12:37 12.01.2022
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ օմիկրոն շտամի ալիքից հետո երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի, կորոնավիրուսին կվերաբերվեն սեզոնային գրիպի պես։ «Քանի որ երկրները կզգան օմիկրոնի ալիքը, առողջապահական համակարգերը կպայքարեն: Ծանր դեպքերի մեծ մասը կլինի չպատվաստվածների մոտ: Այն բանից հետո, երբ օմիկրոնն անցնի երկրներով, մնացած տարվա ընթացքում դեպքերը պետք է շատ ավելի քիչ […]
12:19 12.01.2022
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Գրառմանը կից հրապարակել է 3 զոհերից մեկի՝ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը։ «Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել բռնակալ Ալիևի էգոյի պատճառով: Սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու Ալավերդի քաղաքից։ Նա մեկ ամսից պետք […]
16:39 11.01.2022
Թայվանի զինվորականները որոնում են Թայվանի ռազմաօդային ուժերի՝ ռադարներից անհետացած F-16 կործանիչը, երեքշաբթի հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կործանիչը երեքշաբթի տեղական ժամանակով 14.55-ին (Մոսկվայի ժամանակով 9.55-ին) օդ է բարձրացել ավիաբազայից՝ պլանային ուսումնական առաքելություն իրականացնելու համար, ժամը 15.23-ին (Մոսկվայի ժամանակով 10.23-ին) անհետացել է ռադարից։ Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
16:23 11.01.2022
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է սահմանին տիրող իրավիճակից։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:16 11.01.2022
Թյուրքական պետությունների կազմակերպությունը երեքշաբթի հայտարարել է, որ սատարում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ հանրապետությունում բարեփոխումներ իրականացնելու որոշմանը։ «Մենք աջակցում ենք նախագահ Տոկաևի օրակարգին բարեփոխումների վերաբերյալ, որոնք կբարելավեն եղբայրական ղազախ ժողովրդի բարեկեցությունը: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի ղեկավարությանը և ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:
13:20 11.01.2022
Ժամանակն է էականորեն բանակցել Դոնբասում դեէսկալացիայի շուրջ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք պատրաստ ենք չորս երկրների ղեկավարների նոր գագաթնաժողովի ընթացքում անհրաժեշտ որոշումներին»,- պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։ Երեքշաբթի օրը Կիևում Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների խորհրդականների հետ, կողմերը պայմանավորվել են պահպանել շփումները։ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է ավելի […]
12:55 11.01.2022
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Չինաստանում գտնվելու մասին լուրերը կեղծ են, РИА Новости-ին հայտնել են ՉԺՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, թե իբր Նազարբաևն ուղևորվել է Չինաստան։ «Սա բացարձակապես սուտ տեղեկություն է․ Ղազախստանի նախկին նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Նազարբաևն այս պահին գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում»,- հայտնել են Չինաստանի […]
12:43 11.01.2022
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության աշխատակիցները հակահասարակական ակցիաներին մասնակցելու կասկածանքով ձերբակալել են 366 մարդու։ «Սահմանապահ ծառայության տարածքային ստորաբաժանումները, հակաահաբեկչական գործողության շրջանակում, ինչպես ինքնուրույն, այնպես էլ իրավապահ մարմինների հետ համատեղ խմբերի կազմում, հակահասարակական գործողություններին մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկել 366 անձի, որոնցից 6-ը՝ վիրավորվել է դիմադրելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունում նշել են նաև, որ […]
12:02 11.01.2022
Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է նախարարների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելքի մասին։ «Վերը նշված կատեգորիաների քաղծառայողների աշխատավարձերը բավարար են, ուստի հնարավոր եմ համարում այս անձանց աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում հայտարարելը»,- ասել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի հարցն ակտիվորեն քննարկվել է 2021 թվականի […]
11:56 11.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է երկու ամսում մշակել և ընդունել երկրի բնակչության եկամուտների ավելացման ծրագիր։ «Պետք է ձեռնարկել հետևյալ միջոցառումների համալիրը՝ մշակել բնակչության եկամուտների ավելացման ծրագիր, աշխատանքը պետք է լինի ճշգրիտ և հասցեական։ Հանձնարարում եմ կառավարությանն ընդունել եկամուտների ավելացման ծրագիր։ Երկու ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ապահովի Սոցիալական օրենսգրքի ժամանակին ընդունումը»,- ասել է […]
12:24 10.01.2022
