TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

21:26 09.08.2023

Օգոստոսի 9-ին, ժամը 14։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի աղբավայրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։24-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Հռոմի պապը կործանարար ներուժ է տեսնում արհեստական ​​ինտելեկտի մեջ

21:10 09.08.2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը գիտակցել է արհեստական ​​ինտելեկտի առաջընթացի ազդեցությունը մարդու կյանքի վրա և զգուշացրել է նման տեխնոլոգիաների պատասխանատու օգտագործման կարևորության մասին։ Այս մասին ասված է Սուրբ Աթոռի կայքում հրապարակված Խաղաղության համաշխարհային օրվա հաղորդագրության մեջ։ «Կոչ եմ անում բաց երկխոսություն սկսել նոր տեխնոլոգիաների նշանակության մասին, որոնք օժտված են կործանարար ներուժով և երկակի հետևանքներով։ Պետք է զգոն […]

̰
Փորձագետը զգուշացրել է փողոցում կենդանիների հետ ֆոտոսեսիաների վտանգի մասին

20:59 09.08.2023

Փողոցում կենդանիների հետ լուսանկարը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Կան վարակման ռիսկեր, այդ թվում՝ սալմոնելոզ, կատաղություն, տետանուս, դենգե տենդ և վիրուսային հեպատիտ, ասում է Կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Լեբեդևը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չելյաբինսկում պիթոնը, որի հետ առաջարկել են լուսանկարվել փողոցում, պարզվել է, որ […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ

20:31 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն իսկ շուրջ 8 ամիս տևող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող իրավիճակը, որը միջազգային հանրության աչքերի առաջ կարող է վերածվել իրական հումանիտար աղետի: Նախարար […]

̰
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների 100-րդ աուտոփոխպատվաստումը

20:16 09.08.2023

Առողջապահության նախարարության պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացվել է արյունաստեղծ ցողունային բջիջների 100-րդ աուտոփոխպատվաստումը: Այս մաին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Բժշկական թանկարժեք այս ծառայությունը 2019 թվականից Հայաստանում իրականացվում է պետպատվերով: Վերջին 3 տարում աուտոփոխպատվաստման համար պետության կողմից հատկացվող գումարը ավելացել է ավելի քան 10 անգամ` տարեկան կազմելով 188 մլն դրամ:

̰
Երևանի քաղաքապետարանը խնդրում է մեքենաները ժամանակավորապես չկայանել Մամիկոնյանց փողոցի մայթեզրին

20:09 09.08.2023

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 9-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ: «Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,-նշվում է հայտարարությունում:

̰
SHANTNEWS

12:00 09.08.2023

̰
Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, մարդկանց շանտաժի ենթարկելով՝ գումարներ է պահանջում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

11:52 09.08.2023

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես կին, և թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում […]

̰
Ձերբակալվել են լիցքավորման կեղծ կտրոններ իրացնելու պահին․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

11:45 09.08.2023

Ձերբակալվել ենն լիցքավորման կեղծ կտրոններ իրացնելու պահին․ Մասիսի ոստիկանների բացահայտումը:

̰
Մշակել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց

11:39 09.08.2023

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացի նպատակն է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքների վերհանման և նրանց պահանջների բավարարման միջոցով նպաստել վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության կազմակերպման որակի բարելավմանը։ Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների […]

̰
Ստեփանակերտում կատարված խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է 4 անձ

11:34 09.08.2023

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ 2023թ. օգոստոսի 06-ին, ժամը 21:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի թիվ 24 հասցեում տեղակայված «Էմբադա» առևտրի կենտրոնի նկուղային հարկում առկա բիլիարդի ակումբում Կ.Խ.-ի, Մ.Գ.-ի, Դ. Մ.-ի, Հ. Մ.-ի, Ա.Ա.-ի, Լ.Ա.-ի, Ս.Մ.-ի, Մ.Մ.-ի, Մ.Մ.-ի և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերը նշված և […]

̰
Ստեփանակերտի հրապարակում օգոստոսի 2-ի լուսադեմին կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

11:29 09.08.2023

2023թ. օգոստոսի 02-ին, ժամը 05:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում Ս.Մ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն անցենզուր հայհոյանքներ հնչեցնելով, խախտելով զենքի հետ վարվելու և պահելու անվտանգության կանոնները, իր անվամբ գրանցված ողորկ-երկարափող հրացանը որպես զենք գործադրելով, թվով 22 կրակոց է արձակել նույն վայրում գտվող փողոցը լուսավորող լապտերների ուղությամբ՝ […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

11:17 09.08.2023

Օգոստոսի 9-ին, ժամը 08։19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին, «Mitsubishi» […]

̰
Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը. հայտարարություն

11:10 09.08.2023

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջեւ ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների եւ սպառնալիքների պայմաններում: Այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով: Քանի […]

̰
Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մասին

11:06 09.08.2023

Օգոստոսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ […]

̰
Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին. Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը

11:01 09.08.2023

ՀՑԹԻ-ն ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքը: Դրանում ասվում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որն արգելափակում է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ իրերի մուտքը, ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի գ կետի՝«որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր […]

̰
Հոգ տանենք, պահպանենք մեր Երկիրը. կլիմայի փոփոխությունն այլևս իրականություն է. ՇՄ նախարարություն

10:54 09.08.2023

Կլիմայի փոփոխությունն այլևս իրականություն է, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը՝ կոչ անելով յուրաքանչյուրին անել ավելին՝ պահպանելու մեր մոլորակը կլիմայական փոփոխության ավերիչ հետևանքներից:

̰
Պեկինում ջրհեղեղի զոհերի թիվն աճում է

10:43 09.08.2023

Պեկինում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, ևս 18-ը անհետ կորել է, հայտնել է փոխքաղաքապետ Սյա Լինմաոն։ Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի մասին։ «Ցավոք, քաղաքում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով օգոստոսի 8-ի ժամը 24:00-ի դրությամբ զոհվել է 33 մարդ: Մահերի պատճառը հիմնականում ջրհեղեղն է և բնակելի շենքերի ավերումը»,- ասել […]

̰
Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ փոխգործակցային հարաբերությունների առավել խորացումն ու զարգացումը. Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին

10:30 09.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լոնգին՝ Սինգապուրի Ազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը: Հայաստանը […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ապստամբներին ազատ արձակել Նիգերի նախագահին

10:26 09.08.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումի հետ և կոչ է արել ապստամբներին ազատ արձակել նրան և նրա ընտանիքին։ «Խոսել ենք Նիգերի նախագահ Բազումի հետ՝ արտահայտելու մեր շարունակական ջանքերը՝ ներկայիս սահմանադրական ճգնաժամի խաղաղ լուծում գտնելու համար: Միացյալ Նահանգները կրկնում է կոչը՝ անհապաղ ազատ արձակել նրան և նրա ընտանիքին», – ասել է […]

̰
Բրազիլական ռազմածովային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել

10:21 09.08.2023

Բրազիլիայի ռազմածովային ուժերի ուղղաթիռ է կործանվել զորավարժությունների ժամանակ, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։   «Խոր վշտով հայտնում ենք, որ երկու զինծառայողներ մահացել են Բրազիլիայի ռազմածովային ուժերի ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ G1 լրատվական պորտալն իր հերթին նշում է, որ տուժել է նաեւ վեց մարդ։ […]

̰
Վերացնելով շրջափակումը՝ Ադրբեջանի իշխանությունները կարող են թեթևացնել ԼՂ-ում հազարավոր մարդկանց տառապանքը. ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակ

10:15 09.08.2023

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և վերջ տալ ԼՂ -ում հումանիտար ճգնաժամին: Այս մասին գրառում է արել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակը X-ի (թվիթեր) հարթակում: «Վերացնելով շրջափակումը՝ իշխանությունները կարող են թեթևացնել Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդկանց տառապանքը և թույլ տալ մարդասիրական օգնության անարգել հոսքը խաղաղ բնակչությանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ:

̰
Աբովյանով անցնող Հ-2, /Հ-1/ Աբովյան- Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

10:04 09.08.2023

Ավարտական փուլում է Հ-2, /Հ-1/ Աբովյան- Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգումը։ 1.4կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աբովյան քաղաքով։ Շինաշխատանքները մեկնարկել են 2022 թվականին։ Շինարարությունը կատարել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

̰
Անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր օգտագործման հողատարածքների օտարման մասին ապօրինի որոշումները. Դատախազություն

09:45 09.08.2023

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության շրջանակում արձանագրվել են օտարման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց օտարելու դեպքեր: 2023 թվականի մայիս-հունիս ամիսներին Դատախազությունը մի շարք հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական և հակակոռուպցիոն դատարաններ: Մասնավորապես՝ Րաֆֆի 22 հասցեում գտնվող Վահան Զատիկյանի անվան այգու 290.0 քմ […]

̰
Հայկական դրամի փոխարժեքներն այսօր

09:35 09.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է օգոստոսի 9-ին ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 384 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 387.50 դրամը: Եվրոյի առավելագույն արժեք է սահմանվել 423 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 426.50 դրամը: Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել 3.95 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4 դրամը:

̰
Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին բախվել են «Honda»-ն և «Ford» մակնիշի բեռնատարը. կա զոհ

09:18 09.08.2023

Օգոստոսի 8-ին, ժամը 20։35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդ՝ Հ. Հ., ծնված […]

̰
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում

20:55 08.08.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին, աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ՝ Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքի շրջանակներում: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը: Մանրամասների վերաբերյալ ՄԻՊ […]

̰
Կանադան ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

20:51 08.08.2023

Կանադան երեքշաբթի օրը պատժամիջոցներ է սահմանել յոթ իրանցիների նկատմամբ՝ որպես Թեհրանի դեմ սահմանափակող միջոցառումների տասներեքերորդ փաթեթի մաս, հայտնել է կառավարությունը: Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար (ԱԱԽ), գեներալ Ալի Աքբար Ահմադիանը, ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աբդոլքարիմ Բանի Թարաֆին և սարքավորումներ արտադրող Imen Sanat Zaman Fara ընկերության գործադիր տնօրեն Ֆաթեմեհ Հաղշենասը։ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մաշտոցյան Մատենադարանի տնօրենին և փոխտնօրենին

20:41 08.08.2023

Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նորընտիր տնօրեն Արա Խզմալյանին և գիտական գծով փոխտնօրեն Վահե Թորոսյանին: Նորին Սրբությունը, շնորհավորելով Մատենադարանում նոր պաշտոնների ստանձման առիթով, նրանց մաղթել է արդյունաշատ գործունեություն ի պայծառություն և ի փառս Մաշտոցյան Մատենադարանի: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ […]

̰
Օգոստոսի 9-ի հոսանքանջատումների գրաֆիկը Երևանում և մարզերում

20:26 08.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորքի 2, 4, 6 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նոր Նորքի 2-րդ մ/շ՝ Մոլդովական փողոց 32/2, 37/46, 32/4, 39/3, 39/5 բնակելի շենքեր, թիվ 2 քոլեջ և […]

̰
BACK_TO_TOP