11:12 12.10.2023
Հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ թմրաշրջանառությամբ է զբաղվում: Տեղեկություններն իրացնելով՝ նրանք Երևանյան խճուղում կանգնեցրել են երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան: Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդի խուզարկությամբ […]
11:06 12.10.2023
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի […]
10:54 12.10.2023
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 467 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ […]
10:49 12.10.2023
Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում: Գնացքը, որը բաղկացած էր 36 վագոններից, մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան: Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, […]
10:43 12.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը: Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը: Փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով: Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի […]
10:39 12.10.2023
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Խ.-ն, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից խնամյալ Ն.Մ.-ին օրենքի խախտումներով տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները: Արդյունքում՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի բժիշկ-հոգեբույժ Մ.Կ.-ն նույն ՊՈԱԿ-ի առաջին բաժանմունքի ավագ բուժքույր Ն.Զ.-ի հետ (Մ.Կ.-ի և Ն.Զ.-ի ցուցումով՝ խնամող սանիտար Ս.Գ.-ն և հերթափոխի բուժքույր Խ.Ա.-ն)՝ ՊՈԱԿ-ի բնակիչ, ագրեսիվ […]
10:34 12.10.2023
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Նիցցայի «Բարսամյան» համալիրում տեղի համայնքի և Կոտ դ’Ազուր շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպմանը։ Հանդիպումը մեկնարկել է Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալ Էնթոնի Բորեի ողջույնի խոսքով, որում նա բարձր է գնահատել ֆրանսահայ համայնքի ներուժը և իր գլխավորած պատվիրակության վերջին այցը Հայաստան: Զարեհ […]
10:30 12.10.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստան։ Այն Ռուսաստանի ղեկավարի այս տարվա առաջին արտասահմանյան այցն է։ Պուտինը Բիշքեկում հագեցած ծրագիր ունի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հինգշաբթի աշխատանքային օրը կսկսվի Ալա-Արչա պետական նստավայրում Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ղրղզստանի իր գործընկեր Սադիր Ջապարովի պաշտոնական հանդիպումով։ Այնտեղ նրանք բանակցություններ կվարեն, որից հետո տեղի կունենա երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Ղեկավարները […]
10:25 12.10.2023
Ռուսաստանը տեսնում է անդրկովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստից հետո։ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշիչ չափով արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել: Դրանք չեն […]
10:10 12.10.2023
Մոսկվայի արևմուտքում գտնվող բարձրահարկ շենքի մուտքի մոտ բնակություն է հաստատել հորեկը։ Կենդանին նկարահանվել է «Մոսկվան լույսով» հեռագրային ալիքում հրապարակված տեսանյութում։ «Կունցևոյում Եկատերինա Բուդանովա փողոցի տներից մեկի մուտքի մոտ հայտնաբերվել է հորեկ: Փոքրիկին դրել են տուփի մեջ և կերակրել: Ըստ ամենայնի, նա փախել է ինչ-որ մեկից»,- գրել է տեսանյութի հեղինակը։ Տեսանյութում կենդանին նստած է պլաստիկ տուփի […]
10:00 12.10.2023
Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Սեյեդ Ալի Ռոհանին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը Մոսկվային առաջարկում է օգտագործել իրանական տարածքը որպես անվտանգ միջանցք երրորդ երկրներ ռուսական հացահատիկի արտահանման համար։ «Բանն այն է, որ Իրանը կարող է ոչ միայն հացահատիկ ներկրել Ռուսաստանից սեփական կարիքները հոգալու համար, այլև իր տարածքը տրամադրել որպես միջանցք երրորդ երկրներ […]
09:44 12.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 394 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 401 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,12 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
09:39 12.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի մոտակայքում բեռնատար գնացքը, որը ունեցել է 36 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Գնացքը բաղկացած է եղել շարժակազմից և 33 վագոններից, որոնցից 30-ը բարձված են եղել ցեմենտի հումքով։ Տեղում […]
11:57 11.10.2023
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն իրականում արդեն երկրորդ ճակատ է բացել Իսրայելի հյուսիսում, իրավիճակը դեռ վերահսկելի է, բայց ամեն պահի հնարավոր է սրում, ասել է Երուսաղեմի Ռազմավարության և անվտանգության ինստիտուտի (JISS) պրոֆեսոր և նախագահ Էֆրեյմ Ինբարը։ «Երկրորդ ճակատն արդեն բացվել է, այս պահին լարվածությունը կարելի է բնութագրել որպես ցածր, բայց իրավիճակը կարող է սրվել ցանկացած պահի: Իսրայելը […]
