14:00 01.03.2022
Բելառուսի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ ՌԴ Զինված ուժերի թիկունքից հարվածը կանխելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքերով՝ Բելառուսում «օդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ թույլ չտալու համար ռուսական զորքերին թիկունքից հարվածներ հասցնելը»։
«Պաշտպանության նախարարն ինձ զեկուցեց արևմտյան սահմանը ևս հինգ գումարտակով ծածկելու պատրաստակամության մասին։ Այլ կերպ չենք կարող անել, մենք անընդհատ սադրանքների ենք սպասում արևմտյան գործընկերների կողմից, կա՛մ քաղաքականության, կա՛մ տնտեսության, կա՛մ ռազմական ոլորտում»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ բելառուս զինվորականները չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին և չեն պատրաստվում դա անել ապագայում։
«Բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել և չի մասնակցում: Մենք դա կարող ենք ապացուցել յուրաքանչյուրին: Ավելին, Ռուսաստանի ղեկավարությունը երբեք մեզ մոտ չի բարձրացրել այս հարցը՝ զինված հակամարտությանը մեր մասնակցության մասին: Մենք չենք պատրաստվում մասնակցել Ուկրաինայում այս հատուկ գործողությանը, նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն, որը մեջբերում է БелТА գործակալությունը։
Բելառուսի նախագահը հստակեցրել է, որ ներկայումս բելառուսական բանակի ուժերի և միջոցների մի մասը կենտրոնացված է հարավային ուղղությամբ՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
«Մենք մեր ուժերով ծածկում ենք Բրեստից մինչև Մազիր պետական սահմանը՝ կանխելու արմատականների և զենքի ներթափանցումը երկիր»,- ասել է Լուկաշենկոն։
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...