TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+24.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները՝ Գյումրիում

20:25 12.06.2021

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Գյումրիում՝ ընտրողներին հորդորելով ճիշտ կողմնորոշվել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Բարգավաճ Հայաստանն» այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորում

20:15 12.06.2021

«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»․ «Բարգավաճ Հայաստանն» իր կարգախոսով այս անգամ էլ նախընտրական քարոզարշավ է անցկացրել Վայոց ձորի մարզում։ Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորությունը տրված է նախ անվտանգության, ապա նաև՝ գյուղատնտեսության, սոցիալ-առողջապահական, կրթական հարցերին։ Վայոց ձորում կայացած հանդիպմանը ևս առաջ է քաշվել և քննարկվել վարկառու քաղաքացիների հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ուկրաինայում գնացքի ուղևորը մահացել է վերին հարկաբաժնից ընկնելու հետևանքով

17:55 12.06.2021

Ռախիվ-Կիև գնացքի ուղևորը մահացել է վերին հարկաբաժնից ընկնելուց մի քանի ժամ անց։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի երկաթուղիներ (Ուկրզալիզնիցիա) ընկերությունը: «Իրավապահները և «Ուկրալիզնիցիան» հետաքննում են Ռախիվ-Կիև գնացքում ուղևորի մահվան պատճառները: Նախնական տեղեկություններով ՝ առավոտյան ժամը երեքին ուղևորը ընկել է վերին հարկաբաժնից : Ընկնելուց հետո նա կնոջն ասել է, որ իրեն լավ է զգում: Առավոտյան տղամարդու […]

̰
Ջրասուզակը հայտնվել է կետի բերանում և ողջ մնացել

13:50 12.06.2021

Կետը կուլ է տվել ամերիկացի ջրասուզակին, բայց նա ողջ է մնացել: Իր արկածների մասին պատմել է ինքը՝ ջրասուզակը, Cape Cod Times թերթին: Հունիսի 11-ի առավոտյան Ատլանտյան օվկիանոսի ափամերձ հատվածում նա զբաղված էր ձկնորսությամբ: «Հանկարծ ես զգացի ուժեղ հրում, իսկ հետո լրիվ մթնեց: Ես զգում էի, որ շարժվում եմ, և կետը սեղմում էր ինձ բերանի մկաններով», […]

̰
Ռազմարդյունաբերության կոմիտեն պետք է անցնի բանակի վերահսկողության տակ․ Մհեր Տերտերյան

22:26 11.06.2021

«Ռազմարդյունաբերության կոմիտեն պետք է անցնի բանակի վերահսկողության տակ և բավարարի բանակի կարիքները»․ այս տեսակետն է հայտնել «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչները՝ Վարդենիսում

22:19 11.06.2021

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ներկայացուցիչներն իրենց նախընտրական ծրագրերն այս անգամ էլ ներկայացրել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներն ամփոփել են քաղաքացիների հետ ունեցած հանդիպումները

22:03 11.06.2021

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները այսօրերին շրջում են մայրաքաղաքի փողոցներով, զրուցում քաղաքացիների հետ։ Ի՞նչ են տալիս այդ շփումները և ինչպիսի՞ եզրահանգման են եկել կուսակցության ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»․ Արմեն Աշոտյան

21:57 11.06.2021

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ասուլիս է տվել՝ անդրադառնալով ընթացող քարոզարշավին ու իրենց ապագա ծրագրերին։ «Ֆուտբոլից գիտենք, որ անձնական խաղը սիրում է դրիբլինգ, բայց միշտ չէ, որ այն ավարտվում է գոլով, մեզ պետք են գոլեր, և այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,- նշել է Աշոտյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները՝ Հրազդանում

21:52 11.06.2021

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավով եղել են Հրազդան քաղաքում։ Կուսակցության առաջնորդն էլ նրանց միացել է տեսակապի միջոցով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԼՀԿ-ն Երևանում շարունակում է միասնական դառնալու կոչեր հղել

