17:56 31.07.2023
Հուլիսի 31-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում երեխայի ոտքը մնացել է զրուցարանի ճաղավանդակների արանքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճաղավանդակների արանքից հանել են Գ․ Մ․-ի (ծնված 2015 թ․) ոտքը։
17:49 31.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը գործուղվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դատոն)` «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 6-րդ լիագումար նիստին և համատեղ ձեռնարկության բոլոր բաժնետերերի ժողովին մասնակցելու նպատակով:
17:42 31.07.2023
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր պետական ու ոչ պետական (հավատարմագրված) նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։ 2023-2024 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ […]
17:09 31.07.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում լրատվական ագրեգատորների կապիտալում օտարերկրյա մասնակցության բաժնեմասը սահմանափակելու մասին. այժմ դրանց բաժնետոմսերի ավելի քան 50%-ը պետք է պատկանեն ռուսաստանցիներին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Օրենքի հեղինակների կարծիքով՝ սահմանափակումներն առաջարկվում են «Ռուսաստանում հասարակական կարգի սպառնալիքը կանխելու և դրանով իսկ քաղաքացիական հասարակության զարգացման համար բարենպաստ պայմաններ […]
17:02 31.07.2023
2023թ․ հուլիսի 28-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նախապես ստացված օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ի․ Ա․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ս․ Հ․-ին։ Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են 1 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 3 […]
16:55 31.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրաn, որևէ […]
16:48 31.07.2023
Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական արդյունքը. թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ողջունելով Հայաստանում Հնդկաստանի դեսպանին` բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը, հատկապես առողջապահական ոլորտում, ընդգծել այս բարեգործական ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ […]
16:28 31.07.2023
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն շինհրապարակների լրացուցիչ կահավորման պահանջները. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նշվում է, որ ոլորտի խնդիրներն ու նոր կարգավորումները քննարկվել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամների և այլ կառուցապատող ընկերությունների հետ. շենքերի և շինությունների կառուցման ընթացքում պետք է ապահովվի շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը: 4-րդ և 5-րդ աստիճանի […]
16:18 31.07.2023
«Արարիչ» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է: Տևական շրջափակումը կաթվածահար է արել առողջապահական ողջ համակարգը. Աճել է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը: Դատարկ են խանութներն ու դեղատները: Սպառվել են մանկական խնամքի պարագաներն ու սնունդը: Գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են թշնամու նշանառության տակ, իսկ վառելիքի սղության պատճառով գյուղմթերքը չի հասնում սպառողին: Բերքահավաքն իրականացվում […]
16:11 31.07.2023
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ «Հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին է խոսել գործադիրի ղեկավարը։ Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ […]
11:54 31.07.2023
Հուլիսի 31-ին, ժամը 00.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Անգելինա Մ.-ն, որը 2022 թ. հոկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
11:48 31.07.2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այցի շրջանակներում նախարար Բայրամովը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
11:41 31.07.2023
Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի» 2023 թ. փուլը. մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Հուլիսի 3-ից 28-ը 18 երկրի շուրջ 60 սփյուռքահայ ուսուցիչ վերապատրաստվել է 7 տարբեր ծրագրերով՝ «Ուսուցում մանկապարտեզում», «Ուսուցում մեկօրյա դպրոցում», «Տարրական ուսուցում», «Հայոց լեզվի և գրականության դասավանդում», «Հայոց պատմություն և մշակույթի պատմություն», «Պարարվեստ», «Տնօրենների վերապատրաստում»: ԿԳՄՍ […]
11:34 31.07.2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 անդամներն էլ մեդալներ են նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 […]
11:28 31.07.2023
Ամերիկացի ռեժիսոր Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ հանգստյան օրերին ԱՊՀ երկրների տոմսարկղերում հավաքել է 76 միլիոն ռուբլի։ Այս մասին հուլիսի 30-ին հայտնել է Kinobusiness.ru պորտալը։ Երկրորդ տեղում է ռուսական «Պալիչայի համար» ֆիլմը։ Նրա հոնորարները կազմել են 72 մլն ռուբլի։ ԱՊՀ երկրներում ժողովրդականությամբ հաջորդը ֆրանսիական ֆիլմն է՝ նկարահանված ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր […]
