TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC
Տիգրան Հովակիմյան

Տիգրան Հովակիմյան

Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների ծնողներն ու հարազատները Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել

17:35 24.06.2021

Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի Մելս Ամբարդյանի եղբայրը հայ գերիների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու, նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել։ Նրան միացել են նաև գերեվարված մյուս տղաների ծնողները, հարազատները և իշխանություններից պահանջում են, որ Ադրբեջանին ստիպեն՝ անհապաղ դադարեցնել իրենց եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը և նրանց վերադարձնել Հայաստան՝ առանց նախապայմանների։ Մանրամասները՝ […]

̰
«Համերաշխության, հաշտության մեր օրակարգը Հայաստանում պարտվեց»․ Էդմոն Մարուքյան

15:52 24.06.2021

«Համերաշխության, հաշտության մեր օրակարգը Հայաստանում պարտվեց»,- ասուլիսին ափսոսանքով հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որն իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացնում, այս պահին աշխատանք չի փնտրում և համարում է, որ իրենց կուսակցությունն էլ դադարի կարիք ունի։ Էդմոն Մարուքյանն իր գոհունակությունն է հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին, իսկ իրենց ձայն տված ընտրողներին վստահեցրել է, որ […]

̰
Տիգրան Ավինյանը Գյումրիում անդրադարձել է գերիների խնդրին

17:16 23.06.2021

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Նրա խոսքով՝ թեև գործընթացը հեշտ չէ, սակայն տեսնում է խնդիրը երկկողմանի լուծելու հնարավորություն։ «Ես կարող եմ ասել, որ գործընթացը շարունակական է, ինչպես տեսել ենք՝ պրոցես կար, կա և շարունակելու է լինել։ Չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց […]

̰
«Լինելու ենք կոշտ ընդդիմություն և մեր պայքարը շարունակելու ենք»․ Արթուր Վանեցյան

15:17 23.06.2021

«Ընտրությունների արդյունքները մեզ համար անսպասելի էին, բայց ունենք այն, ինչ ունենք»․ այսօր կայացած ասուլիսին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է վերլուծել ընտրություններում, ըստ իրենց, կատարված ընտրախախտումները և դիմել դատարան։ Վանեցյանը, անդրադառնալով 8-րդ գումարման ԱԺ-ում մանդատներ ստանձնելուն, նշել է, որ եթե  մանդատներ ստանձնելու որոշում կայացվի, ինքն իր թիմին մենակ չի […]

̰
ԱՄՆ-ում 150 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

13:22 22.06.2021

ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսից լիովին պատվաստված քաղաքացիների թիվը գերազանցել է 150 միլիոնը: Այս մասին  հունիսի 22-ին հաղորդվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի կայքում: Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ-ի 177,342,954 բնակիչ ստացել է առնվազն մեկ պատվաստում, իսկ 150,046,006-ը՝ երկու դեղաչափ պատվաստում: Երկրի բնակչության 45,2 %-ն ամբողջությամբ պատվաստված է: Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է ավելի քան 327 […]

̰
Չնայած տարաձայնություններին՝ Մերկելը խոստանում է Ռուսաստանի հետ պահպանել երկխոսությունը  

14:19 19.06.2021

Գերմանիան պատմականորեն և տնտեսապես սերտ կապված է Ռուսաստանի հետ և պետք է երկխոսություն պահպանի Մոսկվայի հետ՝ չնայած առկա տարաձայնություններին: Այս մասին ասված է նացիստական ​​Գերմանիայի՝ ԽՍՀՄ վրա հարձակման 80-ամյակի կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ամենշաբաթյա փոդքասթում՝ տեղադրված դաշնային կառավարության կայքում: «Եվ դեռ մենք Ռուսաստանի հետ երկխոսության կարիք ունենք: Մեր երկրները սերտորեն կապված են պատմական, սոցիալական […]

̰
Տիգրան Ուրիխանյանը թիմով ամփոփել է նախընտրական քարոզարշավի արդյունքները

23:46 18.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը թիմով ամփոփել է նախընտրական քարոզարշավի արդյունքները և ևս մեկ անգամ ընտրողին ներկայացրել իրենց տեսլականը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այս գործընթացը մեզ համար ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու օպերացիա․ Լևոն Զուրաբյան