21:30 11.06.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են մայրաքաղաքի փողոցներով շրջել ու միասնական դառնալու կոչեր հղել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այցելել են մարզեր

20:55 11.06.2021

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են են Մասիսում, Վեդիում, Արարատում, Արտաշատում և հանդիպել համակիրների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քարոզարշավն ինչպե՞ս է անցկացնում ԲՀԿ-ն․ Արման Աբովյանը ասուլիս է տվել

20:49 11.06.2021

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը ասուլիս է տվել և կարևորել է նախընտրական քարոզարշավի իրենց ձևաչափն ու քաղաքացիներին ներկայացվող ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ո՞րն էր «5165 ազգային պահպանողական շարժման» ստեղծման պատճառը․ Կարինե Տոնոյան

20:35 11.06.2021

Ինչու՞ ստեղծվեց «5165 ազգային պահպանողական շարժում»-ը, ինչպիսի՞ արժեքներ կրող մարդիկ են համախմբվել կուսակցության կորիզում, որ՞ն է նրանց գաղափարախոսությունը և ի՞նչ ապագա է խոստանում կուսակցությունը․ մանրամասնել է կուսակցության վարչապետի թեկնածու Կարինե Տոնոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ընդդեմ COVID-19-ի․ Հնդկաստանում կվերապատրաստվի ավելի քան 1 միլիոն բուժաշխատող

11:53 11.06.2021

COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի նպատակով Հնդկաստանի կառավարությունը կվերապատրաստի առողջապահական ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակցի։ Այդ մասին հունիսի 11-ին հաղորդել է ThePrint-ը: Այս պահին Հնդկաստանում նկատվում է ինչպես վարակակիրների մասին հոգ տանող մշտական ​​անձնակազմի, այնպես էլ լաբորատորիաների, թթվածնային տեխնիկայի սպասարկման և շատ այլ մասնագետների պակաս։ Նարենդրա Մոդիի կառավարությունը սկսել է վերապատրաստել ավելի քան 1,17 միլիոն […]

̰
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ մի շարք քաղաքներում

23:51 10.06.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էլ եղել են Աբովյան, Չարենցավան, Հրազդան և Սևան քաղաքներում, զրուցել քաղաքացիների հետ և նրանց բաժանել նախընտրական թերթիկներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը՝ Շիրակում և Լոռիում

23:41 10.06.2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Շիրակի և Լոռու մարզերում։ Տարբեր համայնքներում նրանք հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ և նրանց ներկայացրել իրենց հետագա անելիքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նորայր Նորիկյանը երկրի զարգացման գործում կարևոր ոլորտ է համարում գյուղատնտեսությունը

23:36 10.06.2021

«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը նախընտրական քարոզարշավով եղել է Արագածոտնի մարզում, զրուցել բնակիչների հետ։ Նա երկրի զարգացման գործում կարևոր ոլորտ է համարել գյուղատնտեսությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները զրուցում են երևանցիների հետ

23:26 10.06.2021

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներն այս օրերին նաև շրջում են մայրաքաղաքի փողոցներով, այցելում բակեր, զրուցում երևանցիների հետ։ Դաշինքի ներկայացուցիչներն այսկերպ, ինչպես նաև բուկլետների բաժանմամբ են ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերի դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան ասուլիս է տվել

23:04 10.06.2021

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել ֆեյսբուքյան ասուլիսով։ Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ նա անդրադարձել է տարբեր ոլորտների և թվարկել երկրի զարգացման այն դրույթները, որոնք ներառված են իրենց նախընտրական ծրագրում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Տավուշում

22:47 10.06.2021

«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այսօր էլ եղել են Տավուշի մարզում՝ ներկաներին կոչ անելով ակտիվորեն մասնակցել հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Տավուշցիներին ներկայացվել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման ԲՀԿ տեսլականը: Մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի համար թիվ 1 հարցը անվտանգության ապահովումն է, հետո նոր տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին խթանելը։ […]

̰
«Վերելքի» ներկայացուցիչները Կոտայքում իրականացրել են պահեստազորի ակտիվ ռեզերվի պարապունքներ

22:44 10.06.2021

Անվտանգության խնդիրների վրա սևեռված «Վերելք» կուսակցության հիմնական կորիզը բաղկացած է ծառայություն անցած պահեստազորի սպաներից և մտավորականներից։ Կոտայքի մարզում Վերելքի ներկայացուցիչներն իրականացրել են պահեստազորի ակտիվ ռեզերվի պարապունքներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօր տեղի է ունեցել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացումը 

22:16 10.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը  մանրամասնորեն ներկայացրել է իրենց նախընտրական ծրագրի դրույթները։ Խոսելով սոցիալական, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում նախատեսած բարեփոխումներից, Ուրիխանյանը առանցքային կարևորություն է տվել հայրենիքի անվտանգության գործում ձեռնարկվող անհրաժեշտ քայլերին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ո՞րն է սուրճի իդեալական ժամը

12:25 10.06.2021

Սննդաբան Մարգարիտա Կորոլևան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու չպետք է սուրճ խմել ուտելուց անմիջապես առաջ կամ հետո: Նրա խոսքով՝ օրը մեկ բաժակ սուրճով սկսելն ամենաառողջ սովորությունը չէ, քանի որ առույգացնող ըմպելիքը խանգարում է նախաճաշին սննդանյութերի կլանմանը: «Դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խորհուրդ չեմ տալիս: Սուրճը խանգարում է օգտակար նյութերի կլանմանը, […]

̰
«Ամոթ չէ լինել հարուստ, ամոթ է լինել աղքատ»․ Մհեր Տերտերյան

23:39 09.06.2021

«Ամոթ չէ լինել հարուստ, ամոթ է լինել աղքատ»․ այս համոզմունքն է հայտնել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը՝ հրապարակած տեսանյութում խոսելով հարուստ և օլիգարխ հասկացությունների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության քարոզարշավը Երևանում

23:00 09.06.2021

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը սկսել են դարձյալ եկեղեցի այցելելուց, ապա շրջել են Երևանի փողոցներով, զրուցել քաղաքացիների հետ, նրանց բաժանել բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հրանտ Բագրատյանը ներկայացրել է «Ազատություն» կուսակցության տնտեսական ծրագիրը

22:59 09.06.2021

Ինչպե՞ս ունենալ տնտեսապես կայուն ու դինամիկ զարգացող պետություն․ «Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր ներկայացրել է իրենց կուսակցության տնտեսական ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչո՞ւ է «Լրջանալու պահը» կարգախոսն օրեցօր արդիական դառնում․ Լևոն Զուրաբյան

22:37 09.06.2021

Ինչի՞ն էր ի սկզբանե ուղղված «Լրջանալու պահը» կարգախոսը, և ինչո՞ւ է այն օրեցօր արդիական դառնում․ երիտասարդների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս և նախընտրական այլ հարցերի մասին այսօր խոսել են «Հայ Ազգային Կոնգրես»-ի ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Արևմուտքի՝ մեզ մեկնած ձեռքը պետք է սեղմենք, այլապես կսեղմեն ուրիշները»․ Արա Պապյան

22:24 09.06.2021

«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի պատվիրակությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացրել Շիրակի մարզի Աշոցք համայնքում: Մարզային այցերին զուգահեռ, կուսակցության ներկայացուցիչներ Արա Պապյանն ու Վարուժան Ավետիսյանն էլ հանդես են գալիս ասուլիսով։ Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է քվեարկել իրենց՝ համերաշխության ուժի օգտին

21:36 09.06.2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի երկրորդ օրը մեկնարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքից, ապա շրջել են մայրաքաղաքի տարբեր փողոցներով, ունեցել ելույթներ և քաղաքացիներին բաժանել բուկլետներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդների հանդիպումը Աշտարակի բնակիչների հետ

21:24 09.06.2021

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդները այցելել են քաղաք Աշտարակ, զրուցել բնակիչների հետ և նրանց ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP