20:55 07.09.2023
ԱՄՆ-ում 7 տարի առաջ ուկրաինական մանկատնից որդեգրված երիտասարդը սպանել է իր ամերիկացի որդեգրող ծնողներին, գրում է New York Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Ուրբաթ օրը ոստիկանությունը ահազանգ է ստացել Ֆլորիդայի հարավում գտնվող Նորթ Պորտ քաղաքի տներից մեկում վիճաբանության մասին։ Դեպքի վայր ժամանած իրավապահները հատակին հայտնաբերել են Ռոբի և Ջենիֆեր Թաուերի արյունոտ մարմինները։ Ինչպես հայտնում է New York […]
20:49 07.09.2023
Ճապոնական առաջին SLIM լուսնային մոդուլը, որը արձակվել է Տանեգասիմա տիեզերական կենտրոնից H2A արձակող մեքենայի վրա, հաջողությամբ առանձնացել և մտել է իր նախատեսված ուղեծիրը, հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական գործակալության JAXA-ն, որը հեռարձակում է արձակումը: H2A հրթիռային մեքենան ճապոնական SLIM լուսնային մոդուլի գործարկումը պետք է տեղի ունենար օգոստոսի 26-ին, սակայն եղանակային պայմանների պատճառով երկու անգամ հետաձգվել է։ […]
20:32 07.09.2023
Ամերիկացի հեռուստաաստղ, մոդել և ձեռնարկատեր Քորթնի Քարդաշյանը նշել է շտապ հոսպիտալացման պատճառը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 44-ամյա հայտնին ասել է, որ հիվանդանոց է ընդունվել հղիության վերջին եռամսյակում, քանի որ իր չծնված երեխան վիրահատության կարիք է ունեցել: «Ես հավերժ երախտապարտ կլինեմ իմ հրաշալի բժիշկներին երեխայիս կյանքը փրկելու համար։ Ես հավերժ երախտապարտ եմ ամուսնուս, ով […]
20:21 07.09.2023
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ՀՀ ԱԳ նախարարությունում հանդիպում է ունեցել Երևանում անցկացվող հայ-ռուսաստանյան մեդիա ֆորումի մասնակիցների հետ: Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգին, առկա միտումներին, ինչպես նաև առանձնանշել արտաքին քաղաքական բնագավառում համագործակցության համապատասխան տեղեկատվական ուղեկցման կարևորությունը: Հանդիպման ընթացքում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է Հայաստանի […]
20:17 07.09.2023
«Սա շատ կարեւոր փոփոխություն է, որ կատարում ենք օրենքում: Փոփոխության ընդունմամբ կամրագրվի, որ ցանկացած ներկրվող բժշկական սարք իր հետ պետք է ունենա ծագման սերտիֆիկատ եւ արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագիր»: Այս մասին ասել է պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Բնակչության […]
20:10 07.09.2023
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների նմուշը։ ԿԸՀ-ն հաստատել է նաև մինչ այժմ ներկայացված թեկնածուների ինքնաբացարկների դիմումները։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի ներկայացուցիչ Աբգար Ալբաբյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ Հովհաննես Զաքարյանը։ Հովհաննես Զաքարյանի դիմումը սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, […]
19:55 07.09.2023
Օգոստոսի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում թուրքական «Yöneylem» հեոազոտական ընկերությունը Թուրքիայի 27 նահագներում 2100 քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցհարցումներ, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Հարցման մասնակիցները պատասխանել են, թե որքանով են հաջողակ համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ըստ հարցման արդյունքների՝ 36%-ը պատասխանել է, որ Էրդողանին համարում է հաջողակ գործիչ, իսկ 44․2%-ը նշել է, որ այդպես չի համարում։ […]
19:49 07.09.2023
Ուժեղ քամին և կարկուտը Վրաստանի Կախեթիի մարզի Լագոդեխիի մունիցիպալիտետի երեք գյուղերի վնաս է պատճառել: Ըստ տեղեկությունների՝ տուժել է Կաբալիի, Գուրգենիանիի և Բաիսուբանիի բնակչությունը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Չհավաքված խաղողի, պտղատու այգիների և այլ մշակաբույսերի մի մասը կարկտահարվել է: Կաբալիում քամին քշել է մի քանի տների տանիքներ։ Լագոդեխի-Կղվարելի-Թելավին միացնող ճանապարհին արմատախիլ են եղել ծառեր, կտրվել էլեկտրալարերը։ […]
19:36 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստացիայի մասնագիտական բաժնի թեստավորումը, որին հետևում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու ոստիկանության ղեկավարությունը։ Ոստիկանության ծառայողների ատեստացիայի վերջին՝ մասնագիտական բաժնի թեստավորմանը մասնակցում էին ընդհանուր գիտելիքների, ֆիզիկական և կրակային պատրաստությունից դրական արդյունքներ ցույց տված ծառայողները։ Ըստ ծառայության ոլորտի, […]
19:22 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 15։03-ին։ Այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ։
19:09 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան համայնքի հարակից «Գեղամա» հանգստյան գոտու ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 274 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված […]
19:03 07.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր ակտիվ գործունեությամբ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը կարևորել է […]
