TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC
Վահագն Հակոբյան

Վահագն Հակոբյան

Հալեպի հյուսիսում տասնյակ զինյալներ են ոչնչացվել

22:40 29.11.2024

Սիրիայի զինված ուժերը Հալեպի նահանգի հյուսիսում բախումների ժամանակ ոչնչացրել են զինված խմբավորումների տասնյակ զինյալների։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները մի քանի անգամ փորձել են ճեղքել կառավարական ուժերի պաշտպանական գիծը Անադան գյուղի տարածքում։ Ավելի վաղ Sham FM ռադիոկայանը հայտնել էր սիրիացի զինվորականների կողմից Հալեպ քաղաքի մերձակայքում պաշտպանական […]

̰
Սիարտոն ԵՄ-ին կոչ է անում հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից

19:40 29.11.2024

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունից, որը հաստատվել է Ուկրաինայի հակամարտության հետ կապված։ «Ժամանակն է, որ Եվրամիությունը վերջնականապես հրաժարվի իր պատժամիջոցների և սահմանափակումների քաղաքականությունից, ժամանակն է ազնվորեն առերեսվել ճշմարտության հետ և ընդունել, որ պատժամիջոցներն ու սահմանափակումները բացասաբար են ազդել և շարունակում […]

̰
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները

17:30 29.11.2024

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հեռախոսով խոսել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և անդրադարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա զրույցի մանրամասներին։ Պուտինն ու Շոլցը երկու տարվա մեջ առաջին հեռախոսազրույցն են ունեցել։ «Գերմանիայի կանցլերը հայտնել է Պուտինի հետ իր զանգի մանրամասները», – նշել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։ Զելենսկին և Շոլցը քննարկել են նաև […]

̰
Բերբոքը Չինաստան կատարած այցի ընթացքում կքննարկի Ուկրաինայի հակամարտությունը

17:25 29.11.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դեկտեմբերի 1-ին կմեկնի Չինաստան, որտեղ կքննարկի նաև ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները։ «Արտաքին գործերի նախարարը կիրակի օրը՝ դեկտեմբերի 1-ին, աշխատանքային այցով կմեկնի Չինաստան՝ Պեկին: Այնտեղ նա երկուշաբթի ռազմավարական երկխոսություն կանցկացնի իր գործընկերոջ (Չինաստանի արտաքին գործերի նախարար) Վան Իի հետ: Նախատեսվում են […]

̰
Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին

21:28 27.11.2024

Իշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […]

̰
Ադրբեջանը փակուղի՞ է մտցնում բանակցությունները. զրույց Արմինե Մարգարյանի հետ

20:18 25.11.2024

Օրերս վարչապետն իր հերթական հարցազրույցում պարզաբանումներ ներկայացրեց վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ, խոսեց նաև հայ-ադրբեջանական բանակցություններից, Բաքվի պահանջներից: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի կարևոր շեշտադրումներին «Հեռանկարում» անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը:

̰
Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ Հարությունյան

21:08 20.11.2024

Կառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը:

̰
Ուղեվարձը կթանկանա. ովքեր կարող են անվճար օգտվել երթուղայինից

20:07 18.11.2024

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ հանրային տրանսպորտից օգտվողների համար։ Ովքե՞ր կարող են հանրային տրանսպորտից օգտվել անվճար, և ինչո՞ւ քաղաքային իշխանությունները մինչև վերջ պնդեցին ուղեվարձը թանկացնելու նախագիծը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է  Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը:

̰
Իրանական «Չաբահար» նավահանգիստը Հայաստանը կդարձնի գլոբալ տրանսպորտային շղթայի կարևոր օղակ

23:00 15.11.2024

Իրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […]

̰
Փաշինյանը չգնաց Բաքու. Ադրբեջանը սպառնու՞մ է, ի՞նչ սպասել

21:16 13.11.2024

Թեև հայկական կողմից դեռ չկա պաշտոնական հաստատում COP29-ին չմասնակցելու վերաբերյալ, բայց Ադրբեջանն արդեն հայտարարել է, թե Հայաստանը որոշել է պատվիրակներ չուղարկել Բաքու և դա գնահատել է բաց թողնված հնարավորություն Երևանի համար: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

̰
Ալիևը նորից սպառնաց Հայաստանին, պատերազմի մասի՞ն է ակնարկում. զրույց Գագիկ Սաֆարյանի հետ

20:53 11.11.2024

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին, մեղադրել Արևմտյան երկրներին մեզ նոր պատերազմի դրդելու համար: Այս ֆոնին Բաքվում մեկնարկել են COP29 գագաթնաժողովի աշխատանքները: Ի՞նչ կարող է այն տալ հայ-ադրբեջանական հարաբերություններին, և ինչո՞ւ է դարձյալ աղմկում Ալիևը. այս հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանը:

̰
Թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանա՞ն, ի՞նչ է նախատեսում 2025-ի բյուջեն. մանրամասնում է նախարարը

21:08 09.11.2024

Անցած երկու շաբաթներին խորհրդարանական մշտական հանձնաժողովներում քննարկվեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Գալիք տարվա բյուջեի նախագիծը ստացավ դրական եզրակացություն և առաջիկայում այն կքննարկվի արդեն լիագումար նիստերի ժամանակ: Ի՞նչ է նախատեսվում բյուջեով և ֆինանսական առումով ի՞նչ ակնկալիքներ ունենալ հաջորդ տարվանից: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի  տաղավարում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

̰
Ի՞նչ սպասել Թրամփից. զրույց Լևոն Շիրինյանի հետ

21:04 07.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Մինչ այդ ԱՄՆ-ն կշարունակի ղեկավարել Ջո Բայդենը: Ի՞նչ կարող է փոխվել այս ընթացքում Հայաստանի համար և ի՞նչ զարգացումների սպասել Դոնալդ Թրամփի օրոք: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

̰
Թրամփի հաղթանակը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա. մեկնաբանություններ ԱՄՆ-ից

22:24 06.11.2024

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` ԱՄՆ-ի 47-րդ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն է: Ի՞նչ ազդեցություն կարող է ամերիկացիների այս ընտրությունն ունենալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների և հատկապես Հարավային Կովկասի վրա: Թեմայի շուրջ «Հեռանկար» ծրագրում հարցերին ԱՄՆ-ից պատասխանել է քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:  

̰
Հայ-ադրբեջանական բանակցություններ, Մոլդովայի և Վրաստանի ընտրություններ. զրույց Կարեն Սարգսյանի հետ

20:43 04.11.2024

Մոլդովայի արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների և Հայաստանում տեղի ունեցող զարգացումների միջև շատ վերլուծաբաններ նմանություններ են տեսնում: Ի՞նչ ազդեցություն  կարող է մեր երկրի եվրոինտեգրման ճանապարհի վրա ունենալ եվրոպամետ Մայա Սանդուի հաղթանակը, և ինչո՞ւ է ուշանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպասվող խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն […]

̰
Գնա՞լ COP29-ին մասնակցելու, թե՞ ոչ, Ալիևը կստորագրի՞ խաղաղության պայմանագիրը. զրույց Էդմոն Մարուքյանի հետ

21:19 31.10.2024

Հայաստանի ԱԳ նախարարն այսօր խորհրդարանում դարձյալ զգուշավոր լավատեսությամբ հայտարարեց, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ կկարողանան մեկ-երկու ձևակերպումների շուրջ հասնել համաձայնության և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Միաժամանակ COP 29-ին Երևանի մասնակցությունը դեռևս հաստատված չէ: Գնա՞լ այդ համաժողովին մասնակցելու, թե՞ ոչ. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:  

̰
Ալիևին սթափեցրել է արտաքին ուժերի սպառնալիքը. Ազատ Արշակյան

22:08 30.10.2024

Հայաստանն արդեն լավատեսորեն հայտարարում է, որ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ հայտարարությունները հնչում են Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և նաև Բաքվում սպասվելիք COP29-ին ընդառաջ: Թեմային այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադաձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:

̰
Հոկտեմբերի 27-ի բացահայտում, եվրաքվե. զրույց Արամ Սարգսյանի հետ

21:15 28.10.2024

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում:

̰
«Շանթ ռեզիդենս». ի՞նչ է առաջարկում նոր բնակելի համալիրը

21:07 25.10.2024

«Շանթ ռեզիդենս». նոր բնակելի թաղամաս՝ մայրաքաղաքի ամենահարուստ ենթակառուցվածքներով շրջանում: Բնակելի այս համալիրն ունի լավագույն պայմաններն ու գնային լավագույն առաջարկները, որոնք այսօր ներկայացվել են նաև «Տուն էքսպո 2024» միջազգային ցուցահանդեսում:  

̰
Ի՞նչ կփոխի Փաշինյան-Ալիև հանդիպումը. զրույց Արա Պապյանի հետ

20:59 24.10.2024

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Կազանում: Ի՞նչ սպասել առաջիկայում և հնարավոր է արդյոք Ադրբեջանը փոխի իր մոտեցումներն ու Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքի: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Արա Պապյանը:

̰
Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:20 22.10.2024

ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է: Ի՞նչ է սպասվում հաջորդիվ և ի՞նչ են անելու նախաձեռնող խմբի անդամները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է  «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

̰
Բայդենի ուղերձը Ալիևին. ի՞նչ կփոխի դա հայ-ադրբեջանական բանակցություններում

21:06 21.10.2024

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի կանոնակարգը, իսկ ադրբեջանական կողմն անգամ «3+3» ձևաչափով հանդիպումից և նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների բանակցություններից հետո հայտարարել է, թե գլխավոր խոչընդոտ է շարունակում մնալ ՀՀ սահմանադրությունը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:

̰
Ի՞նչ կտա Թուրքիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

21:12 19.10.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին Թուրքիայում և դրանից հետո դարձյալ հակիրճ հայտարարվեց, թե պայմանավորվել են շարունակել ջանքերը խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ կտա Ստամբուլում կազմակերպված «3+3» ձևաճափով հանդիպումը Հայաստանին և Ադրբեջանին: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը:  

̰
Ֆրանսիայի արտգործնախարարը ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

18:15 19.10.2024

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ վկայակոչելով RBC-Ukraine գործակալությունը։ Շաբաթ օրը ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանատանը, հայտնել էր, որ Բարոն այցով ժամանել է Կիև։ «Մեր օգնությունը դրսևորվում է կոնկրետ օրինակներով, մենք Ուկրաինային տրամադրում ենք սարքավորումներ և ռազմական տեխնիկա: Ֆրանսիան նաև առաջին […]

̰
Բորելը մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

17:32 19.10.2024

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի սպանությունը բացում է Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու և հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հեռանկարը, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։ «Սինվարի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում նոր հեռանկար է բացվել, մենք պետք է օգտագործենք այն՝ հասնելու հրադադարի, քաղաքական լուծում գտնելու համար»,-ասել է նա լրագրողներին ղեկավարների հանդիպման շրջանակում։ Բորելը շեշտել է, որ […]

̰
Կամչատկայում գնդակահարել են արջին, որը հայտնվել է բնակելի թաղամասում

17:00 19.10.2024

Արջին կրակել են այն բանից հետո, երբ նա մտել է Պետրոպավլովսկ-Կամչատսկի բնակելի թաղամաս, հայտնում է ՌԴ Կամչատկայի երկրամասի ԱԻՆ-ը։ «Կիրդիշչևա փողոցի 21 տան մոտ նկատվել է ծուռթաթը: Գիշատչին կրակել են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սոցցանցերում տեսանյութեր են հրապարակվել, որոնց հեղինակները նկարահանել են արջին անմիջապես տների կողքով քայլելիս։ Այսօր նաև երկու արջ է նկատվել Պետրոպավլովսկ-Կամչատսկի Արևելյան […]

̰
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 42 հազար 500-ը

16:51 19.10.2024

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ 91-ը, հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում երեք ընտանիքի ջարդ է իրականացրել, ինչի հետևանքով 19 մարդ մահացել է, իսկ 91-ը՝ վիրավորվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից Գազային իսրայելական հարվածներից զոհերի թիվը […]

̰
Նիգերիայում ամբողջ բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության

16:42 19.10.2024

Նիգերիայում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, որի հետևանքով ամբողջ երկրի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության, հայտնում է տեղական Daily Post-ը: «Նիգերիայի ազգային էներգետիկ համակարգը կրկին խափանվել է, սա արդեն երրորդ անգամն է մեկ շաբաթվա ընթացքում»,- ասվում է հրապարակման մեջ։ Հրատարակության տվյալներով՝ շատ նահանգներ մնում են առանց էլեկտրականության։ Թերթը չի հայտնում […]

̰
Նիդերլանդները Ուկրաինային 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր կմատակարարի

16:25 19.10.2024

Նիդերլանդները մտադիր է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքեր: Այս մասին գրել է Նիդերլանդների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը X-ում: «Ուկրաինան ներկայումս խիստ կարիք ունի ժամանակակից անօդաչու թռչող սարքերի: Սա մեր անօդաչու սարքերի գործողությունների ծրագրի առաջին կոնկրետ իրականացումն է», – ընդգծել է Բրեկելմանսը: Անզեն հետախուզական անօդաչու թռչող սարքերը կարող են թռնել մեծ տարածություններով […]

̰
G7-ի պաշտպանության նախարարության ղեկավարները Նեապոլում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը

16:12 19.10.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նախարարների հետ քննարկելու է Կիևին ռազմական օգնության ավելացման հարցը։ «Ուրախ եմ լինել Նեապոլում՝ քննարկելու, թե ավելին ինչ կարող ենք անել Ուկրաինային աջակցելու, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում: Նախօրեին […]

̰
BACK_TO_TOP