10:37 07.09.2023
Բագրատաշեն կետ-բաժնում իրականացված մաքսային հսկողության ընթացքում «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ հայտնաբերվել են մաքսային կանոնների խախտման դեպքեր՝ ներմուծման ժամանակ ապրանքների թերհայտարարագրումների, իսկ արտահանման ժամանակ ապրանքների ավել հայտարարագրումների հետ կապված։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կողմից օգոստոս ամսին իրականացված ներմուծումների ժամանակ ձևակերպված երկու տարանցման […]
10:28 07.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
10:23 07.09.2023
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Կոնգրեսում օգոստոսի 6-ին տեղի ունեցած Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ կոչ է արել դադարեցնել նախագահ Բայդենի մեղսակցությունը Արցախի 120,000 բնիկ քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ցեղասպանությանը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Նախագահ Բայդենը կամ քարտուղար Բլինքենը կարող են պաշտոնապես ասել […]
10:09 07.09.2023
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում այսօր մասնակցել է նոր կենտրոնի բացման արարողությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, ծառայությունների մատուցման հնարավորություններին։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և […]
10:00 07.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 7-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,92 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,01 դրամ:
09:54 07.09.2023
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք 11-րդ պատարագի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերըը»։ Գևաշի քաղաքապետ Մուրադ Սեզերն այս կապակցությամբ ասել է. «Լինելու են հարյուրավոր հյուրեր։ Եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ի կողմից 915-921 թթ-ին և մեծ նշանակություն ուներ հայերի համար։ Այն վերականգնվել է 2005-ին։ Աշխատանքների […]
09:44 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող շինության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։43-ին։
09:38 07.09.2023
Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքները լայն թափով ընթանում են: Ճանապարհահատվածի շուրջ 75% միակողմանի երթևեկելի է: Ծրագրի արժեքը 38,9 մլրդ դրամ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում: ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային […]
21:56 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։54-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:23-ին, մարվել՝ 19:02-ին: Այրվել է մոտ 51 հա խոտածածկույթ:
21:51 06.09.2023
Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականից առաջ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Նշել է, որ պատասխանների մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին […]
21:46 06.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 6-ին, անցկացվել է խորհրդակցություն։ Մասնակցել են ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները: Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը, ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում` թեժ գծի կատարելագործմանը վերաբերելի հարցեր։ Պաշտպանին ներկայացվել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել քաղաքացիների կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ […]
21:40 06.09.2023
Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին, որի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը […]
21:29 06.09.2023
Սան Պաուլոյի նահանգային խորհրդարանի շենքում սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել բրազիլահայ (նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի), Սան Պաուլո նահանգի նախկին դատախազ Կենարիկ Բուժիկյանին պատվելու միջոցառումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի ընթացքում Բուժիկյանը ներկայացրել է պատմական և իրավական փաստեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ կապելով այն նաև ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա նաև նշել է, որ Հայոց […]
21:25 06.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6֊ին , ժամը 19։50֊ի սահմաններում կրակ են բացել օկուպացված Քաշաթաղի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն իբր թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ Ակնհայտ է, […]
21:21 06.09.2023
Բրիտանական Գլազգո քաղաքի թաղամասերից մեկում արհմիություններն արգելել են աղբահաններին աշխատանքի դուրս գալ հսկայական առնետների պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Խոշոր կրծողներ բնակություն են հաստատել Սկոտսթոնի տարածքում։ Տեղի բնակիչների խոսքով՝ այնտեղ կարելի է գտնել Չիուահուա շների մեծության կրծողներ։ Իշխանությունները փորձել են վերահսկել վնասատուներին, սակայն մինչ այժմ ոչինչ չի հաջողվել: Արդյունքում, աղբահանների արհմիությունները խորհուրդ են […]
21:07 06.09.2023
Ամերիկացի կինոռեժիսոր Վուդի Ալենն իր նոր՝ «Մեծ հեգնանքը» ֆիլմի թողարկումից առաջ խոսել է իր «չեղյալ հայտարարվելու» մասին: Նա հարցազրույց է տվել Variety-ին։ «Եթե ձեզ չեղարկում են, ապա մշակույթն ինքը պետք է դա անի: Այս ամենն այնքան անհեթեթ է: Չեմ մտածում այդ մասին, չգիտեմ, թե ինչ է նշանակում չեղյալ համարվել: Տարիներ շարունակ ինձ համար ոչինչ չի […]
21:00 06.09.2023
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Հաղորդագրությունը փոխանցում է РИА Новости-ն։ «Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում արդեն աշխատանքային շփումների մեջ ենք մտնելու բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների համար», – ասել է […]
20:45 06.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Ամրակից ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարգառ և Ամրակից համայնքների միջնամասում գտնվող սարալանջին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։17-ին, մարվել՝ 17։39-ին։ […]
20:38 06.09.2023
2023 թ. սեպտեմբերի 5-ին Լեմկինի ինստիտուտը հրապարակեց 126 էջանոց զեկույց՝ “Risk Factors and Indicators of the Crime of Genocide in the Republic of Artsakh: Applying the UN Framework of Analysis for Atrocity Crimes to the Nagorno-Karabakh Conflict” [Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնները և ցուցիչները. ոճրագործությունների վերլուծության ՄԱԿ-ի մեխանիզմի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում] վերնագրով, հայտնում […]
20:30 06.09.2023
Արդեն երկու ամիս է, ինչ գործում է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը՝ նպատակ ունենալով խթանել հայրենադարձությունը, աջակցել հայրենադարձների արդյունավետ ինտեգրման գործընթացին և ակտիվ ներգրավմանը Հայաստանի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքին: Այս տարի հուլիսին կայացած պաշտոնական բացումից ի վեր՝ կենտրոնն ընդունել է ավելի քան 300 հայրենադարձի, ստացվել է 700 էլ․ նամակ և 150 զանգ 20 երկրից, […]
20:21 06.09.2023
Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր այցելել էր Շիրակի մարզ: Նշում է, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70%-ը հատկացվել է պետբյուջեից։
20:03 06.09.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի տնօրեն Մարկ Լասսմանի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են մեր երկրում ժողովրդավարության և իրավական միջավայրի զարգացմանը։ Մարկ Լասսմանն էլ իր հերթին կարևորել […]
19:53 06.09.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Աղդամի և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերի շուրջ, պարզ է դառնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից: Ադրբեջանի ղեկավարը դժգոհել է, որ «Հայաստանը կանխակալ կերպով կանխում է Աղդամի ճանապարհի բացումը, արհեստական խոչընդոտներ ստեղծում Աղդամի ճանապարհի օգտագործման […]
19:36 06.09.2023
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ այցի ընթացքում ծանոթացել է նաև Կապսի ջրամբարի կառուցման շինաշխատանքների ընթացքին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 60 մլն խոր.մ ծավալով ջրամբարի կառուցում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 94.8 մլն եվրո: Ջրամբարի կառուցմամբ կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների […]
19:10 06.09.2023
Սեպտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Արաբական Միացյալ Էմիրություններում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը: Նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ գործընկերների հետ:
19:05 06.09.2023
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը և նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը սեպտեմբերի 6-ին մասնակցել են «TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսի բացմանը: Քաղաքաշինության կոմիտեի անունից շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Դավիթ Գրիգորյանը կարևորել է կառուցապատման և շինարարության ոլորտը խթանող նման միջոցառումները՝ հաշվի առնելով հանրապետությունում իրականացվող շինարարության մեծ ծավալները և դրանցում բնակարանաշինական […]
18:58 06.09.2023
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում Արցախի Հանրապետութունում ստեղծված իրավիճակն էր: Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժովողի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, պետական նախարար Սամվել Շահրամանյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ուժային կառույցների և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը: Ադրբեջանի […]