21:38 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախցի շուրջ 35 երիտասարդների՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Սրբազան Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրել է, որ երիտասարդները Հայաստանում են իրենց ուսումը շարունակելու Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հանդիպմանը երիտասարդ հայորդիները Նորին Սրբությանը […]
21:29 08.09.2023
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը «Rolling Stone» պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ «Արմենպրես»-ը ներկայացրել է հոդվածն ամբողջությամբ․ «ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում խոսել ապագայում ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակի հավերժացման մասին: […]
21:22 08.09.2023
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարություններ է արել՝ կապված Թուրքիայի կառավարության հայտարարած «Միջնաժամկետ ծրագրի» (OVP) հետ, փոխանցում է «Էրմենիհաբերը»։ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին՝ ասելով. «Հիմա իրենց բերած OVP-ով նրանք չեն կարող նույնիսկ մոտենալ այդ թիրախներին մինչև 2026 թվականը: Բայց նրանք OVP-ում ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բաց […]
21:16 08.09.2023
Եթե երկնքում հայտնաբերվի կասկածելի անօդաչու թռչող սարք, քաղաքացիները պետք է անօդաչու սարքի մասին տեղեկացնեն ոստիկանություն։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է Kaspersky Antidrone-ի բիզնեսի զարգացման ղեկավար Եվգենի Կլեշնինը Kaspersky Lab-ում։ «Իրավապահ մարմիններն իրենք կպարզեն՝ ռազմական սարք է թռչում, թե քաղաքացիական, և արդյոք այն պետք է վնասազերծել։ Անվտանգության հարցերը թողեք փորձագետներին»,- ասել է ռուս փորձագետը։ […]
11:58 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային. «Կիայի» 73-ամյա ուղևորուհի Օֆիկ Հայրապետյանը տեղում մահացել է, իսկ 50-ամյա վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
11:53 08.09.2023
Սեպտեմբերի 4-ից 6-ը Երևանի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, մասնավորապես՝ «Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության իրականացումը հրդեհի դեպքում», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում՝ «Երեխաների տարհանումը հրդեհի ժամանակ» թեմաներով, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» առողջարանում՝ «Հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումն առողջարանի մասնակի […]
11:46 08.09.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են նոր չափանիշերով մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները: Կոմիտեում դասընթացի 2-րդ փուլը մեկնարկել է այս տարվա ապրիլից և ստացվել է շուրջ 1300 դիմում-հայտ։ Դիմորդների համար կազմակերպվել են օտար լեզվի, համակարգչային և մասնագիտական գիտելիքների ստուգման փուլերը։ Շուրջ 800 ընտրված մասնակիցների համար կազմակերպվել է դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը, որն անցկացնող հանձնաժողովը […]
11:38 08.09.2023
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ԱՀԱ միջոցների արդյունավետ կառավարման գործում կարևոր է համագործակցությունը մասնագիտացված ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, ինչը կապահովի թափանցիկությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
11:29 08.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում շրջայցի ընթացքում ծանոթանում է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024թ․։ Կառուցվում է […]
11:19 08.09.2023
Վրեժ Դավթյանը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 08.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շարունակում է մշակութային հաստատություններ այցերը: Նա այցելել է Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացրել է միության գործունեությունը, նախատեսվող ծրագրերը, միջազգային համագործակցության ներկա ծրագրերն ու հեռանկարները: Առաջիկա ծրագրերից կարևորվել են Ռոմանոս Մելիքյանի […]
10:59 08.09.2023
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուն է որոտացել՝ օդային հարձակման հետևանքով, հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Վիլկուլը հեռագրային ալիքում։ Ավելի վաղ ուրբաթ օրը Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային ռմբակոծման նախազգուշացում էր հայտարարվել։ «Կրիվոյ Ռոգ . պայթյուն: Մենք ոչինչ չենք նկարահանում կամ տեղադրում ինտերնետում», – գրել է Վիլկուլը Telegram-ի իր ալիքում: Ուկրաինական Strana.ua հրատարակությունը հայտնել է, որ պայթյունից […]
10:50 08.09.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել Սուրիկ Զարբաբյան Վաչիկի անհատ ձեռնարկատիրոջ կաթնամթերքի արտադրամասում (քաղաք Էջմիածին): Մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը և պայմանները չեն ապահովել օդի աղտոտումից, կեղտի կուտակումից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, – բացակայել է արհեստական օդափոխության համակարգը․ – արտադրական շինության հատակը և […]
10:43 08.09.2023
Սպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների համաձայն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման անհրաժեշտությունը։ […]
10:40 08.09.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ԱԱԾ […]
10:32 08.09.2023
Խարդախություն` 20 հազարանոց հուշանվերներով․ Ավանի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:15 08.09.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի վիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Զրույցին X-ի իր հարթակում անդրադարձել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնյան: Նա գրել է. «Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրուցել ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի […]
09:56 08.09.2023
Դուբայի Aerogulf ավիափոխադրողի ուղղաթիռը, որում եղել են երկու օդաչուներ, ընկել է ծովը, անձնակազմի որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնում է ԱՄԷ գործակալությունը՝ հղում անելով ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի վարչությանը։ Վթարը տեղի է ունեցել գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ։ «Քաղաքացիական ավիացիայի վարչության օդային վթարների հետաքննության վարչությունը հայտնել է, որ Aerogulf-ին պատկանող Bell212 ուղղաթիռը վթարի է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության […]
09:48 08.09.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3, ՀՀ սահման – Մարգարա – Վանաձոր – Տաշիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի նորոգման համար կատարվող ուսումնասիրությունների նպատակով սեպտեմբերի 11-ից մինչև 15-ը՝ ժամը 9:00-ից 13:00 և 14:00-ից 18:00, Պուշկինի թունելով երթևեկությունը կդադարեցվի։ Հիմնադրամը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
09:33 08.09.2023
Մոսկվայում սկսվել են քաղաքապետի ընտրությունները, որոնք կտևեն երեք օր: Այս տարի մոսկվացիները կարող են իրենց ձայնը տալ առցանց՝ օգտագործելով էլեկտրոնային տերմինալներ, ավանդական եղանակով և տանը։ Իրենց ընտրությունը կարող են կատարել մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 20.00-ն։ Քաղաքացիները կարող են անձամբ քվեարկել գրեթե 2,2 հազար ընտրատեղամասերում։ Այնուամենայնիվ, ինչպես նախորդ ընտրություններում, Մոսկվայում ընտրողները հնարավորություն կունենան իրենց ձայնը տալ […]
09:26 08.09.2023
Հայաստանում կկազմակերպվի «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» խորագրով առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ում։ Համաժողովը համատեղ կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից և նպատակ ունի ստեղծել եզակի փոխգործակցության հարթակ այնպիսի թիրախային խմբերի միջև, ինչպիսիք են պետական մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։ Համաժողովն […]
09:20 08.09.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
09:12 08.09.2023
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները Ալյասկայի ափերի մոտ գնդակ են հայտնաբերել, որը, նրանց կարծիքով, կարող է անհայտ արարածի ձու լինել, գրում է բրիտանական Guardian թերթը։ «Խորհրդավոր ոսկե գնդակը, որը կարող է լինել անհայտ ծովային արարածի կողմից դրված ձու, հայտնաբերվել է օվկիանոսի հատակին՝ Ալյասկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ: Կենտրոնում ուշագրավ անցք ունեցող հարթ […]
08:56 08.09.2023
Shantnews.am-y ներկայացնում է տարադրամի այսօրվա փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեք՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեք՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.92 դրամ, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամ:
08:48 08.09.2023
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00։04 -ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
08:35 08.09.2023
Սեպտեմբերի 4-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Աբովյան, Կապան քաղաքներում, Հացավան, Արգել և Ծակքար գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 3 սահնօձ, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ […]
08:20 08.09.2023
Հոնկոնգի իշխանությունները ուրբաթ օրը դադարեցրել են դասերը դպրոցներում՝ 1884 թվականից ի վեր ամենաուժեղ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով: Ավելի վաղ Հոնկոնգի օդերեւութաբանական աստղադիտարանը հայտնել էր, որ «Հայկուի» թայֆունի ազդեցության տակ Հոնկոնգում հորդառատ անձրևներ են տեղացել։ Աստղադիտարանի տվյալներով՝ հինգշաբթի ժամը 23.00-ից մինչև 00.00-ն ընկած ժամանակահատվածում մեգապոլիսում տեղացել է 158,1 միլիմետր տեղումներ, ինչը ռեկորդային է 1884 թվականից […]
08:14 08.09.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին, ժամը 00:25֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
08:04 08.09.2023
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 22։10-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ 27 քմ։