23:45 18.06.2021

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները ասուլիս են տվել։ Այդկերպ նրանք ամփոփել են իրենց նախընտրական քարոզարշավը, խոսել ծրագրային դրույթներից, ներկայացրել իրենց տեսլականը և նշել, որ այս գործընթացն իրենց համար ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու օպերացիա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հետընտրական բախումների բացակայությունն ավելի կարևոր է, քան՝ ընտրության արդյունքները․ Արտակ Զեյնալյան

23:42 18.06.2021

Հետընտրական բախումների բացակայությունն ավելի կարևոր է, քան ընտրության արդյունքները․ գործընկերոջս հետ ունեցած հեռախոսազրույցում այս տեսակետն է հայտնել «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ Նա ամփոփել է նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց հանդիպումները, թիմի կատարած աշխատանքը և ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտնել է իր տեսակետը։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Ազգային օրակարգ» կուսակցության քարոզարշավի ընթացքը՝ ըստ Վարազդատ Հարությունյանի

23:30 18.06.2021

«Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հիմնականում օգտվել են մեդիա դաշտի տարբեր հարթակներից, տվել հարցազրույցներ և այդկերպ ներկայացել ընտրողին։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Վարազդատ Հարությունյանը SHANTNEWS-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազանգի ընթացքում ամփոփել է իրենց քարոզարշավի ընթացքն ու ևս մեկ անգամ խոսել իրենց ծրագրային դրույթներից։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
Անահիտ Եղոյանը՝ «Հայոց հայրենիք» կուսակցության քարոզարշավի մասին

23:25 18.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Եղոյանի հավաստմամբ, իրենց թիմը քարոզարշավն անցկացրել է մայրաքաղաքում և բոլոր մարզերում, հասցրել է ընտրողներին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը։ Ըստ Եղոյանի՝ իրենք պատրաստ են նոր թափով լուծել տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները և ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ամփոփել են նախընտրական քարոզարշավը

23:21 18.06.2021

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում հասցրել են լինել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ շրջել մարզերով։ Նրանք ընտրողներին ներկայացնել են իրենց նախընտրական ծրագրերն ու իշխանություն ունենալու պարագայում խոստացել զարգացնել տարբեր ոլորտներ՝ հանուն Հայաստանի ու վաղվա բարեկեցիկ օրվա։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը հանդես է եկել համատեղ ասուլիսով

23:10 18.06.2021

«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ ասուլիսով՝ ներկայացնելով Հայաստանի ապագայի իրենց տեսլականն ու ամփոփելով նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության քարոզարշավն ամփոփող տեսանյութը

22:50 18.06.2021

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը  հրապարակել է տեսանյութ, որում ամփոփված են իրենց նախընտրական քարոզարշավի ուղղություններն ու ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ջրագնդակի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հիշատակին

16:00 18.06.2021

Երևանում անցկացվել է ջրագնդակի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հիշատակին։ Հուշամրցաշարը կրելու է ամենամյա բնույթ՝ խթանելով այդ մարզաձևի մասսայականացմանն ու զարգացմանը։ Հենրիկ Հակոբյանը հունիսի 17-ին կդառնար 19 տարեկան։ Ջրագնդակ մարզաձևում մեծ հաջողությունների հասած պատանին, հոր՝ ընկեր Համիկի հետ մարզում էր նաև սաների, զուգահեռ ընդունվել և սովորում էր համալսարանում։ 18 տարին լրանալուն պես զորակոչվեց […]

̰
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Լոռու մարզում

21:47 17.06.2021

«Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ էլ եղել են Լոռու մարզում։ Հավաքվածներին ներկայացվել են կուսակցության ծրագրային դրույթները և մատնանշվել այն ոլորտները, որոնք առաջնահերթ ուշադրության կարիք ունեն։ Լոռեցիներին հորդորվել է անտարբեր չգտնվել և ակտիվորեն մասնակցել հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայ ազգային կոնգրեսի» կին ներկայացուցիչները պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցի վերաբերյալ խոսքերը

21:41 17.06.2021

«Հայ ազգային կոնգրեսի» կին ներկայացուցիչներն այսօր պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե Արցախի հարցը լուծելու հարցում Հայաստանի ձայնն այլևս որոշիչ չէ, քանի որ կորցրել ենք խնդիրը փոխզիջմամբ լուծելու հնարավորութունը: Ըստ Կոնգրեսի թեկնածուների՝ առաջին նախագահի խոսքը ոչ թե Արցախն ամբողջությամբ զիջելու, այլ ճշմարտությունը հասկանալու և իրավիճակը ճիշտ գնահատելու մասին է: Նրանք նաև խոսել են կուսակցության ծրագրային […]

̰
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ներկայացուցիչները խոսել են Հայաստանի քաղաքական և տնտեսական հեռանկարից

21:21 17.06.2021

Հայաստանի քաղաքական և տնտեսական ինչպիսի՞ հեռանկար է տեսնում «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, որո՞նք են նրանց նախընտրական ծրագրի դրույթները և ի՞նչ են նրանք հորդորում ընտրողներին։  Կուսակցության ներկայացուցիչները հանդես են եկել ասուլիսով։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավն անցկացնում են մարզերում

23:15 16.06.2021

«Ազատություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավով եղել են Կապան, Գորիս, Վանաձոր, Վարդենիս քաղաքներում։ Նախատեսում են քարոզարշավն ավարտել Երևանում։ Մանրամասնել է՝ «Ազատություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ավետիսյանը։

̰
Բավական արդյունավետ աշխատանք է տարվում ընտրակաշառքի բացահայտման ուղղությամբ․ Արա Ֆիդանյան

22:33 16.06.2021

«Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ոստիկանության կողմից իրականացված ու կատարելիք աշխատանքները» թեմայով մամուլի ասուլիս է տվել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա նշել է, որ  ոստիկանության ծառայությունները պատշաճ կազմակերպելու, իրավախախտումների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ոստիկանությունում ձևավորվել են օպերատիվ շտաբ և աշխատանքային ենթախմբեր, իսկ ոստիկանության պաշտոնական կայքէջում պարբերաբար տրվում են պարզաբանումներ՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների ու […]

̰
Որո՞նք են «Ազգային օրակարգ» կուսակցության որդեգրած գաղափարները․ Վարազդատ Հարությունյան

22:25 16.06.2021

«Ազգային օրակարգ» կուսակցությունն այս ընտրություններին որոշեց մասնակցել առանձին՝ նպատակ ունենալով հանրությանը հասցնել սեփական գաղափարները։ Այս մասին Շանթնյուզի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց ծրագրային դրույթների մեջ առանձնահատուկ տեղ ունի Արցախյան հարցի լուծումը։ Կուսակցության ներկայացուցիչները հիմնականում քարոզարշավն իրականացնում են հարցազրույցների, բանավեճերի, դահլիճային հանդիպումների ձևաչափով։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Հայոց հայրենիք» կուսակցությունից կոչ են անում նախընտրական քարոզարշավն անցկացնել զսպվածության մթնոլորտում

21:50 16.06.2021

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Եղոյանը ընտրություններին մասնակցող մյուս ուժերին հորդորում է նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել զսպվածություն։ Անահիտ Եղոյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում ներկայացրել է իրենց ծրագրային դրույթները և խոսել առաջիկա անելիքների մասին։ Մանրամասները՝ ձայնագրությունում։

̰
«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը Հայաստանի համար նոր հեռանկարներ է տեսնում

21:45 16.06.2021

«Հայաստանի եվրոպական» կուսակցության ներկայացուցիչներն էլ նախընտրական քարոզարշավն անցկացնում են մեդիա տարբեր հարթակներում հարցազրույցներ տալով և մարզեր այցելելով։ Այս և ծրագրային այլ դրույթների մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը։ Մանրամասները՝  ձայնագրությունում։

