TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

09:09 31.07.2023

ԱՄՆ-ում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել Կալիֆոռնիայի հարավում, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է CBS News-ը։ «Կալիֆոռնիայի հարավում գտնվող օդանավակայանում ինքնաթիռը բախվել է անգարին, մահացել է երեք մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մեկ շարժիչով Beechcraft P35-ը վթարի է ենթարկվել թռիչքից անմիջապես հետո, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ, ասվում է զեկույցում: […]

̰
Կապան քաղաք տանող ավտոճանապարհին շրջվել է փայտե կառուցատարրերով բեռնված «Volvo» մակնիշի բեռնատարը

08:46 31.07.2023

Հուլիսի 31-ին, ժամը 02։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կապան-Շրվենանց ավտոճանապարհի 22-րդ կմ-ին փայտե […]

̰
Րաֆֆու փողոցում այրվել է ավտոմեքենա

08:20 31.07.2023

Հուլիսի 30-ին, ժամը 17։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։57-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Մ.):

̰
SHANTNEWS

21:59 26.07.2023

̰
Կոստոմարովը հանդիպել է երեխաների հետ

21:42 26.07.2023

Սառույցի վրա պարերի 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը Telegram-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել երեխաների հետ օդանավակայանում հանդիպումից։ «Իմ կոնֆետները վերադարձել են արձակուրդից: Հիմա վերջապես բոլորը միասին տանն են։ Ընտանիքը հավաքված է»,- գրել է 46-ամյա մարզիկը։ Հուլիսի 6-ին Կոստոմարովը դուրս է գրվել հիվանդանոցից։ Ինչպես հաղորդում է «112» Telegram ալիքը, գեղասահորդին ժամանակավոր պրոթեզներ են տվել, […]

̰
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

21:27 26.07.2023

Վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների փուլի շրջանակում Հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրներն այցելություններ են իրականացնում ոլորտային պատկան մարմիններ և հանդիպում ղեկավարների հետ։ ԿԳՄՍ նախարարը ներկաներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից առցանց միացած մասնակցին ներկայացրել է հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ պետական քաղաքականությունը, ոլորտում արված աշխատանքներն ու խնդիրները, պատասխանել Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների հարցերին: «Ցանկացած գործընթացում հաջողության հասնելու և արդյունք […]

̰
Սպիտակ տունը բացատրել է Բայդենի շան ագրեսիվության պատճառը

21:06 26.07.2023

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը նախագահական տան շան ագրեսիվությունը բացատրել է ամերիկացի առաջնորդի նստավայրում տիրող սթրեսային իրավիճակով։ The New York Post-ն ավելի վաղ գրել էր, որ Բայդենի՝ Կոմանդեր անունով հովիվ շունը չորս ամսում կծել է Գաղտնի ծառայության յոթ աշխատակցի, իսկ նրանցից մեկը հայտնվել է հիվանդանոցում։ «Սպիտակ տանը մնալը եզակի և սթրեսային փորձ է […]

̰
Հայաստանից Արցախ է ուղարկվում առաջին անհրաժեշտության սննդամթերքով բեռնված 19 բեռնատար

11:56 26.07.2023

Հայաստանը 400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում: «Որոշում է կայացվել, որ պետք […]

̰

11:47 26.07.2023

Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.32⁰ և արևելյան երկայնության 49.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան՝ Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում ԿԽՄԿ-ի զգուշացումներին. Տոյվո Կլաար

11:44 26.07.2023

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհնարինության մասին գրառմանը: Թվիթերյան իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում գետնի վրա շատ դժվար հանգամանքներում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»։ Կլաարը կից հրապարակել […]

̰
Անձրևաջրերով է լցվել Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցի բնակելի տներից մեկի նկուղային հարկը

11:40 26.07.2023

Հուլիսի 26-ին ժամը 02:00-ին, 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով, Մարտունի քաղաքի Խաչատրյան փողոցի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրերով, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարները։ Շրջանային ԱԻ բաժնի ծառայողները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակիչներին` մոտոպոմպով հեռացնելով հավաքված […]

̰
Վիճաբանություն, ծեծ, խուլիգանություն Այգավան գյուղում

11:35 26.07.2023

Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում Այգավան բնակավայրում վիճաբանություն է եղել 33-ամյա, 35-ամյա և 40-ամյա երեք համագյուղացիների միջև, որի ընթացքում 40-ամյա տղամարդը ծեծի է ենթարկվել՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո նա 36-ամյա եղբոր հետ գնացել է 35-ամյա համագյուղացու տուն՝ պարզաբանումների: Վիճաբանություն է սկսվել, և 36-ամյա երիտասարդը […]

̰
Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կհրավիրվեն

11:30 26.07.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 25-ի հերթական նիստում հաստատել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու որոշումը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նախագիծը զեկուցելիս մանրամասնել է՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու համար հարկավոր է որոշում ընդունել։ Այսպիսով, նախագծի համաձայն, դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հրավիրում է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային […]

̰
ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2023 թ. 1-ին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

11:24 26.07.2023

2023 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 350 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 92 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 67, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 20, – պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1, […]

̰
Եկատերինբուրգում վթարի հետևանքով ուղևորը դուրս է եկել մեքենայից և ընկել մյուս մեքենայի անիվների տակ

11:19 26.07.2023

Եկատերինբուրգում վթարի հետևանքով ուղևորը դուրս է եկել մեքենայից և ընկել մյուսի անիվների տակ. այս մասին հուլիսի 26-ին հայտնել է տեղի ճանապարհային ոստիկանությունը Telegram ալիքում։ Դեպքը տեղի է ունեցել նախորդ գիշեր Պոլևսկի տրակտատում։ Skoda Octavia-ի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին. Արդյունքում 60-ամյա ուղեւորն թռել է առջեւի նստատեղից եւ ընկել «ՎԱԶ-2111» մակնիշի […]

̰
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը Բրյուսելում կքննարկի Ուկրաինայից հացահատիկի արտահանման հնարավորությունը՝ առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնության

11:07 26.07.2023

ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը (NAC) դեսպանների մակարդակով չորեքշաբթի կանցկացնի իր երկրորդ հանդիպումը՝ քննարկելու Ուկրաինայից հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը հացահատիկի գործարքի փլուզումից հետո: Ուկրաինայի նախաձեռնությամբ այս նիստի գումարման մասին անցյալ շաբաթ հայտարարեց ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը կանցկացվի դռնփակ, որի արդյունքներով մամուլի ներկայություն նախատեսված չէ, սակայն հնարավոր է կարճ գրավոր հայտարարություն տարածվի։ Կիևն օգտվեց […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է պետական ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանությունը

11:02 26.07.2023

Հանրային 348 ծառայող պետական ծրագրի շրջանակում բնակարան կունենա: Կայացել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի 2-րդ փուլի բնակարանների և ավտոկայանատեղիների վիճակահանությունը: Հաղթող ճանաչվածների ցանկը հրապարակվել է Քաղաքաշինության կոմիտեի կայքի «Ծրագրեր» բաժնում Վիճակահանությամբ բաշխվել է 339 բնակարան, մնացած 9-ը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արտոնության համաձայն՝ առանց […]

̰
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա

10:57 26.07.2023

Հուլիսի 26-ին, ժամը 08։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Է․ Պ․): […]

̰
Հիմնանորոգվում է Արագածոտնի մարզի Գեղաձոր բնակավայր տանող ճանապարհը

10:51 26.07.2023

Հիմնանորոգվում է Տ-1-52, /Հ-21/ – Գեղաձոր ավտոճանապարհի կմ0+000-կմ1+600 հատվածը։ Ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և հասնում մինչև Գեղաձոր բնակավայր։ Երկարությունը 1.6կմ է։ Շինարարական կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, կատարել է հողային աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի մասում տեղադրվել է ավազակոպճային շերտ, C5 տիպի խճակոպճավազային խառնուրդ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման վաքեր, ջրահեռացման խողովակներ, նորոգվել […]

̰
Աննախադեպ կրթական ծրագիր՝ մանկաբարձության ոլորտում

10:46 26.07.2023

Հուլիսի 29-30-ը ՄՕՄ կենտրոնը Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է ռեֆորմատիվ, նորարարական վեբինարների շարք՝ «Մոր-մանկան և ընտանիքի բարեկամ ծննդատներ» թեմայով։ Գիտաթեմատիկ վեբինարների 1 տարվա այս կրեդիտավորված ծրագիրն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է «փափուկ ծննդաբերության» գաղափարախոսությունը։ Հոլիստիկ՝ համապարփակ, բազմամասնագիտական վեբինարների այս եզակի շարքն իր նորորարական մոտեցումներով վեր կհանի կարևորագույն խնդիրներ՝ միտում ունենալով բարելավել մանկաբարձական էկոհամակարգը Հայաստանում։ 12 […]

̰
ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄԷ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

10:40 26.07.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են […]

̰
Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին

10:34 26.07.2023

Freedom House ամերիկյան կազմակերպությունը կոչով դիմել է Ադրբեջանին՝ պահանջելով թույլ տալ Կարմիր խաչի միջազային կոմիտեին օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Թվիթերյան միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային […]

̰
Էրդողանը խախտել է Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները. Պետդումայի փոխխոսնակ

10:29 26.07.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, որը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը։ Գործակալության հաղորդագրությունը մեջբերել է Տոլստոյի խոսքերը, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ և հուսով է, որ նույնը կանեն գործընկերները, սակայն Էրդողանը խախտել է իր պարտավորությունները (Ռուսաստանի հանդեպ)»: […]

̰
SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնը կանցկացվի օգոստոսին

10:20 26.07.2023

SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երևանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։ Օգոստոսի 23-ին, ժամը 19:30 Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) […]

̰
Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են աշխատանքները. ԱՀ դատախազություն

10:11 26.07.2023

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է՝ 2023թ. հուլիսի 15-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը: 2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական […]

̰
Ովքե՞ր են տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը

10:05 26.07.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների […]

̰
Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ալժիրում՝ ուղևորի ինքնասպանության պատճառով

09:57 26.07.2023

Երեքշաբթի Ստամբուլ-Մարաքեշ չվերթն իրականացնող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ալժիրում այն ​​բանից հետո, երբ ուղևորն ինքնասպան է եղել։ Այս մասին ավիափոխադրողը հայտնել է Twitter-ում։ Ավիաընկերության տվյալներով՝ բորտուղեկցորդուհիները նկատել են, որ թռիչքի ուղեւորներից մեկը, ով թռիչքից անմիջապես հետո փակվել է զուգարանում, երկար ժամանակ դուրս չի եկել։ Երբ դուռը բացել են, բորտուղեկցորդուհիները և ինքնաթիռում […]

̰
Ժամը 10:00-ից ջուր չի լինի Արաբկիր վարչական շրջանում

09:48 26.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Բաղրամյան 31-59 շենքերի և անհատական տնատիրությունների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի շենքերի և անհատական տնատիրությունների, Սունդուկյան 1-64 շենքերի և անհատական տնատիրությունների, Վաղարշյան 1-15 շենքերի և անհատական տնատիրությունների, Ջ. Բրայսի, Սոսեի, Խնկո Ապոր, Լեռ […]

̰
Էկվադորի բանտում բախումների հետևանքով ավելի քան 3 տասնյակ մարդ է զոհվել

09:44 26.07.2023

Էկվադորի Գուայաքիլ քաղաքի բանտում բախումների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Այդ մասին երեքշաբթի օրը Twitter-ի իր էջում հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։ Ըստ աղբյուրի՝ զոհերի թիվը «աճել է 31-ի, վիրավորներինը՝ 14-ի»։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։ Գլխավոր դատախազությունը երկու գործ է հարուցել, որոնցից մեկը՝ ահաբեկչության փաստով։ Իշխանությունների տվյալներով՝ բանտի նկատմամբ վերահսկողությունը […]

̰
«Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման դատապարտման վերաբերյալ. Հռիփսիմե Գրիգորյան

09:35 26.07.2023

«Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի հայտարարությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման դատապարտման վերաբերյալ, որով կոչ է արվում միջազգային հանրությանը կոշտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ կից ներկայացնելով հայտարարության տեքստը:

̰
BACK_TO_TOP