11:27 10.11.2023
Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Գագաթնաժողովը, որին մասնակցել են շուրջ քան երկրից հարյուրից ավել պատվիրակներ, կարևոր հարթակ էր վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝ պահպանվող տարածքների կառավարման, կենսաբազմազանության պահպանման, […]
11:22 10.11.2023
Նոյեմբերի 10-ի գիշերը ծառայություն իրականացնելիս Լոռու մարզի պարեկները ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որը բարձած էր մոտ 3,5 խմ կոճղերով: Վահագնաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է հին ամսաթվով փաստաթղթեր, որոնցում չէին համապատասխանում ոչ տրանսպորտային միջոցի տվյալները, ոչ էլ փայտանյութի ծավալը: Վարորդի հայտնելով` փայտանյութը ձեռք էր բերել Շամուտ գյուղի տարածքից և […]
11:18 10.11.2023
Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի […]
11:14 10.11.2023
Նոյեմբերի 10-ին, ժամը 07։09-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին, ժամը 15։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի մոտակա սարում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]
11:09 10.11.2023
Նոյեմբերի 7-ին Լոռու մարզի գումարտակի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Թումանյանի տարածաշրջանում: Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 64 խախտում: Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Մասնավորապես` հայտնաբերվել է չամրակապված վարելու՝ 32, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 1, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով մեքենա շահագործելու՝ 10, տեխնիկական զննություն չանցած՝ 6 և 15 այլ […]
11:01 10.11.2023
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում բռնկված հրդեհը մարվել է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։
10:56 10.11.2023
Նոյեմբերի 9-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 80 կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 67-ամյա վարորդ Սամվել Մինասյանը և 67-ամյա ուղևոր Վանիկ Շահինյանը տեղում մահացել են, իսկ «Զիլ»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
10:48 10.11.2023
Կառավարությունը հաստատել է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման փոփոխությունները: Արդյունքում` ներարգանդային սերմնավորման միջոցով բուժօգնության իրավունքից օգտվող` անպտղություն չունեցող անզավակ կանանց տարիքային միջակայքը 36-42 տարեկանի փոխարեն սահմանվել է 28-42 տարեկանը: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ տարեսկզբին ծրագրի ընդլայնմամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով […]
10:42 10.11.2023
Չիկունգունյա վիրուսի դեմ առաջին պատվաստանյութը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից։ Չիկունգունյա վիրուսը փոխանցվում է հիմնականում մոծակների խայթոցի միջոցով։ Վարակման ամենաբարձր ռիսկը նկատվում է Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի և Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, որտեղ ապրում են վիրուսը կրող մոծակներ, սակայն հիվանդությունը տարածվել է նոր աշխարհագրական շրջաններում: Վերջին 15 տարիների ընթացքում նկարագրվել […]
10:35 10.11.2023
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյան մասնաճյուղի Դսեղի տեղամասում հայտնաբերել են առանց համարանիշերի և անհրաժեշտ փաստաթղթերի «ԿամԱԶ» ավտոմեքենա, որը բեռնված էր 15 խմ հաճարենու կոճղերով: 27-ամյա վարորդը, որը չուներ վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև երեք ուղևորները հայտնել են, […]
10:29 10.11.2023
ՀՀ կառավարությունը սահմանել է սակագնային քվոտա՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ 250 տոննայից ոչ ավելի ծավալով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների՝ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի […]
10:22 10.11.2023
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում են, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում […]
10:14 10.11.2023
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), այլև նախադպրոցական ծառայությունների ծրագրերը: ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 138-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում՝ ազդարարելով գործընթացի մեկնարկը: Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են հեղինակային կամ այլընտրանքային կրթական ծրագրեր և […]
10:07 10.11.2023
ԱՄՆ-ում բժիշկներն իրականացրել են մարդու աչքի փոխպատվաստման առաջին դեպքը, հայտնում է Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնը: «NYU Langone բժշկական կենտրոնի վիրաբույժների թիմը կատարել է աշխարհում առաջին ամբողջական աչքի և դեմքի մասնակի փոխպատվաստումը Արկանզասի 46-ամյա զինվորական վետերանի, ով աշխատանքի ընթացքում բարձր լարման էլեկտրական ցնցում է ստացել», – ասվում է բժշկական կենտրոնի հայտարարության մեջ: Ըստ հաղորդագրության՝ հիվանդը […]
09:55 10.11.2023
Ամերիկացի տիեզերագնաց Ֆրենկ Բորմանը, ով ղեկավարում էր Apollo 8 տիեզերանավը, որը 1968 թվականին կատարեց առաջին թռիչքը Լուսնի շուրջ, մահացել է 95 տարեկան հասակում, հայտնել է ԱՄՆ օդատիեզերական գործակալությունը (NASA): 2022 թվականի օգոստոսին ռուս տիեզերագնաց Անատոլի Ֆիլիպչենկոյի մահից հետո Բորմանը տիեզերքում եղած ամենատարեց մարդն էր: NASA-ի տվյալներով՝ Բորմանը մահացել է նոյեմբերի 7-ին Մոնտանայի Բիլինգս քաղաքում։ «Այսօր […]
