17:40 03.09.2023
Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ: Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:
17:31 03.09.2023
Ալկոհոլի կտրուկ մերժման դեպքում մարդն իրեն վատ կզգա, ասել է բժիշկ Ալեքսանդր Ումնովը բժիշկ Պիտերին տված հարցազրույցում։ «Սթափ կյանքի առաջին օրերին հարբեցողին, ով որոշում է դադարեցնել խմելը, անհանգստանում է ուժեղ գլխացավով, որն անմիջապես առաջացնում է և՛ գրգռվածություն, և՛ դեպրեսիա: Նկատվում է սրտխառնոց, ձեռքերի դող, ախորժակի բացակայություն և քուն, և արդեն հինգերորդ օրը մարդը սկսում է […]
17:22 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 42 […]
17:16 03.09.2023
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հաքան Ֆիդանն այսօր (կիրակի) հանդիպել են Իրանի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ֆիդանը այցով ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Սա Ֆիդանի առաջին այցն է Իրան՝ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։
17:07 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվել է Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք են բարձրացրեցել առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։
16:57 03.09.2023
Ռուսական արտադրության Յակ-130 մարտական ուսումնական ինքնաթիռներ (UBS) առաքվել են Իրան։ Այս մասին հայտնում է IRNA պետական գործակալությունը։ IRNA-ի հաղորդման համաձայն՝ ռուսական Յակ-130 ինքնաթիռները ներկրվել են Իրան և, ըստ տեղեկությունների, ծառայության են անցել այդ երկրի ռազմաօդային ուժերում: Այս ինքնաթիռները կօգտագործվեն նոր օդաչուների պատրաստման համար, որոնք կթռչեն հանրապետության ռազմաօդային ուժերի նոր սերնդի կործանիչներով։ Հաղորդագրությանը կցվում է Յակ-130-ի […]
16:44 03.09.2023
Սննդառության խանգարումը (EDD) հոգեոգեն հիվանդություն է, որը հիմնականում ազդում է կանանց վրա: Այն սովորաբար ուղեկցվում է ծանր կլինիկական դեպրեսիայով։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում և ինչպե՞ս ճիշտ վարվել այս խանգարման հետ. «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում բացատրել է սննդաբան և բժշկական հոգեբան Իրինա Մանսուրովան: Սննդառության խանգարումները հաճախ բնորոշվում են անվերահսկելի սնվելով։ Միաժամանակ դեպրեսիայի նշաններ ունեցող մարդը, նույնիսկ […]
16:30 03.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզում ներկա է գտնվել Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Այս մասին հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում: Հայտնել է, որ դպրոցի նախկին շենքը, որը գտնվում էր փլուզման եզրին, քանդվել է եւ կառուցվել նորը: Դպրոցը համալրվել է նաեւ անհրաժեշտ գույքով:
16:17 03.09.2023
Սուդանի բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որ լիակատար վերահսկողություն է հաստատել երկրի զրահատանկային ուժերի առանցքային բազայի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Խարթումի հարավում։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ «Ապահովվել է Խարթումի հարավում գտնվող Էլ Շաջար շրջանում պարագծի երկայնքով զրահաբազայի անվտանգությունը, բացի դրանից, արագ արձագանքման ուժերը դուրս են մղվել շրջակա տարածքներից»,- ասվում է բանակի […]
16:12 03.09.2023
Նախկին ժամկետային Նարեկ Բաղդասարյանն այսօր պայմանագրային զինծառայող է. «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առաջին սերնդի գերազանցիկը: Զինվորական ծառայության առաջին ամիսներին միացել է ծրագրին ու անցել ատեստավորումը: Նարեկն այն բացառիկ տղաներից է, որ հիացրել է ատեստավորող հանձնաժողովին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:05 03.09.2023
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
15:53 03.09.2023
Մաշկաբան-կոսմետոլոգ Դարիա Գրուշկոն թվարկել է մաշկի որակը արագ բարելավող մեթոդները։ Համապատասխան մեկնաբանությունը հրապարակում է «Doctor Peter» հրատարակությունը։ Մասնագետը նշել է, որ ամառային սեզոնից և արևի ակտիվ ազդեցությունից հետո մաշկի վրա կարող են հայտնվել տարիքային բծեր, ցան և լայնացած ծակոտիներ։ Այս կոսմետիկ թերությունները կանխելու համար Գրուշկոն խորհուրդ է տվել լազերային պիլինգ կատարել։ «Սա ապարատային տեխնիկա է, […]
15:39 03.09.2023
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության անդամները Սիրիայի հարավում գտնվող Դերաա նահանգում սպանել են Արաբական սոցիալիստական վերածնունդ կուսակցության (PASV) քաղկոմի քարտուղարին։ Al Ekhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հարձակվել են կուսակցական ակտիվիստի վրա, երբ նա ուղեւորվում էր Նավա քաղաքի իր աշխատավայր։ Գրոհայինները մոտոցիկլետներով մոտեցել են նրա մեքենային և կրակ բացել ավտոմատներից։ Ստացած վնասվածքներից ակտիվիստը տեղում մահացել է։ PASV նահանգային […]
15:27 03.09.2023
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտնում է հողօգտագործողներին, որ հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։ «Մասնավորապես՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` […]
15:24 03.09.2023
Իսրայելի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ից 25 F-35 կործանիչների գնման գործընթացը, որոնք կկազմեն այդ ինքնաթիռների երրորդ էսկադրիլիան Իսրայելի ռազմաօդային ուժերում։ Այս մասին հայտնում են պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունից։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՊՆ գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի կողմից գործարքի հաստատումից հետո իսրայելական կողմը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ում F-35 համատեղ ծրագրի գրասենյակ՝ […]
15:10 03.09.2023
Բրազիլիայում մի աղջիկ ընկել է կոմայի մեջ, թմրել ու դեռ չի կարողանում քայլել կծու պղպեղը հոտոտելուց հետո։ Այս մասին հայտնում է G1-ը։ 25-ամյա Թաիս Մեդեյրոսը հիվանդանոց էր ընդունվել փետրվարին։ Մինչ այդ նա ընթրիք էր պատրաստում ընկերոջ հետ, քանի որ նրա հարազատներն էին այցելելու։ Ուտեստներից մեկում անհրաժեշտ էր ավելացնել կծու պղպեղ։ Երբ աղջիկը հոտոտել է այն, […]
14:59 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Հանրահավաքը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Հանրահավաքի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, խոսքով ելույթ են ունեցել ցույցի կազմակերպիչները և այլ հասարակական գործիչներ, նրանք խոսքով դիմել են պաշարված Արցախին և հայտնել իրենց աջակցությունը։ Ինչպես մանրամասնում են «Վրաստանի հայ […]
14:47 03.09.2023
Երեք ախտանիշ, որոնք վկայում են հավանական հանկարծակի մահվան մասին. այս մասին սեպտեմբերի 2-ին Telegram-ի իր ալիքում հայտնել է վիրաբույժ, ուռուցքաբան Մարկ Գաջիյանը։ Նա նշել է, որ փոխանցված COVID-19-ի հետևանքների պատճառով չի կարելի բացառել այնպիսի կողմնակի ազդեցություն, ինչպիսին է թրոմբների առաջացումը։ Այս գործոնը կարող է հետագայում հրահրել ակնթարթային մահ: Նրա խոսքով, չի կարելի անտեսել նաև «կրծքավանդակի […]
14:34 03.09.2023
Երեկ՝ սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում […]
14:16 03.09.2023
Կեցվածքի խախտումը հղի է առողջական խնդիրների առաջացմամբ։ Վնասվածքաբան-օրթոպեդ Օլգա Լևչենկոն սեպտեմբերի 3-ին նշել է ողնաշարի թեքության պատճառները և պատմել, թե ինչպես լուծել խնդիրը: Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ «Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում […]
14:03 03.09.2023
Սեպտեմբերն աշխարհի բազմաթիվ երկրներում նվիրված է մանկական քաղցկեղի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը։ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող երեխաները, ցավոք, շատ հաճախ զգում են արյան փոխներարկման կարիք։ Օրինակ՝ երեխաների շրջանում հաճախակի հանդիպող քաղցկեղի քիմիոթերապևտիկ բուժումը ներառում է ոչ միայն թանկարժեք դեղամիջոցների օգտագործում, այլև՝ արյան բազմաթիվ փոխներարկումներ, հայտնում է կենտրոնը: «Կանոնավոր արյունատվությունը կարող է մոտեցնել […]
13:51 03.09.2023
Գիտելիքի ու դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը խորհրդանշանական է եղել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների համար: Ռազմական ոլորտում առաջին քայլերն անող կուրսանտները հստակ քայլերով են սկսել ուսումնառությունը՝ գիտակցելով, որ սկսում են կյանքի նոր փուլը՝ սպա դառնալու պատասխանատու ուղին: Մանրամասները՝ տեսանյութում:
13:40 03.09.2023
Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն կարգադրել է հետ կանչել բոլոր երկրների դեսպաններին Նիգերիայի դիվանագիտական առաքելություններում իրավիճակը վերլուծելուց հետո: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է նախագահի աշխատակազմը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Նշվում է, որ բացառություն են կազմում Նիգերիայի մշտական ներկայացուցիչները ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնեւի կառույցներում՝ կապված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստի հետ։ Ավելի վաղ՝ օգոստոսի […]
13:29 03.09.2023
Կիպրոսի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը սեպտեմբերի 3-4-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին: Դարպասապահներ Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Դավիթ Սուքիասյան – «Վոլդերս» (Ավստրիա) Պաշտպաններ Տիգրան Խաչիյան – «Խիմկի» (Ռուսաստան) Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան) Կոնանե Ասլանյան […]
13:20 03.09.2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը զգուշացնում է, որ սեպտեմբերի 3-8-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում` Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […]
13:13 03.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամանցիներ փողոցում գործող «Ասալա» թոնրատան հարևանությամբ գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, […]
13:03 03.09.2023
Սեպտեմբերի 2ին կայացել է Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որին նաև ներկա է գտնվել Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը։ Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և […]
12:50 03.09.2023
Զինծառայողների ատեստավորման քննությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Քննական հանձնաժողովի սպաների հրամանով ատեստավորմանը ներգրավված զինծառայողները մեկ առ մեկ կատարում են շարային վարժությունները: Զենքով և առանց դրա իրականցվող վարժությունների ընթացքում գնահատվում են նրանց շարային կեցվածքը, հրամանների հստակ և շիտակ կատարումը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:43 03.09.2023
«Նեբոլիտ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Անաստասիա Կվասովան սեպտեմբերի 3-ին խոսել է պատշաճ քնի կարևորության մասին։ Moslenta-ի հետ զրույցում նա բացատրել է, որ երազում ինֆորմացիան յուրացվում է, անհարկի նյարդային կապերը հանվում են, նյարդային համակարգն ու մկանները թուլանում են, նոր բջիջներ են սինթեզվում։ Բժշկի խոսքով՝ պատշաճ քնի ժամանակ տեղի է ունենում հորմոնների սինթեզի կարգավորում, որոնք մեծապես կախված են […]
12:29 03.09.2023
Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնում է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովն է անցկացվել՝ «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաներով։ Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության […]