19:26 04.09.2023
Դանա փոթորիկը, որը կիրակի օրվանից մեծ վնասներ է հասցրել Իսպանիայի կենտրոնական և արևմտյան շրջաններին, 83-ամյա տղամարդու է սպանել Մադրիդի Վիլամանտա քաղաքում, որն ամենաշատ տուժած մունիցիպալիտետներից մեկում է, երկուշաբթի հաղորդում է ABC թերթը՝ հղում անելով քաղաքապետարանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ջրհեղեղների ու հորդառատ անձրեւների հետեւանքով երկու մարդ է մահացել։ Մահացածներից մեկը 20-ամյա երիտասարդ է, որին հրշեջները չեն հասցրել փրկել։ Բարգաս քաղաքում ևս մեկ մարդ մահացել է իր մեքենայում գտնվելու ժամանակ։
Բացի դրանից, քաղաքացիական գվարդիան փնտրում է միջին տարիքի տղամարդու, ում մեքենան գետը քշել է կնոջ և երկու երեխաների հետ ճանապարհորդելիս։ Երկուշաբթի առավոտյան նրա 10-ամյա տղային ողջ են գտել՝ նստած ծառի վրա։ Մայրն ու քույրը հայտնաբերվել են երեկ երեկոյան, իսկ ընտանիքի հոր որոնումները շարունակվում են։
Մադրիդի հինգ երկրորդական փողոցներ ներկայումս փակ են երթևեկության համար՝ փոթորկի պատճառով, և մտավախություն կա, որ կառույցները փլուզվեն Ալդեա դել Ֆրեզնո, Վիլլա դել Պրադո և Վիլամանտա համայնքները միացնող ճանապարհների վրա: Փակ են մնում նաև մետրոյի մի քանի հատվածներ, որոնց վիճակը անընդհատ փոխվում է։
Ինչ վերաբերում է Կաստիլիա-Լա Մանչային, ապա փակ են վեց տարածաշրջանային ճանապարհներ և Տոլեդոյի Չոզաս դե Կանալեսի քաղաքապետարանը։
Չնայած հորդառատ անձրևները սկսում են թուլանալ երկուշաբթի օրը, Մադրիդը և Կաստիլիա-Լա Մանչան շարունակում են մնալ դեղին տագնապի մակարդակում:
21:32 09.08.2025
Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ ԿրացիոսՍպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսn անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի […] ...
21:16 09.08.2025
Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմՓարիզում տեղի է ունեցել Պաղեստինի աջակցության և Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերի դեմ բողոքի ակցիա, հաղորդում է TASS-ը: Հարյուրավոր ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի արևելյան մասում՝ Բաստիլի հրապարակում, ժամը 15:00-ից: Միջոցառման անվտանգությունն ապահովել են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները: Որոշ ցուցարարներ գդալներով խփել են մետաղական կաթսաներին և ափսեներին՝ Գազայի հատվածում սննդի պակասի վրա […] ...
21:00 09.08.2025
Յամալն ու Լևանդովսկին տուգանվել ենՌոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։ ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնա» ակումբին երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար: ...
20:50 09.08.2025
Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խաղաղության գործընթացին։ «Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե խաղաղությունը, կեցցե կյանքը»,-գրել է Ավինյանը։ ...
20:41 09.08.2025
Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների հետ խաղաղության ջանքերի համակարգումը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։ «Կարևոր է, որ Ամերիկան ունենա պատերազմը դադարեցնելու վճռականություն և կարողություն, և մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Թրամփը ձգտում է դադարեցնել սպանությունները։ Եվ […] ...
20:25 09.08.2025
Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է ԶելենսկունՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...