Ղազախստանի ՆԳՆ Ժամբիլի շրջանի ոստիկանական վարչության պետ, գեներալ-մայոր Ժանատ Սուլեյմենովն ինքնասպան է եղել։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է «Интерфакс-Казахстан»-ը՝ հղում կատարելով շրջկենտրոն Թարազ քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը։ «Ցավոք, այո, այդպես է։ Միջադեպի պատճառները հետաքննվում են»,- ասված է հաղորդագրությունում։ 2017-ից 2019 թվականներին Սուլեյմենովը զբաղեցրել է երկրի ՆԳ փոխնախարարի պաշտոնը։ 2013-ից 2014 թվականներին Սուլեյմենովը ղեկավարել է […]
12:16 10.01.2022
Ղազախստանում ավելի քան 1,5 հազար մարդ պատասխանատվության է ենթարկվել արտակարգ դրությունը խախտելու համար։ Այս մասին հաղորդվել է օպերատիվ շտաբի նիստում, որը վարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թ․-ի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները […]
12:09 10.01.2022
Ղազախստանում անկարգությունների հետևանքով անվտանգության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 17-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության ՆԳՆ-ի օպերատիվ շտաբից։ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թ․-ի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում, […]
16:14 08.01.2022
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16 568-ով՝ հասնելով 10 634 603-ի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0,16%։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը Ռուսաստանում նվազել է՝ հասնելով 653 042-ի: Ապաքինվածների թիվը մեկ օրում […]
15:58 08.01.2022
Ղազախստանում լրագրողները հայտնվել են անկարգությունների մասնակիցների թիրախում, սակայն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով և իրական օգնություն չի ցուցաբերել։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է մի քանի օրինակ, այդ թվում՝ հարձակումը Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա, որի ժամանակ, […]
14:35 08.01.2022
Ղազախստանի Ակտաու քաղաքում հանրահավաքը վերջապես ավարտվել է, երթևեկությունը վերականգնվել է, շաբաթ օրը հաղորդել է Khabar 24 հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ նովոստին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Sputnik Ղազախստան գործակալությունը, Ակտաուում ցուցարարները ապամոնտաժում են վրաններն ու ցրվում։ Քաղաքում սկսել է աշխատել բջջային ինտերնետը։ Ոստիկանները տարել են հանրահավաքի մի քանի մասնակցի, ովքեր հրաժարվել են լքել հրապարակը։ Ղազախստանում […]
13:52 08.01.2022
Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում, այս մասին շաբաթ օրը հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը: Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոն շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ […]
12:44 08.01.2022
Մեքսիկայի իշխանություններն առաջարկել են ԱՄՆ-ին դիտարկել Եվրամիությանը (ԵՄ) նման միություն Արևմտյան կիսագնդում ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը։ «Մեքսիկան առաջարկել է ԱՄՆ-ին շարժվել միություն ստեղծելու ուղղությամբ, որն ավելի շատ նման կլինի ԵՄ-ին: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը (OAS) արդեն շատ հնացած է։ Այսպիսով, առաջարկվել է ստեղծել այլ բան, բայց դա կախված […]
12:40 08.01.2022
Թուրքմենստանի կառավարությանը հանձնարարվել է լուծում գտնել Դարվազա շրջանում գտնվող «Դժոխքի դարպասներ» այրվող գազային խառնարանի խնդրին։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, ուրբաթ՝ հունվարի 7-ին, հայտնում է Turkmenportal-ը։ Նրա խոսքով՝ այս տարածքում երկար տարիներ ահռելի քանակությամբ գազ է այրվել, ինչը բացասաբար է անդրադառնում էկոլոգիայի, մարդկանց առողջության վրա։ Բացի դրանից, սպառվում է բնական գազ, որից […]
12:36 08.01.2022
Միացյալ Նահանգները պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ կիրառել արևմտյան կոլեկտիվ պատժամիջոցներ՝ Ուկրաինա հնարավոր ներխուժման առաջին իսկ օրվանից, և այս դեպքում նաև պլանից դուրս կավելացնի ռազմական օգնությունն այդ երկրին։ Այս մասին լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։ Ռուսաստանը հերքում է Արևմուտքի կողմից իրեն վերագրվող Ուկրաինա ներխուժելու ծրագրերը և իր տարածքում զորքեր տեղաշարժելու հարցում իրեն համարում է ինքնիշխան, […]
16:22 06.01.2022
Ղազախստանի իրավապահ մարմինները Ալմաթիում ձերբակալել են անկարգությունների շուրջ 2 հազար մասնակցի։ Այս մասին հինգշաբթի հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Ալմաթիի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցներն առաջ են շարժվել՝ մաքրելու Կարասայ-Բատիր և Մասանչիի փողոցները։ Միջոցներ են ձեռնարկվում օրինախախտներին ձերբակալելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ոստիկանություն է բերվել մոտ 2 հազար մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
15:51 06.01.2022
Մոսկվան Ղազախստանի վերջին իրադարձությունները դիտարկում է որպես երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը դաժանորեն խաթարելու դրսից հրահրված փորձ: Այս մասին ասվում է հինգշաբթի օրը հրապարակված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ կապված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման հետ՝ կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստան ուղարկելու վերաբերյալ։ «Ռուսաստանի Դաշնությունը, վերահաստատելով իր հավատարմությունը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորություններին, աջակցեց հրատապ միջոցների ընդունմանը՝ Ղազախստանում […]
15:04 06.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով սպառնացել էր հացադուլ սկսել, եթե իշխանությունները մինչև հունվարի 6-ը թույլ չտան օտարերկրյա բժիշկներին այցելել իրեն, որոշել է բողոքի ծայրահեղ ձևը հետաձգել մինչև հունվարի վերջ։ Այդ մասին հինգշաբթի օրը Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի նախկին առաջնորդի փաստաբան Շոթա Թութբերիձեն։ «Միխայիլ Սահակաշվիլիի դիրքորոշումը հետևյալն է. եթե նրա պահանջները […]
14:47 06.01.2022
Ղազախստանում անկարգությունների և արտակարգ դրություն մտցնելու ֆոնին չեղարկվել է 25 մարդատար գնացքների շարժը։ Նշվում է, որ մոտ տասը գնացք չի գործում` երթևեկության խցանումների պատճառով, ուղևորները ժամանակավորապես տեղակայվել են հանգույցի կայարաններում՝ ապահովված սննդով ու ջրով։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հունվարի 5-ից չեղարկվել են գնացքների մեկնումները Ալմաթի, Նուր-Սուլթան, Ակտոբե, Մանգիստաու կայարաններից։ Տոմսերը վերադարձվում են ամբողջ արժեքով: «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունը […]
14:07 06.01.2022
Ալմաթիի օդանավակայանը հինգշաբթի դադարեցրել է աշխատանքը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի օդային նավահանգստի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ «Օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, այսօր օդանավակայանը չի աշխատում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա խոստացել է հավելյալ տեղեկատվություն տրամադրել, երբ այն հասանելի դառնա: Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022-ի սկզբին։ Այնուհետև երկրի արևմուտքում նավթ արդյունահանող շրջանի՝ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն […]
17:55 03.01.2022
Չեղարկված թռիչքների ռեկորդային թիվը պայմանավորված է ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր ալիքով և վատ եղանակով։ Վատ եղանակը և Omicron շտամի տարածումը պատճառ են դարձել, որ կիրակի օրը աշխարհում ավելի քան չորս հազար չվերթ չեղարկվի։ Երկուշաբթի՝ հունվարի 3-ին, հայտնում է The Associated Press.-ը։ Նշվում է, որ ԱՄՆ-ում չեղարկվել է ավելի քան 2500 չվերթ, իսկ ամբողջ աշխարհում՝ ավելի քան […]
17:30 03.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է օտարերկրյա բժիշկներին թույլ տալ այցելել իրեն, ինչպես նաև իրավունք տալ շփվել փաստաբանների հետ, հակառակ դեպքում հունվարի 6-ին քաղաքական գործիչը կրկին հացադուլ կհայտարարի, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շոթա Թութբերիձեն: «Մենք պահանջում ենք անհապաղ ներգրավվել Միխեիլ Սաակաշվիլիի բուժմանը և բժիշկների ընդունել ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Նիդերլանդներից: Մենք հնարավորություն չունենք […]
12:37 31.12.2021
Ռուսաստանում 2021 թվականի նոյեմբերին կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 71 187 մարդ, ինչը ամենաբարձր ամսական ցուցանիշն է համաճարակի սկզբից ի վեր։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հայտնել է «Նովայա գազետա»-ն՝ վկայակոչելով ՌԴ Պետական վիճակագրական ծառայության տվյալները։ Գործակալությունը նշում է, որ նոյեմբերի թիվը գրեթե 16%-ով գերազանցում է հոկտեմբերի ցուցանիշը, որը ռեկորդային է եղել համաճարակի սկզբից ի […]
23:30 30.12.2021
Ճապոնիան սահմանել է այսպես կոչված «առողջ երկարակեցության» համաշխարհային ռեկորդ։ Խոսքն այն տարիքի մասին է, որին մարդը կարող է հասնել առանց օգնության և խնամքի կարիքի։ Այս մասին հայտնել է երկրի աշխատանքի, առողջապահության և բարեկեցության նախարարությունը: «Ճապոնիայում առողջ երկարակեցության տարիքը և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար դարձել է ամենաբարձրն աշխարհում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Կանանց համար դա […]
22:54 30.12.2021
Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները «թռչող ափսեի» տեսքով ամենագնաց ռովեր են մշակել, որը կարող է ընթանալ Լուսնի և աստղակերպերի անհարթ մակերևույթներով: Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է ScienceAlert-ը։ Սարքը սնուցվելու է էլեկտրական դաշտով, որն առաջանում է Արեգակի և շրջակա պլազմայի անմիջական ազդեցության շնորհիվ։ Մթնոլորտի բացակայության դեպքում արևի նման ազդեցությունը ստեղծում է լիցք, որը կարող է փոշին […]