինյալների դեմ Թուրքիայի սպասվող ռազմական գործողության իրականացմանը: Տեղեկություններ այդ մասին տարածում են թուրքական ու արաբական լրատվամիջոցները: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 24-ից մինչ օրս, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեդ Միրզոևը երկարատև պաշտոնական այցով Թուրքիայում է: Հատկանշականն այն է, որ հանդիպումների մի […]

̰
Ադրբեջանում առաջարկում են ընդունել սահմանադրություն, որը թույլ կտա այլևս ընտրություններ չանցկացնել

22:12 27.01.2025

Ադրբեջանի մեջլիսում բարձրացվել է նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Նախաձեռնողները առաջարկում են մշակել գլխավոր օրենքի նոր նախագիծն ու մինչև այս տարվա վերջ ընդունել այն հանրաքվեով: Ինչո՞վ է պայմանավորված նոր սահմանադրության ընդունումը ըստ նախաձեռնողների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանի այս տարվա առաջին նիստում նոր սահմանադրություն ունենալու առաջարկը հնչեցրել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ […]

̰
Պետք է մարդկանց ընկալման տեսանկյունից ընդունելի լուծումներ առաջարկենք. Ավինյանը՝ միասնական տոմսային համակարգի մասին

17:27 27.01.2025

Միասնական տրասնպորտային համակարգի տրամաբանությանն անդրադառնալիս, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է՝ պետք է հասնենք նրան, որ կանգառ դուրս գալիս պարտադիր չլինի՝ մեր ավտոբուսին սպասենք: Կարող ենք առաջին եկած ավտոբուսն այդ ուղղությամբ նստել, ապա մի քանի կանգառ հետո մեկ այլ ավտոբուս կամ մետրո նստել և հասնել տեղ շատ ավելի արագ: Վարորդն էլ անելու է իր գործը՝ […]

̰
«Դավոս 2025». վարչապետ Փաշինյանի հանդիպումները

17:30 24.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Խորվաթիայի, Թաիլանդի Թագավորության վարչապետներին, տարբեր երկրների,  աշխարհահռչակ մի շարք այլ կառույցների ղեկավարների հետ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կրթության և զբոսաշրջության ոլորտներում կսահմանվեն նոր ստանդարտներ. գործադիրի որոշումները

18:56 23.01.2025

Նոր ստանդարտներ կսահմանվեն կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Ասիական զարգացման բանկի կողմից ներգրավված վարկով կիրականացվեն առողջապահական ծրագրեր: Որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 4 տարով կնախագահի Արայիկ Հարությունյանը

19:12 22.01.2025

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 4 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ ֆեդերացիան 2016թ.-ից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Իսկ ի՞նչ ռազմավարությամբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու ֆեդերացիայի նախագահությունը: Մանրամասները՝ […]

̰
Ռաֆայել Երիցյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում չընտրվեց

21:08 20.01.2025

Կառավարության շենքում այսօր անցկացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցազրույցը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի համար հայտ էր ներկայացրել ընդամենը մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Երիցյանը: Նա այսօր պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին: Ընդմիջումից հետո հայտարարվել է, որ բավարար ձայներ չհավաքելով՝ միակ թեկնածուն այդ պաշտոնում չի ընտրվել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Վարչապետը մասնակցել է Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

19:54 17.01.2025

«Դպրոցը երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել»,-Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին, փարաքարցիներին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Գրենլանդիայի համար Թրամփը Դանիային սպառնում է առևտրային պատերազմով. Ֆրեդերիկսեն

17:07 16.01.2025

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիայի տարածքի նկատմամբ հավակնություններից և շարունակում է սպառնալ Դանիային առևտրային պատերազմով։ Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ ԱՄՆ ապագա ղեկավարի հետ հունվարի 15-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքներով։ «Թրամփը չորեքշաբթի մեր հեռախոսազրույցի ընթացքում չհրաժարվեց իր սպառնալիքներից՝ կիրառել տնտեսական ճնշում՝ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Մենք չենք ուզում առևտրային […]

̰
ՀՀ ԶՈՒ-ի կերպափոխման հայեցակարգից են բխելու ապագա անելիքները. Սուրեն Պապիկյանն ամփոփել է 2024-ը

16:47 16.01.2025

ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի հետ հարաբերությունների և պլանավորված անելիքների մասին երեկ ամփոփիչ ասուլիս է տվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բուլղարիայի խորհրդարանը Ռոսեն Ժելյազկովին ընտրել է նոր վարչապետ

16:28 16.01.2025

Ժողովրդական ժողովի պատգամավոր Ռոսեն Ժելյազկովը, որը ներկայացնում է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության կոալիցիան Ժողովրդավարական ուժերի միության հետ, ընտրվել է հանրապետության վարչապետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ժելյազկովի օգտին քվեարկել է 125 պատգամավոր, դեմ է եղել 114 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չի եղել։ Նույնպիսի աջակցություն է ցույց տրվել նաև 19 նոր նախարարներին։ Քվեարկությունից հետո կառավարությունը ամբողջ […]

̰
Ռուսաստանը չի մասնակցել Գազայի կոնֆլիկտի կարգավորմանը. Պեսկով

16:22 16.01.2025

Ռուսաստանը չի մասնակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև իրավիճակի կարգավորման գործընթացին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը չի մասնակցել այս գործընթացին։ Եկեք սպասենք վերջնարդյունքին»,-ասել է Պեսկովը լրագրողներին։ Իսրայելն ու ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնել են 42-օրյա զինադադարի և հայտարարել են մարտական գործողությունների վերջնական դադարեցման ձգտման մասին։ Այս գործողությունները 15 ամսվա […]

̰
Ի՞նչն է հարիր, և ինչը՝ ոչ. «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկումը

12:58 16.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը «Ընտանեկան փոդքասթ»-ի հերթական թողարկման ընթացքում զրուցել են պետության մոդելի ընտրության հարցի մասին՝ ի՞նչն է հարիր, և ինչը՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

22:46 15.01.2025

«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […]

̰
Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

21:54 15.01.2025

Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […]

̰
Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումը

21:20 14.01.2025

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն […]

̰
Արդարադատության նախարարն ամփոփել է 2024թ.-ը

20:38 14.01.2025

«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման առումով». այս մասին այսօր ասել է Արդարադատության նախարարն՝ իր ամփոփիչ ասուլիսին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Թուրքիայում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրություններ տեղի ունենան. կրկին կառաջադրվի՞ Էրդողանը

21:50 13.01.2025

Թուրքիայում սկսել են խոսել արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին: Այդ թեմային վերաբերող հայտարարություններով օրերս հանդես են եկել և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Անգամ վաղաժամկետ ընտրությունների օր է քննարկվում: Եվ ե՞րբ կարող են լինել ընտրությունները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում պետք է անցկացվեն 2028թ.-ին: Այսինքն՝ դեռ բավական ժամանակ կա, բայց, […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն ամփոփել է 2024-ի աշխատանքները

21:40 13.01.2025

2024թ.-ին Քաղաքաշինության կոմիտեն համակարգել է 115 շինարարական և 34 նախագծային ենթածրագրեր: Իրականացվել են շուրջ 15 մլրդ դրամի շինաշխատանքներ, ավարտվել է 49 օբյեկտի շինարարություն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը

16:51 10.01.2025

Ավելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները: «Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, […]

̰
BACK_TO_TOP