15:41 18.01.2022
Տոնգա ծայրամասային կղզիները մեծապես տուժել են հզոր հրաբխի ժայթքումից և ցունամիից, ավերվել է մի ամբողջ գյուղ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Տոնգայի ոստիկանությունը հայտնել է երկու հաստատված մահվան մասին: Երկրում կապի դադարեցման պատճառով զոհերի իրական մասշտաբները պարզ չեն։ Ավստրալիայի Խաղաղ օվկիանոսի հարցերով նախարար Զեդ Սեսելյան ասել է, որ Տոնգայի պաշտոնյաները հույս ունեն մարդկանց տարհանել մեկուսացված […]
15:24 18.01.2022
ԱՄՆ-ն Իրաքին կհանձնի երկրից մաքսանենգ ճանապարհով դուրս բերված երկու արժեքավոր արտեֆակտ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ ալ Սահհաֆը։ «Լոս Անջելեսում Իրաքի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համակարգելով և համագործակցելով, կստանա 4 հազար տարեկանից ավելի երկու արտեֆակտ։ Դա հնարավոր է դարձել [իրերի] առգրավումից հետո, ԱՄՆ իշխանությունների իրաքյան հնությունների […]
15:14 18.01.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի օրը կայցելի Ուկրաինա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ուկրաինական Zerkalo Nedeli հրատարակությունը։ Նրա խոսքերով` բանակցությունների հստակ օրակարգը դեռևս անհայտ է, սպասվում է, որ կքննարկվեն Ուկրաինայի անվտանգության, երկրին լրացուցիչ օգնություն և սպառազինություն տրամադրելու հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր պատժամիջոցները։
15:08 18.01.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ծրագրում են հունվարի 19-ին կայանալիք բանակցություններում քննարկել տնտեսության մեջ համատեղ նախագծերի իրականացման և միջազգային հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ողջ շրջանակը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային հարցերը, ինչպես նաև նախատեսվում […]
14:21 18.01.2022
WhatsApp-ի հանրահայտ հաղորդագրությունների հավելվածի նոր ֆունկցիան օգտատերերին նկարելու հնարավորություն կտա: Այս մասին հայտնում է WABetainfo պորտալը։ Հավելվածի թարմ բետա տարբերակում հայտնաբերվել են նկարչական գործիքներ։ WhatsApp-ի ներկառուցված պատկերների խմբագրիչը կբարելավվի նոր մատիտներով։ Գործիքները թույլ կտան լուսանկարների և տեսանյութերի վրա ավելի հաստ գծեր անել: Ներկայումս WhatsApp-ում դուք կարող եք փոխել մատիտի գույնը, բայց չի կարելի ավելացնել կամ […]
12:57 18.01.2022
Դրեյքը 2021 թվականի ամենահայտնի արտիստն է։ Նա ունկնդրումների թվով առաջ է անցել Քանյե Ուեսթից, Ջեյ Քոուլից և Թայլերից, The Creator-ից: Հաղթողը հրապարակվել է Chart Data-ի կողմից Twitter-ում: Սթրիմինգային ծառայություններում նրա երգերի ունկնդրումների թիվը հասել է 8,6 միլիարդի։ Սա նշանակում է, որ լսված 131 երգից 1-ը պատկանում էր արտիստին։ Արտիստի Certified Lover Boy ալբոմը անցած տարվա […]
12:50 18.01.2022
Ղազախստանում այս տարվա հունվարին կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են 19,6 անգամ՝ COVID-ի Omicron շտամի տարածման ֆոնին։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Ազհար Գինիյաթը։ Ըստ նրա՝ օրական կատարվող թեստերի թիվը հասել է 50 հազարի։ «Երկրում համաճարակաբանական իրավիճակը բնութագրող ցուցանիշները նույնպես հաստատում են Omicron տարբերակի տարածումը։ Այսպես, կորոնավիրուսով վարակվածության դեպքերը վերջին […]
17:00 17.01.2022
ԱՄՆ-ում տեղի է ունեցել հսկա երկմարմին Roc ինքնաթիռի երրորդ փորձնական թռիչքը։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով ծրագրավորող Stratolaunch Systems ընկերությանը։ Նշվում է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Մոխավե անապատի օդանավակայանից։ Այն ավելի քան չորս ժամ շուրջ 6,7 հազար մետր բարձրության վրա կատարել է տարբեր թռիչքային մանևրներ, որից հետո բարեհաջող վայրէջք է կատարել։ […]
16:18 17.01.2022
Մոսկվան իր քաղաքականությունը չի հիմնում «եթե» սկզբունքի վրա, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսության հնարավոր ձախողման մասին հարցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Դա ավելի շուտ մեր արևմտյան գործընկերների գործելաոճն է, որոնք պատճառաբանությամբ կամ առանց պատճառի գրեթե ամեն օր սպառնում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է նա մամուլի […]
15:55 17.01.2022
Ուկրաինացի գիտնականները Տոնգայի թագավորությունում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, հզոր հրաբխի ժայթքումից հարվածային ալիքներ են գրանցել։ Այս մասին հայտնում է Խարկովի հիդրոօդերևութաբանության տարածաշրջանային կենտրոնը։ Մասնագետները նշում են, որ ժայթքումից առաջացած հարվածային ալիքները երկու անգամ պտտվել են մեր մոլորակի շուրջ։ «Դա հաստատվում է բազմաթիվ երկրներում թվային բարոմետրերի բազում չափումներով: Զգայուն սենսորները հայտնաբերել են օդի խտության […]
