TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Արցախի անկախության հանրաքվեի 32-րդ տարեդարձին կանգնած ենք մեկ այլ էկզիստենցիալ ճգնաժամի առջև. Սերժ Թանկյան

21:40 02.09.2023

Ամերիկահայ ռոք երաժիշտ, System of A Down խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախության հանրաքվեի 32-րդ տարեդարձին կանգնած ենք մեկ այլ էկզիստենցիալ ճգնաժամի առջև՝ բռնապետական Ադրբեջանի կողմից սովի միջոցով մեր ժողովրդի ցեղասպանությունը։ «Որպես հայ՝ մենք պետք է լինենք միասնական և անսասան այս պայքարի համար»,- X-ի իր հարթակում գրել է նա, միաժամանակ […]

̰
Միջազգային հանրությունից ակնկալում ենք վճռական ջանքեր. ԱԳՆ խոսնակ

21:19 02.09.2023

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր հարթակում անդադարձել է Ացախում տիրող իրավիճակին: «Այսօր մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը կրկին բախվում է էթնիկ զտումների սպառնալիքին իր հայրենիքում՝ Ադրբեջանի վարած քաղաքականության, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Միջազգային հանրությունը տեղյակ է իրավիճակին, մենք նրանից ակնկալում ենք դա կանխելուն ուղղված […]

̰
SpaceX-ը տիեզերք է ուղարկում ամերիկյան 13 ռազմական արբանյակ

21:10 02.09.2023

Ամերիկյան SpaceX ընկերությունը, Պենտագոնի շահերից ելնելով, Falcon 9 հրթիռով տիեզերք է ուղարկել 13 ռազմական արբանյակ։ Արբանյակային համաստեղությունը, որը ստեղծվել է Երկրի ցածր ուղեծրում՝ «Proliferated Warfighter» ծրագրի շրջանակներում, կհայտնաբերի և կհետևի հրթիռների արձակմանը, ինչպես նաև կապահովի «գլոբալ ռազմական հաղորդակցություն»: Ընկերությունը, որը պատկանում է ձեռնարկատեր Իլոն Մասկին, ուղիղ եթերով հեռարձակել է կրկնակի օգտագործման Falcon 9 հրթիռի արձակումը […]

̰
Իսրայելի ոստիկանությունը Թել Ավիվում ձերբակալել է 39 ցուցարարի

20:57 02.09.2023

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 39 մարդու և վերահսկողության տակ է վերցրել Թել Ավիվի հարավային թաղամասերում իրավիճակը։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, X սոցցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է վարչությունը։ «Ոստիկանությունը միջոցներ է կիրառել զանգվածային անկարգությունները ցրելու համար և ձերբակալել է տասնյակ օրինախախտների։ Այս պահին ձերբակալվել է 39 կասկածյալ, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, արցունքաբեր գազ […]

̰
Դաղստանում հիշատակի արարողությունից հետո թունավորումով հոսպիտալացվել է 12 մարդ

20:50 02.09.2023

Դաղստանում 12 մարդ թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է, սեպտեմբերի 2-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ բոլոր տուժածներն արթնանալուց հետո իրենց վատ են զգացել։ Դեպքը տեղի է ունեցել Դաղստանի Քահիբ գյուղում։ Թունավորվածները տեղափոխվել են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Հիվանդների թվում է եղել երկու երեխա։ Թունավորման պատճառները պարզվում են, ձեռնարկվել է նախաքննական ստուգում։

̰
Make love not war. Կարիշոկ Դուլյանի ցուցահանդեսը Թբիլիսիում

20:34 02.09.2023

Թբիլիսյան շենքեր, բակեր ու կոլորիտային պատուհաններ, իսկ պատուհաններից այն կողմ՝ սիրով զբաղվող զույգեր: Գեղանկարչուհի Կարիշոկ Դուլյանի անհատական՝ Make love not war խորագրով ցուցահանդեսին կարելի է ծանոթանալ Թբիլիսիի Ազգային գրադարանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Ալիք մեդիան: «Այն ինչ կատարվում է բակում, հստակ ցույց է տալիս, թե ինչպիսին են մարդիկ իրականում»,- ասում է […]

̰
Ուզում եմ խնդրել ամենօրյա հստակ և հասցեկան գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին. Գեղամ Ստեփանյան

20:19 02.09.2023

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32րդ տաեդարձի առթիվ: «265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։ Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել […]

