17:54 30.12.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2021թ․-ի վերջին՝ եզրափակիչ նիստը։ Օրակարգի հարցերից բացի, կառավարության անդամներն ամփոփել են տարբեր գերատեսչությունների արձանագրած արդյունքները։ Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, կառավարության այս տարվա վերջին նիստի սկզբում խոսվել է 2021 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի, աշխատատեղերի ցուցանիշի, կորոնավիրուսի դեմ պայքարի, ինչպես նաև ճանապարհաշինական աշխատանքների մասին: Վարչապետը ՊԵԿ նախագահից նախ հետաքրքրվել […]
12:39 30.12.2021
«Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022թ․-ը լինի վերելքի և վերածննդի տարի»․ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփել անցնող տարին և նախանշել անելիքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
13:15 29.12.2021
Իրանի պատվիրակությունը կմնա Վիեննայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաձայնության հասնել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում Թեհրանի պատվիրակության աղբյուրը։ «Մենք չենք դառնա արհեստական ժամկետների պատանդ, որոնք փորձում են պարտադրել արևմտյան գործընկերները»,- ասել է իրանցի էմիսարը։ Նրա խոսքերով՝ «փետրվար ամսվա […]
19:17 28.12.2021
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը ետ են մղել Իսրայելի հարվածը Լաթաքիա առևտրային նավահանգստի ուղղությամբ։ Այս մասին հայտնի է դարձել երեքշաբթի՝ դեկտեմբերի 28-ին։ Իսրայելի կողմից հարված է հասցվել նավահանգստի բեռնարկղերի տարածքին՝ պատճառելով զգալի գույքային վնաս, նաև հրդեհ է բռնկվել, հաղորդում է SANA-ն։ Դեկտեմբերի 22-ին Իսրայելի Սիրիային ուղղված ագրեսիան քողարկելու համար քաղաքացիական ինքնաթիռների օգտագործումը որակվեց որպես միջազգային կանոնների […]
17:17 28.12.2021
«Անցնող տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է մոտ 170 պաշտոնատար անձի գույքային դրության ստուգում»,- նշել է հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը։ Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրվող տեղեկությունների շրջանակը։ Նախատեսվում է 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում մշակել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը, ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի, նվերների ընդունման […]
16:36 28.12.2021
Բրազիլիայի հյուսիս-արևելքում՝ Բաիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, 358-ը՝ տուժել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության վարչությանը։ Նշվում է, որ աղետից ընդհանուր առմամբ 470 հազար մարդ է տուժել։ Նահանգի 116 քաղաքից 100-ում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հորդառատ անձրևները հանգեցրել են կամուրջների ու տասնյակ […]
12:33 28.12.2021
Աֆղանստանից տարհանման չվերթների դադարեցումը պայմանավորված է «Թալիբանի» անդամներին տեղեր տրամադրելու ԱՄՆ-ի դժկամությամբ (Թալիբանը ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ է ահաբեկչական գործունեության համար): Այս մասին հայտնի է դարձել երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ թալիբների կառավարությունը դադարեցրել էր Qatar Airways ավիաընկերության տարհանման թռիչքները՝ թալիբներին նստատեղերով ապահովելու և ստանդարտների պահպանման շուրջ […]
19:33 27.12.2021
Միացյալ Թագավորության անվտանգության հարցերով պետքարտուղար Դամիան Հինդսն ասել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, Միացյալ Թագավորության նկատմամբ ամենաբացահայտ թշնամական պետություններն են՝ իրենց հետախուզության և կիբերհարձակման հնարավորությունների շնորհիվ: Այս մասին գրում է The Telegraph-ը կիրակի՝ դեկտեմբերի 26-ին։ «Այն երեք երկրները, որոնք ես նշեցի, ունեն ֆիզիկական, մարդկային ներուժ, նրանք ունեն մեծ ներկայություն կիբերտարածությունում, նրանք կարող են ուժեր […]
17:47 26.12.2021
Բրիտանացի պալեոնտոլոգները պարզել են, որ 2004 թվականին Լա Մանշի Ուայթ կղզում հայտնաբերված դինոզավրի մնացորդները պատկանում են Velociraptor-ի հետ կապված նախկինում անհայտ տեսակի՝ Vectiraptor greeni-ին։ Այս մասին ասվում է Բաթի համալսարանի կայքում։ «Դա սկիզբ է առել վաղ ժամանակաշրջանից՝ ավելի քան 100 միլիոն տարի առաջ: Նոր կենդանին անվանվել է Vectiraptor greeni՝ ի պատիվ տեղացի կոլեկցիոներ Միք Գրինի, […]
22:06 24.12.2021
Դեկտեմբերի 21-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել նրա հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, մշակութային գործիչներ, այլ քաղաքացիներ: Ռիմա Դեմիրճյանը զբաղվում էր դասախոսական գործունեությամբ: Նա նաև տնօրինում […]
17:32 24.12.2021