15:43 17.01.2022
Երկուշաբթի օրը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) ձեռնարկությունում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է ԱՄԷ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Իրավապահների տվյալներով՝ զոհերի թվում կա մեկ պակիստանցի և երկու հնդիկ։ Տուժածները ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
15:30 17.01.2022
Ուկրաինան համալրում է իր ռազմական կոնտինգենտը Բելառուսի սահմանների մոտ. այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ օպերատիվ զորավարժությունների գաղափարը։ Նրա խոսքերը փոխանցում է BelTA գործակալությունը։ «Ուկրաինան շարունակում է համալրել իր ուժերը՝ կենտրոնացնելով Ազգային գվարդիայի ստորաբաժանումները պաշտպանվելու «արմատական ազգայնականներից»: Սա նույնիսկ […]
15:21 17.01.2022
Աբու Դաբիի միջազգային օդանավակայանի մոտակայքում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։ Բացի դրանից՝ երկուշաբթի օրը ևս մեկ հրդեհ է բռնկվել Աբու Դաբիի արդյունաբերական տարածքներից մեկում, ասվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաքի ոստիկանական ծառայության թվիթերյան էջում։ «Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մուսաֆահի շրջանում, որը հանգեցրել է պայթյունի՝ վառելիքի պահեստավորման երեք տանկերի մոտ։ Փոքր հրդեհ է բռնկվել […]
14:50 17.01.2022
Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ն, դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ Ուկրաինայի շուրջ սրման դեպքում, սակայն կարծում է, որ դրանք պետք է լինեն 18-ից պակաս, ինչի մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Նուլանդը Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն 18 տարբեր սցենարներ է […]
14:17 17.01.2022
Ֆրանսիան և Գերմանիան Մինսկի համաձայնագրերի կատարումը համարում են Դոնբասի հակամարտության միակ լուծումը և դրա համար ջանքեր են ուղղում նորմանդական ձևաչափի շրջանակներում, ասել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին։ «Այս առիթով (Մինսկի համաձայնագրեր) Ֆրանսիան և Գերմանիան իրենց ջանքերն ուղղում են նորմանդական ձևաչափի շրջանակներում դրանց լիարժեք իրականացմանը, դրանք մնում են Դոնբասում հակամարտությունը կարգավորելու միակ հիմքը»,- ասել է […]
14:03 17.01.2022
Մոսկվան ամենակոնկրետ ձևով բարձրացնում է անվտանգության խնդիրները և հետագա գործողությունների տարբեր սցենարներ է դիտարկում, բայց դրանք ավելի քիչ են, քան ԱՄՆ-ինը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ստեղծված իրավիճակի համատեքստում, իհարկե, Ռուսաստանը մտածում է, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը։ Մենք գիտենք տիկին [ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Վիկտորիա] Նուլանդից, […]
23:12 14.01.2022
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը Twitter-ում հաստատել է, որ էլեկտրական մեքենաների իր Tesla ընկերությունը սկսել է ընդունել Dogecoin կրիպտոարժույթը՝ որպես տարբեր բրենդային ապրանքների համար վճարում։ «Tesla-ի ապրանքները կարելի է գնել Dogecoin-ով»,- գրել է Մասկը Twitter-ում: Կրիպտոարժույթը ներկայումս արժե 0,2 դոլար և ունի 26,45 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Վերջին 24 ժամվա ընթացքում Dogecoin-ի փոխարժեքն աճել է ավելի […]
23:02 14.01.2022
Ավստրալացի օդերևութաբանները մայրցամաքում գրանցել են վերջին 62 տարվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը՝ 50,7 աստիճան Ցելսիուս։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունը։ Ջերմաստիճանը բարձրացել է հինգշաբթի օրը մայրցամաքի արևմուտքում՝ Պիլբարա շրջանում։ Տարածքը հայտնի է իր տաք և չոր կլիմայով, սակայն տարվա այս եղանակին այնտեղ ջերմաստիճանը սովորաբար չի գերազանցում Ցելսիուսի 30 աստիճանը։ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային […]
18:50 14.01.2022
Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուին Յորքի դուքսի կոչումից զրկելու արշավը սկսել է Յորքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Դերիլ Սմալլին։ Այս մասին հայտնում է PA գործակալությունը։ «Յորքը յուրահատուկ կապ ունի թագի և միապետի հետ, այն մեր քաղաքի ժառանգության և պատմության կարևոր մասն է և հպարտության մեծ աղբյուրը։ Նա պետք է հրաժարվի Յորքի դուքսի կոչումից»,- ասել է Սմոլլին: Չորեքշաբթի […]
15:07 14.01.2022
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ռահման Մուստաֆաևը Twitter-ի իր էջում տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։ @azpresident: En ce qui concerne Groupe de […]
14:53 14.01.2022
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը իր հրամանագրով որոշում է կայացրել հունվարի 14-ի ժամը 18:00-ից (Մոսկվայի ժամանակով 15:00-ից) չեղարկել արտակարգ դրությունը Շիմկենտ քաղաքում, Արևելյան Ղազախստանի, Կարագանդայի և Թուրքեստանի շրջաններում: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Ղազախստանի նախագահը հունվարի 13-ից չեղարկել էր Հյուսիսային Ղազախստանի, Պավլոդարի և Արևմտյան Ղազախստանի շրջաններում գործող արտակարգ դրությունը։ […]
14:47 14.01.2022
Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման օրը՝ փետրվարի 4-ին կայանալիք ռուս-չինական գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։ «Մենք պատրաստում ենք ռուս-չինական պաշտոնական գագաթնաժողովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով փետրվարի 4-ին՝ […]
13:00 14.01.2022
Ամերիկյան CNN հեռուստաալիքը և HBO Max սթրիմինգային ծառայությունը ֆիլմ են նկարահանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման, նրա բուժման և Ռուսաստան վերադառնալու մասին։ Հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, այս մասին «Ինստագրամում» հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը, իսկ մանրամասները գրում է Deadline-ը։ Ֆիլմի ռեժիսորն է կանադացի վավերագիր Դենիել Ռոերը։ Նա ֆիլմն անվանել է «Մեկ մարդու պատմություն և […]
18:27 13.01.2022
COVID-19-ի «Օմիկրոն» շտամը տարածվել է ամբողջ Ճապոնիայում, չորս ամսվա ընթացքում առաջին անգամ վարակվածների թիվը մեկ օրում գերազանցել է 13,000-ը, հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։ COVID-19-ի նոր «Օմիկրոն» շտամ է հայտնաբերվել բոլոր 47 պրեֆեկտուրայում։ Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Օսակա և Օկինավա պրեֆեկտուրաներում։ Օկինավայի, Յամագուչիի և Հիրոսիմայի պրեֆեկտուրաները հունվարի 9-ից ներկայացրել են տարածաշրջանային սահմանափակող միջոցներ […]
17:06 13.01.2022
ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ-ի) հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում, ինչպես և պլանավորվել էր՝ ընթացիկ տարվա մարտին: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Դա հաստատել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը: Ես նույնպես նիստը հետաձգելու պատճառներ չեմ տեսնում»,- ասել է նա լրագրողներին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
16:47 13.01.2022
Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն կներկայացնի 2022 թվականի ԵԱՀԿ-ի Լեհաստանի նախագահության ծրագիրը։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում, միջոցառմանը նախատեսվում է քննարկել եվրոպական անվտանգության ընդհանուր թեմաներ՝ առանց «սուր, արդիական հարցեր» առաջադրելու։ Լեհաստանի ԱԳՆ ղեկավարից հետո ելույթ կունենան ԵԱՀԿ 57 անդամ երկրների ներկայացուցիչներ […]
16:20 13.01.2022
Այսօր Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) համակարգային դեգրադացիայի նշաններ է ցույց տալիս։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի այս տարվա առաջին նիստում, փոխանցում է ТАСС-ը։ Ռուսաստանցի դիվանագետը այս իրավիճակի համար մեղադրել է ԱՄՆ-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու իրենց քաղաքականությամբ հանգեցրել են […]
15:47 13.01.2022
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատավարությանն իր ելույթի ժամանակ ասել է, որ բանտում ծրագիր է մշակում երկիրը ճգնաժամից ու աղքատությունից դուրս բերելու համար։ Հինգշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունենում Սաակաշվիլիի՝ սահմանն ապօրինի հատելու գործով հերթական նիստը։ Հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները։ «Ես մշակում եմ երկիրը փրկելու, ճգնաժամից ու աղքատությունից դուրս գալու […]
15:14 13.01.2022
Ռուսաստանը «չի լքի» Բելառուսին, որի դեմ պատժամիջոցներ են սահմանվել, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա չի պատասխանել այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանի Դաշնությունը վերահղել բելառուսական կալիումային պարարտանյութերի մատակարարումներն իր տարածքով այն բանից հետո, երբ Լիտվան հրաժարվեց նման տարանցումից Մինսկի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ «Ես անպատասխան եմ թողնում ձեր […]
15:05 13.01.2022
ՀԱՊԿ-ը Ղազախստանին տրամադրել է ոչ միայն ռազմական, այլև բարոյական աջակցություն, բողոքի ակցիաների ֆոնին հանրապետություն ուղարկված խաղաղապահ առաքելությունը ցույց է տվել, որ կազմակերպությունը դարձել է կայունության և անվտանգության ապահովման իսկապես գործող մեխանիզմ, հինգշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Ղազախստանի համար սկզբունքային նշանակություն ուներ ոչ միայն ռազմական, այլև, նախ և առաջ, ՀԱՊԿ դաշնակիցների բարոյական աջակցությունը, […]