TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Գյումրին՝ 2024 թ. ԱՊՀ սպորտային մայրաքաղաք

20:03 08.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում ընտրվել է խորհրդի նախագահ։ Լիազորությունները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից՝ 1 տարի ժամկետով։ Խորհրդի որոշմամբ Գյումրին ընտրվել է ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք, որտեղ 2024 թվականին կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մեծ համաժողով։ Նշենք,որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը […]

̰
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ռիսկերի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հայտարարությունը

12:52 08.08.2023

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` .վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, […]

̰
Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ստեղծված իրավիճակում հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից. ԱՀ պետական նախարար

12:15 08.08.2023

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշել է. «Հարգելի հայրենակիցներ՝ Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ աշխատանքի զգալի մասը կատարվում է առանց բարձրաձայնելու և լուռ, իսկ կան մի շարք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով անհնարին […]

̰
Ինչո՞ւ «Ակվատեկ»-ում չեն ընդունել հաշմանդամություն ունեցող երեխաներին. դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները

12:10 08.08.2023

«Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր արգելելու վերաբերյալ տեղեկությունը սոցցանցերում հայտնվելուց հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով՝ պատճառները պարզելու համար: Փաստական հանգամանքները պարզելու նպատակով կապ է հաստատվել կողմերի հետ։ Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում են նույն ընկերությանը։ «Ակվատեկ»-ը […]

̰
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից շորթում կատարելու վերաբերյալ վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

11:53 08.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում […]

̰
Արմավիրի մարզում ջուր չի լինի՝ պայմանավորված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով

11:50 08.08.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 9-ին ժամը 12:00-ից մինչև օգոստոսի 10-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ժամանակավորապես միակողմանի կփակվի երթևեկությունը Դիլիջանի և Պուշկինի թունելներով

11:44 08.08.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը նշված երկու թունելներով։ Դիլիջանի թունելով երթևեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչև 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչև 03.30-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից վարորդներին հորդորում են լինել ուշադիր և պատճառվող անհարմարության […]

̰
Թուրքիայի Դերինջե նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվն ավելացել է. պարզվում են պատճառները

11:31 08.08.2023

Ստամբուլից 95 կիլոմետր դեպի արևելք՝ Թուրքիայի արևմուտքում, տեղի է ունեցել պայթյուն։ Միջադեպը տեղի է ունեցել Մարմարա ծովի Դերինջե շրջանում գտնվող նավահանգստում։ Նավահանգստի մոտ գտնվող տներում կոտրվել են ապակիներ, սկսվել է խուճապ։ Ծխի ամպերը տեսանելի են քաղաքի տարբեր հատվածներից։ Առնվազն 13 մարդ վիրավորվել է։ Երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և հոսպիտալացվել են։ Փլատակների տակից դուրս […]

̰
Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը պատրաստող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են նախագծման, հետագայում՝ երթևեկության կազմակերպման հարցերը

11:23 08.08.2023

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հանդիպել է «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը պատրաստելու է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը, ինչպես նաև բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասը։ […]

̰
Մագադանի շրջանում ձյուն է տեղացել

10:48 08.08.2023

Մագադանի շրջանի կենտրոնական շրջաններում ձյուն է տեղացել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մագադանի շրջանի ռուսական հիդրոօդերեւութաբանական կենտրոնի ներկայացուցիչը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը կիսվում են տեսանյութերով և լուսանկարներով: Մագադանի շրջանում այս ամառ արդեն երկու անգամ ձյուն է տեղացել՝ հունիսին և հուլիսին։ Միաժամանակ շրջան են գալիս կտրուկ ձյան տեղումներ՝ փոխարինելով շոգ ու չոր եղանակին։ «Մագադանի շրջանի կենտրոնական շրջաններում օգոստոսին […]

̰
Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:22 08.08.2023

Օգոստոսի 9-ին` ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ. ԱՀ Առողջապահության նախարարություն

10:16 08.08.2023

ԱՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը) Ադրբեջանի կողմից 8 ամիս շարունակ արգելափակված լինելու պայմաններում՝ դեղորայքի ու սննդի խիստ սղությամբ և շարունակական սթրեսով պայմանավորված՝ պաշարված Արցախում նախորդ տարվա համեմատ աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Այսպես՝ Յոթ ամսվա (հունվար-հուլիս) ընթացքում ընդհանուր մահացությունների շարքում․ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից […]

̰
Սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու կտրամադրվեն սննդի աջակցության քարտեր. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

10:03 08.08.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում նախատեսվում է սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու տրամադրել սննդի աջակցության քարտեր։ Ի՞նչ է սննդի աջակցության քարտը։ Ու՞մ է տրամադրվում։ Ինչպե՞ս պետք է օգտագործել այն։ Որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքին քարտի միջոցով։ Որտե՞ղ կարելի է գնումներ կատարել։ Մանրամասները՝ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Իրանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին

09:57 08.08.2023

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նորին Սրբությունը ողջունել է դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ և մաղթելով արդյունաշատ ծառայություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր […]

̰
Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. Արման Թաթոյան

09:45 08.08.2023

Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում (Լեռնային Ղարաբաղ) զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. այսպիսի պահանջով միջազգային ուղերձ է հղել «Թաթոյան» հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը: Նա իր խոսքում մասնավորապես ասել է.   «Արցախում տեղի է ունենում զանգվածային աղետ։ 120.000 հայեր արդեն 240 օր է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Մարդիկ, հատկապես երեխաները, հղի կանայք […]

̰
Արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 8-ին

09:19 08.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները՝ օգոստոսի 8-ի դրությամբ. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 422.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 427 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ դարձյալ 4 դրամը:

̰
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին «Nissan X-Trail»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբին և կողաշրջվել․ կան տուժածներ

09:07 08.08.2023

Օգոստոսի 7-ին, ժամը 23։40-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին՝ Կիրանց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրներ» թեմայով խորհրդակցություն

21:00 07.08.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հարկման ու աուդիտի հետ կապված խնդիրների թեմայով խորհրդակցություն, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների և Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման մասնակից ՔՀԿ ներկայացուցիչները կառավարության գործընկերներին ներկայացրել են իրենց կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի և ծառայությունների մատուցման գործընթացում առաջացած խնդիրները և հնարավոր […]

̰
Վրաստանում աղետի գոտում ծառայության ժամանակ ոստիկան է մահացել

20:55 07.08.2023

Վրաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Ամբրոլաուրիի շրջանային բաժնի հետաքննիչ Միրիան Ճելիձեն, ով աշխատում էր Շովիում, մահացել է։ Տեղեկությունը, Ալիք մեդիայի փոխանցմամբ, տարածում է գործակալության մամուլի ծառայությունը։ Ըստ առկա վարկածի՝ 50-ից ցածր տարիքի ոստիկանի մահը կապված է սրտի կաթվածի հետ։ «Ոստիկանության մայորը Օնի մունիցիպալիտետում իր պարտականություններն էր կատարում, բնական աղետի գոտում փրկարարական միջոցառումների շրջանակում պաշտպանում էր […]

̰
Երևանում շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ

20:41 07.08.2023

Օգոստոսի 7-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի շենքերից մեկի տանիքին աշխատանքներ իրականացնելիս ծածկը կոտրվել է, քաղաքացին ընկել է տանիքի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ռ․ Թ․-ին դուրս են բերել տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, […]

̰
Մահացել է ռուս նկարիչ և հեքիաթների նկարազարդող Նիկոլայ Ուստինովը

20:22 07.08.2023

Երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին, 87 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, մանկական հեքիաթների նկարազարդող Նիկոլայ Ուստինովը։ «Իզվեստիա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուստինովը մահացել է Մոսկվայի Բոլշոյ Աֆանասևսկի նրբանցքի իր բնակարանում։ Զրուցակցի խոսքով՝ մահվան նախնական պատճառը սրտանոթային անբավարարությունն է։ Նիկոլայ Ուստինովը 1948 թվականին ընդունվել է Մոսկվայի արվեստի դպրոց։ Կրթություն ստանալուց հետո նա աշխատել է որպես նկարազարդող, իր կյանքի […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում տեղի կունենան հոսանքանջատումներ

20:18 07.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Լենինգրադյան փ. 48, 48/1, 50/1 շենքեր, Սիսակյան փ. 3 շենք, Անդրանիկի փ. 13, 15 շենքեր, Օհանովի փ. 28 շենք, Սիլիկյան թաղ. 11, 12, 13 փողոցների բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին

20:09 07.08.2023

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը միացել է Արցախի խաղաղության փառատոնին` տեսաուղերձով դիմելով շրջափակված Արցախում ապրող իր հայրենակիցներին։ Տեսաուղերձում, որը հրապարակվել է փառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, Մանսուրյանն ասում է. «Արցախի սիրելի՛ քույրեր, եղբայրներ, ավագ ու կրտսեր բարեկամներ, այս էլ քանի տարի համընդհանուր մեր ոգեկանությունը, կամային ուժը, միասնականության ոգին, նաև Աստծո պարգևած խաղաղությունը վայելելու մեր տենչը միավորել է բոլորիս: […]

̰
Սիրիական Հասեքեում բախումներ են տեղի ունեցել թուրքամետ ուժերի և քրդերի միջև

20:01 07.08.2023

Սիրիայի Հասեքե նահանգում (գտնվում է Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում) բախումներ են տեղի ունեցել Թուրքիային հավատարիմ սիրիական զինված ընդդիմության և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDF) միջև։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Հասեքեի հյուսիսարևմտյան հատվածում բռնկված փոխհրաձգություններն ուղեկցվել են երկու կողմից հրետակոծություններով։ Հրատարակության համաձայն՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել քրդերի կողմից թուրքամետ […]

̰
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է անցյալ տարի մահացած 83-ամյա ռեժիսոր Ջիմբինովայի մարմինը

19:26 07.08.2023

Թատրոնի ռեժիսոր Սվետլանա Ջիմբինովայի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի Ունիվերսիտեսկի պողոտայի իր բնակարանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ «Ռեժիսոր Սվետլանա Ջիմբինովայի մումիֆիկացված մարմինը հայտնաբերվել է Universitetsky Prospekt-ի բնակարաններից մեկում: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը մահացել է անցյալ տարի, նրա բացակայությամբ հետաքրքրվել են նրա հարևանները, և նրանք դիմել են ոստիկանություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ […]

̰
Վատիկանի շարունակվող աջակցությունը կարևոր է Արցախի համար. Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. կաթողիկոս

19:17 07.08.2023

Այսօր առավոտյան՝ օգոստոսի 7-ին, Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում Վեհափառ Հայրապետն հյուրընկալել է Պապական նվիրակ Պաւոլո Պորճիա եպիսկոպոսին: Այս մասին հայտնում են Արամ Ա. կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում: Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու Լիբանանի նախագահական ընտրութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Վատիկանի միջեւ յարաբերութեան առնչուած եւ այլ միջ-եկեղեցական հարցեր։ Վեհափառ Հայրապետը յատուկ կերպով […]

̰
Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում

19:08 07.08.2023

Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը: 2023 թվականին ՀՀ բոլոր դպորցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման […]

̰
Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի Հայաստանի հետ կամուրջներ կառուցելուն. Արցախի ԱԺ նորընտիր նախագահի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում

18:40 07.08.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ արտահերթ նստաշրջանում, որում ասել է. «Մեծարգո պարոն Նախագահ Հարգելի գործընկերներ, ներկաներ Իրավիճակը և պայմանները խիստ արտասովոր են. ընկալելի չի լինի եթե հանդես գամ ծրագրային ելույթով: Ժամանակի թելադրանքը այնպիսին է, որ առօրյա խնդիրների լուծումը դարձել է հրամայական, սակայն պետք է ի մտի ունենալ՝ վճռորոշը […]

̰
ԲՏԱ նախարարն ընդունել է ԿՏՀ ղեկավար կազմին

18:32 07.08.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 7-ին ընդունել է Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր տնօրեն Նուրուդին Մուխիտդինովին և գործադիր տնօրենի տեղակալ Նատալյա Զորյային։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Երևանում կայանալիք Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Փոստային կապի և փոստային կապի օպերատորների միության համատեղ 55/44-րդ նիստի օրակարգին առնչվող հարցերին։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է […]

̰
Հրդեհ Ոսկետափ գյուղում. այրվել է կուտակած անասնակերը և Կայարանամերձ փողոցի տներից մեկին կից խորդանոցի տանիքը

18:20 07.08.2023

Օգոստոսի 7-ին, ժամը 11:18-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկետափ գյուղի Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում են Սարգիս Հովհաննիսյան փողոցի տներից մեկին կից կուտակած անասնակերը և Կայարանամերձ փողոցի […]

̰
BACK_TO_TOP