12:18 03.09.2023
Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Սաիյնա Գոգոլևան խոսել է մթերքների մասին, որոնք աշնանը կարող են բարելավել իմունիտետը։ Life.ru-ին տված հարցազրույցում նա նշել է, որ արժե սննդակարգում ավելացնել C վիտամինով հարուստ մթերքներ, քանի որ այն իմունային համակարգի հիմնական խթանիչն է, ինչպես նաև շատ արդյունավետ հակաօքսիդանտ։ Դրանց թվում են, օրինակ, ցիտրուսային մրգերը, ծաղկակաղամբը, բուլղարական պղպեղը, նուռը, սերկևիլը և խնձորը։ Վիտամին C-ն […]
12:04 03.09.2023
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան լսումներ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է հանձնաժողովը: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 7-ին հրապարակեց իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է […]
11:52 03.09.2023
Զամոսկվորեչեի ապագա լյուքս թաղամասի տարածքում հնագիտական աշխատանքների ընթացքում գիտնականները հայտնաբերել են գանձ՝ 15-16-րդ դարերի մետաղադրամներ Իվան Ահեղի և նրա նախնիների դարաշրջանից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 700 գտածո է գրանցվել, «Իզվեստիա»-ին հայտնել են Rariteco մշակող ընկերությունում: 14-րդ դարից ժամանակակից Բոլշայա Թաթարսկայայի վրա թաթարական բնակավայր է եղել, որտեղ բնակություն են հաստատել Ոսկե Հորդայի ներգաղթյալները, առևտրականները և արհեստավորները։ […]
11:40 03.09.2023
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։ 150 ավելի շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցել են 8 միջազգային գրոսմայստերների հետ: Մասնակիցների թվում […]
11:27 03.09.2023
Գաստրոէնտերոլոգ, բ.գ.թ. Սերգեյ Վյալովը խոսել է սնուցման սխալի մասին, որը կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման։ Ինչպես բժիշկն ասել է իր Telegram ալիքում, աղիների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է մանրաթել, որը պարունակվում է բանջարեղենում։ Ամեն օր պետք է ուտել առնվազն 300-400 գ բանջարեղեն, պարզաբանում է «Ռեգնում» գործակալությունը։ «Ձեզ անհրաժեշտ բանջարեղենի քանակը կախված է դրանց բջջանյութի պարունակությունից. […]
11:16 03.09.2023
Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ նահանգում բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ մահացել է, ևս 11-ը՝ վիրավորվել, երկրի իշխանությունները պարետային ժամ են սահմանել տարածաշրջանում, ինչպես նաև իրավապահներին հրահանգել են կարգուկանոն պահպանել տարածքում, հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը։ «Մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել նահանգում (Քիրքուք-խմբ.) բողոքի ցույցերի ժամանակ բռնի գործողությունների արդյունքում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ […]
11:08 03.09.2023
Նիգերիայի հյուսիսում մզկիթի վրա տեղի գանգստերների հարձակման հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են, հայտնում է Daily Post-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Կադունա նահանգի Իկարուս տեղական ինքնակառավարման շրջանի Սայա-Սայա գյուղի մզկիթում ավազակները սպանել են յոթ հավատացյալների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հինգ մարդ զոհվել է անմիջապես մզկիթի շենքում, եւս երկու մարդ վիրավորվել […]
10:58 03.09.2023
Թայվանի Կաոսյուն քաղաքի անվտանգության աշխատակցի ընտանիքը, ով մահացել է 42 օր անընդմեջ առանց հանգստյան օրվա աշխատելուց հետո, գործատուից փոխհատուցում կստանա մոտ 890 հազար թայվանական դոլարի (27,9 հազար ԱՄՆ դոլար) չափով. այս մասին պարզ է դառնում Կաոսյուն քաղաքի շրջանային դատարանի որոշումից։ Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սյու անունով մի տղամարդ 2020 թվականի հունիսի 11-ին Ֆորմոզա […]
10:50 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]
10:44 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ԱԹՍ կիրառման տեսանյութ է հրապարակել: Այդ հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե իբր ԱԹՍ հարվածից հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:: «ՀՀ ՊՆ-ն ժամը 15:48-ին հրապարակել է հաղորդագրություն, համաձայն որի հերքել է (և այժմ […]
10:33 03.09.2023
Սեպտեմբերի 3-ին տարադրամի շուկայում սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.08 դրամ:
10:20 03.09.2023
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 2 հա, Ուջան գյուղում՝ 800 քմ, Աշտարակ քաղաքում՝ 200 քմ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Նորաբաց գյուղում՝ 1 հա, Լոռու […]
10:11 03.09.2023
Հիմնական գույնը 2023 թվականի աշնանը ոճաբան Ալեքսանդր Ռոգովը նշել է կարմիրը: Այս մասին նա գրել է իր անձնական Telegram ալիքում։ «Աշունը եկել է։ Իսկ տղամարդկանց կերպարներում կարմիրը նույնքան ակտուալ կլինի, որքան կանանց»,- գրել է փորձագետը: Ռոգովը հրապարակել է աստղերի ու մոդելների լուսանկարների ընտրանի։ – – – – – – – – –
10:00 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին, ժամը 21։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթուն է տեղի ունեցել Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 167 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում․ նկատվում է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական […]
