Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն և հարատև խաղաղության կարիք ունի. Սարգիս Խանդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+14.09 oC

Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն և հարատև խաղաղության կարիք ունի. Սարգիս Խանդանյան

20:26 18.11.2023

Երեւանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը: ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող թեմատիկ քննարկմանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:

«Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ,

Նախ թույլ տվեք միանալ Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին՝ ողջունելու բոլորիդ Երեւանում: Ինձ համար մեծ պատիվ եւ հաճույք է հյուրընկալել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանն իմ երկրում:

Վանկուվերի հռչակագիրը, որը մենք ընդունեցինք մի քանի ամիս առաջ, հստակ սահմանեց այն սպառնալիքները, որոնց բախվում է ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանը, եւ կոնկրետ ազդակներ հղեց նրանց, ովքեր սպառնում են մեր անվտանգությանը: Սակայն ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգությունը շարունակում էր վատթարանալ այս ամբողջ ընթացքում: Մեր տարածաշրջանը բացառություն չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր հնչեցրած մտահոգությունները եւ ահազանգերը դարձել են դաժան իրականություն:

Խորհրդարանական այս հարթակի ստեղծումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է քննարկումների առանցքային թեմաներից մեկը, եւ այդ քննարկումների էությունն այն է եղել, թե հակամարտության ինչպիսի լուծում կարող է երաշխավորել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը: Սիրելի՛ բարեկամներ, Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել, քանի որ, չնայած այս բոլոր քննարկումներին ու կոչերին, Ադրբեջանը միշտ էլ պատկերացրել է լուծման մի տեսակ, եւ այն ունի իր անունը՝ էթնիկ զտում՝ Լեռնային Ղարաբաղն առանց հայերի: Մենք բոլորս չկարողացանք կանխել սա:

Հարգելի՛ գործընկերներ,

Չնայած անցյալի պատերազմներին եւ ճգնաժամերին՝ մենք հաստատապես հավատում ենք, որ մեր տարածաշրջանն իրական, կայուն եւ հարատեւ խաղաղության կարիք ունի: Դա պարզապես բարի ցանկություն կամ երազանք չէ: Հարավային Կովկասում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը շատ ճշգրիտ բանաձեւ ունի՝ բաց սահմաններ, գործող տրանսպորտային եւ կոմունիկացիոն կապեր, հարգանք միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, միջպետական սահմանների անխախտելիություն, ինչպես նաեւ հանդուրժողականություն եւ հարգանք միմյանց նկատմամբ: Մենք կարծում ենք, որ այժմ ճիշտ ժամանակն է այդ բանաձեւը կյանքի կոչելուն հնարավորություն տալու եւ այս տարածաշրջանում մարդկանց տառապանքները դադարեցնելու համար: Մենք անխոնջ աշխատում ենք այս ուղղությամբ եւ հրավիրում ենք բոլորիդ աջակցել մեզ այս ճանապարհին՝ «Խաղաղության խաչմերուկն» իրականություն դարձնելու համար»,- նշել է Սարգիս Խանդանյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP