11:14 13.10.2023
Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը կիսաեզրափակչի 6 մասնակից կունենա։ Քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարել և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը պայքարը կսկսի կիսաեզրափակիչ փուլից՝ […]
11:09 13.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ս. Գ.-ն, իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և քարե պատնեշին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետանքով Ս. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով […]
11:02 13.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարջոլեի և կրթական համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման բնագավառներում՝ շեշտադրելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դերակատարությունը նշյալ […]
10:51 13.10.2023
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետի երդմնակալությունը տեղի ունեցավ Երևանի ավագանու հատուկ նիստում։ Արարողության մեկնարկին հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որից հետո ներս բերվեց Երևան քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող դրոշը և զինանշանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան։ Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության համար […]
10:46 13.10.2023
ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեգարան ավարտել է իր առաքելությունը Հայաստանում: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Շուրջ 3 տարվա ծառայությունից հետո ես այսօր վերջնականապես հեռացա Հայաստանից։ Ինքնաթիռի պատուհանից Արարատին նայելիս ես մտածում եմ՝ արել եմ ամեն ինչ՝ ներկայացնելու համար Արգենիտանան չափազանց դժվար ժամանակներում։ Մաղթում ենք ամենալավը քաջ և տոկուն հայ ժողովրդին։ Իմ […]
10:35 13.10.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 33-ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք համատեղ բնակվում են Կոտայքի մարզի […]
10:29 13.10.2023
Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման վերաբերյալ տարածաշրջանային համաժողով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Լեհաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից, Կամբոջայից, Վիետնամից, Վրաստանից։ «Regional Family Placement» խորագրով եռօրյա միջոցառմանը ներկա են եղել և ելույթներով հանդես եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի […]
10:20 13.10.2023
Սթրեսը այրոցի հիմնական պատճառներից մեկն է։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է INVITRO-Voronezh-ի գաստրոէնտերոլոգ Միլանա Խալիլը։ Որպես պատճառներ, որոնք կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի վրա, փորձագետը նշել է նյարդային աշխատանքը, քնի պակասը և հաճախակի վեճերը։ Մասնագետի խոսքով՝ այրոց են առաջացնում նաև ծխելը, ալկոհոլը, վատ սնվելը: «Կոկորդում կարող է լինել թթու համի կամ դառնության […]
10:08 13.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի է ունենում Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, նախարարներ, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: «Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից: Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի […]
10:01 13.10.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ամմանում կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Պաղեստինի պետության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ի թիվս այլ հարցերի կքննարկվի Գազայի բնակչությանը օգնելու համար մարդասիրական միջանցքների բացման հարցը։ Այս մասին հայտնում է Ammon News լրատվական պորտալը։ Պետդեպարտամենտի ղեկավարը վաղ առավոտյան թագավորություն է ժամանել Իսրայելից, որտեղ սկսել է իր տարածաշրջանային շրջագայությունը։ Բլինքենի այցը նպատակ […]
09:53 13.10.2023
Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սրտանոթային նոր հիվանդություն: Այն երիկամների հիվանդության, նյութափոխանակության խանգարումների և սրտի և արյան անոթների աշխատանքի խանգարումների համակցություն է, հայտնում է TimesNewsUK-ը։ Նոր հիվանդությունը կոչվում է սրտանոթային-երիկամային-մետաբոլիկ համախտանիշ կամ CVMS: Տեխնիկապես դա երեք խմբի խանգարումների համալիր է. Գիտնականները պարզաբանել են, որ ԱՄՆ-ում այս հիվանդության զարգացման վտանգի տակ է յուրաքանչյուր երրորդ մարդ։ […]
09:44 13.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել տարհանվել Գազայի հատվածի հարավ։ IDF-ի մամուլի ծառայությունը այս մասինայտարարություն է հրապարակել Telegram-ի իր ալիքում։ «Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի բոլոր խաղաղ բնակիչներին տարհանել իրենց տներից՝ իրենց իսկ անվտանգության և պաշտպանության համար: «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչները թաքնվում են Գազա քաղաքում՝ տների տակ գտնվող թունելներում և շենքերի […]
