15:19 09.06.2021
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ղեկավար, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն ափսոսանք է հայտնել Բաց երկնքի մասին պայմանագրից (OST) Ռուսաստանի դուրս գալու կապակցությամբ: Այս մասին ասվում է նրա ուղերձում, որը հրապարակվել է հունիսի 8-ին Twitter-ում: Ցավում եմ, որ Ռուսաստանը հայտարարեց «Բաց երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու մտադրության մասին: Այդ պայմանագիրը կարևոր դեր է […]
19:30 08.06.2021
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավն այսօր անցկացրել են Գեղարքունիքի մարզում՝ մարզկենտրոն Գավառում։ Մինչ քաղաքացիների հետ հանդիպումը, կուսակցության ներկայացուցիչներն այցելել են սուրբ Աստվածածին եկեղեցի, ապա իրենց նախընտրական ծրագիրն է ներկայացրել ԲՀԿ-ի վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
18:35 08.06.2021
Չինաստանը համեմատել է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին արևմտյան մեղադրանքները Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի պնդումների հետ: Այս կարծիքը Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյուն: Նա նշել է, որ COVID-19-ի ծագումը գիտության խնդիր է և այն պետք է համատեղ ուսումնասիրեն աշխարհի գիտնականները, այլ ոչ թե քաղաքականացնեն: «Ցանկացած եզրակացություն պետք է արվի համաձայն ԱՀԿ […]
13:38 08.06.2021
Apple ընկերության սմարթֆոնների և պլանշետների նոր գործառնական համակարգերը բազմաթիվ գործառույթներ և բարելավումներ են ստացել: Apple-ը WWDC 2021-ում ներկայացրեց սմարթֆոնների և պլանշետների գործառնական համակարգերի նոր տարբերակները: Ինչպես iOS 15-ը, այնպես էլ iPadOS 15-ը բազմաթիվ փոփոխություններ են ստացել: Նկարներ, երաժշտություն, փոդքաստներ և ավելին տարածելու նոր եղանակներ հասանելի են դարձել Messages հավելվածում: Ուղարկված ամբողջ բովանդակությունը պահվում է համապատասխան […]
13:27 08.06.2021
Պակիստանի Սինդ նահանգի Դահարկի քաղաքում երկու գնացքների բախման հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը ծանր վիրավորվել է։ Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին Ռետի քաղաքի և Դահարկի երկաթուղային կայարանի միջև՝ երկու մարդատար գնացքների՝ Millat Express (UP) և Sir Syed Express (DN) մասնակցությամբ: Երբ գնացքներից մեկը դուրս է եկել գծերից, երկրորդ գնացքը մխրճվել […]
13:10 08.06.2021
«Վերելք»-ը կդառնա ՀՀ անվտանգության երաշխիքը․ կուսակցությունը քարոզարշավին տվել է խորհրդանշական մեկնարկ։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը հանդիպել է մարտական ուղի անցած զինակից ընկերներին, ապա լրագրողների հետ ունեցել ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:58 08.06.2021
Մեր երկրին անհրաժեշտ է ֆինանսական համաներում․ այս տեսակետն է հայտնել «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը: Նա նաև խոսել է երկրում բիզնեսին խանգարող հանգամանքներից։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:34 07.06.2021
«5165» ազգային պահպանողական շարժման նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է Աղձք բնակավայրում, որտեղ գտնվում է Արշակունիների դամբարանը: Ապա կուսակցության անդամներն Աղձքից մեկնել են ՀՀ տարբեր մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում։
22:05 07.06.2021
ԲՀԿ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել են համատեղ ասուլիսով, որի ժամանակ էլ ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրն ու առաջիկա քայլերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:03 07.06.2021
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների մի մասը նախընտրական քարոզարշավի առաջին օրն անցկացրել է մայրաքաղաքում, իսկ մյուս մասը՝ Սյունքի մարզի Ագարակ քաղաքում՝ շրջելով և քաղաքացիներին նախընտրական թերթոններ բաժանելով։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ունեցել է նաև ճեպազրույց։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:20 07.06.2021
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներն ու համախոհները նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, խոսել են վայրի ընտրության կարևորությունից և թվարկել իրենց նախընտրական ծրագրի կետերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:09 07.06.2021
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայրաքաղաքի Հանրապետության փողոցից։ Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը դա համարել է բնական, խոսել է կուսակցության անվանումից և համախոհներին ներկայացրել վաղվա Հայաստանի իրենց տեսլականը։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:39 07.06.2021
Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման, դա անիմաստ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը չի խուսափում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից և պատրաստ է դեէսկալացման և միջադեպերի կանխարգելման հարցերի իրական քննարկմանը, բայց առանց ռազմական փորձագետների ներգրավման։ Այդ թեմաների շուրջ բանակցությունները քիչ իմաստ ունեն», – գրել է նա Facebook- […]
19:23 05.06.2021
Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը սկանդալ է սարքել Muz-TV հեռուստաալիքի մրցանակաբաշխությանը՝ քվեարկության արդյունքների պատճառով: Արտիստն արարողությանը ժամանել է անվասայլակով: Երբ նա լսել է, որ երգիչ Ալեքսանդր Ռևվան հաղթել է «Լավագույն կատարող» անվանակարգում, նա անմիջապես ցատկել է և բարձրացել բեմ: Մորգենշտերը դիմել է հաղորդավար Դմիտրի Նագիևին՝ կրկին քվեարկություն անցկացնելու պահանջով: «Ես հիմա առաջարկում եմ անունները մեկ առ մեկ […]
17:25 05.06.2021
Անցկացվել է ԿԸՀ-ի հերթական արտահերթ նիստը։ Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների պատգամավորի թեկնածուներից ևս 5-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Լուսավոր Հայաստան կուսակցությունից Աստղիկ Ավետիսյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Հայկ Մելիք-Ադամյանի, Ստեփան Մանթարյանի և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից Լևոն Լևոնյանի գրանցումը։ Իսկ Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունից Աստղիկ Ղազարյանի […]
16:28 05.06.2021
Հնդկաստանի առողջապահության նախարարության ղեկավարը G7-ի առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ դեմ է արտահայտվել համաճարակի այս փուլում կորոնավիրուսի դեմ պատվաստումների անձնագրերի ներդրմանը: Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի քանակով շարունակում է մնալ աշխարհում երկրորդ տեղում: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում COVID-ով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 28,6 միլիոնը, առողջացել է ավելի քան 26,7 միլիոն մարդ: Չնայած […]
15:52 05.06.2021
Ամերիկյան Ալբուկերկե քաղաքում (Նյու Մեքսիկո) ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը փորձել է մտնել օդաչուների խցիկ: Այս մասին շաբաթ օրը ՝ հունիսի 5-ին, հաղորդել է տեղական KRQE հեռուստաալիքը: Նշվում է, որ Delta ավիաընկերության ինքնաթիռը, որում գրանցվել է միջադեպը, ուրբաթ օրը թռչում էր Լոս Անջելեսից Նեշվիլ: Օդանավակայանի պատասխանատուները հայտնել են, որ […]
15:26 05.06.2021
Ռուսաստանն արգելք է դրել հնդկաձավարի արտահանման վրա: Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը: Կառավարության նման որոշումը ընդունվել էր ապրիլի վերջին`պարենային անվտանգության ապահովման նպատակով: Արգելքը չի տարածվում միջազգային մարդասիրական օգնության, տարանցիկ ապրանքների, ապրանքների` այլ երկրներում Ռուսաստանի ռազմական կազմավորումների գործունեությանը աջակցելու, ինչպես նաև Բայկոնուրում և Շպիցբերգենում ռուսական կազմակերպությունների ապրանքների վրա: Ապրիլի վերջին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հանդես […]
14:56 05.06.2021
Անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել Կանադայի Նյու Բրանսուիկ նահանգում, գրում է The New York Times-ը: Ինչպես պատմում է նյարդաբան Նիլ Քաշմանը, հիվանդների մոտ ախտորոշվել է արագ զարգացող տկարամտություն, ասես ուղեղն ու ողնաշարը կորցնում են մարմնի վերահսկողությունը: «Մարդիկ տագնապի մեջ են: Նրանք մտածում են` դա կապված է շրջակա միջավայրի հետ կամ ժառանգական հիվանդություն է: Արդյո՞ք անորակ […]
13:24 05.06.2021
Ուրբաթ օրը Կալիֆոռնիայի շրջանային դատարանը չեղյալ հայտարարեց նահանգի կողմից հարձակողական զենք կիրառելու երեք տասնամյակի արգելքը՝ այն անվանելով «ձախողված փորձ», հայտնում է New York Times– ը: Կալիֆոռնիան 1989 թվականին արգելել էր հարձակողական զենքի վաճառքը: Այնուամենայնիվ, 2019 թ.-ին Սան Դիեգոյի շրջանի զենքի սեփականատերերի քաղաքական կազմակերպության ակտիվիստները որոշեցին վիճարկել այս որոշումը դատարանում: Դատավոր Ռոջեր Բենիտեսը որոշեց, որ նահանգային […]
12:47 05.06.2021
Հոնկոնգի իշխանություններն առգրավել են մաքսանենգ ադամանդների ամենամեծ խմբաքանակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 3,22 միլիոն դոլար, հաղորդում է «Սինհուան»: «Առգրավված ադամանդների շուկայական արժեքի առումով դա Հոնկոնգի պատմության մեջ հայտնաբերված ամենամեծ խմբաքանակն էր», – ասված է հրապարակման մեջ Նշվում է, որ խմբաքանակում եղել է շուրջ 1300 ադամանդ, 10 շափյուղա,1 զմրուխտ։ Քննության շրջանակներում ձերբակալվել է մեքենայի 47-ամյա […]
12:45 05.06.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 7-ին Վաշինգտոնում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին: «Երկուշաբթի նախագահը Սպիտակ տանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ», – ասել է նա: Պսակիի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն ու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կքննարկեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի մանրամասները, որը տեղի […]
12:19 05.06.2021
Կոլումբիայում 120 տարեկանից բարձր 328 մարդ մուտքագրվել է պատվաստումների առաջնահերթ բազա, չնայած երկրում այդ տարիքի անձանց վերաբերյալ տվյալներ չկան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով պատվաստումների ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ երկրի գլխավոր վերահսկիչ մարմնի զեկույցին: Փորձագետները պարզել են, որ մինչև 60 տարեկան 1,669 մարդ է պատվաստվել է․ նրանք առողջապահական ոլորտի մասնագետներ չեն, […]
11:54 05.06.2021
Արգենտինայում սկսվել է հակակորոնավիրուսային ռուսական Sputnik V պատվաստանյութի արտադրությունը: Այս մասին Twitter- ում հայտնել է երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ պատվաստանյութի արտադրությամբ զբաղվում էր Richmond դեղագործական ընկերությունը: Արգենտինայի ղեկավարը և նրա մի շարք գործընկերներ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ուղիղ հեռարձակմամբ հետևել են արտադրության մեկնարկին։ Հաղորդվում է, որ Sputnik V- ն […]
19:19 04.06.2021
Ռուսաստանի իշխանությունները ոչ ոքի չեն ստիպի պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց պատվաստումների կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը դեռ բավարար չէ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում: «Մենք այժմ պատրաստ ենք պատվաստանյութը տրամադրել բոլոր ցանկացողներին: Մենք ոչ ոքի չենք ստիպի»,- ասել է Պուտինը` ավելացնելով, որ հնարավոր է և […]
19:00 04.06.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը ուկրաինական բանակի պահպանման համար ռուսական գազի տարանցման կարևորության մասին, շեշտել է, որ Ռուսաստանը պարտավոր չէ կերակրել բոլորին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ПМЭФ) լիագումար նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: Նիստի վարողը հիշեցրել է, որ Զելենսկին նախկինում […]
19:54 03.06.2021
Սյունիքի մարզի սահմանամերձ 5 բնակավայրերի տրամադրվել են մոտոբլոկներ և խոտհնձիչներ։ Ծրագիրն իրականացվում է կառավարության և USAID-ի «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի համաֆինանսավորմամբ: Կառավարության միջգերատեսչական աշխատանքային խումբը մինչ այս ավելի քան 3 ամիս ուսումնասիրել է Սյունիքի տարբեր բնակավայրերի առաջնահերթ խնդիրները և, ըստ կարիքի գնահատման, ձեռնարկել համապատասխան քայլեր։ Այս անգամ էլ Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն բնակավայրերին տրամադրվեց […]
12:25 03.06.2021
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 14-ամյա աղջիկն ու 12-ամյա տղան գողացված զենքով կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների վրա: Այս մասին հայտնում է ABC News- ը։ Հաղորդվում է, որ երեխաները փախել են գիշերօթիկ դպրոցից, որից հետո ներխուժել ուրիշի տուն, որտեղ գտել են զենք՝ AK-47 ինքնաձիգ, ատրճանակ, հրացան և շատ պարկուճներ: Երբ իրավապահները ժամանել են այդ տուն և պահանջել, […]