11:10 09.11.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու եղել է վիրավոր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ի սահմաններում Ապագա գյուղի հարակից տարածքում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ.-ն ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Խոդեդա Ֆ.-ի հետ, վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Վիճաբանության ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ, և միմյանց միջև տեղի է ունեցել քաշքշոց: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են , որ այդ ամենին ներկա են եղել Mercedes-ի ուղևորներ Խոդեդա Ֆ.-ի՝ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա կինը և կնոջ քույրը: Վիճաբանություն-քաշքշոցից հետո նշված անձինք հեռացել են, ու Խոդեդա Ֆ.-ն կատարվածի մասին պատմել է իր որդիներ, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Ռուստամ Ֆ.-ին, 29-ամյա Քյարամ Ֆ.-ին, ովքեր նախապես պայմանավորվել են և նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, եկել են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածք, որտեղ կամրջի հարևանությամբ հանդիպել են Զավեն Մ.-ին, Գևորգ Մ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ.-ին և վերջինիս ընկերների հետ: Սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Քյարամ Ֆ.-ն իր մոտ եղած ինքնաձիքով կրակահերթ է արձակել Դավիթ Հ.-ի կողմից վարվող Opel մակնիշի ավտոմեքենայի և հավաքված մարդկանց ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով Դավիթ Հ.-ն ստացել է հրազենային վնասվածք ոտքի հատվածում, իսկ մյուսները դիմել են փախուստի: Ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերել են Դավիթ Հ.-ի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենան , որի վրա առկա են բազմաթիվ կրակոցի հետքեր: Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տեղում աշխատել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...
19:45 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...
19:23 01.07.2025
Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններումԻրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...