18:54 07.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։ «Պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին տալ լուծումներ նախքան դրանց ծագելը։ Այս […]
18:44 07.09.2023
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը որպես բանախոս մասնակցել է Եվրոպական տնտեսական համաժողովին, որն ընթանում է Լեհաստանում և այս տարի հյուրընկալել է 4000 մասնակիցների։ «Սփյուռք ունեցող երկրների քաղաքականությունը և փոխադարձ հարաբերությունները» պանելային քննարկմանը Գլխավոր հանձնակատարի հետ միասին մասնակցել է նաև Լիտվայի Գլոբալ դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լինա Զուկաուսկայտեն։ Նիստը վարել է Լեհաստանի սփյուռքի և արտերկրի լեհերի հարցերով կառավարության […]
18:36 07.09.2023
«Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարը մեծանում է, չնայած երկրի ներքին և արտաքին բանսարկուների սադրանքներին», – հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է «Ալիք մեդիան»: Հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հանձնարարականներ կպատրաստի Եվրոպական խորհրդի համար, որը դեկտեմբերին կորոշի Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ կստանա, եթե այս որոշումը պաշտպանեն […]
11:57 07.09.2023
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ տեղեկատվության և կապերի վարչությունից: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան […]
11:54 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
11:49 07.09.2023
Շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքային այցը Վրաստան։ Այցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահին ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն։ Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրաստանի գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության, […]
11:44 07.09.2023
Ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքի վրա, լրագրողներին հայտնել են շրջանային վարչությունից։ «Կիևի ռեժիմի գրոհայինները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էներգոդարի վրա»,- հայտնել են Զապորոժիեի շրջանի վարչակազմից: Ավելի ուշ քաղաքի տելեգրամյան ալիքը հաղորդել է, որ երկու անօդաչու թռչող սարք հարձակվել է Զապորոժիե Էներգոդարի վրա, մեկը ոչնչացվել է այգում, երկրորդը հարվածել է […]
11:38 07.09.2023
Աշակերտների առօրյան ավելի անվտանգ դարձնելու, նրանց շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով հանրապետության բոլոր դպրոցներում սեպտեմբերի 6-ից 29-ը կանցկացվեն «Օրինապահ հետիոտն» թեմայով հանդիպում-զրույցներ: Միջոցառումների մեկնարկը տրվեց Երևանի թիվ 197 հիմնական դպրոցում: Աշակերտների հետ ճանապարհային երթևեկության կանոնների և հակահասարակական արարքների վտանգների մասին զրույցներ ունեցան ՀՀ ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման […]
11:22 07.09.2023
Սեպտեմբերի 5-ին ժամը 17:35-ին Լոռու պարեկներին մոտեցել է Տաշիր քաղաքի բենզալցակայանի աշխատակիցը և հայտնել, որ վարորդը լիցքավորման համար վճարել է 20 000 դրամ արժողության կեղծ թղթադրամ: Պարզվել է, որ վարորդը բենզալցակայանում 1000 դրամի բենզին է լիցքավորել և վճարել 20 000 դրամ: Լիցքավորողն անմիջապես նկատել է, որ թղթադրամը կեղծ է, հայտնել է վարորդին, սակայն վերջինս դիմել […]
11:15 07.09.2023
Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին վճարային տերմինալների պահոցները, գողացել էին գումար․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:09 07.09.2023
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ խոսքերը պետք է վերածվեն գործողությունների, և Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի Արցախում էթնիկ զտման իր արշավի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցին, որի ժամանակ Բլինքենը կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը։ «Պետքարտուղար Բլինքենն իրավացիորեն կոչ է […]
10:58 07.09.2023
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասի հետ: Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Քննարկվել է նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքը: Նախարարները երկուստեք գոհունակություն են հայտնել համագործակցության ներկայիս […]
10:54 07.09.2023
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հրավերով, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է «Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա երրորդ գագաթնաժողովին»։ Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Այս տարի, տասնյակ երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, հայտնի դերասանները և լրագրողները զրուցել են հոգեկան առողջության մասին։ Մինչև միջոցառման պաշտոնական արարողության մեկնարկը […]
10:48 07.09.2023
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն […]
10:44 07.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-բրազիլական բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների […]