Ներկայացվել են «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Ներկայացվել են «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքները

11:40 25.10.2023

Այսօր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում տեղի է ունեցել «Սևանի ընկերներ» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառումը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի աջակցությամբ` «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը՝ նպաստելով Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանը։

Ծրագիրն իր 2 փուլերի ընթացքում ընդգրկել է Գեղարքունիքի մարզի 54 բնակավայրերից դպրոցներ և երիտասարդներ, որոնց հետ համատեղ իրականացվել են իրազեկման տարբեր միջոցառումներ:
Առաջին փուլի ընթացքում ծրագիրն աշխատել է ավելի քան 500 աշակերտի հետ, որոնցից ընտրվել են ծրագրի ամենաակտիվ մասնակիցները և շարունակել աշխատել մասնագետների հետ՝ ձևավորելով խմբեր և մշակելով լճի պահպանությանն ուղղված իրենց նախագծային գաղափարները:

Արդյունքում՝ 2022 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած միջոցառման ժամանակ ընտրվել էր 5 հաղթող նախագծային խումբ՝ ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու համար։
25 աշակերտից և ուսուցչից բաղկացած խմբերը շարունակել են իրենց մասնակցությունը ծրագրում, նախագծերի մշակման և կառավարման վերաբերյալ դասընթացներին՝ ստանալով մասնագիտական աջակցություն ոլորտի փորձագետներից, ձեռք բերելով համապատասխան կարողություններ և գիտելիքներ իրականացնելու իրենց նախագծերը:
Միևնույն ժամանակ «Սևանի ընկերներ» ծրագրի թիմը շարունակել է իրազեկման աշխատանքներ իրականացնել՝ ներգրավելով նոր դպրոցներ և երեխաներ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը: Միջոցառման հյուրերը հանդես են եկել ելույթներով և կարևորել էկոլոգիական կրթության դերը և երիտասարդների ներգրավվածությունը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում:
«Բնապահպանական կրթությունը կարևոր դեր է խաղում՝ օգնելով մեզ զարգացնել կայուն մտածելակերպ: Այն օգնում է զարգացնել քննադատական մտածողությունը, վերլուծելու և տեղեկացված որոշումներ կայացնելու կարողությունը՝ հաշվի առնելով բնության վրա մեր վարքագծի հետևանքները: Նման կրթությունն օգնում է մեզ հասկանալ կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանման կարևորությունը ողջ մարդկության բարօրության համար: Բացի այդ, բնապահպանական կրթությունը խթանում է քաղաքացիական ներգրավվածությունը և պատասխանատվությունը»,-իր ելույթում նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ կատարված աշխատանքի համար:

Միջոցառման ընթացքում հաղթող հինգ նախագծային խմբերը ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք ավելի են հղկվել ծրագրի երկրորդ փուլում՝ փորձագետների հետ բազմաթիվ դասընթացների և աշխատանքի շնորհիվ: Ծրագրերի ներկայացումներից հետո աշակերտները շրջել են «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում և ծանոթացել ջրի մոնիթորինգի գործընթացին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP