21:09 29.01.2025
Արբեջանի նախագահը երեկ դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, բայց, ի տարբերություն նախորդ հայտարարությունների, կարծես ակնարկում է Նախիջևանի հետ անխոչընդոտ ու չստուգվող հաղորդակցությանը համաձայնելու մասին: Ի՞նչ է սա նշանակում և արդյոք Ալիևի հռետորաբանության մեջ փոփոխություն է նկատվում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
21:20 27.01.2025
ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Այդ նախագիծն առաջիկայում կքննարկվի նաև լիագումար նիստերի ընթացքում: Միաժամանակ, գնալով ավելի սուր սպառնալիքներ են հնչում Ռուսաստանից, Հայաստանն էլ ահազանգում է Ադրբեջանի կողմից հրահրվող հնարավոր էսկալացիայի մասին: Այս թեմային է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:
21:55 22.01.2025
Մոսկվայում երեկ կայացան Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը և այդ ամենը, նկատենք, տեղի է ունենում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման և Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քայլերի նախաձեռնության ֆոնին: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում այսօր անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […]
21:18 20.01.2025
Դոնալդ Թրամփն այսօր պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Աշխարհի տարբեր անկյուններից են սրտատրոփ սպասում Վաշինգտոնի նոր վարչակազմի ուղերձներին և գործողություններին: Ի՞նչ սպասել առաջիկայում և ի՞նչ կարող է փոխել Թրամփը նաև մեր տարածաշրջանում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
20:15 20.01.2025
Իսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […]
19:35 20.01.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը պետք է կառուցվի հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ հաշվի առնելով երկու երկրների նշանակալի դերը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ։ «Ես կցանկանայի ընդգծել, որ մենք երբեք չենք հրաժարվել երկխոսությունից և միշտ պատրաստ ենք եղել հարթ և համագործակցային հարաբերություններ պահպանել ամերիկյան […]
19:02 20.01.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպմանը։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան տեսնում է Թրամփի և նրա թիմի անդամների հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին։ Պուտինը նաև հիշեցրել է, որ այն ընդհատվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմի […]
18:31 20.01.2025
Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանիայի հետ իր երդմնակալության օրը սկսել է՝ մասնակցելով Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցված պատարագին, որը հայտնի է որպես «Նախագահների եկեղեցի», միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվել է Fox News-ով: Թրամփն ու նրա կինը չեն պատասխանել լրագրողների հարցերին, ովքեր հեռվում կանգնած հետևել են նրանց ժամանումին։ Թրամփն այնուհետև կնոջ հետ կուղևորվի Սպիտակ տուն, որտեղ կմասնակցի Ջո […]
15:57 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը իր երդմնակալության արարողության համար հավաքել է ռեկորդային 250 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին։ Նրա խոսքով՝ միջոցները հավաքագրվել են Թրամփի և նրա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության հանձնաժողովի, ինչպես նաև երդմնակալության հանգանակության այլ խոշոր կազմակերպությունների կողմից։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին Հանրապետականի նախորդ երդմնակալության […]
14:02 20.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ վերականգնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ «Մենք կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել մեր պատրաստակամությունն ու ցանկությունը էապես վերականգնել հարաբերությունները, զրոյից թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները: Հուսով ենք, որ մենք կարևոր հաջողություններ կունենանք այս ուղղությամբ», – ասել է Կոբախիձեն կառավարության նիստում՝ […]
13:54 20.01.2025
Չինաստանի իշխանությունները պատրաստ են ուժեղացնել երկխոսությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ պաշտպանելով փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և շահեկան համագործակցության սկզբունքները, ամրապնդելով երկխոսությունն ու հաղորդակցությունը, պատշաճ կերպով կառավարելով տարաձայնությունները և ընդլայնելով փոխշահավետ համագործակցությունը»,- […]
21:20 15.01.2025
Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […]
21:00 13.01.2025
Ի՞նչ հետևանքներ կարող է անունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, Հայաստանի եվրաինտեգրման պատրաստակամությունը արդյոք կարող է մյուս դաշնակիցների կողմից արժանանալ լուրջ հակազդեցության և ի՞նչ կլինի այդ պարագայում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
16:17 08.01.2025
Ղազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումները՝ նախկինում ծրագրված 97,2 միլիոն տոննայի փոխարեն՝ 96,2 միլիոն տոննա, «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությանը հայտնել են հանրապետության էներգետիկայի նախարարությունից։ «Ըստ այս տարվա պլանի՝ նավթի արդյունահանումը կազմելու է 96,2 մլն տոննա»,- չորեքշաբթի հայտնել են էներգետիկայի նախարարությունից։ Ավելի վաղ Ազգային էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի նավթի արդյունահանման պլանը […]
14:55 08.01.2025
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայությունը այս շաբաթ նախագահ Յուն Սեոկ Յոլի կեցավայրն ամրացրել է փշալարերով և բարիկադներով։ Անվտանգությունն օգտագործել է ավտոբուսներ՝ արգելափակելու մուտքը դեպի կեցակավայր։ Չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին, Յուն Սեոկ Յոլի փաստաբաններից մեկն ասել է, որ նախագահը չի կարող համաձայնել ձերբակալման հրամանին, քանի որ այն տրվել է ոչ պատշաճ իրավասությամբ, և Կոռուպցիոն պրակտիկայի գլխավոր […]
14:12 08.01.2025
«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) չեղարկել է հունվարի 8-ին նախատեսված Բաքու-Կազան չվերթը։ «Որոշումն ընդունվել է «Կարպետ» ծրագրի պատճառով Կազանի օդային տարածքը փակելու կապակցությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ AZAL-ը նշում է, որ «ուշադրություն է դարձնում թռիչքների անվտանգությանը և խստորեն պահպանում է միջազգային չափանիշները»։
23:07 30.12.2024
Ռուսաստանի օդային տարածքում կործանված ադրբեջանական մարդատար ինքնաթիռի «սև արկղերը» ուսումնասիրության համար կտեղափոխվեն Բրազիլիա: Բաքուն ու Մոսկվան Ղազախստանի այս որոշմանը հավանություն են տվել: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երեք օրերի ընթացքում արդեն երկրորդ անգամ է զանգահարել Իլհամ Ալիևին: Կրեմլում փորձում են նվազեցնել միջադեպի շուրջ առաջացած լարվածությունը: Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
17:00 28.12.2024
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ կարող են լինել այն երկրները, որոնք չեզոք դիրք են զբաղեցնում և երկխոսում են Մոսկվայի և Կիևի հետ, և դրանք շատ են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իրենց հանդիպման ժամանակ խոսել է […]
15:53 28.12.2024
Զինված ապստամբություն կազմակերպելու պատասխանատվությունը Ռուսաստանում գնալով խստացվում է, նման արարքի նվազգույն սահմանը կլինի 15-ից 20 տարվա ազատազրկում։ Համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նախկինում զինված ապստամբություն կազմակերպելու կամ դրան ակտիվ մասնակցելու համար պատասխանատվությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 12-ից 20 տարի ժամկետով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ։ […]
15:18 28.12.2024
Կարևոր է կանխել Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ կեղծիքների և սադրանքների տարածումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արտակարգ իրավիճակին նվիրված հանդիպմանը։ «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը»,- հանդիպումից հետո հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
14:55 28.12.2024
Դեկտեմբերի 30-ից մեկ ամսով չեղարկվել են կանոնավոր չվերթերը Մոսկվայի և Աշխաբադի միջև։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի ավիաուղիների կայքը։ ««Turkmenistan Airlines»-ը տեղեկացնում է, որ Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ երթուղով կանոնավոր չվերթները 30.12.24-ից մինչև 31.01.25-ը չեղարկվել են: Տեղեկացնում ենք, որ կարող եք գումարը ամբողջությամբ ետ ստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:29 28.12.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Վաշինգտոնի հայտարարությունները Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ և առաջարկել է կենտրոնանալ օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովի խոսքերի վրա։ «Մենք տեսել ենք այդ հայտարարությունները: Այս դեպքում ես կցանկանայի հիշեցնել օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովի երեկվա հայտարարությունները, ով ասել է, որ Ռուսաստանը լիարժեք […]
13:46 28.12.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, որի համար Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային՝ առանց դրա մասնակցության ապացույցների: Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, […]
13:19 28.12.2024
Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը Հայաստան ետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադարձել։ Այդ մասին Radar Armenia-ին ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։
22:09 25.12.2024
Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան մի քանի գրառմամբ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու դրա շուրջ բանակցություններին։ Փաշինյանը դարձյալ պնդել էր, թե «1994 թվականից, այսինքն՝ հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները քննադատել էին վարչապետի գրառումը՝ հերքելով այդ պնդումը։ Նիկոլ Փաշինյանը էլ […]
17:01 24.12.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը իր պաշտոնավարման վերջին շաբաթներին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նման որոշումը, ըստ աղբյուրների, իբր նախատեսված է «նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա թիմին ավելի շատ լծակներ տալու» Ռուսաստանի հետ կարգավորման հնարավոր բանակցությունների դեպքում։ Պատժամիջոցները ուղղված կլինեն արտասահմանյան նավերին, […]
16:47 24.12.2024
Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում խոստովանել է, որ փորձել է կաշառել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ «Մենք նրան լուծումներ ենք առաջարկել սլովակների համար, հենց սլովակների համար, ռուսական տրանզիտից կորուստների փոխհատուցման վերաբերյալ, ինչպես նաև տարանցիկ այլընտրանքներ՝ ցանկացած այլ գազ, ոչ ռուսական, Եվրահանձնաժողովի խնդրանքով»,- գրել է նա։ Զելենսկին զայրացել է, որ Ֆիցոն հրաժարվել է գումարից։ Դեկտեմբերին Սլովակիայի վարչապետն […]
00:00 24.12.2024
Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի […]
23:32 23.12.2024
Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում երակների վարիկոզի ժամանակ, անշրջելի են: Այսօր երակների վարիկոզի բուժման ամենանորարար, անվտանգ և արդյունավետ մեթոդը էնդովազալ լազերային կոագուլյացիան է, Gazeta.ru-ին ասել է Fomina Clinic կլինիկաների ցանցի ֆլեբոլոգ Դինա Բեստաևան։ «Բուժման պահպանողական մեթոդները՝ հաբեր, քսուքներ, կոմպրեսիոն միջոցներ, ուղղված են երակների վարիկոզի ախտանիշների նվազեցմանը կամ վերացմանը։ Բայց դա կարող է բուժվել միայն վիրաբուժական […]