11:15 31.07.2023
Հուլիսի 27-ին, ժամը 20.50-ին, «Սատուրն Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի էր ենթարկել 64-ամյա Ալիսա Մարտիրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել. որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]
11:04 31.07.2023
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմը Նյուրնբերգյան ամենամյա հեղինակավոր դատախաղ-մրցույթում «Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել, իսկ բանավոր փուլում՝ ընդգրկվել լավագույն տասնյակում: Դատախաղը, որը նմանակված դատական գործընթաց է, նախատեսված է իրավագիտության ոլորտն ընտրած ուսանողների համար: Վերջիններս, հիմնվելով միջազգային քրեական իրավունքին առնչվող իրենց գիտելիքների վրա, Նյուրնբերգի արդարադատության պալատի պատմական դատարանի «600 դահլիճում» մրցում են կա՛մ մեղադրողի, […]
10:46 31.07.2023
Հուլիսի 30-ին, ժամը 19:33-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել քամու հետևանքով 52 արտակարգ դեպքերի վերաբերյալ, որից Երևան քաղաքում՝ 48, Արագածոտնի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3 դեպք (շինությունների վնասված տանիքների, կառուցատարրերի, էլեկտրական լարերի, ավտոմեքենաների, շրջված ու կոտրված ծառերի և այլն)։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
10:40 31.07.2023
Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մեկ շաբաթից զեկույց կպատրաստի Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին: Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ դա անում է Արցախի նախագահի խնդրանքով: Իր գրառումներում նա մասնավորապես ասել է. «Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ […]
10:34 31.07.2023
Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փոխարինվում են նոր ավտոբուսներով:
10:27 31.07.2023
ASTORIA GRANDE զբոսանավի ժամանումից մի քանի ժամ առաջ Բաթումի նավահանգստում բողոքի ակցիա է սկսվել։ Մասնակիցները պահանջում են չեղարկել Բաթումի նավահանգստում ռուս զբոսաշրջիկներով նավի մուտքը: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիձոցները: Տեղում մոբիլիզացվել է ոստիկանությունը, որը մեկ ժամ առաջ հանրահավաքի մասնակիցներին խնդրել է լքել նավահանգստի տարածքը։ Ոստիկանությունից հայտնում են, որ իրենց պահանջի պատճառը անվտանգության միջոցների պահպանումն […]
10:21 31.07.2023
Ֆիլիպիններում «Դոքսուրի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 20-ն անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է GMA News հեռուստաալիքը։ Նախկինում հաղորդվում էր 13 զոհի մասին։ Փոթորկի հետևանքով հիմնականում տուժել է արշիպելագի ամենամեծ կղզին՝ Լուզոնին։ Այնտեղ մոլեգնող տարերքը վնասել է էլեկտրահաղորդման գծերը, իսկ հորդառատ տեղումները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների։ Աղետների կանխարգելման […]
10:08 31.07.2023
Առնվազն 15 մարդ է զոհվել Պերուի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով։ Այդ մասին կիրակի հայտնել է RPP ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը, որը Սան Մարտինի դեպարտամենտից Թումբեսի շրջան էր մեկնում, տեղափոխում էր 50 ուղևոր և 2 վարորդ։ Ավելի քան 20 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։ Պերուի ցամաքային տրանսպորտի վարչությունը հայտարարել է […]
10:00 31.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Սարի Թաղ 13-28 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճառյան փ. 25/20-45/12 շենքեր և 35/5-37/51 առանձնատներ, Ծարավ Աղբյուրի փ. 55/5-188/17 շենքեր և 49/2-127/7 առանձնատներ, Քանաքեռ 17 փողոց 1-108 առանձնատներ, Արմավիրի մարզ` […]
09:44 31.07.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ 🚘Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
09:35 31.07.2023
Վիետնամի հարավում «Դոքսուրի» արևադարձային փոթորկի հետևանքով հինգ մարդ է զոհվել, երկուսն անհետ կորել է։ Այս մասին հայտարարել է բնական աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեն։ Երկարատև հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սաստիկ ջրհեղեղներն ու սողանքները հեղեղել և վնասել են հարյուրավոր տներ և մայրուղիների լայն հատվածներ հարավային շատ նահանգներում, հայտնում է գործակալությունը: Աղետից ամենալուրջ տուժել են […]
09:27 31.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է այսօր՝ հուլիսի 31-ին, տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.18 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.30 դրամ:
09:16 31.07.2023
Առնվազն 264 չվերթ է չեղարկվել Ճապոնիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը՝ երկրի հարավում հզոր Կանուն թայֆունի մոտենալու պատճառով, որը Ճապոնիայում ստացել է 6 սերիական համարը, հայտնում է NHK-ն։ Թայֆունը շարժվում է դեպի Ճապոնիայի ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայի կղզիները և հարավ-արևելքից Կագոսիմա պրեֆեկտուրայի Ամամի արշիպելագը։ Սպասվում է, որ սաստիկ քամու զոնան կղզիներ կհասնի երեքշաբթի և չորեքշաբթի: Թայֆունի մոտենալու […]