TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ուսումնական առօրյան հագեցած է Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

21:50 14.10.2023

Ուսումնական առօրյան հագեցած է Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այս տարի մի քանի տասնյակ պատանիներ են ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Նրանց բերել է ոչ միայն լավագույնը լինելու հանգամանքը, այլև համոզմունքը, որ մոնթեական լինելը կոչում է և ճանապարհ դեպի բարձունք: Այս մասին է պատմում «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Renault Logan-ը բախվել է ճանապարհային գլանին. կա 1 զոհ, 3 վիրավոր

21:43 14.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, Renault Logan մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված ճանապարհային գլանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն […]

̰
Տարբերվող, ջերմ ու հյուրընկալ. մայրաքաղաք Երևանը 2805 տարեկան է. Արայիկ Հարությունյան

21:32 14.10.2023

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան ջան, շնորհավորում եմ 2805-ամյակդ: Տարբերվող, ջերմ ու հյուրընկալ: Կարոտում եմ Երևանի ավագանու անդամ եղած ժամանակը, մեծ պատիվ էր ծառայելը մեր սիրելի քաղաքին»:

̰
Վալերի Բուայեն խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վերաբերյալ Բլինքենի կանխատեսման ու ԵԽԽՎ բանաձևի մասին

20:49 14.10.2023

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն X-ի իր միկրոբլոգում գրել է.   «Պետքարտուղար Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանը շուտով կարող է ներխուժել Հայաստան։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ հավատարիմ իր վախկոտ և ողբալի սովորությանը, անհետաքրքիր բանաձև է ընդունել, որը դեռևս դաժան մենության մեջ է թողնում հայերին: Որտե՞ղ է Ֆրանսիան»:   @SecBlinken estime que l’Azerbaïdjan peut/va envahir bientôt […]

̰
Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով. ԱԺ փոխնախագահ

20:29 14.10.2023

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել DigiTec EXPO 2023 ցուցահանդեսի մասնակից ընկերությունների տաղավարներով: «Ոգևորված եմ մեր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների նոր հաջողություններով ու նոր պրոդուկտներով։ Համոզված եմ, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն համաշխարհային շուկայում` ծառայելով Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսական […]

̰
Շարունակվում են աշխատանքները ԼՂ-ի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

20:22 14.10.2023

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

̰
Ռուսաստանում աշակերտուհին կոմայի մեջ է ընկել լողի պարապմունքից հետո

09:00 14.10.2023

Նովոսիբիրսկից 10-ամյա աշակերտուհին ընդունվել է վերակենդանացման բաժանմունք և երկու օր կոմայի մեջ եղել. այս մասին հայտնում է NGS-ը։ Տուժածի մայրը մեղադրում է մարզչին. կինը, իբր, ձողով մի քանի անգամ հարվածել է երեխայի գլխին։ Դասից հետո աղջիկը սկսել է բողոքել գլխացավից։ «Տեղափոխեցին հիվանդանոց, տարան, ես մնացի առաջին հարկում։ Բժիշկը դուրս է գալիս և ինձ տալիս իր […]

̰
Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե ովքեր են մնացել Արցախում

08:53 14.10.2023

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է առավելագույնը 40 արցախցի: Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության՝ ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։ Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի գերության մեջ գտնվող խաղաղ բնակիչների թիվը

08:47 14.10.2023

Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից գերության մեջ է ավելի քան 120 խաղաղ բնակիչ։ Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ Գազայում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից գերության մեջ է գտնվում ավելի քան 120 խաղաղ բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում […]

̰
Գազայի հատվածում անհետ կորած իսրայելցիների դիեր են հայտնաբերվել

08:36 14.10.2023

Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ հայտնաբերվել են անհետ կորած իսրայելցիների դիերը, հայտնում է Haaretz-ը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հետևակային և զրահապատ ուժերը հայտնաբերել են անհետ կորած իսրայելցիների դիեր և իրեր, որոնք կարող են օգնել ազատել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցիներին»,- գրում է թերթը։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման […]