̰
ԿԸՀ նախագահն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին և նույն կառույցի շտաբի պետին

19:35 16.06.2021

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմին և նույն կառույցի շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակին։ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդների մասնակցությունն այս ընտրական գործընթացներում և ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները։ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նշել […]

̰
Իլինոյսում հրդեհվել է Chemtool քիմիական գործարանը 

17:39 15.06.2021

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ռոքթոն քաղաքում հրդեհվել է Chemtool քիմիական գործարանը։ Հրշեջ վարչությունը հրամայել է տարհանել բոլոր բնակիչներին և ձեռնարկությունների աշխատակիցներին մեկ մղոն շառավղով, ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրության մեջ: Ըստ NBC News-ի՝ հրդեհը բռնկվել է երկուշաբթի առավոտյան, պատճառը դեռ հայտնի չէ: Տեղի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել քիմիական նյութերի՝ ծծմբաթթվի, ազոտի և կապարի տարածման ռիսկի վերաբերյալ: […]

̰
«Հայ զինվորն անմահ է, նրա սխրանքն՝ անմոռանալի»․ Աջափնյակում բացվել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակն անմահացնող հուշահամալիր

16:16 15.06.2021

Աջափնյակ համայնքում բացվել է Արցախյան երեք պատերազմների՝ Արցախյան գոյամարտում, Ապրիլյան քառօրյայում և 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն այսօրվա նվիրած հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքար-համալիր։ «Հայ զինվորն անմահ է, նրա սխրանքն՝ անմոռանալի». մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո, Աջափնյակում եռակողմ խաչքար-համալիրը բացեցին զոհված ազատամարտիկ Վահագն Աֆրիկյանի որդիները՝ Վաղինակն ու Հովհաննեսը։ «Կյանք՝ հանուն կյանքի»․ահա գիտակցված մահն ընտրած […]

̰
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչների այցը Սևան և Մալիշկա

21:51 14.06.2021

«Անտարբեր մի եղեք երկրի համար այս կարևոր ու օրհասական ժամանակահատվածում և սթափ եղեք ընտրություն կատարելու հարցում»․ Մալիշկայում և Սևանում ընտրողների հետ հանդիպմանը նշել են «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հակաթմրանյութային օպերացիայի արդյունքում Հոնկոնգում 184 մարդ է ձերբակալվել

19:52 14.06.2021

Հոնկոնգի ոստիկանությունը երկշաբաթյա հակաթմրանյութային գործողության ընթացքում բերման է ենթարկել 184 մարդու: Ընդհանուր առմամբ առգրավվել է 223 կիլոգրամ արգելված նյութ, գրում է rthk.hk- ն: Առգրավվել է ավելի քան 50 մլն հոնկոնգյան դոլար (6,6 մլն ԱՄՆ դոլար) արժողության կանեփ, կետամին, կոկաին և հերոին: Ձերբակալվածների թվում կան 17 դպրոցականներ և ուսանողներ: Իրավապահները հարուցել են 153 գործ ՝ կապված […]

̰
Ավստրալիայում ավտոմրցարշավի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ

12:59 14.06.2021

Ավստրալիայի Finke Desert Race մրցաշարի ժամանակ մեքենան մխրճվել է հանդիսականների շարքերի մեջ, ինչի  հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով ՝ դեպքի վայրում մահացել է 60-ամյա հանդիսատես: 50-ամյա մի տղամարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է Ալիս Սպրինգսի հիվանդանոց, կին վարորդը թեթև […]

̰
Տիգրան Ուրիխանյանը՝ իրենց ծրագրերի և ընտրությունների օրվա անելիքների մասին

21:18 12.06.2021

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն այս օրերին հանդես է գալիս տարբեր ասուլիսներով։ Նա երկրի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում առաջին տեղում տեսնում է անվտանգության հարցը։ Այսօրվա ասուլիսին Ուրիխանյանն անդրադարձել է նաև անցկացվող նախընտրական քարոզարշավի որակին, ընտրությունների օրն իրենց վերահսկողության շտաբի և ակտիվի կազմի գործունեությանն ու անելիքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP