11:10 09.11.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու եղել է վիրավոր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են […]
11:04 09.11.2023
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 8-ին Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և ոստիկանության Բաղրամյանի բաժին է տեղափոխվել 26-ամյա Միսակ Ս.-ն, որը հուլիսի 10-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ […]
10:47 09.11.2023
Թուրքիայում ձերբակալվել են թմրանյութերի միջազգային հանցախմբի ղեկավարը և ավելի քան 200 մարդ, ովքեր կասկածվում են թմրանյութերի մաքսանենգության և ապօրինի շրջանառության մեջ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ Նրա խոսքով՝ գործողությունը, որը ղեկավարվում էր Անկարայից, միաժամանակ իրականացվել է 32 նահանգներում։ Բերման է ենթարկվել 210 մարդ, այդ թվում՝ կազմակերպված հանցավոր խմբի […]
10:39 09.11.2023
Աստրախանի շրջանի Ախտուբա շրջանի Ախտուբա գետում երկու տղամարդու դիերով խորտակված ավտոմեքենա է հայտնաբերվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՔԿ շրջանի քննչական վարչության մամուլի ծառայությունից։ «Աստրախանի շրջանի Ախտուբա շրջանի Ախտուբա գետի վրա լաստանավները հայտնաբերել են խորտակված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ 1975 և 1986 թվականներին ծնված երկու մահացած տղամարդկանց դիերով», – գործակալությանը հայտնել է աղբյուրը: Ներկա պահին […]
10:32 09.11.2023
ՄՊՀ-ն պարզաբանում է, թե արդյոք գովազդներում կարող են օգտագործվել «ամենամեծ», «ամենաորակով», «լավագույն», «բացառիկ» և նմանատիպ բառեր: Գովազդներում և այլ հրապարակումներում հաճախ են օգտագործվում ածականի գերադրական աստիճանով (օրինակ՝ «լավագույն», «ամենամատչելի», «ամենամեծ», «ամենաորակով» և այլն), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների և նրանց ապրանքների առավելությունն ընդգծող բառեր (օրինակ՝ «առաջատար», «բացառիկ» և այլն)։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ նման […]
10:25 09.11.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունում հրադադարը չի երաշխավորում Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակումը, ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆը։ «Նման երաշխիք չկա», – ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում այն հարցին, թե արդյոք հրադադարը երաշխավորում է «հաջորդ օրը» բոլոր պատանդների ազատ արձակումը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո […]
10:17 09.11.2023
Հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տ․ Խաչատրյանը։ ՀՀ քննչական կոմիտեն 22.06.23թ․ տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով […]
10:14 09.11.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Աստանա, որտեղ բանակցություններ կվարի Ղազախստանի իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և նրա հետ կմասնակցի միջտարածաշրջանային համագործակցության ֆորումին։ Պուտինը հանրապետության մայրաքաղաք է ժամանել Ղազախստանի ղեկավարի հրավերով, ով անձամբ դիմավորել է ՌԴ նախագահին։ Ինչպես պարզաբանել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են «համաժամեցնել ժամացույցները» հարաբերությունների ողջ […]
10:07 09.11.2023
Պաբլո Պիկասոյի «Ժամացույցով կինը» (Femme à la montre) կտավը աճուրդում վաճառվել է 139,4 միլիոն դոլարով՝ դառնալով նկարչի երկրորդ ամենաթանկ կտավը, ասել է Sotheby’s-ը: «Պաբլո Պիկասոյի «Femme à la montre» (1932 թ.) գլուխգործոցը վաճառվել է 139,4 միլիոն դոլարով՝ դառնալով նկարչի երկրորդ ամենաթանկ գործը, որը երբևէ վաճառվել է աճուրդում, նաև ամենաարժեքավորն այս տարի», – ասվում է աճուրդի […]
09:53 09.11.2023
TikTok-ի օգտատերերից մեկը հայտնաբերել է իր տան գաղտնի սենյակը, որի պատերին պատկերված են մանկական նկարներ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ bigbrah1 անունով օտատերը թաքնված սենյակ է գտել իր տան լոգարանում։ Նա տեսանյութ է հրապարակել, որում բացել է զուգարանի վերեւում գտնվող փոքրիկ դուռը։ Դրա հետևում մեկ այլ դուռ է եղել, որը տարեձլ է դեպի խորդանոց։ […]
09:38 09.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 434 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
11:57 08.11.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում չորեքշաբթի՝ նոյեմբերի 8-ին, չեղարկվել և հետաձգվել է 15 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex-ի տվյալները: Ինչպես հայտնի է դարձել, մեկ մեկնում «Վնուկովո» հետաձգվել է, երկուսը չեղարկվել։ Մինչդեռ «Շերեմետևո» օդանավակայանում չորս չվերթ է հետաձգվել, երեքը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովոյում» հինգ չվերթ չի իրականացել: «Ժուկովսկիում» ինքնաթիռների մեկնման ժամերի փոփոխության մասին տեղեկություններ չկան։ Մոսկվայի օդային նավահանգիստների չվացուցակի […]