Մեծ Բրիտանիայում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 119,789 նոր դեպք, ինչը ռեկորդ է համավարակի սկզբից ի վեր։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով 147 պացիենտ է մահացել: Լոնդոնում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը 100 հազար մարդու հաշվով 1732,6 դեպք է յոթ օրվա ընթացքում, ինչը զգալիորեն գերազանցում է անցած շաբաթվա ցուցանիշը: […]
12:00 24.12.2021
Արքայազն Հարրին առաջին անգամ ցույց է տվել իր դստերը՝ Լիլիբեթ Դիանային՝ նկարահանվելով նրա, որդու և կնոջ հետ։ Ամանորյա բացիկը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին Team Rubicon վետերանների կազմակերպության: Լուսանկարում երկամյա Արչի Հարիսոնը նստած է արքայազն Հարրիի գրկում, իսկ աղջնակը Մեգան Մարքլի գրկում է: Լուսանկարի մեկնաբանություններում դուքսն ու դքսուհին հայտնում են, որ գումար են նվիրաբերել կազմակերպությանը և […]
23:44 23.12.2021
«Չկա պահանջ, որ կորոնավիրուսի դեմ խթանիչ՝ երրորդ դեղաչափի պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկուսն են եղել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանը նաև նշել է, որ ներկայումս կարևոր է, որպեսզի քաղաքացիները առաջին երկու դեղաչափերը ստանան, իսկ հետագայում կտեսնեն, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:26 23.12.2021
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով, անդրադարձել տարբեր ծրագրերի, թվել ձեռքբերումներն ու մատնանշել հետագա քայլերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:29 23.12.2021
Ճապոնիայում գործարկվել է աշխարհի առաջին էլեկտրական հածանավը (KOA Industry Co.)։ Ճապոնական ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ արարողությունը տեղի է ունեցել երեկ Սիկոկու կղզու Կագավա պրեֆեկտուրայում գտնվող նավաշինարանում։ Հածանավը ստացել է «Ասահի» անունը։ Նավի երկարությունը 62 մետր է, իսկ բարձրությունը՝ 10,3 մետր։ Հածանավի գրանցված տոննաժը կազմում է 499 տ․, իսկ վառելիքի պահեստավորման ծավալը՝ 1,28 հազար խմ։ Նավը […]
19:11 22.12.2021
Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը վաճառել է ընկերության բաժնետոմսերը, որպեսզի հասնի իր նպատակին՝ վաճառել իր բաժնետոմսերի 10%-ը: Այդ մասին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին, հաղորդել Է Reuters գործակալությունը: Համաձայն ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի՝ նախօրեին կիրառվել է 2 մլն բաժնետոմս գնելու օպցիոններ և վաճառվել մոտ 584 հազար արժեթղթեր։ Նոյեմբերի 8-ից, երբ Մասկը […]
18:27 22.12.2021
Հնդկական օվկիանոսում՝ Ռեյունիոն կղզում, չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ին, սկսվել է Պիտոն դե լա Ֆուրնեզ հրաբխի ժայթքումը։ Այս մասին հայտնում է Piton de la Fournaise հրաբխային աստղադիտարանը։ «Պիտոն դե լա Ֆուրնեզի ժայթքումը սկսվել է այսօր: Հրաբխի հարավային լանջին բացվել են առնվազն 3 ժայթքման ճեղքեր»,- հայտնում են մասնագետները: Կղզու իշխանությունները ժամանակավորապես արգելել են մուտքը Պա-դե-Բելեկոմբի դիտահրապարակ, ինչպես […]
15:34 22.12.2021
Գավառ քաղաքում անցկացվել է 2021-2022 թթ․-ի ձմեռային զորակոչի հերթական փուլը: Գավառի տարածաշրջանի Նորակոչիկներին բարի ծառայություն ու բարի ճանապարհ են մաղթել Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարները, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Զորակոչի արարողությունը շարունակվել է Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ հոգևոր դասի կողմից կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ:
13:15 22.12.2021
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը թուրքական իշխանություններին մեղադրել է Ռուսաստանում հանցագործություններ կատարած ահաբեկիչներին աջակցելու մեջ, և կոչ է արել ԱԳՆ-ին դիվանագիտական միջոցներ ձեռնարկել Անկարայի դեմ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»-ն։ «Թուրքիայում նրանք այնքան հանգիստ են զգում, որ իրենց ցինիկ, արհամարհական և սադրիչ հակառուսական ելույթներում չեն գարշում անպաշտպան կանանց նկատմամբ գռեհկությունը»,- գրել է Քադիրովը Telegram-ի իր […]
19:25 21.12.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը կհրավիրվի գալիք տարում։ «Մենք պատրաստ ենք բովանդակալից երկխոսության Ռուսաստանի հետ, ես մտադիր եմ նոր տարում հնարավորինս շուտ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ հրավիրել»,- ասել է նա Բրյուսելում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
18:56 21.12.2021
