09:20 10.11.2023
Նոյեմբերի 10-ը նեյրոէնդոկրին ուռուցքների (Neuroendocrine tumors-NET) օրն է։ Այս մասին հիշեցնում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:
Այս գլոբալ շարժումը միավորում է նեյրոէնդոկրին ուռուցքներ ունեցող բուժառուներին, նրանց խնամակալներին և ընտանիքի անդամներին, ինչպես նաև` NET ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող բժիշկ-մասնագետներին։ Այս օրը միտված է հիվանդության մասին տեղեկատվության բարձրացմանը և այն կարևոր ուղերձների տարածմանը, որոնք կծառայեն ի նպաստ NET խնդրի հետ առնչվող ողջ հանրությանը։
Այս օրը կազմակերպվում և կոորդինացվում է նեյրոէնդոկրին քաղցկեղի միջազգային դաշինքի կողմից (International Neuroendocrine Cancer Alliance)՝ INCA։
Բժշկական պրակտիկայում հեշտ է նեյրոէնդոկրին ուռուցքները «բաց թողնելը», այլ կերպ ասած՝ «չտեսնելը», «չախտորոշելը», քանի որ այս ուռուցքները հանդիպում են ամենատարբեր օրգաններում և նրանց միավորում է ծագումնաբանական ընդհանրությունը։
Հիվանդացությունը NET-ով աճում է, շատանում են գրանցված դեպքերը (ինչը պայմանավորված է ախտորոշիչ մեթոդների զարգացմամբ)։
Հիվանդության վաղ ախտորոշումը բուժման առավել արդյունավետ ելքի գրավականն է։
NET հանրության խորհրդանիշը և միջազգային սիմվոլը զեբրն է։ Դա կապված է բժշկական հանրության մեջ ընդունված փոխաբերական իմաստով կիրառվող «զեբր» տերմինի հետ, որն օգտագործվում է հազվադեպ հանդիպող հիվանդության կամ վիճակի բնորոշման համար։ «Եթե դուք լսում եք սմբակների դոփյուն, դուք կմտածեք, որ ամենայն հավանականությամբ դա ձի է, և ոչ թե զեբրը», – Հ. Բենջամենի «Անմահները» գործից այս տողերը NET-ի լավագույն բնութագրումն են, քանի որ NET-ը օնկոլոգիայի զեբրն է, երբ պացիենտը ներկայացնում է գանգատներ, որոնք բժշկին ուղղորդում են օնկոլոգիական ախտորոշման, և խիստ հազվադեպ` NET առկայության։
2023-ի NET քաղցկեղի դեմ պայքարի օրվա նշանաբանն է. «NET. հեշտ է բաց թողնել։ Օգնեք մեզ փոխել իրականությունը»։
Այսպիսով, բնութագրվում է NET-ը՝ տալով նեյրոէնդոկրին ուռուցքների լիարժեք բնորոշումը։
Այն ուռուցքային հիվանդությունների խումբ է, որոնք ծագում են նեյրոէնդոկրին բջիջներից։ Կան 2 հիմնական տիպեր.
▪️ նեյրոէնդոկրին ուռուցքներ (ՆԷՈւ)
▪️ նեյրոէնդոկրին կարցինոմաներ (ՆԷԿ)
Հաճախ նեյրոէնդոկրին ուռուցքների սկզբնական շրջանում պացիենտների մոտ ախտորոշվում են ավելի տարածված հիվանդություններ, ինչպիսիք են․
ՆԷՈւ ախտանիշները տարբեր են և պայմանավորված են, թե որ օրգանում է տեղակայված ուռուցքը։ Տարածված ախտանիշները, որոնք մշտական բնույթ են կրում, կարող են լինել.
Իհարկե, բոլոր նման ախտանիշները չեն խոսում NET առկայության մասին, բայց տեղեկատվության բարձրացումը այս կարևոր, թեև քիչ հանդիպող և դժվար ախտորոշվող հիվանդությունների խմբի մասին կօգնի բժշկին բաց չթողնել NET-ը։ INCA-ի պաշտոնական կայքը (http://incalliance.org) տրամադրում է լայնածավալ տեղեկատվություն NET-ի մասին #NETinfo բազմալեզու էլեկտրոնային գրադարանում (10 լեզուներով)։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...