11:53 08.08.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վրաստանի քաղաքացի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացուց շորթում կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիշյալ անձը, ով քրեական վարույթի շրջանակներում գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, հայտնաբերվել էր Չեխիայի Հանրապետությունում, փոխանցվել ՀՀ իրավասու մարմիններին, որից հետո նրան ներկայացվել էր շորթում կատարելու մեղադրանք և կալանավորվել:
Քննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս, ով հայտնի է «Վիտյա Թբիլիսսկի» մականվամբ, 2016 թվականի մարտի 26-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ներկայանալով որպես «օրենքով գող», իբր պարտված գրազի վերաբերյալ զրուցելու պատրվակով, զանգահարել և հանդիպման է հրավիրևել Կոտայքի մարզի 43-ամյա բնակչին։
Պայմանավորվածության համաձայն՝ վերջինս իր ավտոմեքենայով գնացել է հիշյալ ռեստորան, որտեղ հանդիպել է 7-8 անձանց հետ, այդ թվում՝ վերոհիշյալ քրեական հեղինակություն Վ.Ա.-ի։
Խոսակցության ընթացքում Վ.Ա.-ն անհիմն մեղադրել է տղամարդուն պարտված գրազը՝ 20.000 ԱՄՆ դոլարը, չտալու մեջ, սպառնացել է նրան և ընտանիքի անդամներին՝ պահանջելով գումարը, իսկ երբ վերջինս հայտնել է, որ ինքը գրազով գումար որևէ մեկին չի պարտվել և իրեն ներկայացված պահանջներն անհիմն են, Վ.Ա.-ն մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ շարունակելով ապօրինի պահանջել նշված գումարը։
Գործադրված բռնության և իր ու ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների հետևանքով առաջացած վախի ազդեցության տակ տղամարդը համաձայնել է կատարել իրեն ներկայացված պահանջը:
Տեղեկանալով, որ վերջինս ռեստորան է եկել «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենայով, որպես պահանջվող գումարն իրենց հանձնելու երաշխիք, նրանից վերցրել են ավտոմեքենայի բանալիները։
Քրեական վարույթով իր նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերստին քննարկելու ընթացքում Վ.Ա.-ն դատարանում հայտարարել է, որ ինքը հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, հաստատել է այն հանգամանքը, որ ինքը ստացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող»-ի կարգավիճակ, կապված է քրեական ենթամշակույթի հետ, ստացել և պահպանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնները։
Հաշվի առնելով, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն «օրենքով գող» լինելու հանգամանքը բարձրաձայնելով՝ նա իրական հնարավորություն է ստեղծում իր կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, համարվելու հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների շրջանակներում իրականացնելու դրանից բխող գործողություններ՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, Վ.Ա.-ին ավելի վաղ առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ հանցանք կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդութամբ, հանձնվել է հսկող դատախազին:
Շորթմանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում22:12 17.05.2025
Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարըՀայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...
21:52 17.05.2025
Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրիցՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...
21:39 17.05.2025
Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում էՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […] ...
21:27 17.05.2025
Մյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄյանմայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից 85 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 1,2 միլիոն մարդ։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
21:15 17.05.2025
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկերՄայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության […] ...