11:50 11.10.2023
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 6-ին գողության մասին տեղեկություն էին ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել Արգինա գյուղում գտնվող ընկերության տարածքում։ Ըստ տեղեկության, դիզվառելիքի գողությունը կատարել էին նույն ընկերության բանվորներ 26-ամյա և 29-ամյա երիտասարդները՝ այն տեղափոխելով Էջմիածին։ Իրավապահները Շենիկ գյուղում ձերբակալեցին նրանց և, 29-ամյա երիտասարդի «ՎԱԶ-2107» մակնիշի ավոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին ոստիկանության Բաղրամյանի բաժին։ Բացատրական աշխատանիքի […]
11:37 11.10.2023
21-ամյա երիտասարդների անձնական վեճն ավարտվել է դանակահարությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:33 11.10.2023
Պաղեստինի ԱԳՆ-ն արբանյակային լուսանկարներ է հրապարակել X սոցիալական ցանցում, որոնք, ըստ նրա, ցույց են տալիս ավերածություններ Գազայի հատվածի բնակելի թաղամասերում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին: «Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ագրեսիայի սկզբից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և թաղամասերի ինտենսիվ հարձակումների հետևանքով առաջացած խոշոր ավերածությունների մասշտաբները», – ասվում է նախարարության հայտարարության մեջ: Հոկտեմբերի […]
11:25 11.10.2023
Հոկտեմբերի 7-ին պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ոստիկանները անասնագողության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Նրանք Արզական գյուղի հանգստյան գոտիներից մեկի մոտակա արոտավայրում հայտնաբերել են մորթված 2 խոշոր եղջերավոր անասուն, իսկ ոչ հեռու կայանված Opel և Nissan մակնիշի մեքենաներ։ Հաղորդումն արագ փոխանցվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ նշված վայր է մեկնել նաև օպերատիվ խումբ։ Չարենցավանի քրեական […]
11:22 11.10.2023
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ է ունեցել Բեռլինի ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում։ Մաեստրո Սմբատյանը ղեկավարել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես է եկել դաշնակահար Նիկիտա Մնդոյանցը։ Համերգի ծրագրում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի և եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
11:17 11.10.2023
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին: 59-ամյա վարորդը ներկայացվել է […]
11:09 11.10.2023
Ապօրինի ծառահատում Քարաձորում․ Սպիտակի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:05 11.10.2023
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի փողոցի և նույն փողոցի 1-ին փակուղու հատման մասում գտնվող հողամասի կադաստրային գործը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, առերևույթ խախտելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջները (պետության և համայնքների սեփականություն […]
10:57 11.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևան քաղաքի բնակչի կողմից Արտաշատ քաղաքի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, […]
10:50 11.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը հայտարարությամբ է հանդես եկել Երկրորդ կոմիտեի օրակարգի 19-րդ կետով, որը վերաբերել է «Կայուն զարգացում» թեմային: Նա ներկայացրել է, որ Հայաստանը խստորեն հավատարիմ է մնում 2030-ի օրակարգի իրականացմանը՝ առաջնահերթություն տալով ներառական, հավասար և որակյալ կրթության խթանմանը, համաճարակներին դիմակայող համընդհանուր, մատչելի և որակյալ առողջապահական համակարգ ապահովելուն և […]
10:42 11.10.2023
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի պայմանները: Նշվում է, որ ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի […]
10:35 11.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 398 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 421 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,92 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
21:00 10.10.2023
Իսրայելական բանակը հայտնել է, որ իր ուղղաթիռը խոցել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դիտակետը՝ ի պատասխան Լիբանանից հրթիռի արձակման։ «Ի պատասխան լիբանանյան տարածքից Ավիվիմ շրջանում ռազմական մեքենայի ուղղությամբ արձակված հակատանկային հրթիռի, Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղաթիռը խոցել է «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության դիտակետը», – ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ: Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները չեն […]
20:54 10.10.2023
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ա. Սարուխանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հովունի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Ա. Սարուխանյանն ու ուղևոր, Շիրակի […]