11:52 08.11.2023
Նոյեմբերի 7-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Գյումրի-Վահրամաբերդ ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա Ալեքսան Մկրտչյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:49 08.11.2023
Համաշխարհային բանկը 700 միլիոն դոլարի դրամաշնորհային օգնություն կուղարկի Կիևին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարությունը։ Պայմանագրերը կնքվել են Ուկրաինայի օգնության, վերականգնման, վերակառուցման և բարեփոխումների բազմադոնոր հավատարմագրային հիմնադրամի, ինչպես նաև Ուկրաինայում գյուղատնտեսության վերականգնման արտակարգ իրավիճակների ներառական աջակցության ծրագրի (ARISE) շրջանակներում: Ագրարային քաղաքականության նախարարությունը պարզաբանել է, որ բազմամիլիոնանոց օգնությունն ուղղված է լինելու սննդամթերքի արտադրության և […]
11:35 08.11.2023
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին Վաղարշապատի գործընկերների հետ։ Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց 43-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում 0,12 գրամ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք է բերել Տելեգրամից և պահել անձնական օգտագործման համար։ Նոյեմբերի 6-ին մեկ այլ տեղեկություն էլ […]
11:24 08.11.2023
Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում տվեց. նույն օրը, ցերեկը, բջջային հեռախոսը գնելու նպատակով կապ էին հաստատել իր հետ: Հանդիպել էին Կիևյան փողոցում, սակայն անհայտ անձը բացահայտ հափշտակել էր հեռախոսն ու փախել։ Արաբկիրի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Պարզվեց, որ հանցագործությունը կատարել է […]
11:19 08.11.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկարացրել է ազգային արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր ի պատասխան 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան պատանդների հետ կապված ճգնաժամի և հանդիսանում է Իրանի դեմ պատժամիջոցների իրավական հիմքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Իրանի հետ մեր հարաբերությունները դեռևս չեն կարգավորվել, և Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում է: Այդ […]
11:14 08.11.2023
Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 47-ամյա Համլետ Ղազարյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
11:10 08.11.2023
Նոյեմբերի 8-ին, ժամը 09։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան […]
11:04 08.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մահը ծանր հարված է մեզ համար: Մաթեւոսը մարդ է, ում վրա կարելի է հենվել, վստահ լինելով, որ դժվար պահին նա կլինի իր տեղում, ուրախ պահին էլ կլինի իր տեղում, միշտ կլինի իր տեղում: Իր տեղում […]
10:56 08.11.2023
Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել պահեստների տիրապետողների, ինչպես նաև փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իրազեկելով ոլորտում սպասվող փոփոխություններն ու համատեղ քննարկելով կարգավորման մեխանիզմները: ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը տեղեկացրել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին […]
10:51 08.11.2023
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգում»: Նախորդ կարգավորմամբ՝ դպրոցին լիցենզիայով տրված տեղերում փոփոխության առաջարկի համար սահմանված էր ժամկետ՝ մինչև տվյալ տարվա մայիսի 20-25-ը, որի ընթացքում տնօրենները կարող էին […]
10:44 08.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 434 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:36 08.11.2023
Նոյեմբերի 8-ին, ժամը 07։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Vaz» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1958 թ․) և «Nissan Rogue» […]
21:00 07.11.2023
Առնվազն յոթ մարդ է զոհվել Քաբուլի թաղամասերից մեկում ավտոբուսի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքային անվտանգության վարչության ներկայացուցչին: Նրա խոսքով՝ ևս առնվազն 20 մարդ վիրավորվել է։ Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջափակված է, կատարվում է հետաքննություն։ Ավելի վաղ աֆղանական Hasht-e Subh Daily թերթը հայտնել էր Քաբուլում տեղի ունեցած պայթյունի […]
20:52 07.11.2023
Եվրոպական միության ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 8-ին, որից հետո պարզ կդառնա, թե ինչպես է Եվրահանձնաժողովը գնահատում Վրաստանի կողմից հանձնարարականների կատարումը, հետևաբար՝ արժանի՞ է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակին, թե ոչ: CRRC-ի (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ երկրի չափահաս քաղաքացիների միայն մեկ երրորդն է ակնկալում, որ Վրաստանը մինչև […]