23:44 18.11.2023
Ուկրաինայի Զինված ուժերը գնդակոծել են Սևսկի շրջանի Գրուդսկայա գյուղը, ինչի հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը։ Տուժածներ չկան, հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։ «Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Սևսկի շրջանի Գրուդսկայա գյուղը, զոհեր և վիրավորներ չկան, հրետակոծության հետևանքով խափանվել է էլեկտրամատակարարումը»,- գրել է նա։
23:38 18.11.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Աշխատանքային այցով 2023 թվականի նոյեմբերի 19-22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական […]
23:28 18.11.2023
«Թաթոյան» հիմնադրամն անդրադարձել է Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ Երուսաղեմի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների հայտարարությանը` խիստ մտահոգություններին և աջակցությանը: «Մեր հավաքական խնդիրն է` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, համայնքի, հայկական ակումբների ու կազմակերպությունների պահպանումը: Պետք է հաղթահարենք բոլոր այն ռիսկերը, որոնք սպառնում են Երուսաղեմի Հին քաղաքում 1600-ամյա հայկական ներկայության ամբողջականությանը և անբաժանությանը, ինչպես նաև հայկական ինքնությանն առհասարակ։ Շնորհակալություն […]
23:20 18.11.2023
Ոճաբան Ալեքսանդր Ռոգովն իր անձնական Telegram ալիքում պոլոն անվանել է որպես 2024 թվականի գարուն-ամառ թրենդ։ «Առաջարկում եմ սկսել պատրաստվել գարնանը, և ձմեռը արագ կանցնի: Գարուն-ամառ 2024 սեզոնի թրենդներից մեկը պոլոն է»,- գրել է նորաձևության փորձագետը։ Ռոգովը հրապարակել է նկարների ընտրանի։ Օրինակների հիման վրա կարելի է եզրակացնել, որ թրենդը լինելու է հասարակ պոլո վերնաշապիկների ու տարբեր […]
22:52 18.11.2023
Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը՝ այստեղ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին: Ելույթին կարող եք ծանոթանալ հղմամբ: ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա […]
22:45 18.11.2023
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Նոյեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրաբեր գյուղի ճանապարհի կիսակառույց շինությունում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ակոսափող հրազեն, «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ, թմբուկավոր ատրճանակ, «Մակարովի» նմանվող 3 ատրճանակ, որսորդական […]
22:37 18.11.2023
Շարունակում են ընթանալ Հայաստանի Մ18 տարեկանների առաջնության հանդիպումները, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Ուրարտուն» 83-38 հաշվով առավելության հասավ «Իգլս Ակադեմիա» ակումբի խաղում: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Արտյոմ Նազլուխանյանն էր (Ուրարտու): Նա վաստակել է 23 միավոր, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին. ժամը՝ 17:00-ին «Ֆոքսիսը» […]
22:30 18.11.2023
Ստեփանակերտի ողբերգական պայթունից ծանր վնասվածքներ ստացած և բուժում ստանալու համար Բելգիա տեղափոխված երիտասարդներից երկուսը՝ Աշոտն ու Ալեքսն արդեն կազդուրվել են, շուտով դուրս կգրվեն «Ռեյն Աստրայդ» զինվորական հիվանդանոցից։ Երրորդ տուժածի՝ Սամվելի բուժումը դեռ շարունակվում է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է բուժառուներին, նրանց մայրերին և Աշոտի երեք ամյա քրոջը՝ Եվային։ […]
22:22 18.11.2023
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանում ունեցած հանդիպումների մասին: «Մտքերի արդյունավետ փոխանակում Հնդկաստանի արտաքին գործերի և մշակույթի պետական նախարար Մեենակաշի Լեխրիի հետ՝ մշակութային ոլորտում Հայաստան- Հնդկաստան փոխշահավետ օրակարգով առաջ շարժվելու վերաբերյալ։ Համառոտ ներկայացվել է Հայաստանի «Ակադեմիական քաղաք» նախագիծը»,-նշել է նա: Սաֆարյանը մեկ այլ գրառմամբ հայտնել է, որ արդյունավետ բանակցություններ […]
21:51 18.11.2023
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ ի պատասխան լրատվամիջոցի հարցին: Հարց. Տարածվեց տեղեկատվություն Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին, որը նաև լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Կանդրադառնա՞ք թեմային: Պատասխան. Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած […]
21:42 18.11.2023
Նոյեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների համար կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն: ԱԺ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ ԱԺ նախագահը. «Հարգարժա՛ն տիկին նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, գործընկերներ եւ հյուրեր, Տիկնայք եւ պարոնայք, Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում: Պատահական չէ, որ այսօր […]
21:27 18.11.2023
Երեւանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններում: Բազմիցս խոսելով պատերազմների սպառնալիքների, դրանց հետեւանքների, աշխարհում տիրող ահագնացող տագնապալի երեւույթներից՝ մենք՝ […]
21:20 18.11.2023
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը ստանում է Գազայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկի վրա հարձակման հետևանքով սպանված մարդկանց «սարսափելի» լուսանկարները, և այդ հարձակումները պետք է դադարեցվեն, հայտարարել է կազմակերպության գլխավոր հանձնակատար Ֆիլիպե Լազարինին X սոցիալական ցանցում: Ավելի վաղ շաբաթ օրը «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ Գազայի հատվածում գտնվող Ալ-Ֆախուրա դպրոցի վրա իսրայելական հարձակման հետևանքով […]
21:04 18.11.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր դարձել են Երևան համայնքի մեծ թիմի մի մասնիկը: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչպես են քաղաքապետարանի տարբեր կառույցներում իրենց ամենօրյա ու նվիրված աշխատանքով ԼՂ մեր հայրենակիցները նպաստում են Երևանի զարգացմանն ու խնամված քաղաք ունենալուն: Մանրամասները՝ տեսանյութում:
20:52 18.11.2023
Էներգետիկ ըմպելիքներով օրգանիզմը խթանելը մահացու է։ Այս մասին խոսել է Մոսկվայի պետական համալսարանի գիտակրթական կենտրոնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան: Բժշկի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքները ստիպում են մարդու օրգանիզմին աշխատել առավելագույն հզորությամբ։ Մասնագետը բացատրել է, որ հոգնածությունը ոչ այլ ինչ է, քան պաշտպանական ռեակցիա, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը գերծանրաբեռնվածության հետևանքներից։ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը թուլացնում է այս պաշտպանիչ […]
20:40 18.11.2023
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը խոսել է նորվեգական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքերը հայտնում է GQ Sports-ը։ «Երբ ես Իտալիայում էի, տեսա Էրլինգ Հոլանդին: Ես ոգևորված էի, քանի որ գիտեմ, որ իմ որդին մեծ երկրպագու է: Ինձ անհաջողակի պես զգացի, երբ միջոցառման վայրից զանգահարեցի որդուս և ասացի՝ սիրելի՛ս, դու երբեք չես […]
20:26 18.11.2023
Երեւանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը: ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող թեմատիկ քննարկմանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Նախ թույլ տվեք միանալ Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին՝ ողջունելու բոլորիդ Երեւանում: Ինձ համար մեծ պատիվ եւ հաճույք է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի […]
20:18 18.11.2023
Կարինե Գրիգորյանը և Մայքլ Զաքյանը ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 2022-2023 շրջափուլի մասնակիցներից են։ Կարինեն Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ամուսնու հետ միասին՝ աշխատելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչությունում։ Մայքլը Հայաստան է տեղափոխվել Եգիպտոսից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատելիս նա հայրենիքում հանդիպել է իր ապագա տիկնոջը։ Մանրամասները՝ տեսանյութում:
08:51 18.11.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները։ Այս նպատակով անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի […]
08:35 18.11.2023
Տուժածների հետ փոխհրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը ամերիկյան Կոնկորդ քաղաքի (Նյու Հեմփշիր) քաղաքային հիվանդանոցում, հայտնում է տեղի ոստիկանությունը։ Պատահարի հետևանքով մի քանի մարդ մահացել է։ Հրաձգության մասին հաղորդագրությունից որոշ ժամանակ անց իրավապահները X սոցիալական ցանցում հրապարակել են գրառում, որում նշել են, որ հիվանդանոցում իրավիճակը «վերահսկվում է»։ «Կասկածյալը մահացել է: Ոստիկանությունը հետաքննում է դեպքը»,- հայտնել […]
08:23 18.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:04 18.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,49 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,59 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
21:57 17.11.2023
Ուզբեկստանի զինված ուժերի Մի-8 ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ, անձնակազմը զոհվել է. այս մասին հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «2023 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 20:15-ին ՀՕՊ-ի և օդուժի հրամանատարության Մի-8 ուղղաթիռը կործանվել է Կատակուրգանի ուսումնավարժական հրապարակում [Սամարկանդի շրջանում] ուսումնական թռիչք կատարելիս: Վթարի հետևանքով ուղղաթիռի անձնակազմը զոհվել է: Ներկայումս հատուկ հանձնաժողովն աշխատում է կործանման պատճառները […]
21:49 17.11.2023
Նոյեմբերի 17-ին, ժամը 18։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. […]
21:29 17.11.2023
Գազայի հատվածում սպանվածների թիվը իսրայելական հարվածների սկզբից հասել է 12 հազարի, որից շուրջ 5 հազարը երեխաներ են, այս մասին հայտնել են երկրի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»: Նոյեմբերի 10-ին գրանցվել է մահվան 11 հազարից մի փոքր ավելի դեպճք։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել […]
21:07 17.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։
11:55 17.11.2023
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին Կենտրոնական բաժնի գործընկերների հետ: Նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը ութին, իրացման նպատակով ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Մյասնիկյան պողոտայի տներից մեկում ձերբակալվեց ՌԴ քաղաքացի երկու տղամարդ: Ձերբակալման պահին տան հյուրասենյակում նկատելի էին թմրամիջոցի նմանվող զանգվածներ և թմրանյութ պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ: 29-ամյա տղամարդիկ տեղափոխվեցին Մարաշի բաժանմունք: Նույն օրը […]