09:34 13.10.2023
Հայաստանում անցկացվել է «HOPE-2023» լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի գործնական փուլը: Ուսումնավարժանքի թեման եղել է երկրաշարժը: Մանրամասները՝ տեսանյութում:
09:27 13.10.2023
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։ «Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին […]
09:18 13.10.2023
5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ուրբաթ օրը Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ, հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ «Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իտուրուպ կղզուց 131 կմ հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 26 կմ խորության վրա»,- ասել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ […]
09:10 13.10.2023
Իսրայելի բանակը Լիբանանը և Գազայի հատվածը գնդակոծելիս օգտագործել է սպիտակ ֆոսֆորով զինամթերք, որն արգելված է միջազգային կոնվենցիաներով, ասվում է Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։ «Հիմնվելով ստուգված տեսագրությունների և ականատեսների վկայությունների վրա՝ Human Rights Watch-ը պարզել է, որ իսրայելական ուժերը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին Լիբանանում և Գազայում ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել […]
09:01 13.10.2023
Իսրայելական բանակը բուլդոզերով քանդել է պիցցերիան, որը գովազդ է հրապարակել՝ օգտագործելով ՀԱՄԱՍ-ի ներխուժման ժամանակ առևանգված տարեց կնոջ լուսանկարը, հաղորդում է Arutz Sheva ռադիոն: Պիցցերիան գտնվում էր Հորդանան գետի Հուվարա քաղաքում, որը 1967 թվականի վեցօրյա պատերազմից ի վեր գտնվում էր իսրայելական ուժերի վերահսկողության տակ։ Ուշադրություն է հրավիրվել գովազդի վրա, որը կարող է դիտվել որպես ահաբեկչության արդարացում […]
08:31 13.10.2023
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԳԱ 78-ի վեցերորդ կոմիտեում օրակարգի 80-րդ կետով՝ մարդկության դեմ հանցագործություններ. «Պարոն նախագահ, Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ծանր հանցագործություններ են հենց այն արժեքների և սկզբունքների դեմ, որոնք ամրագրված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ: Հայաստանը ողջունում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի մասին հոդվածների նախագծի շուրջ […]
08:19 13.10.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:14 13.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 410 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 436 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,10 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,20 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:05 13.10.2023
Հոկտեմբերի 13-ին, ժամը 02:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։07-ին, մարվել՝ 03:25-ին։ Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, […]
11:56 12.10.2023
Մոսկվայում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 53-ամյա Ռուսաստանում Էկվադորի դեսպանատան աշխատակից Խորխե Պատրիսիո Տալասիոս-Պորրասի դին, հայտնում է SHOT-ը։ Նշվում է, որ դիվանագետի հետ շփում չի եղել հոկտեմբերի 10-ից։ Արդյունքում նրա մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող Կրիվոարբատսկի նրբանցքի բնակարաններից մեկում։ Մահվան նախնական պատճառը եղել է սրտի անբավարարությունը։
11:52 12.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ […]
11:45 12.10.2023
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Ուղիղ հեռարձակումը՝ ժամը 12:00, այստեղ:
11:40 12.10.2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի երեկ արած հայտարարությանը: Մասնավորապես գրել է. «Երեկ բռնապետ Ալիևը հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ արցախյան անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։ Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ Ադրբեջանի ահաբեկիչներ: Արցախում մնացածների թիվը չի գերազանցում […]
11:36 12.10.2023
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների […]
11:30 12.10.2023
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08։50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
11:23 12.10.2023
Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար […]
11:17 12.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:44-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան բժշկական կենտրոնի անձնակազմը մեկնելով կանչի հասցե՝ ք.Հրազդան Վանատուր թաղամաս տներից մեկը, մահացած վիճակում հայտնաբերել է մի տղամարդու: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, […]