17:48 30.11.2024
Վիտամիններն ու հակաօքսիդանտներն օգնում են կանխարգելել սուր շնչառական վիրուսային հիվանդությունները և վերականգնել օրգանիզմը ցուրտ սեզոնի ընթացքում, հիշեցնում է սննդաբան Ալլա Պորխունը։ Նա Gazeta.Ru-ի հետ զրույցում թվարկել է այն պտուղները, որոնք օգնում են այս ընթացքում։ Առաջին հերթին, նա խորհուրդ է տվել սննդակարգում ներառել ցիտրուսային մրգեր՝ նարինջ, կիտրոն, մանդարին և գրեյպֆրուտ։ Վիտամին C-ի բարձր պարունակության շնորհիվ այս […]
16:18 30.11.2024
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի հետ Լեհաստանի սահմանին «Արևելյան վահան» պաշտպանական ամրությունների գծի առաջին հատվածում տեղադրվել է 3,5 հազար «բետոնե ոզնի»։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Եթե լավ եմ հիշում, միայն այս հատվածում տեղադրվել է այդ բետոնե տարրերից 3,5 հազարը», – ասել է Տուսկը: Լեհաստանի վարչապետը հավելել է, որ արևելյան սահմանի 300 կմ […]
15:23 30.11.2024
Սիրիայի զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին և սպասում են համալրման ուժերի ժամանումին, ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարության հաղորդագրության մեջ։ «Հյուսիսային սահմաններով ահաբեկիչների մեծ հոսքի և նրանց ռազմական և տեխնիկական աջակցության ուժեղացման լույսի ներքո՝ ահաբեկչական խմբավորումները վերջին ժամերին ներխուժել են Հալեպ քաղաքի շատ շրջաններ», – ասվում է հայտարարության մեջ:
15:06 30.11.2024
Վերջին օրերին տասնյակ սիրիացի զինվորներ են սպանվել և վիրավորվել Հալեպում և Իդլիբում ծայրահեղական «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման հարձակումը ետ մղելիս։ Այս մասին հայտնել է Արաբական Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ կապված զինված ահաբեկչական կազմակերպությունները, որոնց աջակցում են հազարավոր օտարերկրյա ահաբեկիչներ, ծանր սպառազինությամբ և մեծ քանակությամբ անօդաչու թռչող […]
14:28 30.11.2024
Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում, քանի որ երկիրն ունի ամուր ինստիտուտներ և իմաստուն ժողովուրդ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները մշտապես փորձում են պատճառներ գտնել երկրում անկարգությունների և Վրաստանն ուկրաինացնելու փորձի համար։ Նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի Ուկրաինայի, Վրաստանը անկախ պետություն է՝ […]
00:00 30.11.2024
TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […]
22:40 29.11.2024
Սիրիայի զինված ուժերը Հալեպի նահանգի հյուսիսում բախումների ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորումների տասնյակ զինյալների։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են ճեղքել կառավարական ուժերի պաշտպանական գիծը Անադան գյուղի տարածքում։ Ավելի վաղ Sham FM ռադիոկայանը հայտնել էր սիրիացի զինվորականների կողմից Հալեպ քաղաքի մերձակայքում պաշտպանական […]
19:40 29.11.2024
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից, որը հաստատվել է Ուկրաինայի հակամարտության հետ կապված։ «Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվի իր պատժամիջոցների և սահմանափակումների քաղաքականությունից, ժամանակն է ազնվորեն առերեսվել ճշմարտության հետ և ընդունել, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները բացասաբար են ազդել և շարունակում […]
17:30 29.11.2024
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հեռախոսով խոսել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և անդրադարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա զրույցի մանրամասներին։ Պուտինն ու Շոլցը երկու տարվա մեջ առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ «Գերմանիայի կանցլերը հայտնել է Պուտինի հետ իր զանգի մանրամասները», – նշել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Զելենսկին և Շոլցը քննարկել են նաև […]
17:25 29.11.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դեկտեմբերի 1-ին կմեկնի Չինաստան, որտեղ կքննարկի նաև ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները։ «Արտաքին գործերի նախարարը կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին, աշխատանքային այցով կմեկնի Չինաստան՝ Պեկին: Այնտեղ նա երկուշաբթի ռազմավարական երկխոսություն կանցկացնի իր գործընկերոջ (Չինաստանի արտաքին գործերի նախարար) Վան Իի հետ: Նախատեսվում են […]
21:28 27.11.2024
Իշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […]
20:18 25.11.2024
Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը:
21:08 20.11.2024
Կառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը:
20:07 18.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը:
23:00 15.11.2024
Իրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […]
21:16 13.11.2024
Թեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
20:53 11.11.2024
Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին, մեղադրել Արևմտյան երկրներին մեզ նոր պատերազմի դրդելու համար: Այս ֆոնին Բաքվում մեկնարկել են COP29 գագաթնաժողովի աշխատանքները: Ի՞նչ կարող է այն տալ հայ-ադրբեջանական հարաբերություններին, և ինչո՞ւ է դարձյալ աղմկում Ալիևը. այս հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը:
21:08 09.11.2024
Անցած երկու շաբաթներին խորհրդարանական մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Գալիք տարվա բյուջեի նախագիծը ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Ի՞նչ է նախատեսվում բյուջեով և ֆինանսական առումով ի՞նչ ակնկալիքներ ունենալ հաջորդ տարվանից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
21:04 07.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
22:24 06.11.2024
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է: Ի՞նչ ազդեցություն կարող է ամերիկացիների այս ընտրությունն ունենալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հատկապես Հարավային Կովկասի վրա: Թեմայի շուրջ «Հեռանկար» ծրագրում հարցերին ԱՄՆ-ից պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:
20:43 04.11.2024
Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]
21:19 31.10.2024
Հայաստանի ԱԳ նախարարն այսօր խորհրդարանում դարձյալ զգուշավոր լավատեսությամբ հայտարարեց, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ կկարողանան մեկ-երկու ձևակերպումների շուրջ հասնել համաձայնության և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Միաժամանակ COP 29-ին Երևանի մասնակցությունը դեռևս հաստատված չէ: Գնա՞լ այդ համաժողովին մասնակցելու, թե՞ ոչ. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
22:08 30.10.2024
Հայաստանն արդեն լավատեսորեն հայտարարում է, որ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ հայտարարությունները հնչում են Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և նաև Բաքվում սպասվելիք COP29-ին ընդառաջ: Թեմային այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադաձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
21:15 28.10.2024
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում:
21:07 25.10.2024
«Շանթ ռեզիդենս». նոր բնակելի թաղամաս՝ մայրաքաղաքի ամենահարուստ ենթակառուցվածքներով շրջանում: Բնակելի այս համալիրն ունի լավագույն պայմաններն ու գնային լավագույն առաջարկները, որոնք այսօր ներկայացվել են նաև «Տուն էքսպո 2024» միջազգային ցուցահանդեսում:
20:59 24.10.2024
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Կազանում: Ի՞նչ սպասել առաջիկայում և հնարավոր է արդյոք Ադրբեջանը փոխի իր մոտեցումներն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը:
21:06 21.10.2024
Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
21:12 19.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին Թուրքիայում և դրանից հետո դարձյալ հակիրճ հայտարարվեց, թե պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ կտա Ստամբուլում կազմակերպված «3+3» ձևաճափով հանդիպումը Հայաստանին և Ադրբեջանին: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
18:15 19.10.2024
Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ վկայակոչելով RBC-Ukraine գործակալությունը։ Շաբաթ օրը ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը, հայտնել էր, որ Բարոն այցով ժամանել է Կիև։ «Մեր օգնությունը դրսևորվում է կոնկրետ օրինակներով, մենք Ուկրաինային տրամադրում ենք սարքավորումներ և ռազմական տեխնիկա: Ֆրանսիան նաև առաջին […]