09:30 26.07.2023
Հուլիսի 25-ին, ժամը 21։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ 2ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,որ Բաղաբերդ 27 հասցեի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
09:22 26.07.2023
Չորեքշաբթի գիշերը սեյսմոլոգները Կուրիլյան կղզիների տարածքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության կղզու մասնաճյուղում։ «Հուլիսի 26-ին, ժամը 00.51-ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան Մատուա կղզուց 172 կմ դեպի արևելք, ցնցումների աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա», – […]
09:13 26.07.2023
sHANTNEWS.am-ը ներկայացնում է ԿԲ-ի սահմանած տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ին. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, Վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 429 դրամ, Վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, Վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,30 դրամ:
09:04 26.07.2023
Հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Նախնական տվյալներով 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է […]
08:47 26.07.2023
Հուլիսի 25-ին, ժամը 18։40-ից 21։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում, Աբովյան քաղաքում և Աղավնաձոր գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և կոտրվել ծառեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների […]
08:42 26.07.2023
DrOogieBoogie42 մականունով Reddit-ի օգտատերը կիսվել է պատմությամբ, թե ինչպես է դասեր տվել սենյակակցին, ով առանց հարցնելու վերցրել է իր իրերը: Երիտասարդի հրապարակումը բուռն քննարկումներ է առաջացրել ցանցում. շատ մեկնաբաններ հիացել են վրեժխնդրության անսովոր եղանակով։ Գրառման հեղինակը պատմել է, որ քոլեջի տարիներին ապրել է հանրակացարանում Փոլ անունով մի տղայի հետ։ «Փոլը պատրաստվում էր փաստաբան դառնալ։ Նրա […]
08:30 26.07.2023
Հուլիսի 26-ին, ժամը 02։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի վերջնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, […]
08:09 26.07.2023
Հուլիսի 26-ին, ժամը 02։22-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ե․, ծնված 2003 թ․) դուրս է եկել […]
21:00 25.07.2023
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, բախվել են մոտոցիկլն ու Lexus մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մոտոցիկլավարը […]
20:52 25.07.2023
Էվբեա կղզում հրդեհները մարելիս վթարի ենթարկված Canadair CL-215 ինքնաթիռի օդաչուները մահացել են, իսկ զինված ուժերում եռօրյա սուգ է հայտարարվել, հայտնել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի որոշմամբ՝ զինված ուժերը եռօրյա սուգ են հայտարարել (2023 թվականի հուլիսի 25-ից հուլիսի 27-ը)՝ կապված Էվբեա կղզում գործող CL-215 հրշեջ ինքնաթիռի օդաչուների զոհվելու հետ», – ասվում […]
20:24 25.07.2023
Հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, առկա հումանիտար խնդիրները: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ […]
11:56 25.07.2023
Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լևոնյան վարժարանում հանդիպել է Հռոմի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, տարածաշրջանային հիմնախնդիրներին և վերջիններս լուծման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին: Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում մեր տարածաշրջանում խաղաղության […]
11:52 25.07.2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ երեկոյան հրավիրել էր հրատապ առցանց մամուլի ասուլիս, որին մասնակցել է միջազգային և սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ են եղել, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նախագահն իր բացման խոսքում ասել է. «Ես ծանոթագրական խոսքս կբաժանեմ երեք հիմնական մասի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակում, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի […]
11:45 25.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձրակման դեպքի էական հանգամանքներ։ 2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված […]
11:37 25.07.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ։ Վերջինս ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը։ Պաուլո Սպանտիգատին իր հերթին […]
11:28 25.07.2023
Հուլիսի 24-ի ժամը 15.30-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գարգառ գյուղի բնակիչ 36-ամյա մի կին և հայտնել, որ նախկին ամուսինը բենզինը լցրել է տան վրա, որպեսզի հրկիզի իրենց, այնուհետև քարով խփել է իր գլխին: Ժամը 17.20-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ քունքային շրջանի սալջարդ, […]
11:20 25.07.2023
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը բացատրել է, թե ինչու է որոշել փոխել Twitter սոցիալական ցանցի անունն ու թռչունով լոգոն։ «Twitter անվանումը իմաստալից էր, երբ ընդամենը 140 նիշից բաղկացած հաղորդագրություններ էին գնում-հետևում, ինչպես թռչունների թվիթերը, բայց այժմ կարող եք հրապարակել գրեթե ամեն ինչ, ներառյալ ժամերով տեսանյութեր: Առաջիկա ամիսներին մենք կավելացնենք համապարփակ հաղորդակցություն և ձեր ամբողջ ֆինանսական […]
11:13 25.07.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում երեքշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք (Ադանա նահանգ), որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կմ խորության վրա։
11:00 25.07.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի և հունիսի 26-ի որոշումների հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնում և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատական գործով դատախազները ոչ […]
10:59 25.07.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Համար Գյուլերի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գտնվում է Թուրքիայում։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Զաքիր Հասանովը այցով գտնվում է Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք պաշտպանական արդյունաբերության «IDEF-23» 16-րդ միջազգային ցուցահանդեսին։
10:42 25.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը դադարեցնելու համար»,-գրել է վարչապետը: Իր գրառմանը կից Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լը Մոնդ թերթում հրապարակված իր հոդվածը: Lasting peace in the […]
10:31 25.07.2023
Երեքշաբթի ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները քննարկել են հյուսիսկորեական հերթական հրթիռի արձակումը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցներին մասնակցել են Ճապոնիայի ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի դեպարտամենտի ղեկավար Տակեհիրո Ֆունակոշին, ԿԺԴՀ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սոն Կիմը և Կորեական թերակղզում Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Գոնը։ Կողմերը համակարծիք են […]
10:20 25.07.2023
Սյունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 24-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին և նույն ընկերության հարավային տարածաշրջանի շահագործման տնօրեն Սպարտակ Մկրտչյանին Հանդիպման ընթացքում քննարկել են Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերում հրատապ ու առաջնահերթ լուծում պահանջող հիմնահարցեր։ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրենը ներկայացրել է այն հիմնախնդիրները, որոնց լուծումը հիմնականում պայմանավորված է Գեղարքունիքի […]
10:11 25.07.2023
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Հայաստանի թիմը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ […]
09:58 25.07.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային […]
09:51 25.07.2023
Կամերունի Դուալա քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, երկուշաբթի հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով կառավարության ներկայացուցչին և հրշեջ ծառայությանը։ Նրանց տվյալներով՝ եւս 21 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է։ AFP-ն ավելի վաղ հայտնել էր 33 զոհի մասին: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքը տեղի է ունեցել […]
09:35 25.07.2023
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը սրվում է շարունակվող լարվածության ֆոնին, System of a Down-ի ղեկավար Սերժ Թանկյանը բաց նամակ է պատրաստել՝ կոչ անելով ավելի լուրջ միջամտություն ցուցաբերել այդ հարցում: SPIN-ին տված հարցազրույցում երգիչը պատմել է, որ ավելի քան 120,000 մարդ զրկված է անհրաժեշտ սննդից և բժշկական պարագաներից՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի յոթ ամիս շրջափակման պատճառով, որը […]