̰
Արգենտինացի հայտնի դերասանուհին մահացել է 43 տարեկանում անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով

20:08 02.09.2023

Արգենտինայում 43 տարեկան հասակում մահացել է հայտնի դերասանուհի և մոդել Սիլվինա Լունան՝ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Buenos Aires Times-ը։ Լունան մահացել է հինգշաբթի օրը Բուենոս Այրեսի հիվանդանոցում, նա այնտեղ անցկացրել է գրեթե 80 օր։ Հունիսի 13-ին դերասանուհին հոսպիտալացվել է բուժհաստատություն՝ հիպերկալցեմիայի ախտորոշմամբ, ինչը հանգեցրել է երիկամային սուր […]

̰
«Արտակարգ» հորոսկոպ կենդանակերպի բոլոր նշանների համար Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից

09:05 02.09.2023

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը կենդանակերպի բոլոր նշանների համար սեպտեմբեր ամսվա «արտակարգ» հորոսկոպ է կազմել՝ զգուշացումներով, թե ինչպես վարվել տարբեր դժբախտ պատահարների ժամանակ։ «Սեպտեմբերի արտակարգ աստղագուշակ՝ երկրի և օդի տարրերի համար. 5 անգամ ծուխ ներշնչելը կարող է դառնալ կրիտիկական, հրդեհի դեպքում՝ շնչել խոնավ սրբիչով, փակել սենյակի պատուհաններն ու դռները՝ սահմանափակելով թթվածնի մուտքը»,- ասված է նախարարության տելեգրամյան […]

̰
Բրազիլական Սան Պաուլոյում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի

08:58 02.09.2023

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում պողպատի գործարանի շենքն ավերած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, հայտնում է G1 պորտալը։ Ավելի վաղ պորտալը հայտնել էր երկու զոհի և տասնյակ վիրավորների մասին։ «Պայթյուն է տեղի ունեցել… որի հետևանքով հինգ մարդ է զոհվել»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է աղբյուրը՝ հղում անելով հրշեջներին, տարածքի սեփականատերը հայտնել […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 2-ին

08:50 02.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած արտարժույթի փոխարժեքները այսօրվա դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 414 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 421 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 3.98 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.08 դրամը:

̰
Վիետնամը և Միացյալ Նահանգները կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր

08:38 02.09.2023

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիետնամ կատարած այցի ընթացքում կստորագրի համապարփակ երկկողմ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, գրում է Washington Post-ը։ «Գործարքը, որը կհայտարարվի այս շաբաթավերջին նախագահ Բայդենի Վիետնամ պետական ​​այցի ժամանակ, Բայդենի վարչակազմի վերջին քայլն է Ասիայում հարաբերությունները խորացնելու ուղղությամբ… «Համապարփակ ռազմավարական գործընկերության» հաստատումը Միացյալ Նահանգներին կտա դիվանագիտական ​​կարգավիճակ»,- հայտնում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով աղբյուրներին։ […]

̰
Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման. Արամ Ա կաթողիկոսի պատգամը Արցախի Հանրապետության 32-րդ տարեդարձի առթիվ

08:29 02.09.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել Արցախի Հանրապետության 32-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է. «Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման: Այսօր Արցախի անկախութեան տօնն է։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձը։ Ահա շուրջ ինը ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած է Արցախը Ազրպէյճանի կողմէ եւ ենթակայ է սովամահ […]

̰
ՄԻ միջազգային իրավունքի մասնագետը հայտնել է, թե ինչ տեղի կունենա Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո

08:20 02.09.2023

Մարդու իրավունքների միջազգային իրավունքի, կառավարման և քաղաքական հարցերի մասնագետ Էնդրյու Ֆորդը X-ի (Թվիթեր) իր հարթակում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցի քննարկմանը: Նա մասնավորապես նշել է. «Գրեթե անկասկած Հայաստանը կդառնա ՄՔԴ-ի 124-րդ մասնակից պետությունը: Չափազանց դրական լուր. խաղը փոխող միջազգային արդարադատության համար Հարավային Կովկասում»: The Parliament of Armenia is now […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին շարունակում են գործել երթևեկության սահմանափակումներ

08:04 02.09.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
SHANTNEWS

22:00 01.09.2023

̰
Ավարտվել են «Ամառային դպրոց» ծրագրի դասընթացները

21:57 01.09.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Գիտելիքի եւ դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել եւ հավաստագրեր ու խորհրդանշական նվերներ է հանձնել ՀՀ ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին՝ մաղթելով բազում հաջողություններ նոր ուսումնական տարում: Ալեն Սիմոնյանը կարեւորել է փորձի ձեռքբերումը՝ նշելով, որ այն օգտակար է լինելու հետագա գործունեության ընթացքում: Անդրադառնալով ծրագրի ձեւաչափին՝ ԱԺ նախագահը նշել […]

̰
Պուտինն ասել է, թե ինչն է մարդուն երջանիկ դարձնում

21:53 01.09.2023

Երբ մարդ ինքն իրեն իրացնի ու իր կյանքը նվիրի ընտանիքին և երկրին, նա երջանիկ կդառնա։ Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Խոսի՛ր կարևորի մասին» բաց դասի ժամանակ, որը տեղի է ունեցել Գիտելիքի օրվա առթիվ: ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ մարդը պետք է գտնի իրեն, և այդ ժամանակ նա հնարավորություն կունենա առավելագույնի […]

̰
Պաշտպանության նախարարն ԻԻՀ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

21:48 01.09.2023

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի […]

̰
Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները` զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են. Փաշինյան

21:39 01.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի (Թվիթեր) իր հարթակում անդրադարձել է Սոթքի և Նորաբակի մոտակայքում այսօր առավոտից Ադրբեջանի ԶՈւ-երի կողմից սադրիչ գործողություններին, մասնավորապես գրել է. «Այսօր Ադրբեջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի և ականանետերի կիրառմամբ Սոթքի և Նորաբակի մոտակայքում Հայաստանի մարտական դիրքերի ուղղությամբ թիրախավորել են N դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 3 զինծառայող, վիրավորվել՝ 2-ը: Հայաստանի […]

̰
Հարավային Աֆրիկայում ոստիկանների հետ փոխհրաձգության հետևանքով 18 մարդ է զոհվել

21:28 01.09.2023

Հարավային Աֆրիկայի Լիմպոպո նահանգում ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ 18 մարդ է սպանվել։ Այս մասին ուրբաթ՝ սեպտեմբերի 1-ին, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին։ Նախնական տվյալներով՝ գնդակահարվածները կասկածվում էին ավազակային հարձակումների մեջ։ «Ազգային ոստիկանության հանձնակատար Ֆանի Մակեմոլան և այլ բարձրաստիճան սպաներ ուղևորվում էին դեպքի վայր: Լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ասել է գործակալությունը՝ մեջբերելով ազգային […]

̰
̰
ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ Բրյուսելում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ ԱԳՆ խոսնակ

21:12 01.09.2023

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին, որը վերաբերել է  Ադրբեջանի ԱԳ նախարարության այն պնդմանը, թե հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի […]

̰
SHANTNEWS

11:59 01.09.2023

̰
11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

11:56 01.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 3 զինծառայողի վիրավորվելու մասին

11:48 01.09.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

̰
Վանաձորցի 42-ամյա դատապարտյալը գտնվել է Դարպաս գյուղում

11:41 01.09.2023

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 31-ին, ժամը 11.25-ին, Դարպաս գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Վանաձորի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ: Որպես դատապարտյալ՝ պատժի կրումից խուսափող տղամարդը օգոստոսի 29-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից` առանց խափանման միջոցի: Տղամարդը ներկայացվել […]

̰
Ոստիկանությունում տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին. պարզաբանում

11:35 01.09.2023

Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ին, ժամը 1.40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ: Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են […]

̰
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է. ՊՆ

11:29 01.09.2023

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել:

̰
Ստամբուլի կենտրոնի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել

11:21 01.09.2023

Հրդեհը բռնկվել է ուրբաթ առավոտյան Ստամբուլի կենտրոնական Ֆաթիհ թաղամասի հյուրանոցներից մեկում, տարհանվել է 40 հյուր, հաղորդում է Sabah թերթը։ Ըստ աղբյուրի, հրդեհը բռնկվել է Ստամբուլի պատմական կենտրոնում Բինբիդիրեկ թաղամասում գտնվող հյուրանոցի էլեկտրական վահանակում տեղական ժամանակով ժամը 05.00-ի սահմաններում, ամբողջ շենքը ծածկվել է ծխով, ինչի պատճառով հյուրերը չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ սենյակներից։ Դեպքի վայր ժամանած […]

̰
BACK_TO_TOP