ԱՄՆ-ն տարբերակներ է փնտրում, թե ինչպես օգնել ուկրաինացի պարտիզաններին ռուսական հարձակման դեպքում։ Ուկրաինային կարող են տրամադրվել շարժական զենիթահրթիռային համակարգեր։ Այս մասին ասվում է The Washington Post-ի հոդվածում։ Աջակցությունը կարող է ներառել զենք և այլ նյութատեխնիկական աջակցություն ինչպես ուկրաինացի զինվորականներին, այնպես էլ ապստամբ խմբերին, եթե պարտիզանական պատերազմ սկսվի: Նշվում է, որ այս վարչակազմի օրոք ստեղծված խումբը, […]
17:56 21.12.2021
Հնդկաստանի՝ կանանց և երեխաների հարցերով նախարար Սմրիտի Զուբին Իրանին երեքշաբթի օրը երկրի խորհրդարանի ստորին պալատում օրինագիծ է ներկայացրել, որը տղամարդկանց և կանանց ամուսնության նվազագույն տարիքը հասցնում է մինչև 21 տարեկան: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է NDTV հեռուստաալիքը։ Ներկայումս Հնդկաստանում աղջիկը կարող է ամուսնանալ 18 տարեկանից ոչ շուտ, իսկ երիտասարդները՝ 21 տարեկանից ոչ շուտ։ 2006 […]
17:54 21.12.2021
Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է 41-ի։ Այս մասին երեքշաբթի հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։ «Ռուսաստանի Դաշնությունում արդեն հայտնաբերվել է «Օմիկրոն» վիրուսի նոր գենային տարբերակով վարակման 41 դեպք: Բոլոր հիվանդները գտնվում են հիվանդանոցում»,- ասել է նա՝ կառավարության նոր վարակի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում: «Մինչ օրս բոլոր հիվանդների վիճակը կայուն է, […]
17:15 21.12.2021
«Վոստոկ» և «Ամպրոպ» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչության կոլեգիայի ընդլայնված նիստում։ «Նախապատրաստել և անցկացնել «Վոստոկ» և «Թանդեր» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները»,- ասել է Շոյգուն՝ ուրվագծելով 2022 թվականի հեռանկարները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ երեքշաբթի տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված կազմով նիստ։ Զորավարժությունները […]
17:10 21.12.2021
Ռուսաստանի զինված ուժերը մեկ տարվա ընթացքում կատարել է բոլոր առաջադրանքները, նրանց մարտունակությունն աճել է 12,8%-ով, հայտարարել է ՌԴ պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ «2021 թվականի համար դրված բոլոր խնդիրները Զինված ուժերը կատարել են, նրանց մարտունակությունն աճել է 12,8 տոկոսով, ապահովվել է երկրի պաշտպանունակության պահպանման նշված մակարդակը»,- ասել է նա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ անցկացված […]
16:47 21.12.2021
ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի Ռուսաստանի սահմաններ Մոսկվայի կողմից կդիտվի որպես «կարմիր գծի» հատում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է. դա կլինի կարմիր գիծ, եթե դաշինքը շարունակի ավելի ու ավելի մոտենալ Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,- լրագրողներին ասել է Լավրովը։ Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի նախագիծը և […]
16:00 21.12.2021
Ռուսաստանի Դաշնությունը համարժեք ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ-ի ոչ բարեկամական քայլերի, մենք դրա բոլոր իրավունքներն ունենք, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իհարկե, ինչպես արդեն նշել եմ, մեր արևմտյան գործընկերների ակնհայտ ագրեսիվ գծի շարունակման դեպքում մենք համարժեք պատասխան, ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկենք և կոշտ կարձագանքենք անբարյացակամ քայլերին։ Եվ ուզում եմ ընդգծել. մենք բոլոր իրավունքներն ունենք […]
15:52 17.12.2021
ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում միաձայն որոշել են վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական սեկտորային պատժամիջոցները։ Այս մասին ուրբաթ գիշերը գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «ԵՄ 27 երկրների ղեկավարները միաձայն որոշել են երկարաձգել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել գործարքի իր մասը և […]
16:16 16.12.2021
Իրական տնտեսական աճ՝ գնաճի ֆոնին․ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է այս թեմայից և նշել, որ թեև կա իրական տնտեսական աճ, սակայն կառավարությունն անհանգստացած է Հայաստանում գնաճի մակարդակով և փորձում է գործիքներ գտնել այն զսպելու համար։ «Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի […]
20:15 15.12.2021
Իտալիայում՝ Սիցիլիա կղզում, ակտիվացել է Էթնա հրաբուխը և դուրս է նետել մոխրի հզոր սյուն։ Հաղորդում է The Watchers-ը: Հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 5,5 կիլոմետրի։ Կատանիայի օդանավակայանը փակվել է։ Հրաբխային ակտիվությունն ուղեկցվել է ցնցումների ամպլիտուդության բարձրացմամբ։ Երևույթը դիտվում է աստղադիտարանի սովորական և ջերմային տեսախցիկների միջոցով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսին Էթնա լեռան ժայթքումներից […]