TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

SHANTNEWS

19:59 04.09.2023

̰
Ալեն Սիմոնյանն այցելել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

19:54 04.09.2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: մասնավորապես գրել է. «Քիչ առաջ այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, եւ Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին: Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին […]

̰
Ազատությունից զրկված անձանց ինքնասպանությունների կանխարգելման կառուցակարգերի անհրաժեշտության հարցերը գտնվում են ՄԻ պաշտպանի անմիջական ուշադրության ներքո

19:46 04.09.2023

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ […]

̰
Սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023 ծրագրի շրջանակներում սեպտեմբերի մեկից պետական համակարգն ընդունել է 45 մասնագետի

19:37 04.09.2023

ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2023 ծրագրի շրջանակներում սեպտեմբերի մեկից պետական համակարգն ընդունել է արդեն 45 մասնագետի: Նրանք ժամանել են 14 երկրից և արդեն իսկ աշխատում են ՀՀ տարբեր գերատեսչություններում: Նոր «իԳործ»-ականները որակավորված մասնագետներ են միջազգային հարաբերությունների և իրավունքի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ֆինանսների, բիզնես կառավարման, հանրային առողջապահության, կրթության, հանրային կապերի ու հաղորդակցության, արվեստի և […]

̰
Իսպանիայում փոթորկի հետևանքով 3 մարդ է զոհվել

19:26 04.09.2023

Դանա փոթորիկը, որը կիրակի օրվանից մեծ վնասներ է հասցրել Իսպանիայի կենտրոնական և արևմտյան շրջաններին, 83-ամյա տղամարդու է սպանել Մադրիդի Վիլամանտա քաղաքում, որն ամենաշատ տուժած մունիցիպալիտետներից մեկում է, երկուշաբթի հաղորդում է ABC թերթը՝ հղում անելով քաղաքապետարանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղների ու հորդառատ անձրեւների հետեւանքով երկու մարդ է մահացել։ Մահացածներից մեկը 20-ամյա երիտասարդ է, որին […]

̰
Սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք

19:01 04.09.2023

Տեղեկացնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքում գործող հացի արտադրամասերում կիրականացվի հացի վաճառք: Հացը կվաճառվի համար 1 կտրոնով: Այս մասին հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:

̰
187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

18:58 04.09.2023

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուստարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բուհերի անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Նշված տեղերը […]

̰
Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկու տների տանիքներում

18:53 04.09.2023

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մատնիշյան փողոցում՝ դպրոցի հարևանությամբ, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել են երկու […]

̰
Երևանի թիվ 95 հիմնական դպրոցը կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում. վարչապետի այցը կրթօջախ

18:38 04.09.2023

Երևանի թիվ 95 հիմնական դպրոցը նույնպես կառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող դպրոցների «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակով հատկացվել է 1 մլրդ 188 մլն դրամ: Նորակառույց դպրոցում սովորում է 465 աշակերտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այցելել է դպրոց:

̰
Ցուցահանդես՝ նվիրված Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին

18:26 04.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Հայրենական մեծ պատերազմի վետերան, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվելու է քանդակագործի տարբեր տարիներին կերտած քանդակներ, մոնումենտալ արձանների լուսանկարներ, որոնք տեղադրված են […]

̰
ՀՀ ՊՎԾ կողմից Քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ

18:13 04.09.2023

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունում պետական միջոցների կառավարման արդյունավետության և օրինականության վերահսկողություն նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում շենքերի, շինությունների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը ծախսվող էներգետիկ ռեսուրսների մասով իրականացվել է ոչ պատշաճ […]

̰
SHANTNEWS

12:00 04.09.2023

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել

11:58 04.09.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

̰
Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 415 դեպք

11:55 04.09.2023

Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 415 դեպք՝ 291 երեխա և 124 մեծահասակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Նշվում է, որ հոսպիտալացված քաղաքացիներ չկան։

̰
Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. ՊԲ

11:52 04.09.2023

Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը: հայկական կողմում տուժածներ չկան։

̰
Եվս 3 բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայից

11:47 04.09.2023

2023 թ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան) և Քվանտ վարժարանի (Համլետ Պետրոսյան, […]

̰
Հայ 14 ծանրորդներ մեկնել են Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

11:41 04.09.2023

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կմասնացեն աշխարհի 88-րդ առաջնությանը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ են հայտավորված: Տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ […]

̰
Մահացել է դերասան Յուրի Պոտապենկոն

11:35 04.09.2023

58 տարեկանում մահացել է ուկրաինացի և ռուս դերասան Յուրի Պոտապենկոն, հայտնում է Կիևի «Երիտասարդական թատրոնի» մամուլի ծառայությունը։ «Մահացել է «Երիտասարդական թատրոնի» դերասան Յուրի Պոտապենկոն»,- ասվում է թատրոնի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ վերջերս դերասանը գանգատվել է սրտի շրջանում ցավից։ Պոտապենկոն ծնվել է 1965 թվականի օգոստոսի 1-ին, ավարտել է Կիևի թատերական արվեստի պետական ​​ինստիտուտը՝ Ի.Կ. Կարպենկո-Կարիի […]

̰
Մեկ շաբաթում Երևանում ծնվել է 452 երեխա

11:29 04.09.2023

28.08-03.09-ը Երևան քաղաքում ծնվել է 452 երեխա: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

̰

11:18 04.09.2023

Թուրքիայի Քուշադասի քաղաքում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

̰
Տղամարդը պատահաբար գտել է վիճակախաղի մոռացված տոմսը և շահել 100 հազար դոլար

11:12 04.09.2023

ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչը մաքրության ժամանակ գտել է վիճակախաղի վաղուց մոռացված տոմսը և շահել 100 հազար դոլար։ Այս մասին հայտնում է UPI-ն։ Բախտը ժպտացել է Դուգլաս Հերբերտին Ռիչմոնդից: Տղամարդը պատմել է, որ որոշել է մաքրել իր պիկապ մեքենան և պատահաբար նկատել է Powerball վիճակախաղի մի քանի հին տոմս։ Տղամարդը որոշել է ստուգել դրանք և պարզել […]

̰
Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված համայնքապատկան խոշոր գումարների հափշտակության դեպքի նախաքննությունն ավարտվել է

11:00 04.09.2023

Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում […]

̰
Էրդողանը սեպտեմբերի 5-ին Թուրքիայի կառավարության հետ կքննարկի Պուտինի հետ բանակցությունների արդյունքները

10:55 04.09.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 5-ին կառավարության նիստ կանցկացնի՝ քննարկելու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք բանակցությունների արդյունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի աղբյուրը։ «Սեպտեմբերի 5-ին նախագահի գլխավորությամբ տեղի կունենա նախարարների կաբինետի նիստը, որի ընթացքում կքննարկվեն Պուտինի հետ բանակցությունների արդյունքները, անդրադարձ կլինի նաև Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և տնտեսությանը»,- […]

̰
Գիտնականը խոսել է հերթափոխային աշխատանքի և օնկոլոգիական հիվանդությունների ռիսկի կապի մասին

10:43 04.09.2023

Օրվա սովորական ընթացքի խախտումը, ներառյալ հերթափոխային աշխատանքի ֆոնին, կարող է կապված լինել ոչ միայն հուզական վիճակի վատթարացման, այլև կյանքի տևողության նվազման, ինչպես նաև մի շարք հիվանդությունների, մասնավորապես կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ուրալի դաշնային համալսարանի (UrFU) նյարդատեխնոլոգիական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Օլգա Դորոգինան։ Այսպիսով, նա մեկնաբանել է […]

̰
Իրանում հանքավայրում պայթյունից հետո փլատակներից վեց հանքափորի մարմին է դուրս բերվել

10:27 04.09.2023

Իրանի արտակարգ իրավիճակների ծառայությունները Սեմնան նահանգում (Իսլամական Հանրապետության հյուսիսում) հանքի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած առնվազն վեց հանքափորների դիեր է դուրս բերել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետին, փոխանցում է ТАСС-ը: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 700 մ խորության վրա՝ գազի պայթյունի հետեւանքով։ Հանքը փլուզվել է սեպտեմբերի 3-ի երեկոյան։ Ավելի վաղ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանը

10:16 04.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ի դրությամբ

10:05 04.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է սեպտեմբերի 4-ի դրությամբ ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419,50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,08 դրամ:

̰
Իրանը չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում. Աբդոլլահիան Ֆիդանի հետ հանդիպումից հետո

23:56 03.09.2023

Իրանը չի ընդունի աշխարհաքաղաքական փոփոխությունները տարածաշրջանում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Նրա խոսքով, Իրանն ու Թուրքիան համակարծիք են, որ տարածաշրջանում լարվածության և հակամարտությունների դարաշրջանն ավարտվել է, և այժմ խաղաղության և համագործակցության ժամանակն է։ «Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածներ չկան

23:42 03.09.2023

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վաղաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ. Մ.) […]

̰
Մոսկվայում տիրոջից փախած կապիկը բարձրացել է ծառն ու մնացել ճյուղերի արանքում

23:32 03.09.2023

Մոսկվայի հարավ-արևելքում տիրոջից փախած կապիկը բարձրացել է ծառն ու թաքնվել ճյուղերի արանքում. մակական հրաժարվել է իջնել: Այս մասին կիրակի՝ սեպտեմբերի 3-ին, հայտնել է «Известия»-ի աղբյուրը։ Միջադեպը տեղի է ունեցել Ֆերգանա անցումում՝ Վիխինո-Ժուլեբինո շրջանում։ «Կապիկը փախել է տիրոջից և մագլցել Ֆերգանա անցումի կողքի ծառի վրա»,- ասել է աղբյուրը։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն իջեցնելու համար էֆթանազիայի են ենթարկել […]

̰
BACK_TO_TOP