̰
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախին

08:28 14.10.2023

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» թիրախին Լիբանանի հարավում այն ​​բանից հետո, երբ «անհայտ օբյեկտը» մտել է երկիր, հայտնում է զինվորական Telegram ալիքը: «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ հասցրեց Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախին՝ ի պատասխան Իսրայել անհայտ օդային թիրախների ներթափանցման»,- ասվում է հրապարակման մեջ: Հոկտեմբերի 7-ի […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 14-ին

08:20 14.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 398 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 404 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 425 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,07 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,15 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:06 14.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
SHANTNEWS

22:00 13.10.2023

̰
Բելառուսը Լեհաստանի հետ սահմանին Իրանից փախստականի դի է հայտնաբերել

21:54 13.10.2023

Բելառուս սահմանապահները Լեհաստանի հետ սահմանին հայտնաբերել են Իրանից փախստականի դի։ Այս մասին հայտնում է Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեի (ՊՍԿ) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ հինգշաբթի օրը սահմանապահները Լեհաստանի սահմանի մոտ հայտնաբերել են երկու օտարերկրյա քաղաքացու, որոնցից մեկը մահացել է։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը հաստատել է նրա մահը և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մյուս տղամարդուն։ […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե սեպտեմբերի 19-ից ի վեր խաղաղապահների քանի դիտակետ է փակվել ԼՂ-ում

21:45 13.10.2023

Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող խաղաղապահների մեկ դիտակետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են […]

̰
Շղթայական ավտովթար Երևանում. BMW X5-ը Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes և երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաների

21:38 13.10.2023

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes և երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաների: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բախման հետևանքով X 5-ի […]

̰
Լիբանանում Իսրայելի գնդակոծության ժամանակ զոհվել է Reuters-ի լուսանկարիչը

21:32 13.10.2023

«Reuters» լրատվական գործակալության լուսանկարիչը սպանվել է Լիբանանի տարածքը իսրայելական կողմից հրթիռակոծելու ժամանակ։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է լիբանանյան Al Manar հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրի հարավում գտնվող սահմանամերձ Ալմա ալ-Շաաբ շրջանում գնդակոծության է ենթարկվել մի մեքենա, որում եղել են մի քանի լրատվական գործակալությունների լրագրողներ և Al-Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը։ Հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան Reuters-ի […]

̰
Ուռուցքաբանը պարզաբանել է, թե ինչպիսի ցավն է ազդարարում կրծքագեղձի քաղցկեղի մասին

21:18 13.10.2023

Ուռուցքաբան-մամոլոգ Իրինա Կոչետովան խոսել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանիշների մասին: Մասնագետի խոսքով՝ կրծքավանդակի ցավը կարող է տարբեր հիվանդությունների ախտանիշ լինել։ Ավելին, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 14-րդ կինը բախվում է կրծքագեղձի քաղցկեղի հետ։ «Առավել հաճախ կրծքավանդակի՝ տարբեր բնույթի և ինտենսիվության ցավը, որը ուժեղանում է սպասվող դաշտանից մի քանի օր առաջ, բնորոշ է մաստոպաթիայի ցրված ձևերին: Մաստոպաթիան կաթնագեղձերի հիվանդությունների […]

̰
Սյունիքի մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, հումանիտար օգնության ծրագրերը

21:14 13.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության […]

̰
SHANTNEWS

12:00 13.10.2023

̰
Որքան շատ հաշմանդամություն ունեցող կանայք ընդգրկվեն խորհրդարանում եւ կառավարությունում, այդքան ավելի զգայուն և ներառական կլինեն օրենքները. Սոնա Ղազարյան

11:57 13.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում: «Ցանկանում եմ սկսել դրական մեջբերմամբ եւ փաստել, որ շատ անդամ երկրներում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ մենք իրական առաջխաղացում ենք արձանագրում ներառման եւ մասնակցության առաջնահերթությունների մասով: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող կանանց ձայնը դեռեւս բավարար լսելի չէ, քանի որ […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հյուսիսից տարհանման կոչերը կեղծ են

11:53 13.10.2023

Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆը կեղծ է անվանել այն հաղորդագրությունը, ըստ որի Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել է պաղեստինցիներին անկլավի հարավից տարհանելու անհրաժեշտության մասին։ «Օկուպացիոն ռեժիմը փորձում են տարբեր ձևերով հեռարձակել և տարածել կեղծ քարոզչական հայտարարություններ՝ ձգտելով խուճապ առաջացնել քաղաքացիների շրջանում և վնասել մեր ներքին ճակատի համախմբվածությանը», – գրել է Մաարուֆը Facebook-ում: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը […]

̰
Սյունյաց լեռների պահապանը. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում հերթական անգամ արձանագրվել է Կովկասյան ընձառյուծ

11:49 13.10.2023

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։ Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D:  

̰
75-ամյա քաղաքացին բաժին է ներկայացել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, դրանք արդարացնելու մեղադրանքով

11:44 13.10.2023

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 12-ին Լվովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 75-ամյա Աշոտ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. […]

̰
Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

11:38 13.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային […]

̰
Երեք գերատեսչություններ ստացել են տարբեր ֆունկցիոնալությամբ ամենագնացներ, որոնք կօգտագործվեն ամենօրյա ծառայություն իրականացնելու նպատակով

11:34 13.10.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ԱՄՆ բարերարների ու համահայկական հիմնադրամի համագործակցությամբ ամռանից սկսած ևս մեկ մեծ ծրագիր երեկ ավարտեցինք։ Մեր գործընկերների ջանքերի շնորհիվ երեք գերատեսչություններ ստացան տարբեր ֆունկցիոնալությամբ ամենագնացներ, որոնք կօգտագործվեն ամենօրյա ծառայություն իրականացնելու նպատակով։ Մեքենաներն աչքի են ընկնում իրենց մոբիլությամբ ու դժվարանցանելի վայրերում արագ […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող երիտասարդի

11:30 13.10.2023

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ ապօրինի թմրաշրջանառությամբ է զբաղվում: Տեղեկություններն իրացնելով՝ հոկտեմբերի 9-ին իրավապահները Երևանի Օղակաձև զբոսայգու տարածքում երիտասարդին հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 13 փաթեթ՝ ընդհանուր 30 գրամից […]

̰
Թուրքիային դժվար թե հաջողվի լուծել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը. Politico

11:27 13.10.2023

Իսրայելի և Պաղեստինի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված Թուրքիայի միջնորդական ջանքերը դժվար թե օգնեն հակամարտության կարգավորմանը: Այս կարծիքը մեջբերել է Politico թերթը՝ հղում անելով թուրք բարձրաստիճան մի պաշտոնյայի և փորձագետների, որոնց անունները չեն նշվում։ «Ցանկացած միջնորդական ջանքեր այս պահին անհնարին առաքելություն են: Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կխուսափի ցանկացած փոխզիջումից, ինչը կարող է դառնալ խաղաղ բանակցությունների խոչընդոտներից մեկը»,- […]

̰
Հնդկաստանի վարչապետը G20-ի խորհրդարանական գագաթնաժողովում կոչ է արել վերջ տալ աշխարհում հակամարտություններին

11:21 13.10.2023

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աշխարհին միասնության և հակամարտություններին վերջ դնելու կոչ է արել, որոնք խանգարում են մարդկությանը առաջ շարժվել: «Այսօր ոչ ոք չի կարող չզգալ այն իրադարձությունների ազդեցությունը, որոնք տեղի են ունենում աշխարհի տարբեր ծայրերում։ Բազմաթիվ հակամարտություններ են զարգանում, առճակատում է ծավալվում աշխարհի տարբեր ծայրերում։ Սա ոչ մեկին չի հետաքրքրում, ոչ ոք դա չի ուզում։ […]

̰
BACK_TO_TOP