09:46 10.11.2023
Արևմտյան Դարֆուր նահանգում Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է մոտ 700 մարդ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայտարարությունը։ Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 4-5-ը բախումներ են տեղի ունեցել Արեւմտյան Դարֆուրի վարչական կենտրոն Էլ Ջենեյնա քաղաքի մոտ։ Գործակալության կողմից վկայակոչված ՄՄԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ բացի 700 զոհերից, […]
09:39 10.11.2023
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (Ռ-ԼԱ), նախագահ Նենսի Փելոսիի հետ քննարկումների ժամանակ կոչ է արել Ամերիկայի ղեկավարությանը և ԱՄՆ մեկ տասնյակ ներկայացուցիչներին աջակցել Արցախի 100,000 հայ քրիստոնյա փախստականներին: Նա Կոնգրեսի բլրի վրա էր Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆի (D-CA) հրավերով: Բանախոս Ջոնսոնի, Կոնգրեսի Շիֆի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հոգեւոր […]
09:27 10.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
09:20 10.11.2023
Նոյեմբերի 10-ը նեյրոէնդոկրին ուռուցքների (Neuroendocrine tumors-NET) օրն է։ Այս մասին հիշեցնում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Այս գլոբալ շարժումը միավորում է նեյրոէնդոկրին ուռուցքներ ունեցող բուժառուներին, նրանց խնամակալներին և ընտանիքի անդամներին, ինչպես նաև` NET ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող բժիշկ-մասնագետներին։ Այս օրը միտված է հիվանդության մասին տեղեկատվության բարձրացմանը և այն կարևոր ուղերձների տարածմանը, որոնք կծառայեն ի նպաստ NET […]
09:02 10.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:54 10.11.2023
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում Ալ-Շիֆա հիվանդանոցին հարող տարածքի վրա հարվածներ են հասցրել. վեց մարդ է զոհվել, Sky News Arabiya-ին հայտնել է հիվանդանոցի տնօրենը։ «Վեց մարդ զոհվել է, մնացածը վիրավորվել հիվանդանոցի հարակից տարածքի վրա հարձակման հետևանքով», – հեռուստաալիքին ասել է ալ-Շիֆայի հիվանդանոցի տնօրենը: Հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ ավիահարվածը տեղի է ունեցել վրանին մոտ, որտեղ գտնվում էին […]
08:28 10.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Սիրիայի տարածքին հարվածելու մասին՝ ի պատասխան Էյլաթ քաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Սիրիայում գտնվող խմբին, որը երեկ (հինգշաբթի) արձակել է անօդաչու թռչող սարք, որն ընկել է Էյլաթ քաղաքի դպրոցի վրա»,- հայտնել է բանակն իր Telegram ալիքում: Հինգշաբթի օրը հութիների զինված […]
08:15 10.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 434 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,47 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
11:55 09.11.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին: Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 5 տարի մարման և մինչև 24 ամիս արտոնյալ ժամկետներ, այլ ուղղությունների համար տրամադրվող վարկերը՝ 1,5 տարի մարման և մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետներ։ Սուբսիդավորվում են խաղողի մթերումների համար տրամադրվող վարկերի 11, իսկ այլ […]
11:48 09.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական […]
11:39 09.11.2023
UNICEF Armenia-ն ներկայացրել է Հայաստանում ապաստանած արցախցիների հետ զրույցները: 14-ամյա Վահեն 30 հազար արցախցի երեխաներից մեկն է, որ ստիպված էր փախչել Լեռնային Ղարաբաղից: Վահեն իր տատիկի, քրոջ և 2 եղբայրների հետ է ճանապարհ ընկել սեպտեմբերի վերջին։ «Կյանքում չեմ մոռանա իրենց վախը: Ինձ համար մեծ ցավ էր տեսնել, ես չէի ցանկանա, որ իմ փոքր եղբայրները էդքանը […]
11:29 09.11.2023
Նոյեմբերի 8-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ որպես տաքսի շահագործվող «Տոյոտա» մակնիշի մեքենայով նոյեմբերի 7-ին Շիրակի փողոց է տեղափոխել մի ուղևորուհու, որը վճարել է 5000 կեղծ թղթադրամ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումներով պարզել են ուղևորուհու ինքնությունը: 26-ամյա կինը հայտնաբերվել և տեղափոխվել է նախաքննական մարմին: Նոյեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նմանատիպ […]
11:24 09.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտարարված մրցույթը: Մրցույթի նպատակն էր նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում սամբո մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը: ԿԳՄՍՆ Instagram-ի Story բաժնում նոյեմբերի 7-ին և 8-ին հրապարակվել է 4 հարց՝ […]
11:18 09.11.2023
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.30-ին, Երևանի Ոլնեցու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսանը» բախվել է կայանված «Ֆոլքսվագենին», որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մայթեզրին կայանված «Նիսանին»: «ՎԱԶ-21013»-ի 69-ամյա վարորդ Գառնիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև «Նիսանի» երկու ուղևորները: Կատարվում է […]