00:11 03.09.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին։ La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման- Վարչապետ Փաշինյան, շնորհակալություն այս հանդիպման և հարցազրույցի համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվել է դժվար իրավիճակի, տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է ներմուծվող ապրանքների համար՝ ստեղծելով շատ դժվար իրավիճակ, սով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար։ Այնուամենայնիվ, […]
00:06 03.09.2023
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
23:53 02.09.2023
Հնդկական տիեզերական առաքելության «Չանդրայան-3» լուսնագնացը կատարել է Լուսնի մակերևույթի բոլոր առաջադրանքները։ Տիեզերանավը ապահով կայանվել և դրվել է քնի ռեժիմի, որը կտևի մինչև սեպտեմբերի 22-ը, X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO): Այժմ լուսնագնացը շարունակում է աշխատել արևային էներգիայի ընդունիչով: Նա կսպասի հաջորդ արևածագին՝ հաջող զարթոնքի դեպքում սարքը կգտնի նոր առաջադրանքներ, այլապես այն […]
23:43 02.09.2023
Ռուսաստանի NMICO FMBA դաշնային պետական բյուջետային հիմնարկի վերին շնչուղիների հիվանդությունների բաժանմունքի ավագ գիտաշխատող, բարձրագույն որակավորման կատեգորիայի բժիշկ Վյաչեսլավ Վավինը Moslenta-ին տված հարցազրույցում խոսել է վազոկոնստրրիտորից կախվածության ռիսկի մասին: «Վազոկոնստրրիտորային կաթիլների օգտագործումը հինգ օրից ավելի կախվածություն է առաջացնում դրանց նկատմամբ: Այսինքն՝ խախտվում է քթի լորձաթաղանթի նորմալ կարգավորումը, և երբ դեղամիջոցը դադարում է գործել, առաջանում է «հետադարձ» […]
23:32 02.09.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 2-ին Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։ Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ: Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը: Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ […]
23:22 02.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիների կողմից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են բերվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ոստիկաններն և քննիչները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորները […]
23:13 02.09.2023
Կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր հարթակում անդրադարձել է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձին շրջափակված ԼՂ-ի իրավիճակին: Իր գրառման մեջ նա մասնավորապես ասել է. «Արցախի Անկախության օրը ես մտածում եմ Արցախում ապրող մարդկանց մասին, ովքեր ստիպված են լինում դիմակայել ամիսներ տեւող ու մահացու շրջափակմանը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկեն՝ պաշտպանելու Արցախն […]
23:04 02.09.2023
Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի առաջ մղվի խաղաղության օրակարգն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի, վարչապետը պատասխանել է․ «Շատ […]
22:56 02.09.2023
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։ Հրդեհաշիջմանը ներգրավվել են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։ Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը […]
22:45 02.09.2023
Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Լուրերը»։ Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է. «Եթե խաղաղության […]
22:28 02.09.2023
Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը գնում է միջազգային դադարի. այս մասին հայտնում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացինա: Ներկայացրել է նաև թիմերի դասավորությանը մրցաշարային աղյուսակում:
22:17 02.09.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է տալիս իտալական La Repubblica թերթին: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հայերի ԼՂ-ից դուրս գալու շարժը կարո՞ղ է վկայել այն մասին, որ սա ԼՂ-ում հայերի ներկայության վերջի սկիզբն է, նա պատասխանել է. «Իրավիճակը հետևյալն է, որ որոշ թվով մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, տեղափոխվում են Հայաստան, նաև ուսանողներ: Ընդհանուր առմամբ սրանից […]
22:10 02.09.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած գիտաժողովում: Նախագահն իր խոսքում ողջունել է բարձր մակարդակի գիտաժողովի անցկացումը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: Իր ելույթում նա անդրադարձել է հայաստանյան ֆինանսական շուկայի վիճակին՝ հայտարարելով, որ այն կայացած է:
21:55 02.09.2023
Ամերիկացի նախկին քաղաքական գործիչ և դիվանագետ Բիլ Ռիչարդսոնը մահացել է 75 տարեկան հասակում, հայտնել է նրա ստեղծած հիմնադրամը։ Ռիչարդսոնը եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ, Բիլ Քլինթոնի կառավարության էներգետիկայի նախարարը և Նյու Մեքսիկո նահանգի նահանգապետը: «Նյու Մեքսիկայի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը մահացել է անցած գիշեր քնած ժամանակ Մասաչուսեթս նահանգի Չաթեմ քաղաքում գտնվող իր ամառանոցում: […]